ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«20» հունվարի 2009թ. |
N 15-Ն |
ք.Ստեփանակերտ
ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ, ԾՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱԶՄԱԶԱՎԱԿՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Պետական նպաստների համակարգման, հանրապետությունում ծնելիության և բազմազավակության խթանման նպատակով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝
1) առանձին խմբերի քաղաքացիներին տրվում են պետական նպաստներ, որոնք հաշվարկվում են պետական նպաստի բազային չափի և նպաստառուի բնակության վայրով ու վերջինիս կարգավիճակով պայմանավորված՝ գործակից արտադրյալով,
2) երեխայի ծննդյան դեպքում ծնողին տրվում է ծննդյան միանվագ նպաստ, որը հաշվարկվում է ծննդյան նպաստի բազային չափի և ծնված երեխայի հաջորդականությամբ պայմանավորված՝ գործակից արտադրյալով,
3) ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում երեխայի անվամբ բանկային կամ ֆինանսական այլ հաստատությունում բացվում է ժամկետային ավանդ,
4) 6 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքին հատկացվում է բնակելի տուն:
2. Սահմանել՝
1) պետական նպաստի բազային չափը՝ 6000 դրամ,
2) ծննդյան նպաստի բազային չափը՝ 100000 դրամ:
3. Հաստատել`
1) պետական նպաստների նշանակման և վճարման կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի,
2) ծննդյան միանվագ նպաստի նշանակման և վճարման կարգը` համաձայն թիվ 2 հավելվածի,
3) ժամկետային ավանդների բացման կարգը` համաձայն թիվ 3 հավելվածի:
4. Ուժը կորցրած ճանաչել՝
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 20-ի «Երեխաների ծննդյան միանվագ նպաստի նշանակման և վճարման կարգի մասին» թիվ 554 որոշումը,
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 26-ի «Պետական նպաստների մասին» թիվ 642 որոշումը,
3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 18-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում վերաբնակեցված ընտանիքների 1-16 տարեկան երեխաներին ամենամսյա դրամական օգնություն հատկացնելու մասին» թիվ 3 որոշումը,
4) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 25-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումների մասին» թիվ 723 որոշումը:
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարներին ու Ստեփանակերտի քաղաքապետին՝ ապահովել սույն որոշման հանրային իրազեկումը:
6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին՝ մինչև 2009 թվականի ապրիլի 1-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը ներկայացնել առաջարկություն՝ 6 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքին բնակելի տան հատկացման կարգի վերաբերյալ:
7. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2009 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
|
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
«20» հունվարի 2009թ.
թիվ 15-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ
Սույնով սահմանվում են նպաստառուների հաշվառման կամ բնակության վայրից և կարգավիճակից կախված՝ պետական նպաստի բազային չափին բազմապատիկ գործակիցները, պետական նպաստի նշանակման և վճարման հետ կապված հարաբերությունները:
1. Պետական նպաստի իրավունք ունեն.
1) 18 տարին չլրացած՝
ա. բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ երեխայի կարգավիճակ ստացած անձինք (այսուհետ՝ հաշմանդամ երեխա),
բ. ամուսնության մեջ չգտնվող ծնողների երեխաները՝ հայրություն ճանաչված չլինելու դեպքում (այսուհետ՝ միայնակ մոր երեխա),
գ. երեխաներ, որոնց ծնողները (կամ միակ ծնողը) մահացել են, կամ զրկվել են ծնողական իրավունքներից, կամ ճանաչվել են անգործունակ,կամ խուսափում են երեխաների դաստիարակությունից կամ նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունից, ինչպես նաև oրենքով սահմանված կարգով ճանաչվել են մահացած, անհայտ բացակայող կամ անհայտ են (այսուհետ՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխա),
դ. երեխաներ, որոնց ծնողներից մեկը մահացել է, կամ սահմանված կարգով ճանաչվել է մահացած կամ անհայտ բացակայող, կամ զրկվել է ծնողական իրավունքներից, կամ ճանաչվել է անգործունակ, կամ խուսափում է երեխաների դաստիարակությունից կամ նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունից (այսուհետ՝ միակողմանի ծնողազուրկ երեխա),
ե. դատական կարգով սահմանված՝ ալիմենտ ստացող երեխաները (այսուհետ՝ ալիմենտ ստացող երեխա),
զ. շարքային և կրտսեր հրամանատարական կազմերի՝ ժամկետային զինծառայողների երեխաները (այսուհետ՝ ժամկետային զինծառայողների երեխա),
է. բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից 1-ին խմբի հաշմանդամ (անկախ պատճառական կապից) ճանաչված անձանց երեխաները (այսուհետ՝ 1-ին խմբի հաշմանդամի երեխա),
ը. բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից 2-րդ խմբի հաշմանդամ (անկախ պատճառական կապից) ճանաչված անձանց երեխաները (այսուհետ՝ 2-րդ խմբի հաշմանդամի երեխա),
թ. 18 տարին չլրացած 5 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների երեխաները, (այսուհետ՝ 5 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների երեխաներ),
ժ. 18 տարին չլրացած 4 երեխա ունեցող ընտանիքների երեխաները (այսուհետ՝ 4 անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների երեխաներ),
ժա. սկսած 2009 թվականի հունվարի 1-ից՝ ընտանիքի ավագ երեխայի 18 տարին լրանալուց հետո, անչափահաս 3 երեխա ունեցող ընտանիքների երեխաները (այսուհետ՝ 3 անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների երեխաներ):
2) մինչև երկու տարեկան երեխա խնամող անձինք:
2. Նպաստի իրավունք ունեցող անձի հաշվառման կամ բնակության վայրից ու կարգավիճակից կախված՝ պետական նպաստի բազային չափի բազմապատիկ գործակիցներն են.
|
NN |
կատեգորիաներ |
գործակիցը |
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամբողջ տարածք (բացի Շահումյանի և Քաշաթաղի շրջաններից) |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի և Քաշաթաղի շրջաններ |
|
1. |
18 տարին չլրացած երեխաներ, այդ թվում |
|
|
|
ա |
Հաշմանդամ երեխաներ |
3.0 |
3.0 |
|
բ |
Միայնակ մոր երեխաներ |
2.0 |
2.0 |
|
գ |
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ |
5.0 |
5.0 |
|
դ |
Միակողմանի ծնողազուրկ երեխաներ |
3.5 |
3.5 |
|
ե |
Ալիմենտ ստացող երեխաներ |
1.0 |
1.3 |
|
զ |
Ժամկետային զինծառայողների երեխաներ |
1.5 |
1.5 |
|
է |
1-ին խմբի հաշմանդամների երեխաներ |
2.5 |
2.5 |
|
ը |
2-րդ խմբի հաշմանդամների երեխաներ |
1.0 |
1.3 |
|
թ |
5 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների երեխաներ |
1.5 |
1.5 |
|
ժ |
4 անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների երեխաներ |
1.0 |
1.3 |
|
ժա |
3 անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների երեխաներ |
1.0 |
1.0 |
|
2. |
Մինչև 2 տարեկան երեխա խնամող անձինք |
2.0 |
2.0 |
3. Մինչև 18 տարեկան երեխան պետական նպաստի իրավունք ունի, եթե.
1) երեխայի ծնողներից մեկը կամ միակ ծնողը կամ խնամակալը ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշտական հաշվառում,
2) երեխայի ծնողներից մեկը զինվորական ծառայություն է անցնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի շարքերում (բացառությամբ՝ շարքային և կրտսեր հրամանատարական կազմերի ժամկետային զինծառայողների)՝ անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշտական հաշվառում ունենալու հանգամանքից:
4. Պետական նպաստ նշանակում են անձի մշտական հաշվառման վայրի, իսկ սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքերում՝ ծառայության կամ փաստացի բնակության վայրի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) սոցիալական հարցերով զբաղվող ստորաբաժանումները (այսուհետ՝ նպաստ նշանակող ստորաբաժանում):
5. Մինչև 2 տարեկան երեխա խնամող անձը պետական նպաստի իրավունք ունի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշտական հաշվառում ունենալու դեպքում:
6. Որպես կանոն, մինչև 18 տարեկան երեխաների համար սահմանված նպաստները նշանակվում և վճարվում են երեխայի մորը, իսկ եթե մայրը մահացած է, սահմանված կարգով ազատազրկված է, ճանաչված է անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ եթե երեխան ապրում է հոր հետ՝ երեխայի հորը կամ խնամակալին:
7. Անձնագիր ունեցող 16 տարեկան անձն իրավունք ունի պետական նպաստ նշանակելու համար դիմել անձամբ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշտական հաշվառում ունենալու դեպքում:
8. Որդեգրողները պետական նպաստի իրավունք ունեն ծնողներին համահավասար, իսկ որդեգրվածները՝ հարազատ զավակներին համահավասար:
9. Բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում ապրող անձը պետական նպաստի իրավունք չունի:
10. Պետական նպաստ նշանակելու համար անձը (այսուհետ՝ նպաստառու) իր փաստացի բնակության վայրը սպասարկող՝ նպաստ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում գրավոր դիմում, տեղեկանք փաստացի բնակության վայրի և ընտանիքի կազմի մասին, իր և երեխայի (երեխաների) անձը հաստատող փաստաթղթերը և դրանց պատճենները, իր և երեխայի (երեխաների) սոցիալական քարտերը և դրանց պատճենները, ինչպես նաև՝
ա) հաշմանդամ երեխաների, 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամների երեխաների համար սահմանված պետական նպաստների դեպքում՝ հաշմանդամության մասին բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից տրված տեղեկանքները և դրանց պատճենները,
բ) միակողմանի ծնողազուրկ երեխաների համար սահմանված պետական նպաստների դեպքում՝ երեխայի ծնողի մահվան վկայականը կամ մահացած կամ անհայտ բացակայող կամ անգործունակ ճանաչելու կամ ծնողական իրավունքից զրկելու մասին դատարանի վճիռը և դրա պատճենը, կամ երեխայի (երեխաների) դաստիարակությունից կամ նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունից խուսափելու փաստը հաստատող համապատասխան տեղեկանք (տեղեկանքներ) և դրանց պատճենները,
գ) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար սահմանված պետական նպաստերի դեպքում՝ երեխայի ծնողի (ծնողների) մահվան վկայականը (վկայականները) կամ մահացած կամ անհայտ բացակայող կամ անգործունակ ճանաչելու կամ ծնողական իրավունքից զրկելու մասին դատարանի վճիռը (վճիռները) կամ ծնողի (ծնողների) անհայտ լինելու կամ երեխայի (երեխաների) դաստիարակությունից կամ նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունից խուսափելու փաստը հաստատող համապատասխան տեղեկանք (տեղեկանքներ) և դրանց պատճենները,
դ) միայնակ մոր երեխաների համար սահմանված նպաստի դեպքում՝ երեխայի ծննդյան վկայականում հոր վերաբերյալ տեղեկությունների գրանցման մասին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից տրված տեղեկանքը և դրա պատճենը,
ե) ալիմենտ ստացող երեխաների համար սահմանված նպաստի դեպքում՝ ալիմենտ սահմանելու մասին դատարանի վճիռը, ամուսնալուծության կամ հայրության ճանաչման վկայականը և դրանց պատճենները,
զ) ժամկետային զինծառայողների երեխաների համար սահմանված նպաստի դեպքում՝ երեխայի ծնողի՝ ժամկետային զինծառայության մեջ գտնվելու մասին զինվորական մասից տրված տեղեկանքը:
11. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշտական հաշվառում չունեցող, սակայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում զինվորական ծառայություն անցնող անձինք պետական նպաստ նշանակելու համար ներկայացնում են նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում զինծառայության մեջ գտնվելու մասին զինվորական մասից տրված տեղեկանք:
12. Եթե երեխայի ծնողներից մեկը չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշտական հաշվառում, ապա նպաստը նշանակվում է վերջինիս մշտական հաշվառման վայրի նպաստ նշանակող ստորաբաժանումից նպաստի գործը կամ նմանատիպ նպաստ նշանակված չլինելու մասին տեղեկանք ստանալու դեպքում:
13. Պետական նպաստը նշանակվում է՝
1) նպաստի իրավունք ձեռք բերելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են նպաստի իրավունք ձեռք բերելու պահից 6 ամսվա ընթացքում,
2) դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են նպաստի իրավունք ձեռք բերելու պահից 6 ամիս հետո:
14. Նպաստ նշանակելու համար դիմելու օր է համարվում նպաստ նշանակող ստորաբաժանման կողմից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով դիմումն ընդունելու օրը: Եթե նշված դիմումն առաքվում է փոստով, և դրան կցվում են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ապա նպաստ նշանակելու համար դիմելու օր է համարվում այդ դիմումն ուղարկող փոստային բաժանմունքի դրոշմակնիքի վրա նշված օրը:
15. Այն դեպքում, երբ դիմումին կցվում են ոչ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, նպաստ նշանակող ստորաբաժանումը երեք աշխատանքային օրվա ընթացքում դիմողին գրավոր տեղեկացնում է, թե ինչ փաստաթղթեր պետք է լրացուցիչ ներկայացվեն: Տեղեկացվելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, այդ փաստաթղթերը ներկայացվելու դեպքում դիմելու օր է համարվում նպաստ նշանակելու համար դիմումն ընդունելու օրը կամ փոստային բաժանմունքի դրոշմակնիքի վրա նշված օրը:
16. Նպաստ նշանակելու դիմումը բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով ընդունելուց հետո նպաստ նշանակող ստորաբաժանումը յոթ աշխատանքային օրվա ընթացքում դրանք քննարկում և որոշում է կայացնում:
17. Դիմումը մերժելու մասին որոշում կայացնելու դեպքում նպաստ նշանակող ստորաբաժանումը հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր ծանուցում է դիմողին՝ նշելով մերժելու պատճառը, բողոքարկելու կարգը և վերադարձնում է բոլոր փաստաթղթերը:
18. Երկու և ավելի նպաստի իրավունք ունեցող անձին իր ընտրությամբ նշանակվում է մեկ նպաստ:
19. Ընտանիքում նպաստ ստանալու իրավունք ունեցող երկու և ավելի անձանց դեպքում՝ նպաստ է նշանակվում և վճարվում յուրաքանչյուրի հաշվով:
20. Յուրաքանչյուր ամսվա նպաստը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում՝ ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նպաստառուի փաստացի բնակության վայրի, իսկ նպաստառուի գրավոր դիմելու դեպքում` վճարող կազմակերպության գրասենյակում:
21. Նպաստ վճարելու ծառայությունների ծախսերը կատարվում են պետական բյուջեում այդ նպատակով նախատեսված միջոցներից:
22. Եթե նպաստառուն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում փոխում է իր հաշվառման կամ բնակության վայրը, ապա գրավոր դիմում է նոր հաշվառման կամ բնակության վայրի նպաստ նշանակող ստորաբաժանում՝ ներկայացնելով բնակվելու մասին տեղեկանք: Նոր հաշվառման կամ բնակության վայրի նպաստ նշանակող ստորաբաժանումը նախկին հաշվառման կամ բնակության վայրի նպաստ նշանակող ստորաբաժանումից պահանջում է նպաստի գործը: Գործն ստանալուց հետո ստուգում է դրանում առկա փաստաթղթերի ճշտությունը, հաշվարկում նպաստի չափն ըստ նոր բնակության վայրի համար սահմանված գործակցի և նպաստ վճարելը վերսկսվում է նպաստառուի նախկին բնակության վայրում նպաստի վճարման դադարեցման օրվանից:
23. Նպաստի գործն ուղարկող ստորաբաժանումը գործի հետ ուղարկում է նաև նպաստի վերջին վճարման մասին տեղեկանք:
24. Նպաստը կարող է վճարվել լիազորագրով: Նպաստը մեկ լիազորագրով անընդմեջ կարող է վճարվել 6 ամսից ոչ ավելի՝ սկսած նպաստ չստացված ամսից:
25. Նպաստառուն պարտավոր է նպաստի իրավունք տվող հանգամանքների վերացման կամ փոփոխման մասին մեկամսյա ժամկետում տեղեկացնել նպաստ նշանակող ստորաբաժանմանը:
26. Նպաստից պահումներ կարող են կատարվել՝
1) օրինական ուժի մեջ մտած դատավճիռների, վճիռների հիման վրա.
2) սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու, նպաստի իրավունք տվող հանգամանքների վերացման կամ փոփոխման մասին տեղեկություններ չներկայացնելու հետևանքով նպաստառուին ավելի վճարված գումարները հետ գանձելու մասին նպաստ նշանակող ստորաբաժանման որոշման հիման վրա, սակայն նշանակված նպաստի 20 տոկոսի չափից ոչ ավելի:
27. Նպաստից կատարվող պահումների չափը հաշվարկվում է նպաստառուին վճարվելիք ամսական գումարից:
28. Նպաստից կատարվող պահումների ընդհանուր գումարը պետք է չգերազանցի նպաստի 50 տոկոսը:
29. Նպաստ նշանակող ստորաբաժանման մեղքով ավել վճարված գումարները նպաստառուից չեն պահվում:
30. Նպաստ վճարելը դադարեցվում է`
1) նպաստառուի կամ նպաստի իրավունք ունեցող անձի մահվան, ինչպես նաև մահացած կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում.
2) նպաստառուի կողմից տասներկու ամիս անընդմեջ անձամբ նպաստ չստանալու դեպքում.
3) նպաստի իրավունք տվող հանգամանքների վերացման դեպքում.
4) նպաստառուի կամ նպաստի իրավունք ունեցող անձի՝ պետության լրիվ խնամքի տակ անցնելու դեպքում,
5) նպաստառուի կամ նպաստի իրավունք ունեցող անձի՝ օտարերկրյա պետություն մշտական բնակության մեկնելու դեպքում.
6) նպաստի գործում կեղծ (ոչ հավաստի) փաստաթղթեր հայտնաբերելու դեպքում:
31. Սույն կարգի 30-րդ կետում նշված դեպքերում նպաստ վճարելը դադարեցվում է հաջորդող ամսի 1‑ից:
32. Նշանակված, սակայն չստացված նպաստի գումարները վճարվում են անցած ժամանակահատվածի համար, սակայն դիմելու ամսվան նախորդող մեկ տարուց ոչ ավելի:
33. Նպաստ նշանակող ստորաբաժանման մեղքով չվճարված նպաստի գումարները վճարվում են առանց ժամկետի սահմանափակման:
34. Սույն կարգի 32-33-րդ կետերում նշված դեպքերում չստացված նպաստի գումարը վճարվում է միանվագ՝ դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում:
35. Սույն կարգը տարածվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձանց վրա:
36. Սույն կարգի 1-ին կետում չընդգրկված՝ մինչև 2009 թվականի հունվարի 1-ը դրամական օգնություն ստացող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի և Քաշաթաղի շրջաններում բնակվող 2-16 տարեկան անձանց վճարումները շարունակվում են՝ 2000 դրամի չափով, իսկ ազատազրկման վայրերում պատիժ կրող դատապարտված անձանց երեխաների նպաստների վճարումները՝ մինչև ազատազրկման ժամկետի ավարտը, բայց ոչ ավելի, քան մինչև երեխայի 18 տարին լրանալը՝ 10000 դրամի չափով:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
«20» հունվարի 2009թ.
թիվ 15-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԾՆՆԴՅԱՆ ՄԻԱՆՎԱԳ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ
Սույնով սահմանվում են երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման և վճարման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև ծնված երեխայի որերորդը լինելուց՝ ծննդյան նպաստի բազային չափի բազմապատիկ գործակիցները:
1. Երեխայի ծննդյան միանվագ նպաստը տրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում փաստացի բնակվող՝ երեխայի ծնողներից մեկին, կամ միակ ծնողին, կամ որդեգրողին, կամ խնամակալին՝
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշտական հաշվառում ունենալու դեպքում,
2) անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշտական հաշվառում ունենալու հանգամանքից՝ եթե երեխայի ծնողներից մեկը զինվորական ծառայություն է անցնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակում՝ բացառությամբ շարքային և կրտսեր հրամանատարական կազմերի ժամկետային զինվորական ծառայություն անցնողներից:
Երեխայից հրաժարվելու դեպքում երեխայի ծնողները կորցնում են երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունքը:
2. Ծննդյան միանվագ նպաստի համար սույն կարգի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված անձինք գրավոր դիմում են իրենց մշտական հաշվառման վայրի, իսկ սույն կարգի 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված անձինք՝ զինվորական ծառայության կամ փաստացի բնակության վայրի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) սոցիալական հարցերով զբաղվող ստորաբաժանումներ (այսուհետ՝ նպաստ նշանակող ստորաբաժանում) և ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
1) երեխայի ծննդյան վկայականի պատճենը, իսկ ծնվելուց հետո 4 շաբաթվա ընթացքում մահացած երեխայի համար՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տված ծննդի պետական գրանցման փաստը հաստատելու մասին փաստաթղթի պատճենը,
2) տեղեկանք բնակության վայրի և ընտանիքի կազմի մասին,
3) խնամակալության կամ որդեգրման մասին փաստաթղթի պատճենը,
4) ծնողի կամ խնամակալի անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
5) ծնողի կամ խնամակալի սոցիալական ապահովության քարտի պատճենը:
Եթե երեխայի ծնողներից մեկը չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշտական հաշվառում, ապա նպաստը նշանակվում է ծննդյան միանվագ նպաստ ստացած չլինելու մասին վերջինիս մշտական հաշվառման վայրի նպաստ նշանակող ստորաբաժանման կողմից տրված տեղեկանքի առկայության դեպքում:
3. Ծննդյան միանվագ նպաստի բազային չափի բազմապատիկ գործակիցներն են.
1) 1-ին երեխայի ծննդյան դեպքում՝ 1.0,
2) 2-րդ երեխայի ծննդյան դեպքում՝ 1.0,
3) 3-րդ երեխայի ծննդյան դեպքում՝ 5.0,
4) 4-րդ և հաջորդ երեխաների ծննդյան դեպքում՝ 7.0:
4. Նպաստ նշանակող ստորաբաժանումում փաստաթղթերի բնօրինակները համադրվում են պատճենների հետ, պատճենների վրա կատարվում «Իսկականի հետ ճիշտ է» գրառումը և կնքվում: Ծննդյան վկայականի բնօրինակի դարձերեսը կնքվում է, կատարվում է «Ծննդյան միանվագ նպաստը վճարված է» գրառումը, թվագրվում, ստորագրվում և կնքվում:
5. Ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է, եթե երեխայի ծնողներից մեկը կամ միակ ծնողը կամ որդեգրողը կամ խնամակալը դիմումը` անհրաժեշտ փաստաթղթերով ներկայացրել է երեխայի ծննդյան օրվանից հետո 12 ամսվա ընթացքում:
6. Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է ծնված յուրաքանչյուր երեխայի համար:
7. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման-վճարման համար անհրաժեշտ փաստաթղթերը պահվում են նպաստ նշանակող ստորաբաժանումում և իրականացվում է առանձին հաշվառում:
8. Նպաստ նշանակող ստորաբաժանման կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը ամսական 2 անգամ տրամադրված տեղեկությունների հիման վրա կազմվում է երեխայի ծննդյան միանվագ նպաստի ֆինանսական միջոցների մասին հայտ-պահանջագիր ու այն ներկայացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
9. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի վճարումներն իրականացվում են «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերության մասնաճյուղերի միջոցով՝ նպաստ նշանակող ստորաբաժանման կողմից կազմված վճարման ցուցակներով և վճարումների ավարտից հետո կիսամյակային հաշվետվություն են ներկայացնում նպաստ նշանակող ստորաբաժանում:
Նպաստ նշանակող ստորաբաժանումն իր հերթին համապատասխան հաշվետվություն է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը:
10. Մինչև 2009 թվականի հունվարի 1-ը ծնված երեխաների ծննդյան միանվագ նպաստները նշանակվում և վճարվում են 70000 դրամի չափով՝ երեխայի ծննդյան պահից 6 ամսվա ընթացքում դիմելու դեպքում:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 3
ԼՂՀ կառավարության
«20» հունվարի 2009թ.
թիվ 15-Ն որոշման |
ԿԱՐԳ
ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԲԱՑՄԱՆ
Սույնով սահմանվում են ընտանիքներում ծնված 3-րդ և հաջորդ երեխաների անվամբ նպատակային ժամկետային ավանդ բացելու հետ կապված հարաբերությունները և ավանդների չափերը:
1. Բանկային կամ ֆինանսական այլ հաստատությունում (այսուհետ՝ ֆինանսական հաստատություն) ավանդներ են բացվում ընտանիքներում ծնված 3-րդ և հաջորդ երեխաների անվամբ (մինչև 2 տարեկան լրանալը մահացած երեխաները հաշվի չեն առնվում), եթե երեխայի ծնողներից մեկը կամ միակ ծնողը ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշտական հաշվառում և ընտանիքը փաստացի բնակվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:
Մահացած երեխաների համար ավանդ չի բացվում:
2. Ավանդները բացվում են՝
1) ընտանիքում 3-րդ երեխայի ծնվելու դեպքում՝ 500000 դրամի չափով,
2) ընտանիքում 4-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում՝ 700000 դրամի չափով:
3. Մինչև երեխայի 18 տարին լրանալն ավանդների դիմաց ամենամսյա եկամուտները (տոկոսները) կարող է ստանալ երեխայի ծնողներից մեկը կամ խնամակալը՝ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա: Այդ եկամուտները հաշվարկվում են ավանդի փոխանցման օրվանից սկսած՝ յուրաքանչյուր ամիս:
4. Ավանդները ձևակերպում են սոցիալական ծառայության տարածքային գործակալությունները (Ստեփանակերտ քաղաքում՝ քաղաքապետարանի սոցիալական ապահովության հարցերով զբաղվող ստորաբաժանումը) (այսուհետ` իրավասու մարմին):
5. Ավանդի բացման համար երեխայի ծնողը դիմումի հետ իրավասու մարմին է ներկայացնում.
- տեղեկանք բնակության վայրից և ընտանիքի կազմի մասին,
- երեխաների ծննդյան վկայականները և դրանց պատճենները,
- ամուսնության կամ հայրության ճանաչման վկայականները կամ միայնակ մայր լինելու մասին տեղեկանքը և դրանց պատճենները,
- ծնողների անձնագրերը կամ միակ ծնողի անձնագիրը և դրանց պատճենները,
- ծնողների սոցիալական քարտերը (կամ միակ ծնողի սոցիալական քարտը և դրանց պատճենները,
- իրավասու մարմնից պահանջվող այլ փաստաթղթեր:
Ավանդը բացվում է, եթե դրա համար դիմումը (համապատասխան փաստաթղթերով) ներկայացվել է երեխայի ծնվելու օրվանից 6 ամսվա ընթացքում:
6. Իրավասու մարմնում փաստաթղթերի բնօրինակները համադրվում են պատճենների հետ, պատճենների վրա կատարվում «Իսկականի հետ ճիշտ է» գրառումը և կնքվում իրավասու մարմնի կնիքով, ստեղծվում անձնական գործ և ավանդ բացելու մասին երեխայի ծնողի հետ կնքվում պայմանագիր (ձևը կցվում է):
Փաստաթղթերի պատճենները մնում են իրավասու մարմնում, իսկ բնօրինակները վերադարձվում են դիմողին:
7. Պայմանագիր կնքելուց հետո՝ իրավասու մարմնի կողմից 2 աշխատանքային օրվա ընթացքում, ֆինանսական հաստատության համապատասխան մասնաճյուղին ներկայացվում է գրություն, որտեղ նշվում է երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան ամսաթիվը և վայրը, հասցեն, ծննդյան վկայականի սերիան և համարը:
8. Իրավասու մարմնի գրությունը ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, ֆինանսական հաստատության համապատասխան մասնաճյուղի կողմից երեխայի անվամբ բացվում է հաշիվ և հաշվի համարը ներկայացվում իրավասու մարմին:
9. 15-օրյա կտրվածքով իրավասու մարմինը հայտ է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն (այսուհետ՝ լիազոր մարմին)՝ կցելով տեղեկություններ, որը պարունակում է երեխաների համապատասխան տվյալները և ավանդային հաշիվների համարները:
10. Լիազոր մարմինը՝
1) ամփոփում է հայտերը և ընդհանուր ֆինանսավորման հայտ ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն,
2) ֆինանսական միջոցները ստանալուց հետո լիազոր մարմինը ապահովում է ֆինանսական հաստատության համապատասխան մասնաճյուղում երեխայի անվամբ բացված ավանդային հաշվին համապատասխան չափի գումարի փոխանցումը:
11. Ավանդի տարեկան տոկոսադրույքի չափը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությունը՝ համաձայնեցնելով ֆինանսական հաստատության հետ:
12. Մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը, լիազոր մարմինը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությունը և ֆինանսական հաստատությունը համատեղ՝ ըստ տարիների, ճշտում են ավանդատուների թվաքանակը և ավանդի գումարները:
13. Երեխայի 18 տարին լրանալու օրվան հաջորդող ամսվա 1-ից դադարեցվում է ավանդի դիմաց եկամուտների (տոկոսների) հաշվարկումն ու վճարումը և 3 բանկային օրվա ընթացքում ավանդը տեղափոխվում է նոր խնայգրքույկ:
14. Ավանդը թույլատրվում է ստանալ երեխային՝ 18 տարին լրանալուց հետո՝ լիազոր մարմնի համապատասխան գրության համաձայն:
15. Վերահսկողության նպատակով՝ յուրաքանչյուր տարվա ընթացքում, ավանդատիրոջ կամ ծնողի կողմից իրավասու մարմին ներկայացվում է տեղեկանք՝ ընտանիքի կազմի մասին:
Տեղեկանքը ներկայացնելուց հետո իրավասու մարմինը տեղեկացնում է ֆինանսական հաստատության համապատասխան մասնաճյուղին՝ ավանդի դիմաց եկամուտները (տոկոսները) երեխայի ծնողին վճարելու համար:
16. Ավանդատիրոջ մահվան դեպքում ավանդը տրամադրվում է ծնողին (կամ խնամակալին), եթե ավանդատերը մահացել է 2 ամիսը լրանալուց հետո: Ծնողը, ավանդը ստանալու համար, երեխայի մահվան վկայականի պատճենը ներկայացնում է իրավասու մարմին, որը դիմում է ֆինանսական հաստատության համապատասխան մասնաճյուղ՝ ավանդը ծնողին տրամադրելու համար:
Ֆինանսական հաստատության համապատասխան մասնաճյուղն ավանդը տրամադրում է ծնողին՝ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա:
Ավանդը ծնողին տրամադրելուց հետո, 10-օրյա ժամկետում, ֆինանսական հաստատության համապատասխան մասնաճյուղը տեղեկացնում է իրավասու մարմնին, որը 2 օրվա ընթացքում այդ մասին իրազեկում է լիազոր մարմնին:
17. Ավանդը դադարեցվում է.
1) ավանդատիրոջ՝ մինչև 18 տարին լրանալը մշտական բնակության նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններից դուրս տեղափոխվելու դեպքում,
2) ավանդատիրոջ՝ ուրիշ անձանց կողմից որդեգրվելու դեպքում,
3) այլ դեպքերում:
18. Նշված հիմքերից մեկի առկայության դեպքում իրավասու մարմինը դիմում է ֆինանսական հաստատության համապատասխան մասնաճյուղ, որը դադարեցնում է ավանդի դիմաց տոկոսների (եկամուտների) հաշվարկումն ու վճարումը, փակում ավանդային հաշիվը, ավանդը փոխանցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության համապատասխան հաշիվը և այդ մասին տեղեկացնում իրավասու մարմնին:
Ֆինանսական հաստատության համապատասխան մասնաճյուղից տեղեկություն ստանալուց հետո, իրավասու մարմինը իրազեկում է լիազոր մարմնին:
19. Մինչև 2009 թվականի հունվարի 1-ը ընտանիքում ծնված 3-րդ և հաջորդ երեխաների մայրերին՝ երեխայի ծննդյան պահից 6 ամսվա ընթացքում դիմելու դեպքում, ստեղծված ավանդի գործի հիման վրա «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերության մասնաճյուղերի միջոցով հատկացվում է նաև միանվագ գումար՝
1) 3-րդ երեխայի դեպքում՝ 500000 դրամի չափով,
2) 4-րդ և հաջորդ երեխայի դեպքում՝ 700000 դրամի չափով:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
|
__________________________ |
«__________» _____________200 թ. |
|
շրջանի (քաղաքի) անվանումը |
|
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր
| ______________________________________________________________(այսուհետ՝ իրավասու մարմին) |
|
սոցիալական ծառայության անվանումը |
| ի դեմս ղեկավար _______________________________________________________________ մի կողմից, |
|
անունը, հայրանունը, ազգանունը |
| և քաղաքացի ___________________________________________________ (այսուհետ՝ ծնող) մյուս կողմից |
|
երեխայի ծնողի (որդեգրողի) անունը, հայրանունը, ազգանունը |
| (____________________________________________________________________________________) |
|
երեխայի ծնողի (որդեգրողի) բնակության վայրը |
կազմեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.
1. Ծնողը պարտավորվում է ապահովել ընտանիքում ծնված __ -րդ երեխայի՝
| ___________________________________________________________________ |
|
երեխայի անունը, հայրանունը, ազգանունը |
| (__________________________________________________________________) |
|
երեխայի ծննդյան ամսաթիվը, վայրը (քաղաք, շրջան, գյուղ) |
| ___________________________________________________________________ |
|
երեխայի ծննդյան վկայականի սերիան, համարը և ում կողմից է տրված |
մշտական բնակությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում՝ մինչև նրա 18 տարին լրանալը և կատարել ծնողական պարտականությունները, յուրաքանչյուր տարվա ընթացքում իրավասու մարմին ներկայացնել տեղեկանք՝ ընտանիքի կազմի մասին, ինչպես նաև ընտանիքի կազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին մեկամսյա ժամկետում տեղեկացնել իրավասու մարմնին:
2. Իրավասու մարմինը պարտավորվում է ֆինանսական հաստատության ________________________
մասնաճյուղի անվանումը
մասնաճյուղում բացել նպատակային ժամկետային ավանդային հաշիվ՝ __________________________
ավանդի չափը
դրամի չափով:
3. Ծնողին պարզաբանվել է ավանդի բացման և դադարեցման կարգը:
| Իրավասու մարմնի ղեկավար |
Երեխայի ծնող (որդեգրող) |
| ______________________ |
____________________ |
|
անունը, ազգանունը |
անունը, ազգանունը |
| ______________________ |
____________________ |
|
ստորագրությունը |
ստորագրությունը |
|
Կ.Տ. |
|