ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«16» սեպտեմբերի 2008թ. |
N 619 |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի ԹԻՎ 228 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 18-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ձեռքբերված առողջարանային բուժման և հանգստյան տների ուղեգրերի բաշխման և հատկացման մասին» թիվ 228 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝
որոշման հավելվածը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր՝ 13-րդ կետով.
«13. Նախարարության կողմից հաստատված ծրագրով նախատեսված ժամկետներում չհատկացված, ինչպես նաև քաղաքացիներին հատկացված, սակայն նրանց կողմից չօգտագործված ուղեգրերը տարածքային մարմինը հնգօրյա ժամկետում վերադարձնում է նախարարությանը:
Սույն կետում նշված ուղեգրերը քաղաքացիներին են հատկացվում նախարարության կողմից՝ սույն կարգի 8-րդ և 10-րդ կետերի դրույթներին համապատասխան:»:
2. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2008 թվականի ապրիլի 4-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |