Համարը 
N 228
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.04.04/14(86)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
18.03.2008
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
18.03.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
04.04.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 
11.08.2011

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՁԵՌՔԲԵՐՎԱԾ ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ԵՎ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏՆԵՐԻ ՈՒՂԵԳՐԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«18» մարտի 2008թ.

N 228

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՁԵՌՔԲԵՐՎԱԾ ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ԵՎ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏՆԵՐԻ ՈՒՂԵԳՐԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը  ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ձեռքբերված առողջարանային բուժման և հանգստյան տների ուղեգրերի բաշխման և հատկացման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման կատարման վերահսկողությունն ու կառավարման լիազորությունները վերապահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը:

3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում զոհված զինծառայողների ընտանիքների անդամների, հաշմանդամների սանատոր-առողջարանային սոցիալական սպասարկման մասին» թիվ 294 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«18» մարտի 2008թ.

թիվ 228 որոշման

 

Կ Ա Ր Գ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ձեռքբերված առողջարանային բուժման և հանգստյան տների ուղեգրերի բաշխման և հատկացման

 

1. Սույն կարգով սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ձեռքբերված առողջարանային բուժման և հանգստյան տների ուղեգրեր ստանալու իրավունքից օգտվող քաղաքացիների խմբերը, ուղեգրերի բաշխման և հատկացման հետ կապված հարաբերությունները:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝

ա) առողջարանային բուժման ուղեգրեր առաջնահերթության կարգով հատկացվում են հետևյալ սոցիալական խմբերին.

- հաշմանդամ զինծառայողներ,

- 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներ, խուլ ու համր 3-րդ խմբի հաշմանդամներ,

- հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցողներ,

- զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ ,

- Հայրենական մեծ պատերազմի վետերաններ և նույն պատերազմում զոհվածների այրիներ,

- Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարից տուժածներ,

- բռնադատվածներ,

- Արցախի հերոսներ, Մարտական խաչ 1-ին և 2-րդ աստիճանի շքանշանակիրներ,

- միայնակ չաշխատող կենսաթոշակառուներ.

բ) հանգստյան տան ուղեգրեր առաջնահերթության կարգով հատկացվում են զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, ինչպես նաև՝ սույն կետի «ա» ենթակետում նշված այլ սոցիալական խմբերի ներկայացուցիչներին:

Հայաստանի Հանրապետության առողջարաններում բուժման ուղեգրվող հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցողներին ուղեկցելու անհրաժեշտության դեպքում ուղեգրեր են հատկացվում նաև նրանց ուղեկցողներին:

3. Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս մասնագիտացված առողջարաններում բուժման համար ուղեգրեր կարող են հատկացվել միայն 1-ին խմբի հաշմանդամ զինծառայողներին և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցողներին:

Սույն կետի առաջին մասում նշված քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին տրամադրվում է դրամական փոխհատուցում` բուժման վայր մեկնելու և վերադառնալու հետ կապված ծախսերի դիմաց, իսկ այդ քաղաքացիներին ուղեկցելու անհրաժեշտության դեպքում` նրանց ուղեկցողներին նաև օրապահիկի և գիշերավարձի դիմաց:

4. Հանգստյան տների ուղեգրերի ձեռք բերման համար կարող է ծախսվել տվյալ տարվա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեով ուղեգրերի ձեռքբերման համար նախատեսված գումարի մինչև 25 տոկոսը:

5. Առողջարանային բուժման և հանգստյան տների ուղեգրերը կարող են հատկացվել սոցիալական ծառայության տարածքային մարմինների (այսուհետ` տարածքային մարմիններ) կողմից:

6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը (այսուհետ` նախարարություն) հաստատում է`

ա) առողջարանային բուժման և հանգստյան տների ուղեգրերի բաշխման տարեկան ծրագիրը` ըստ ժամկետների, առանձին սոցիալական խմբերի և տարածքային մարմինների,

բ) Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս մասնագիտացված առողջարաններում բուժման ուղեգրերի բաշխման տարեկան ծրագիրը` ըստ ժամկետների և առանձին սոցիալական խմբերի:

7. Ուղեգիրը քաղաքացուն հատկացվում է ոչ ուշ, քան ուղեգրում նշված ժամկետից 15 օր առաջ:

8. Հանգստյան տան ուղեգիր ստանալու համար քաղաքացին իր դիմումի հետ միասին ներկայացնում է անձը և իր կարգավիճակը հաստատող փաստաթղթերը, սոցիալական քարտը, իսկ առողջարանային բուժման ուղեգիր ստանալու համար՝ նաև իր բնակության վայրի պոլիկլինիկայի կողմից տրված սանատոր-կուրորտային քարտը:

1-ին խմբի հաշմանդամին կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցողին տրված սանատոր-կուրորտային քարտը պետք է նշում պարունակի այդ քաղաքացուն ուղեկցելու անհրաժեշտության կամ դրա բացակայության մասին:

Քաղաքացու դիմումը հաշվառվում է դիմումների հաշվառման մատյանում, որի ձևը և վարման կարգը սահմանում է նախարարությունը:

9. Սույն կարգի 2-րդ կետում նշված քաղաքացիներին ուղեգրեր կարող են հատկացվել երեք տարին մեկ անգամ:

Սույն կետի դրույթները տարածվում են նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:

10. Սույն կարգի 2-րդ կետում նշված քաղաքացիները առողջարանից կամ հանգստյան տնից վերադառնալուց հետո, տարածքային մարմին պետք է ներկայացնեն առողջարանում կամ հանգստյան տանը հաշվառված լինելու օրերի մասին տեղեկանք: Տեղեկանքը չներկայացնելու դեպքում քաղաքացին զրկվում է հետագայում ուղեգիր ստանալու իրավունքից:

11. Ուղեգրերը խիստ հաշվառման ֆինանսական փաստաթղթեր են, ենթակա են պահպանման օրենսդրությամբ սահմանված կարգով:

12. Տարածքային մարմինը յուրաքանչյուր ամսվա ընթացքում հատկացված ուղեգրերի մասին տեղեկանք է ներկայացնում նախարարություն` մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 10-ը:

 

 

       ԼՂՀ կառավարության աշխատակազմի

       ղեկավար-նախարար

Ս.Գրիգորյան