ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«18» հունվարի 2007թ. |
N 03 |
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում վերաբնակեցված ընտանիքների 1-16 տարեկան երեխաներին ամենամսյա դրամական օգնություն հատկացնելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում վերաբնակեցված ընտանիքների կենսապայմանների բարելավման և նրանց սոցիալական աջակցություն ցուցաբերելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. 2007թ. հունվարի 1-ից սահմանել ամենամսյա ընտանեկան դրամական օգնություն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի և Շահումյանի շրջանների ընտանիքների 1-16 տարեկան յուրաքանչյուր երեխայի հաշվարկով 2000-ական դրամ:
2. Ամենամսյա ընտանեկան դրամական օգնության նշանակումը և վճարումը իրականացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006թ. դեկտեմբերի 26-ի «Պետական նպաստների մասին» թիվ 642 որոշմամբ հաստատված կարգով:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` ամենամսյա ընտանեկան դրամական օգնությունը վճարելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցապահովության նախարարության կողմից ներկայացված հայտի հիման վրա, ապահովել համապատասխան ֆինանսավորումը: