ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«25» դեկտեմբերի 2007թ. |
N 723 |
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումների մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակը բարելավելու և բազմազավակ ընտանիքների բարեկեցությունը բարձրացնելու նպատակով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ ԼՂՀ պետական բյուջեի միջոցների հաշվին.
ա) ընտանիքում 3-րդ երեխայի ծնվելու դեպքում`
- «Արցախբանկ» ՓԲԸ-ում երեխայի անվամբ բացվում է նպատակային ժամկետային ավանդ` 500.0 հազար դրամի չափով,
- երեխայի մորը հատկացվում է միանվագ գումար՝ 500.0 հազար դրամի չափով,
բ) ընտանիքում 4-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում`
- «Արցախբանկ» ՓԲԸ-ում երեխայի անվամբ բացվում է նպատակային ժամկետային ավանդ` 700.0 հազար դրամի չափով,
- երեխայի մորը հատկացվում է միանվագ գումար` 700.0 հազար դրամի չափով,
գ) 5 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին օգտագործված էլեկտրաէներգիայի դիմաց տրվում է ամենամսյա դրամական օգնություն` յուրաքանչյուր երեխայի հաշվով 1200 դրամի չափով,
դ) 6 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների համար կառուցվում է տիպային նախագծով բնակելի տուն:
2. Սույն որոշման 1-ին կետի «դ» ենթակետով նախատեսված բնակելի տան կառուցման համար համայնքի որոշմամբ ընտանիքին հատկացվում է հողամաս (ԼՂՀ պետական բյուջեի միջոցների հաշվին)՝ քաղաքային բնակավայրերում՝ 1200 քառ. մետր, իսկ գյուղական բնակավայրերում` 2000 քառ. մետր:
3. Մինչև երեխայի 18 տարեկանը լրանալը, սույն որոշման 1-ին կետով նախատեսված ավանդների դիմաց ամենամսյա եկամուտները (տոկոսները) կարող է ստանալ երեխայի ծնողներից մեկը (կամ խնամակալը):
4. Հաստատել.
ա) երեխայի անվամբ ժամկետային ավանդ բացելու և երեխայի մորը միանվագ գումար հատկացնելու կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի,
բ) օգտագործված էլեկտրաէներգիայի դիմաց ամենամսյա դրամական օգնություն տալու կարգը` համաձայն թիվ 2 հավելվածի,
գ) բնակելի տուն հատկացնելու կարգը` համաձայն թիվ 3 հավելվածի:
5. Սույն որոշմամբ սահմանված միջոցառումների կառավարման լիազորությունները վերապահել ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարությանը:
6. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 2002 թվականի նոյեմբերի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումների մասին» թիվ 62 որոշումը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:
8. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն, ընտանիքներում 3-րդ և հաջորդ երեխաների ծնվելու և մինչև 2008 թվականի հուլիսի 1-ը դիմելու դեպքում՝ սույն որոշման 4-րդ կետի «ա» ենթակետով սահմանված կարգով.
ա) երեխաների անվամբ բացվում են նպատակային ժամկետային ավանդներ՝ հետևյալ չափերով.
- 3-րդ երեխայի անվամբ՝ 700 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ,
- 4-րդ երեխայի անվամբ՝ 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ,
- 5-րդ երեխայի անվամբ՝ 1500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ,
- 6-րդ և 7-րդ երեխաների անվամբ՝ 2000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ,
- 8-րդ և 9-րդ երեխաների անվամբ՝ 2500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ,
- 10-րդ երեխայի անվամբ՝ 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ,
բ) շրջաններում հաշվառված ընտանիքներում 10-րդ կամ հաջորդ երեխայի ծնվելու դեպքում ընտանիքին միանվագ հատկացվում է 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Նշված դեպքերում սույն որոշման 1-ին կետով սահմանված միանվագ գումարը չի հատկացվում:
9. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն «Արցախբանկ» ՓԲԸ-ում ԱՄՆ դոլարով բացված ավանդները փոխարինվում են ՀՀ դրամով:
Ավանդի տարեկան տոկոսադրույքի չափը, մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն ԱՄՆ դոլարով բացված ավանդների՝ դրամով փոխարինման կարգը, ինչպես նաև սույն որոշման 8-րդ կետում նշված գումարների՝ դրամով արտահայտված չափերը հաստատում է ԼՂՀ ֆինանսների նախարարությունը՝ համաձայնեցնելով «Արցախբանկ» ՓԲԸ-ի հետ:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
2007թ դեկտեմբերի 25-ի
թիվ 723 որոշման |
Կ Ա Ր Գ
երեխայի անվամբ ժամկետային ավանդ բացելու և երեխայի մորը միանվագ գումար հատկացնելու
Սույն կարգով սահմանվում են ընտանիքներում 3-րդ և հաջորդ երեխաների ծնվելու դեպքում երեխայի անվամբ նպատակային ժամկետային ավանդ (այսուհետ՝ ավանդ) բացելու և երեխայի մորը միանվագ գումար հատկացնելու հետ կապված հարաբերությունները:
I. Ժամկետային ավանդներ բացելը
1. Ավանդները բացվում են ընտանիքներում ծնված 3-րդ և հաջորդ երեխաների անվամբ (մինչև 2 տարեկան լրանալը մահացած երեխաները հաշվի չեն առնվում), եթե երեխայի ծնողները (կամ միակ ծնողը) ունեն ԼՂՀ-ում մշտական հաշվառում:
Մահացած երեխաների համար ավանդ չի բացվում:
2. Ավանդները ձևակերպում են սոցիալական ծառայության տարածքային գործակալությունները (Ստեփանակերտ քաղաքում՝ քաղաքապետարանի սոցիալական ապահովության հարցերով զբաղվող ստորաբաժանումը) (այսուհետ` իրավասու մարմին):
3. Ավանդի բացման համար երեխայի ծնողը դիմումի հետ իրավասու մարմին է ներկայացնում.
տեղեկանք բնակության վայրից և ընտանիքի կազմի մասին,
երեխաների ծննդյան վկայականները և դրանց պատճենները,
ամուսնության կամ հայրության ճանաչման վկայականները կամ միայնակ մայր լինելու մասին տեղեկանքը և դրանց պատճենները,
ծնողների անձնագրերը կամ միակ ծնողի անձնագիրը և դրանց պատճենները,
ծնողների սոցիալական քարտերը (կամ միակ ծնողի սոցիալական քարտը և դրանց պատճենները,
իրավասու մարմնից պահանջվող այլ փաստաթղթեր:
Ավանդը բացվում է եթե դրա համար դիմումը (համապատասխան փաստաթղթերով) ներկայացվել է երեխայի ծնվելու օրվանից 6 ամսյա ժամկետում:
4. Իրավասու մարմնում՝ փաստաթղթերի բնօրինակները համադրվում են պատճենների հետ, պատճենների վրա կատարվում «Իսկականի հետ ճիշտ է» գրառումը և կնքվում իրավասու մարմնի կնիքով, ստեղծվում անձնական գործ և ավանդ բացելու մասին երեխայի ծնողի հետ կնքվում պայմանագիր (ձևը կցվում է):
Փաստաթղթերի պատճենները մնում են իրավասու մարմնում, իսկ բնօրինակները վերադարձվում են դիմողին:
5. Պայմանագիր կնքելուց հետո՝ իրավասու մարմնի կողմից 2 աշխատանքային օրվա ընթացքում, «Արցախբանկ» ՓԲԸ-ի համապատասխան մասնաճյուղին ներկայացվում է գրություն, որտեղ նշվում է երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան ամսաթիվը և վայրը, հասցեն, ծննդյան վկայականի համարը և սերիան:
6. Իրավասու մարմնի գրությունը ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, «Արցախբանկ» ՓԲԸ-ի համապատասխան մասնաճյուղի կողմից երեխայի անվամբ բացվում է հաշիվ և հաշվի համարը ներկայացվում իրավասու մարմին:
7. 15-օրյա կտրվածքով իրավասու մարմինը հայտ է ներկայացնում ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարություն (այսուհետ՝ լիազոր մարմին)՝ կցելով տեղեկություններ, որը պարունակում է երեխաների համապատասխան տվյալները և ավանդային հաշիվների համարները:
8. Լիազոր մարմինը՝
ա) ամփոփում է հայտերը և ընդհանուր ֆինանսավորման հայտ ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն,
բ) ֆինանսական միջոցները ստանալուց հետո լիազոր մարմինը ապահովում է «Արցախբանկ» ՓԲԸ-ի համապատասխան մասնաճյուղում ընտանիքում 3-րդ և հաջորդ երեխայի անվամբ բացված ավանդային հաշվին համապատասխան չափի գումարի փոխանցումը:
9. Ավանդի դիմաց եկամուտները (տոկոսները) հաշվարկվում են ավանդի փոխանցման օրվանից սկսած յուրաքանչյուր ամիս: Եկամուտները (տոկոսները) կարող է ստանալ երեխայի ծնողը (կամ խնամակալը)՝ մինչև երեխայի 18 տարին լրանալը, անձը հաստատող փաստաթղթի հիման վրա:
10. Մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը, լիազոր մարմինը, ԼՂՀ ֆինանսների նախարարությունը և «Արցախբանկ» ՓԲԸ-ն համատեղ՝ ըստ տարիների, ճշտում են ավանդատուների թվաքանակը և ավանդի գումարները:
11. Երեխայի 18 տարին լրանալու օրվան հաջորդող ամսվա 1-ից դադարեցվում է ավանդի դիմաց եկամուտների (տոկոսների) հաշվարկումն ու վճարումը և 3 բանկային օրվա ընթացքում ավանդը տեղափոխվում է նոր խնայգրքույկ:
13. Ավանդը թույլատրվում է ստանալ երեխային՝ 18 տարին լրանալուց հետո՝ լիազոր մարմնի համապատասխան գրության համաձայն:
14. Վերահսկողության նպատակով՝ յուրաքանչյուր տարվա ընթացքում, ավանդատիրոջ կամ ծնողի կողմից իրավասու մարմին ներկայացվում է տեղեկանք՝ ընտանիքի կազմի մասին:
Տեղեկանքը ներկայացնելուց հետո իրավասու մարմինը տեղեկացնում է «Արցախբանկ» ՓԲԸ-ի համապատասխան մասնաճյուղին՝ ավանդի դիմաց եկամուտները (տոկոսները) երեխայի ծնողին վճարելու համար:
15. Ավանդատիրոջ մահվան դեպքում ավանդը տրամադրվում է ծնողին (կամ խնամակալին), եթե ավանդատերը մահացել է 2 ամիսը լրանալուց հետո: Ծնողը, ավանդը ստանալու համար, երեխայի մահվան վկայականի պատճենը ներկայացնում է իրավասու մարմին, որը դիմում է «Արցախբանկ» ՓԲԸ-ի համապատասխան մասնաճյուղ՝ ավանդը ծնողին տրամադրելու համար:
«Արցախբանկ» ՓԲԸ-ի համապատասխան մասնաճյուղն ավանդը տրամադրում է ծնողին՝ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա:
Ավանդը ծնողին տրամադրելուց հետո, 10-օրյա ժամկետում, «Արցախբանկ» ՓԲԸ-ի համապատասխան մասնաճյուղը տեղեկացնում է իրավասու մարմնին, որը 2 օրվա ընթացքում այդ մասին իրազեկում է լիազոր մարմնին:
16. Ավանդը դադարեցվում է.
ա) ավանդատիրոջ՝ մինչև 18 տարին լրանալը մշտական բնակության նպատակով ԼՂՀ սահմաններից դուրս տեղափոխվելու դեպքում,
բ) ավանդատիրոջ նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը ուժի մեջ մտնելու դեպքում,
գ) ավանդատիրոջն ուրիշ անձանց կողմից որդեգրելու դեպքում,
դ) ավանդատիրոջ ծնողի կողմից ավանդի պայմանների խախտման դեպքում,
ե) այլ դեպքերում:
17. Նշված հիմքերից մեկի առկայության դեպքում իրավասու մարմինը դիմում է «Արցախբանկ» ՓԲԸ-ի համապատասխան մասնաճյուղ, որը դադարեցնում է ավանդի դիմաց տոկոսների (եկամուտների) հաշվարկումն ու վճարումը, փակում ավանդային հաշիվը, ավանդը փոխանցում ԼՂՀ ֆինանսների նախարարության համապատասխան հաշիվը և այդ մասին տեղեկացնում իրավասու մարմնին:
«Արցախբանկ» ՓԲԸ-ի համապատասխան մասնաճյուղից տեղեկություն ստանալուց հետո, իրավասու մարմինը իրազեկում է լիազոր մարմնին:
II. Միանվագ գումար հատկացնելը
18. Սույն կարգի 5-րդ կետի համաձայն ստեղծված անձնական գործի հիման վրա երեխայի մորը՝ (մոր մահվան դեպքում՝ հորը) հատկացվում է համապատասխան չափի միանվագ գումար:
19. Իրավասու մարմնի կողմից 15-օրյա կտրվածքով լիազոր մարմին ներկայացվում է հայտ՝ միանվագ գումարների վճարման մասին:
20. Լիազոր մարմնի կողմից ամփոփվում են իրավասու մարմինների ներկայացրած հայտերը, որոնց հիման վրա կազմվում է ընդհանուր հայտ ու ներկայացվում ԼՂՀ ֆինանսների նախարարությանը:
21. Միանվագ գումարների վճարումներն իրականացվում են «Արցախբանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղերի միջոցով` իրավասու մարմնի կազմած վճարման ցուցակներով:
22. Ստացված և վճարված գումարների մասին «Արցախբանկ» ՓԲԸ-ի համապատասխան մասնաճյուղը կիսամյակային հաշվետվություն է ներկայացնում իրավասու մարմին, որը դրանց պատճենները ներկայացնում է լիազոր մարմին:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| ______________________
շրջանի (քաղաքի) անվանումը |
«____ »___________ 200___ թ. |
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր
________________________________________________________(այսուհետ՝ իրավասու մարմին)
սոցիալական ծառայության անվանումը
ի դեմս ղեկավար __________________________________________________________մի կողմից,
անունը, հայրանունը, ազգանունը
և քաղաքացի_____________________________________________ (այսուհետ՝ ծնող) մյուս կողմից
երեխայի ծնողի (որդեգրողի) անունը, հայրանունը, ազգանունը
(______________________________________________________________________________)
երեխայի ծնողի (որդեգրողի) բնակության վայրը
կազմեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.
1. Ծնողը պարտավորվում է ապահովել ընտանիքում ծնված____ -րդ երեխայի՝
______________________________________________________________________________
երեխայի անունը, հայրանունը, ազգանունը
( ________________________________________________________________________________________,
երեխայի ծննդյան ամսաթիվը, վայրը (քաղաք, շրջան, գյուղ)
______________________________________________________________________________)
երեխայի ծննդյան վկայականի սերիան, համարը և ում կողմից է տրված
մշտական բնակությունը ԼՂՀ տարածքում մինչև նրա 18 տարին լրանալը և կատարել ծնողական պարտականությունները, յուրաքանչյուր տարվա ընթացքում իրավասու մարմին ներկայացնել տեղեկանք՝ ընտանիքի կազմի մասին, ինչպես նաև ընտանիքի կազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին մեկ ամսյա ժամկետում տեղեկացնել իրավասու մարմնին:
|
2. Իրավասու մարմինը պարտավորում է «Արցախբանկ» ՓԲԸ-ի |
___________________ |
| |
մասնաճյուղի անվանումը |
|
մասնաճյուղում բացել նպատակային ժամկետային ավանդային հաշիվ ՝ |
______________ |
| |
ավանդի չափը |
դրամի չափով:
3. Ծնողին պարզաբանվել է ավանդի բացման և դադարեցման կարգը
|
Իրավասու մարմնի ղեկավար |
___________________ |
_______________ |
|
անունը, ազգանունը |
ստորագրությունը |
Կ.Տ.
|
Երեխայի ծնող (որդեգրող) |
___________________ |
_________________ |
| |
անունը, ազգանունը |
ստորագրությունը |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
2007թ. դեկտեմբերի 25-ի
թիվ 723 որոշման |
Կ Ա Ր Գ
օգտագործված էլեկտրաէներգիայի դիմաց դրամական օգնություն տալու
1. Սույն կարգով սահմանվում են օգտագործված էլեկտրաէներգիայի դիմաց 5 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին դրամական օգնություն տալու հետ կապված հարաբերությունները:
2. Դրամական օգնությունը նշանակում են սոցիալական ծառայության տարածքային գործակալությունները (Ստեփանակերտ քաղաքում՝ քաղաքապետարանի սոցիալական ապահովության հարցերով զբաղվող ստորաբաժանումը) (այսուհետ` իրավասու մարմին)՝ ԼՂՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 26-ի «Պետական նպաստների մասին» N 642 որոշմամբ սահմանված պետական նպաստի անձնական գործում եղած փաստաթղթերի հիման վրա՝ իրավասու մարմնի ղեկավարի կարգադրությամբ և վճարվում են պետական նպաստների հետ զուգահեռ՝ «Արցախփոստ» ՓԲԸ-ի մասնաճյուղերի միջոցով:
3. Ընտանիքում 5-րդ և հաջորդ երեխայի ծնվելու դեպքում դրամական օգնությունը նշանակվում է օգնությունը ստանալու իրավունք ծագելու ամսվանից, եթե ծնողը իրավասու մարմին դիմել է 6 ամսվա ընթացքում: Նշված ժամկետը լրանալուց հետո դրամական օգնությունը նշանակվում է դիմելու ամսվանից:
4. Նշանակված, սակայն ժամանակին չստացված գումարը միանվագ վճարվում է դրամական օգնությունը չստանալու ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան դիմելու նախորդած մեկ տարվա համար:
Դրամական օգնությունը նշանակող և վճարող մարմնի մեղքով չվճարված դրամական օգնության գումարները վճարվում են առանց ժամկետի սահմանափակման:
5. Դրամական օգնությունը յուրաքանչյուր տարվա համար լիազորագրով կարող է վճարվել մինչև 3 ամիսը:
6. Դրամական օգնությունը դադարեցվում է.
ա) դրամական օգնությունը վճարելու համար սահմանված տարիքը` 18 տարին լրանալու դեպքում,
բ) երեխայի մահվան, ինչպես նաև մահացած կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում,
գ) երեխայի պետության լրիվ խնամքի տակ անցնելու դեպքում,
դ) երեխայի օտարերկրյա պետություն մշտական բնակության մեկնելու դեպքում:
Դրամական օգնություն ստացողները նշված դեպքերն ի հայտ գալու մասին պարտավոր են տեղեկացնել իրավասու մարմնին:
Դրամական օգնության վճարման դադարեցումը կատարվում է նշված դեպքերն ի հայտ գալու հաջորդ ամսվանից:
7. Դրամական օգնության նշանակման, վճարման և դադարեցման հետ կապված բոլոր փաստաթղթերը պահվում են իրավասու մարմնում:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 3
ԼՂՀ կառավարության
2007թ. դեկտեմբերի 25-ի
թիվ 723 որոշման |
Կ Ա Ր Գ
բնակելի տուն հատկացնելու
1. Սույն կարգով սահմանվում են բազմազավակ ընտանիքների համար բնակելի տուն կառուցելու և հատկացնելու հետ կապված հարաբերությունները:
2. Բնակելի տուն կառուցվում է 6 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների համար, եթե երեխաները և նրանց ծնողները (կամ միակ ծնողը) ունեն ԼՂՀ-ում մշտական հաշվառում:
3. Բնակելի տան հատկացման համար երեխաների մայրը (մոր մահվան դեպքում՝ հայրը) դիմում է ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարությանը` ներկայացնելով.
- տեղեկանք բնակության վայրից և ընտանիքի կազմի մասին,
- երեխաների ծննդյան վկայականները և դրանց պատճենները,
- ամուսնության կամ հայրության ճանաչման վկայականները կամ միայնակ մայր լինելու մասին տեղեկանքը և դրանց պատճենները,
- ծնողների անձնագրերը և դրանց պատճենները,
- տան կառուցման համար հողամաս հատկացնելու մասին համայնքի ավագանու որոշումը և դրա պատճենը,
- ծնողների և երեխաների սոցիալական քարտերը և դրանց պատճենները:
4. ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարությունը ԼՂՀ քաղաքաշինության նախարարությանն է ներկայացնում տեղեկություններ՝ կառուցվելիք բնակելի տների մասին:
5. ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունը կառուցված բնակելի տները հանձնում է ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության տնօրինությանը:
6. Կառուցված բնակելի տան տրամադրումը ընտանիքին իրականացնում է ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարությունը:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |