Համարը 
N 845-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2018.10.17/17(357)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
16.10.2018
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
16.10.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.10.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հոկտեմբերի 2018թ.

N 845-Ն

 ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին և Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-103-Ն հրամանագրին համապատասխան՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 26-ի ««Ստեփանակերտի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 248 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման 5-րդ կետում «ԼՂՀ սոցիալական ապահովության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման» բառերով.

2) որոշմամբ հաստատված հավելվածի՝

ա. 1.1-ին կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության (այսուհետ՝ նախարարություն)» բառերով,

բ. 1.3-1.4-րդ, 1.8-րդ կետերում, 3.1-ին կետի «ա» ենթակետում, 3.3-րդ կետի «զ», «թ» ենթակետերում, 3.5-րդ, 3.10-րդ կետերում, 3.12-րդ կետի «բ», «է» ենթակետերում, 4.2-րդ, 8.1-ին, 8.3-րդ, 8.5-րդ կետերում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Արցախի Հանրապետություն» բառերով և դրանց հոլովաձևերով,

գ. 2.5-րդ կետում, 3.3-րդ կետի «ժա» ենթակետում «ԼՂՀ» հապավումը փոխարինել «Արցախի Հանրապետության» բառերով,

դ. 3.1-ին կետի «բ» ենթակետից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության» բառերը:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 26-ի ««Ստեփանակերտի պրոթեզաօրթոպեդիկ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N249 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման 4-րդ կետի «ա», «բ» ենթակետերում, որոշմամբ հաստատված հավելվածի 2.1-ին կետի «ա» ենթակետում, 2.2-րդ կետի «ե» ենթակետում, 2.3-րդ կետի «օրենքներին» բառից առաջ, «կառավարության» բառից առաջ, 2.5-րդ կետում «ԼՂՀ» հապավումը փոխարինել «Արցախի Հանրապետության» բառերով.

2) որոշման 5-րդ կետում «ԼՂՀ սոցիալական ապահովության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման» բառերով.

3) որոշմամբ հաստատված հավելվածի՝

ա. 1.1-ին կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության (այսուհետ՝ նախարարություն)» բառերով,

բ. 1.3-1.4-րդ, 1.8-րդ կետերում, 3.1-ին կետի «ա» ենթակետում, 3.3-րդ կետի «զ» ենթակետում, 3.5-րդ, 3.10-րդ կետերում, 3.12-րդ կետի «բ», «է» ենթակետերում, 4.2-րդ, 8.1-ին, 8.3-րդ, 8.5-րդ կետերում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Արցախի Հանրապետություն» բառերով և դրանց հոլովաձևերով,

գ. 2.1-ին կետի «բ» ենթակետում «ԼՂՀ-ում տեխնիկական» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետությունում տեխնիկական» բառերով,

դ. 2.3-րդ կետից հանել «ԼՂՀ սոցապահովության» բառերը,

ե. 3.1-ին կետի «բ» ենթակետից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության» բառերը:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 6-ի «Հաշմանդամների վերականգնման բազային ծրագիրն ու դրա իրականացման կարգը հաստատելու մասին» N 98 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածում՝

ա. «առողջապահության» բառից առաջ «ԼՂՀ» հապավումը փոխարինել «Արցախի Հանրապետության» բառերով,

բ. «ԼՂՀ սոցիալական ապահովության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման» բառերով,

գ. «գործակալություն» բառը փոխարինել «կենտրոն» բառով,

դ. «ԼՂՀ սոցապահովության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման» բառերով,

ե. «ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի» բառերով.

2) որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածի 1-ին, 3-4-րդ կետերում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Արցախի Հանրապետություն» բառերով և դրանց հոլովաձևերով:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 20-ի «Հաշմանդամներին ձեռքի կառավարման ավտոմեքենաներ տրամադրելու մասին» N 394 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման 1-ին կետում, որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 2-րդ, 6-րդ կետերում, 14-րդ կետի 2-րդ պարբերությունում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Արցախի Հանրապետություն» բառերով և դրանց հոլովաձևերով.

2) որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի`

ա. 1-ին կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման» բառերով,

բ. 7-րդ կետում «սոցիալական ապահովության քարտը» բառերը փոխարինել «հանրային ծառայությունների համարանիշը և դրա պատճենը կամ վավեր սոցիալական ապահովության քարտը և դրա պատճենը կամ Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից տրված՝ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը» բառերով:

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 15-ի «Ծեր և հաշմանդամ քաղաքացիներին խնամքի տրամադրման կարգն ու ծեր և հաշմանդամ քաղաքացիներին խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 500-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 3-րդ, 17-րդ կետերում, 30-րդ կետի 2-րդ ենթակետում, 33-րդ, 37-րդ կետերում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության» բառերով.

2) 4-րդ կետում «սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի (այսուհետ՝ տարածքային մարմին) ղեկավարի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության (այսուհետ՝ նախարարություն) աշխատակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալության (այսուհետ՝ գործակալություն) պետի» բառերով.

3) 6-7-րդ կետերում, 9-րդ կետի «աշխատողը» բառից առաջ, 14-րդ, 17-րդ, 40-րդ կետերում «տարածքային մարմին» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «գործակալություն» բառով և դրա հոլովաձևերով.

4) 6-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) հանրային ծառայությունների համարանիշը և դրա պատճենը կամ վավեր սոցիալական ապահովության քարտը և դրա պատճենը կամ Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից տրված՝ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը.».

5) 8-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության» բառերով.

6) 9-11-րդ, 19-րդ, 22-րդ կետերում «տարածքային մարմնի ղեկավար» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «գործակալության պետ» բառերով և դրանց հոլովաձևերով.

7) 17.1-ին կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ՝ նախարարություն) բառերը փոխարինել «նախարարություն» բառով:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

 

           

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ