ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«15» հունիսի 2010թ. |
N 299-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի ԹԻՎ 228 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 18-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ձեռքբերված առողջարանային բուժման և հանգստյան տների ուղեգրերի բաշխման և հատկացման մասին» թիվ 228 որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Առողջարանային բուժման և հանգստյան տների ուղեգրերն առաջնահերթության կարգով հատկացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշտական հաշվառում ունեցող՝
ա) հաշմանդամ զինծառայողներին («Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողներ),
բ) 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներին,
գ) խուլ-համր 3-րդ խմբի հաշմանդամներին (3-րդ խմբի հաշմանդամ ճանաչված՝ խուլ‑համր անձինք),
դ) հաշմանդամ երեխաներին (հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող՝ մինչև 18 տարեկան երեխաներ),
ե) զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին (ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների ամուսիններ, ծնողներ, ինչպես նաև «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 16‑րդ հոդվածով սահմանված՝ կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեցող՝ 16 տարին լրացած անձինք),
զ) Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին և նրանց հավասարեցված անձանց (Հայրենական մեծ պատերազմի (1941-1945թթ.) և այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցներ, ինչպես նաև նախկին խորհրդային բանակում զինվորական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած զինծառայողներ),
է) Հայրենական մեծ պատերազմում զոհվածների և նրանց հավասարեցված անձանց ընտանիքների անդամներին (Հայրենական մեծ պատերազմի (1941-1945թթ.) և այլ պետություններում մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ամուսիններ, ծնողներ),
ը) Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարից տուժածներին (Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի վերացման աշխատանքների ժամանակ ճառագայթային հիվանդություններ ստացած անձինք, ինչպես նաև նույն պատճառներով մահացած անձանց այրիներ, ծնողներ),
թ) բռնադատվածներին («Բռնադատվածների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան՝ բռնադատվածի կարգավիճակ ստացած անձինք),
ժ) հերոսներին և շքանշանակիրներին (Հայաստանի ազգային հերոսներ, Արցախի հերոսներ, 1-ին կամ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձինք),
ժա) միայնակ քաղաքացիներին (օրենքով սահմանված՝ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած՝ չաշխատող, զավակ և խնամակալ չունեցող անձինք):
Հայաստանի Հանրապետությունում գործող առողջարաններում բուժման ուղեգրվող՝ 1-ին խմբի հաշմանդամին և հաշմանդամ երեխային ուղեկցելու անհրաժեշտության դեպքում ուղեգիր է հատկացվում նաև ուղեկցողին:»,
2) 3-րդ կետում «երեխայի կարգավիճակ ունեցողներին» բառերը փոխարինել «երեխաներին» բառով,
3) 7-րդ կետում «ուղեգրում նշված ժամկետից» բառերը փոխարինել «ուղեգրի սկզբնաժամկետից» բառերով,
4) 8-րդ կետում «երեխայի կարգավիճակ ունեցողին» բառերը փոխարինել «երեխային» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |