Համարը 
N 23-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2010.02.08/03(137)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.01.2010
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.01.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.02.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«26» հունվարի 2010թ.

N 23-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 11-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սոցիալական ապահովության քարտերի և սոցիալական ապահովության քարտերի համարների կիրառումն ապահովելու մասին» թիվ 405 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 61-ին կետով.

«61. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված կարգով սահմանված դեպքերում սոցիալական քարտից հրաժարվող անձը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կողմից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված` սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանք (այսուհետ՝ տեղեկանք):»,

2) որոշման հավելվածի`

ա. 5-րդ կետը «համարի» բառից հետո լրացնել «և տեղեկանքի» բառերով,

բ. 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

գ. 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սոցիալական քարտից հրաժարվող անձանց դեպքում սույն կետով սահմանված փաստաթղթերում գործատուն նշում է կատարում տեղեկանքի վերաբերյալ:»,

դ. 12-րդ կետից հետո կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 121-ին կետով.

«121. Սոցիալական քարտից հրաժարվող անձանց համար`

ա) սույն կարգի 8-րդ, 10-րդ և 12-րդ կետերով նախատեսված դեպքերում սոցիալական քարտի համարի փոխարեն նշում է կատարվում տեղեկանքի վերաբերյալ.

բ) սույն կարգի 9-րդ կետով սահմանված դեպքերում սոցիալական քարտի պատճենի փոխարեն կիրառվում է տեղեկանքը, որը կարվում է կենսաթոշակի, նպաստի կամ հատուցման գործում:»,

ե. 14-րդ կետի «ա» ենթակետից հանել «, մաքսային» բառը, իսկ «ներկայացնող» բառը փոխարինել «ներկայացվող» բառով,

զ. 14-րդ կետից հետո կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր`141-ին կետով.

«141. Գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող` սոցիալական քարտից հրաժարվող անձանց դեպքում գործատուի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրություն իրականացնող մարմիններ ներկայացվող անձնավորված հաշվետվություններում, տեղեկություններում, հայտարարագրերում նշում է կատարվում տեղեկանքի վերաբերյալ, ինչը կիրառվում է սույն կարգի 15-րդ կետով սահմանված դեպքում:»,

է. 16-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«2008 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող` սոցիալական քարտից հրաժարվող անձինք իրենց գործատուներին են ներկայացնում տեղեկանքը, որը կարվում է աշխատողի անձնական գործում:»:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 27-ի «Աշխատանքի տեղավորման, ազատ աշխատատեղերի վերաբերյալ տեղեկությունների ստացման, մասնագիտական կողմնորոշման խորհրդատվության, մասնագիտական ուսուցման հարցերով զբաղվածության պետական մարմին դիմող անձանց կողմից ներկայացվող և գործազուրկի կարգավիճակ տալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, անձանց հաշվառելու և հաշվառումից հանելու կարգը հաստատելու մասին» թիվ 334 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) որոշման թիվ 1 հավելվածի`

ա. 4-րդ կետի «բ» ենթակետը «քարտը» բառից հետո լրացնել «կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կողմից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված` սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքը (այսուհետ՝ տեղեկանք)» բառերով,

բ. 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սոցիալական քարտից հրաժարվող անձանց դեպքում հաշվառման քարտի` սոցիալական քարտի համարը նշելու համար նախատեսված դաշտում նշում է կատարվում տեղեկանքի վերաբերյալ, իսկ տեղեկանքը կցվում է հաշվառման քարտին:»,

գ. 7-րդ կետի «բ» ենթակետը «քարտը» բառից հետո լրացնել «կամ տեղեկանքը» բառերով,

դ. 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սոցիալական քարտից հրաժարվող անձի ներկայացրած տեղեկանքը կցվում է հաշվառման քարտին:».

2) որոշման թիվ 2 հավելվածի «բ» կետը «քարտ» բառից հետո լրացնել «կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կողմից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված` սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանք» բառերով:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 3-ի «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» թիվ 2 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշման թիվ 5 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 14-րդ կետով.

«14. Սոցիալական ապահովության քարտից հրաժարվող անձինք սույն ցանկով նախատեսված` սոցիալական ապահովության քարտի և դրա պատճենի փոխարեն ներկայացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կողմից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված` սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքը:»:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 25-ի «Պետական կենսաթոշակային սոցիալական ապահովագրության համակարգում անհատական (անձնավորված) հաշվառման ներդրումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 720 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» ենթակետով.

«դ) սոցիալական ապահովության քարտից հրաժարվող անձի դեպքում սույն որոշման հավելվածներով սահմանված` սոցիալական ապահովության քարտի փոխարեն ներկայացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կողմից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված` սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքը, իսկ սոցիալական ապահովության քարտի համարի փոխարեն նշում է կատարվում տեղեկանքի վերաբերյալ:»:

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 20-ի «Պետական նպաստների, ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումների մասին» թիվ 15-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները.

1) որոշման թիվ 1 հավելվածի 10-րդ կետի առաջին պարբերությունը «սոցիալական քարտերը և դրանց պատճենները» բառերից հետո լրացնել «(կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կողմից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված` սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքները)» բառերով,

2) որոշման թիվ 2 հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետը «պատճենը» բառից հետո լրացնել «կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կողմից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված` սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքը» բառերով,

3) որոշման թիվ 3 հավելվածի 5-րդ կետը «ծնողների սոցիալական քարտերը կամ միակ ծնողի սոցիալական քարտը և դրանց պատճենները» բառերից հետո լրացնել «(պատճենը) կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կողմից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված` սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքները (տեղեկանքը)» բառերով:

6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 25-ի «Նորաստեղծ ընտանիքների համար ամուսնության նպաստ սահմանելու մասին» թիվ 724 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը.

որոշման հավելվածի 3-րդ կետի «բ» ենթակետը «պատճենները» բառից հետո լրացնել «կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կողմից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված` սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքները» բառերով:

7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 6-ի «Միանվագ դրամական օգնության մասին» թիվ 133-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումն ու փոփոխությունները.

1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 21-ին կետով.

«21. Սոցիալական ապահովության քարտից հրաժարվող անձի դեպքում սույն որոշման թիվ 3 և թիվ 4 հավելվածով սահմանված` սոցիալական ապահովության քարտի համարի փոխարեն նշում է կատարվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կողմից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված` սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի վերաբերյալ:»,

2) որոշման թիվ 1 հավելվածի՝

ա) 7-րդ կետի 1-ին մասում «անձնագիրը, սոցիալական ապահովության քարտն ու դրանց պատճենները» բառերը փոխարինել «անձնագիրն ու դրա պատճենը, սոցիալական ապահովության քարտն ու դրա պատճենը (կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կողմից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված` սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքը)» բառերով,

բ) 25-րդ կետում «առկայությունը պարտադիր է 2010 թվականի» բառերը փոխարինել «և սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի առկայությունը պարտադիր է 2011 թվականի» բառերով:

8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 23-ի «Վարձու աշխատողի մահվան դեպքում թաղման նպաստ սահմանելու և նպաստի վճարման կարգը հաստատելու մասին» թիվ 922 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման հավելվածի 6-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1) անձնագիրն ու դրա պատճենը, սոցիալական ապահովության քարտն ու դրա պատճենը (կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կողմից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված` սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքը),»:

9. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 18‑ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ձեռքբերված առողջարանային բուժման և հանգստյան տների ուղեգրերի բաշխման և հատկացման մասին» թիվ 228 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը.

որոշման հավելվածի 8-րդ կետի 1-ին պարբերությունը «սոցիալական քարտը» բառերից հետո լրացնել «կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կողմից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված` սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքը» բառերով:

10. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 29-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին առանձին կատեգորիաների անձանց բնակարաններում անշարժ հեռախոսի տեղադրման մասին» թիվ 494 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը.

որոշման հավելվածի 3-րդ կետի 1-ին պարբերությունը «սոցիալական ապահովության քարտը և դրա պատճենը» բառերից հետո լրացնել «(կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կողմից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված` սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքը)» բառերով:

11. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 15-ի «Ծեր և հաշմանդամ քաղաքացիներին խնամքի տրամադրման կարգն ու ծեր և հաշմանդամ քաղաքացիներին խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» թիվ 500-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը.

որոշման թիվ 1 հավելվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետը «պատճենը» բառից հետո լրացնել «կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կողմից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված` սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքը» բառերով:

12. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 20-ի «Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրի վարման կարգը և ձևը սահմանելու մասին» թիվ 372 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը.

որոշման թիվ 1 հավելվածի 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սոցիալական ապահովության քարտից հրաժարվող անձի դեպքում սույն կետով սահմանված` սոցիալական ապահովության քարտի համարի փոխարեն նշում է կատարվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կողմից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված` սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի վերաբերյալ:

13. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ