ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«28» դեկտեմբերի 2012թ. |
N 981-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի N 15-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 20-ի «Պետական նպաստների, ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումների մասին» N 15-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման հավելվածներում «սոցիալական ապահովության նախարարություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,
2) որոշման N 1 հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«2. Նպաստի իրավունք ունեցող անձի կարգավիճակից կախված` պետական նպաստի բազային չափի բազմապատիկ գործակիցներն են.
|
NN |
կատեգորիաներ |
գործա-
կից |
|
1. |
18 տարին չլրացած երեխաներ, այդ թվում` |
|
|
ա |
Հաշմանդամ երեխաներ |
3.0 |
|
բ |
Միայնակ մոր երեխաներ |
2.0 |
|
գ |
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ |
5.0 |
|
դ |
Միակողմանի ծնողազուրկ երեխաներ |
3.5 |
|
ե |
Ալիմենտ ստացող երեխաներ |
1.3 |
|
զ |
Ժամկետային զինծառայողների երեխաներ |
1.5 |
|
է |
1-ին խմբի հաշմանդամների երեխաներ |
2.5 |
|
ը |
2-րդ խմբի հաշմանդամների երեխաներ |
1.5 |
|
թ |
4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների երեխաներ |
1.5 |
|
ժ |
3 անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների երեխաներ |
1.0 |
|
2. |
Մինչև 2 տարեկան երեխա խնամող անձինք |
2.5 | |
»: |
3) որոշման N 2 և N 3 հավելվածներում «ֆինանսների նախարարություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |