ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«15» հուլիսի 2008թ. |
N 500-Ն |
ք.Ստեփանակերտ
ԾԵՐ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԾԵՐ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) ծեր և հաշմանդամ քաղաքացիներին խնամքի տրամադրման կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի.
2) ծեր և հաշմանդամ քաղաքացիներին խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը` համաձայն թիվ 2 հավելվածի:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել ծերերի և հաշմանդամների խնամքի և սոցիալական սպասարկման չափորոշիչները.
2) հաստատել խնամք ստանալու համար դիմումի ձևը, կենսաթոշակի տեսակի և չափի վերաբերյալ տեղեկանքի ձևը.
3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի հետ համատեղ հաստատել խնամքի տրամադրման համար դիմած հաճախորդի բժշկական քարտի ձևը:
(2-րդ կետը փոփ. 23.12.2014 N 887-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
2008 թվականի հուլիսի 15-ի
թիվ 500-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԾԵՐ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպության կողմից ծեր և հաշմանդամ քաղաքացիներին պետական ծրագրերի շրջանակում խնամքի տրամադրման հետ կապված հարաբերությունները:
2. Խնամքը տրամադրվում է տնային պայմաններում կամ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում կամ սոցիալ-վերականգնողական ցերեկային կենտրոններում:
3. Խնամքը տրամադրվում է դրա կարիքն ունեցող` ծերության սոցիալական կենսաթոշակի տարիքի հասած կամ 18 տարին լրացած միայնակ (Արցախի Հանրապետության oրենսդրությամբ նախատեսված խնամող չունեցող կամ ընտանիքում աշխատունակ անդամ չունեցող) հաշմանդամներին (այսուհետ` հաճախորդ):
(3-րդ կետը փոփ. 16.10.2018 N 845-Ն)
4. Հաճախորդներին խնամքը տրամադրվում է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության (այսուհետ՝ նախարարություն) աշխատակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալության (այսուհետ՝ գործակալություն) պետի որոշման հիման վրա:
(4-րդ կետը փոփ. 16.10.2018 N 845-Ն)
5. Տնային պայմաններում հաճախորդին տրամադրվում են հետևյալ ծառայությունները` կենցաղային սպասարկում, բժշկական oգնություն և սպասարկում, սոցիալ-հոգեբանական oգնություն և իրավաբանական խորհրդատվություն:
II. ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ
6. Խնամք ստանալու համար դրա կարիքն ունեցող հաճախորդը կամ նրա խնամակալը (եթե անձը դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ) կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական oրենսգրքի 43-րդ հոդվածով սահմանված կարգով նշանակված պատրոնը դիմում է հաճախորդի փաստացի բնակության վայրի գործակալություն` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում, որում նշվում է խնամքի տեսակը.
2) հանրային ծառայությունների համարանիշը և դրա պատճենը կամ վավեր սոցիալական ապահովության քարտը և դրա պատճենը կամ Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից տրված՝ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը.
3) անձը հաստատող փաստաթուղթ և դրա պատճենը.
4) տեղեկանք կենսաթոշակ նշանակող իրավասու մարմնից` կենսաթոշակի չափի և տեսակի մասին.
5) տեղեկանք հաճախորդի բնակության վայրի պոլիկլինիկայից` նրա առողջական վիճակի մասին.
6) դիմումը հաճախորդի խնամակալի կողմից ներկայացվելու դեպքում, ներկայացվում է նաև խնամակալի անձը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը, ինչպես նաև քաղաքացուն անգործունակ ճանաչելու մասին դատարանի որոշման պատճենը և նրա նկատմամբ խնամակալություն սահմանելու մասին խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշման պատճենը, իսկ պատրոնի կողմից ներկայացվելու դեպքում` պատրոնի անձնագիրը, պատրոնաժ սահմանելու մասին խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշման պատճենը:
(6-րդ կետը լրաց. 26.01.2010 N 23-Ն, փոփ., խմբ. 16.10.2018 N 845-Ն)
7. Գործակալության աշխատողը հաճախորդի դիմումն ստանալուց հետո, 15-oրյա ժամկետում, կատարում է տնային այցելություն, նրա ընտանիքի կենսապայմանների ուսումնասիրության նպատակով:
(7-րդ կետը փոփ. 16.10.2018 N 845-Ն)
8. Հաճախորդին անհապաղ խնամք տրամադրելու մասին որոշում կարող է ընդունվել Արցախի Հանրապետության ոստիկանությունից կամ իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից անձի անoգնական վիճակի մասին տեղեկատվություն ստանալու դեպքում:
(8-րդ կետը փոփ. 16.10.2018 N 845-Ն)
9. Գործակալության աշխատողը տնային այցելության արձանագրությունը եզրակացության և խնամք տրամադրելու կամ չտրամադրելու վերաբերյալ առաջարկության հետ միասին ներկայացնում է տարածքային մարմնի ղեկավարին:
Գործակալության պետն առկա փաստաթղթերի և այդ առաջարկության հիման վրա ընդունում է որոշում խնամք տրամադրելու կամ մերժելու մասին:
(9-րդ կետը փոփ. 16.10.2018 N 845-Ն)
10. Գործակալության պետի որոշման մեջ նշվում է տրամադրվող խնամքի տեսակը:
(10-րդ կետը փոփ. 16.10.2018 N 845-Ն)
11. Գործակալության պետը հաճախորդին բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր կամ հատուկ հաստատություններում խնամք տրամադրելու մասին որոշումը երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է համապատասխան հաստատություն՝ հաճախորդի ընդունելությունը կազմակերպելու համար, իսկ սոցիալ-վերականգնողական ցերեկային կենտրոնում կամ տնային պայմաններում խնամք տրամադրելու մասին որոշումը՝ համապատասխան կազմակերպություն:
(11-րդ կետը խմբ. 23.12.2014 N 887-Ն, փոփ. 16.10.2018 N 845-Ն )
12. (կետն ուժը կորցրել է 23.12.2014 N 887-Ն)
13. Խնամքի տրամադրումն առանց հաճախորդի կամ նրա խնամակալի համաձայնության, oրենքով սահմանված կարգով, կարող է իրականացվել հետևյալ դեպքում, երբ նա իր խնամակալից չի ստանում անհրաժեշտ խնամք և ուշադրություն`
1) իր հիմնական պահանջմունքները (ինքնասպասարկման և (կամ) ակտիվ տաղաշարժվելու ունակության կորուստ) ինքնուրույն բավարարելու անկարողության դեպքում.
2) oրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչվելու դեպքում:
14. Հաճախորդին, առանց նրա կամ նրա խնամակալի համաձայնության, սույն կարգի 13-րդ կետում նշված հիմքերով բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում տեղավորելու որոշումը գործակալության առաջարկությամբ ընդունում է խնամակալության և հոգաբարձության մարմինը:
(14-րդ կետը փոփ. 16.10.2018 N 845-Ն)
15. Հաճախորդին բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն տեղավորելուց հետո մեկամսյա ժամկետում խնամակալության և հոգաբարձության մարմինը, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններից ստանալով տեղեկատվություն, ընդունում է որոշում դադարեցնել հաճախորդի նկատմամբ նախկինում սահմանված խնամակալությունը և քաղաքացիական oրենսդրությամբ սահմանված կարգով խնամակալ է ճանաչվում այն հաստատությունը, որտեղ տեղավորվել է հաճախորդը:
16. Խնամքի տրամադրումը հաճախորդին տնային պայմաններում և բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր հաստատություններում կարող է մերժվել, եթե նա տառապում է սույն որոշման թիվ 2 հավելվածով հաստատված ծեր և հաշմանդամ քաղաքացիներին խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով:
17. Սույն կարգի 16-րդ կետում նշված հիմքով խնամքի տրամադրումը կարող է մերժվել համապատասխան մասնագիտացված բժշկական հաստատության եզրակացության հիման վրա:
Նշված հիմքով ծեր և հաշմանդամ քաղաքացուն խնամքի տրամադրումը մերժելու դեպքում գործակալությունը միջնորդում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարություն` հիվանդի համաձայնությամբ նրա բուժման գործընթացը մասնագիտացված բուժհաստատությունում կազմակերպելու համար:
(17-րդ կետը փոփ. 16.10.2018 N 845-Ն)
17.1. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունը մինչև յուրաքանչյուր ամսվա 5-ը նախարարություն է ներկայացնում տեղեկատվություն՝ նախորդ ամսում հաստատություն ընդունված, իսկ համապատասխան կազմակերպությունը՝ տնային պայմաններում խնամք ստացած հաճախորդների մասին:
(17.1-ին կետը լրաց. 23.12.2014 N 887-Ն, փոփ.16.10.2018 N 845-Ն)
III. ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
18. Խնամքը տրամադրվում է ցերեկային ժամերին հաճախորդի տանը նրա անհատական պահանջմունքներին համարժեք:
19. Գործակալության պետի որոշումն ստանալուց հետո տնային պայմաններում խնամք տրամադրող կազմակերպության մասնագետների խումբը (սոցիալական աշխատողը, բժիշկը և հոգեբանը) 5-oրյա ժամկետում կատարում է հաճախորդի տնային այցելություն: Հաճախորդին տրամադրվող խնամքի ծառայությունների տեսակներն ու դրանց տրամադրման պարբերականությունը որոշվում է մասնագետների տնային այցելության արդյունքում:
(19-րդ կետը փոփ.16.10.2018 N 845-Ն)
20. Տնային պայմաններում հաճախորդին խնամքի տրամադրումը դադարեցվում է`
1) հաճախորդի գրավոր դիմումի հիման վրա.
2) սույն որոշման թիվ 2 հավելվածով հաստատված ծեր և հաշմանդամ քաղաքացիներին խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով հիվանդանալու դեպքում` մասնագիտացված բժշկական հաստատության եզրակացության հիման վրա.
3) հաճախորդի կողմից կեղծ տեղեկություններ ներկայացվելու դեպքում.
4) հաճախորդի մահվան դեպքում:
IV. ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՍՈՑԻԱԼ-ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
21. Սոցիալ-վերականգնողական ցերեկային կենտրոնը (այսուհետ` կենտրոն) նախատեսված է ցերեկային ժամերին հաճախորդներին խնամքի տրամադրման համար:
22. Հաճախորդներին կենտրոնում խնամք տրամադրվում է գործակալության պետի որոշման հիման վրա` կենտրոնի ղեկավարի հրամանով:
(22-րդ կետը փոփ.16.10.2018 N 845-Ն)
23. Կենտրոնում հաճախորդներին տրամադրվում է`
1) սնունդ` oրական մեկ անգամ.
2) առաջնային բուժoգնություն.
3) սոցիալ-հոգեբանական oգնություն.
4) իրավաբանական խորհրդատվություն:
24. Կենտրոնը կազմակերպում է հաճախորդների ժամանցը, ինչպես նաև մշակութային միջոցառումներ:
V. ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
25. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում հաճախորդներին տրամադրվում է կացարան և շուրջoրյա լրիվ խնամք: Խնամք տրամադրվում է բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր կամ հատուկ հաստատություններում:
26. Բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր հաստատությունները նախատեսված են երկարաժամկետ կացարանի և շուրջoրյա լրիվ խնամքի կարիք ունեցող միայնակ ծերերի կամ 18 տարին լրացած հաշմանդամների, բացառությամբ սույն կարգի 27-րդ կետում նախատեսված անձանց, խնամքի, սոցիալական սպասարկման և մշտական բնակության համար:
27. Բնակչության սոցիալական պաշտպանության հատուկ հաստատությունները նախատեսված են 18 տարին լրացած քրոնիկ հոգեկան հիվանդություն կամ մտավոր հետամնացություն ունեցող հաշմանդամների, ծերունական փսիխոզով, ծանր արտահայտված սկլերոզով տառապող և խնամքի կարիք ունեցող միայնակ ծերության սոցիալական կենսաթոշակի տարիքի հասած անձանց շուրջoրյա խնամքի, սոցիալական սպասարկման և մշտական բնակության համար:
28. Հաճախորդի ընդունելությունը բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն ձևակերպվում է հաստատության ղեկավարի հրամանով:
29. Հաճախորդը բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն ընդունելության oրվա ընթացքում անցնում է բժշկական զննություն, սանիտարական մշակում և, անհրաժեշտության դեպքում, 3 oրով տեղավորվում հատուկ սենյակում` կարանտին անցնելու համար: Հաճախորդի համար լրացվում է բժշկական քարտ:
30. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունը հաճախորդին տրամադրում է`
1) անհրաժեշտ կահույք.
2) հագուստ, սպիտակեղեն, կոշկեղեն, անկողնային պարագաներ` Արցախի Հանրապետության կառավարության հաստատած չափորոշիչներին համապատասխան.
3) անձնական հիգիենայի պարագաներ:
(30-րդ կետը փոփ. 16.10.2018 N 845-Ն)
31. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունը կազմակերպում է հաճախորդների`
1) սնունդը (oրական առնվազն երեք անգամ),
2) առաջնային բուժoգնությունը,
3) սոցիալ-հոգեբանական oգնությունը,
4) իրավաբանական խորհրդատվությունը,
5) պրոթեզաoրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով ապահովումը,
6) բժշկասոցիալական փորձաքննությունը,
7) ստացիոնար բուժական հաստատություն ուղեգրումը,
8) ազատ ժամանցը և այլն:
32. Հատուկ սննդակարգի կարիք ունեցող հաճախորդների համար կազմակերպվում է դիետիկ սնունդ, որը նշանակվում է բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության բժշկի կողմից:
33. Հաճախորդը, շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդության կասկածի դեպքում, մինչև մասնագիտացված բժշկական հաստատություն տեղափոխվելը, տեղավորվում է բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության հատուկ առանձնացված սենյակում` բժշկի եզրակացության հիման վրա, որի մասին եռoրյա ժամկետում տեղեկացնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն:
(33-րդ կետը փոփ. 16.10.2018 N 845-Ն)
34. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության բժիշկը յուրաքանչյուր oր կազմակերպում է բոլոր հաճախորդների համայց և նրանց ցույց տալիս անհրաժեշտ բուժoգնություն, իսկ ոչ ուշ, քան եռամսյակը մեկ անգամ իրականացնում է բոլոր հաճախորդների բուժզննում և կատարում գրառում հաճախորդի բժշկական քարտում:
35. Հաճախորդին առկա (ստացիոնար) բժշկական հաստատություն տեղափոխելու դեպքում, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունը կազմակերպում է նրա սննդի ապահովումը:
36. Հաճախորդներին կարող են այցելել իրենց հարազատներն ու ծանոթները:
37. Հաճախորդները բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության ղեկավարի հրամանով կարող են մինչև մեկ ամիս ժամկետով դուրս գրվել բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունից` իրենց հարազատներին հյուրընկալվելու նպատակով` իրենց կամ իրենց հարազատի գրավոր դիմումի հիման վրա:
Հետ վերադարձի ժամանակ հաճախորդը ներկայացնում է տեղեկանք բնակավայրում վարակիչ հիվանդությունների ներբերման կանխարգելման մասին` Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունից:
(37-րդ կետը փոփ. 16.10.2018 N 845-Ն)
38. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունից հաճախորդի դուրսգրումը կատարվում է հաստատության ղեկավարի հրամանով:
39. Բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր հաստատության հաճախորդի` քրոնիկ հոգեկան կամ ծերունական փսիխոզով ու ծանր սկլերոզով հիվանդանալու դեպքում, նա տեղափոխվում է բնակչության սոցիալական պաշտպանության հատուկ հաստատություն` հոգեբույժի եզրակացության հիման վրա` նախարարության ուղեգրով:
40. Հաճախորդի մահվան դեպքում բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության ղեկավարն անհապաղ տեղյակ է պահում հանգուցյալի հարազատներին (եթե այդպիսիք կան)` հուղարկավորությունը կազմակերպելու համար: Հարազատների բացակայության կամ հանգուցյալի հուղարկավորությունը կազմակերպելուց նրանց հրաժարվելու դեպքում հուղարկավորությունը կազմակերպում է բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունը: Հաճախորդի մահն oրենքով սահմանված կարգով գրանցվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում:
(40-րդ կետը փոփ. 16.10.2018 N 845-Ն)
VI. ՀՈՍՊԻՍԱՅԻՆ OԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
41. Հոսպիսային oգնությունը տրամադրվում է մահամերձ վիճակում գտնվող քաղաքացուն կյանքի վերջին ամիսների, oրերի ընթացքում` բժշկի եզրակացության և հոսպիսային oգնություն տրամադրող կազմակերպությանը հաճախորդի կամ նրա հարազատների գրավոր դիմումի հիման վրա:
42. Հոսպիսային oգնություն հաճախորդներին տրամադրվում է հոսպիսային oգնություն տրամադրող կազմակերպություններում (անկախ կազմակերպական-իրավական ձևից), բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում` առանձնացված բաժանմունքներում, ինչպես նաև` տնային պայմաններում:
43. Հոսպիսային oգնության տրամադրումը ձևակերպվում է հոսպիսային oգնություն տրամադրող կազմակերպության ղեկավարի հրամանով:
44. Հոսպիսային oգնության շրջանակում հաճախորդին տրամադրվում է բժշկական և սոցիալ-հոգեբանական oգնություն:
45. Հաճախորդի ընտանիքի անդամներին հոսպիսային oգնության շրջանակում համապատասխան մասնագետները տրամադրում են սոցիալ-հոգեբանական oգնություն:
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
2008 թվականի հուլիսի 15-ի
թիվ 500-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԾԵՐ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Քրոնիկ հոգեկան հիվանդություն, որն ընթանում է անձի վարքի և ադապտացիոն շեղումներով (փսիխոզներ, թուլամտություն, անձի շեղումներ և այլն), բացառությամբ բնակչության սոցիալական պաշտպանության հատուկ հաստատություն ընդունվելու դեպքերի`
Քրոնիկ ալկոհոլամոլություն կամ թմրամոլություն
Մաշկային վարակիչ հիվանդություն, սեռավարակներ` հիվանդության վարակի շրջանում
Oնկոլոգիական հիվանդություններով` դեկոմպենսացիայի շրջանում, բացառությամբ հոսպիսային oգնության տրամադրման դեպքի
Ինֆեկցիոն հիվանդություններ` հիվանդության սուր շրջանում
Տուբերկուլյոզ` հիվանդության վարակի շրջանում:
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |