ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
“26” նոյեմբերի 2002թ. |
N 62 |
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումների մասին
ԼՂՀ-ում ծնելիությունը և բազմազավակությունը խթանելու, բնակչության թվաքանակի աճին նպաստելու, աճող սերնդի նյութական ապահովությունն ու դաստիարակությունը բարելավելու և բազմազավակ ընտանիքների բարեկեցությունը բարձրացնելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ.
ա) ԼՂՀ «Արցախբանկ»-ի շրջանային (քաղաքային) բաժանմունքներում բացվում է նպատակային ժամկետային ավանդ, ընտանիքներում ծնված`
- 3-րդ երեխայի անվամբ – 700 ԱՄՆ դոլարի չափով
- 4-րդ երեխայի անվամբ – 1000 ԱՄՆ դոլարի չափով
- Ստեփանակերտ քաղաքում 5-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի անվամբ – 1000 ԱՄՆ դոլարի չափով
- շրջաններում 5-րդ երեխայի անվամբ – 1500 ԱՄՆ դոլարի չափով
- շրջաններում 6-րդ և 7-րդ երեխայի անվամբ – 2000 ԱՄՆ դոլարի չափով
- շրջաններում 8-րդ և 9-րդ երեխայի անվամբ – 2500 ԱՄՆ դոլարի չափով
- շրջաններում 10-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի անվամբ – 3000 ԱՄՆ դոլարի չափով:
Նպատակային ժամկետային ավանդները բացվում են մինչև երեխայի 18 տարին լրանալը, տրամադրված գումարները սեփականության իրավունքով թողնելով ԼՂՀ կառավարության տնօրինության ներքո:
բ) ԼՂՀ ընտանիքներում 4-րդ և հաջորդ երեխայի ծնվելու դեպքում, ընտանիքի բոլոր դպրոց հաճախող երեխաներին տրամադրվում է գրքերի վարձակալության փոխհատուցում:
գ) Շրջաններում 5 և ավելի մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին տրամադրվում է դրամական փոխհատուցում` 1 երեխայի հաշվով ամսական 60 կվտ. ժամ էլեկտրաէներգիայի գնի չափով:
դ) Շրջաններում 7 և ավելի մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին հատկացվում է նոր բնակելի տուն:
ե) Շրջաններում ընտանիքներում 10-րդ և հաջորդ երեխայի ծնվելու դեպքում, ընտանիքին` միայն մեկ անգամ, միանվագ վճարվում է 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` նրանց սոցիալ-տնտեսական պայմանների բաելավման համար:
զ) Շրջկենտրոնների և գյուղերի բնակիչների ընտանիքներում 5-րդ և հաջորդ երեխայի ծնվելու դեպքում ընտանիքներին, որոնք ունեն սեփականաշնորհված հողամասեր, առաջնահերթ տրամադրվում են վարկեր` գյուղատնտեսական աշխատանքների կատարման համար, ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Հաստատել ԼՂՀ-ում ծնելիության և բազմազավակության խթանման նպատակով ժամկետային ավանդների բացման, դպրոց հաճախող երեխաներին գրքերի վարձակալության, էլեկտրաէներգիայի դիմաց տրամադրվող դրամական փոխհատուցումների, բնակելի տան և միանվագ գումարների վճարման կարգերը (կցվում են հավելվածներ թիվ 1, 2, 3, 4, 5):
3. ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`
սույն որոշման մեջ նշված միջոցառումների համար ԼՂՀ յուրաքանչյուր տարվա պետական բյուջեում նախատեսել համապատասխան ֆինանսական միջոցներ:
4. Սույն որոշմամբ սահմանված միջոցառումների իրականացման կառավարման լիազորությունները վերապահել ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարությանը:
5. 2003 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 5-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումների մասին» թիվ 97 և 1999թ. նոյեմբերի 16-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումների իրականացման մասին» թիվ 117 որոշումները` հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից:
| |
Հավելված թիվ1
ԼՂՀ կառավարության
2002թ. նոյեմբերի 26-ի թիվ
62 որոշման |
Կ Ա Ր Գ
ԼՂՀ-ում ծնելիության և բազմազավակության խթանման նպատակով նպատակային ժամկետային ավանդների բացման
I. Ընդհանուր դրույթներ
1. Նպատակային ժամկետային ավանդները տրվում են ԼՂՀ-ում մշտական բնակություն ունեցող ընտանիքներում յուրաքանչյուր 3-րդ և հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ (մահացած երեխաները հաշվի չեն առնվում), որոնց չափերը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Մահացած երեխաների համար ավանդ չի ձևակերպվում:
2. Նպատակային ժամկետային ավանդները ձևակերպում են սոցիալական ապահովության շրջանային կենտրոնները և Ստեփանակերտի քաղաքապետարանի առողջապահության և սոցիալական պաշտպանության բաժինը (այսուհետև կենտրոն (բաժին)):
3. Նպատակային ժամկետային ավանդները տրամադրվում են ԼՂՀ պետական բյուջեով նախատեսված և այլ նպատակային միջոցների հաշվին:
4. Ավանդի հասանելիք եկամուտները (տոկոսները) եկամտահարկով հարկման ենթակա չեն:
II. Նպատակային ժամկետային ավանդների հաշիվների բացումը, ավանդի եկամուտների հաշվարկումը և վճարումը
5. Նպատակային ժամկետային ավանդի հաշիվների բացման համար կենտրոն (բաժին) են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
|
- |
3-րդ կամ հաջորդ երեխաների ծնունդը հաշվառելու դիմում |
|
- |
տեղեկանք բնակության վայրից և ընտանիքի կազմի մասին |
|
- |
երեխաների ծննդյան վկայականների պատճենները |
|
- |
ամուսնության կամ հայրության ճանաչման (միայնակ մայր լինելու մասին) վկայականների պատճենները |
|
- |
որդեգրությունը հաստատող փաստաթղթերի պատճենները |
|
- |
քաղվածք ծնողների անձնագրերից |
6. Կենտրոնը (բաժինը) երեխայի ծնողի հետ կնքում է պայմանագիր` ավանդի տրման և վճարման մասին (պայմանագրի ձևը կցվում է) և ներկայացրած համապատասխան փաստաթղթերով ստեղծում անձնական գործ:
7. Պայմանագրի կնքումից հետո կենտրոնի (բաժնի) տնօրենը (վարիչը) 2 աշխատանքային օրվա ընթացքում ԼՂՀ «Արցախբանկի»-ի շրջանային (քաղաքային) բաժանմունքներին ներկայացնում է համապատասխան փաստաթուղթ (նամակ), որտեղ նշվում է նորածին երեխայի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը և վայրը, հասցեն, ծննդյան վկայականի համարը և սերիան:
8. ԼՂՀ «Արցախբանկի»-ի շրջանային (քաղաքային) բաժանմունքները համապատասխան փաստաթուղթը (նամակը) ստանալուց հետո տվյալ բաժանմունքում բացում են ժամկետային ավանդային հաշիվ և համապատասխան փաստաթղթով (նամակով) բացված հաշվի համարը ներկայացնում է կենտրոնին (բաժնին):
9. Կենտրոնը (բաժինը) ավանդային հաշիվը բացելուց հետո 1 շաբաթվա ընթացքում համապատասխան փաստաթղթով (նամակով) ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարություն են ներկայացնում նորածին երեխաների անձնական գործերը, բացված ավանդային հաշիվներով:
10. ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության ներկայացրած հայտերի հիման վրա ամսվա ընթացքում 2 անգամ ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը 5 օրվա ընթացքում հատկացնում է համապատասխան ֆինանսական միջոցներ:
11. ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարությունը համապատասխան ֆինանսական միջոցների հատկացումից հետո 3 բանկային օրվա ընթացքում ապահովում է ԼՂՀ «Արցախբանկ»-ի շրջանային (քաղաքային) բաժանմունքներում ընտանիքներում յուրաքանչյուր 3-րդ և հաջորդ երեխայի անվամբ բացված նպատակային ժամկետային ավանդային հաշվին համապատասխան չափի գումարների փոխանցումը:
12. Ժամկետային ավանդի հասանելիք եկամուտները (տոկոսները) հաշվարկվում են ավանդի փոխանցման ժամանկից սկսած ամեն ամիս և թույլատրվում է ստանալ երեխայի ծնողի կողմից` մինչև 18 տարին լրանալը, անձը հաստատող համապատասխան փաստաթղթի դեպքում:
13. Ավանդի դիմաց տոկոսների վճարումը կատարվում է դրամով ԼՂՀ «Արցախբանկ»-ի շրջանային (քաղաքային) բաժանմունքների կողմից` վճարման օրվա պահին ԼՂՀ «Արցախբանկ»-ի կողմից սահմանված դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքով:
Ավանդի տարեկան ռոկոսադրույքի չափը սահմանվում է ԼՂՀ «Արցախբանկ»-ի կողմից համաձայնեցնելով ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ յուրաքանչյուր տարվա սկզբին:
14. Յուրաքանչյուր տարվա սկզբին ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարությունը, ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը և ԼՂՀ «Արցախբանկ»-ը համատեղ` ըստ տարիների, ճշտում են ավանդատուների թվաքանակը և ավանդի գումարները:
15. Երեխայի 18 տարին լրանալուց հետո դադարեցվում է նպատակային ավանդի դիմաց եկամուտների (տոկոսների) հաշվարկումն ու վճարումը և ավանդը տեղափոխվում է նոր խնայգրքույկ:
16. Ավանդը թույլատրվում է ստանալ երեխայի 18 տարին լրանալուց հետո` միայն ԼՂՀ-ում նրա մշտական բնակության պայմանով, ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության համապատասխան գրության համաձայն:
17. Վերահսկողության նպատակով յուրաքանչյուր տարվա ընթացքում ավանդատիրոջ ծնողի կողմից կենտրոնին (բաժնին) ներկայացվում է տեղեկանք` ավանդատիրոջ գտնվելու վայրի մասին:
Տեղեկանքը ներկայացնելուց հետո կենտրոնը (բաժինը) փաստաթղթով (նամակով) տեղեկացնում է ԼՂՀ «Արցախբանկ»-ի շրջանային (քաղաքային) բաժանմունքներին տվյալ տարվա համար ավանդի հասանելիք եկամուտները երեխայի ծնողին վճարման համար:
18. Ավանդատիրոջ մահվան դեպքում ավանդը ծնողին տրամադրելու նպատակով, ծնողի կողմից մահվան վկայականի պատճենը ներկայացնում է կենտրոնին (բաժնին), որը համապատասխան փաստաթղթով (նամակով) դիմում է ԼՂՀ «Արցախբանկ»-ի շրջանային (քաղաքային) բաժանմունքին` ավանդը ծնողին տրամադրելու համար:
ԼՂՀ «Արցախբանկ»-ի շրջանային (քաղաքային) բաժանմունքը ավանդը տրամադրում է ծնողին` անձը հաստատող փաստաթղթի և երեխայի մահվան վկայականի հիման վրա:
Ավանդը ծնողին տրամադրելուց հետո ԼՂՀ «Արցախբանկ»-ի շրջանային (քաղաքային) բաժանմունքը տեղեկացնում է կենրոնին (բաժնին), որը այդ մասին իրազեկում է ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարությանը:
III. Ավանդի դադարեցումը
19. Ավանդը դադարեցվում է.
ա) ավանդատիրոջ` մինչև 18 տարին լրանալը, ԼՂՀ սահմաններից դուրս տեղափոխվելու դեպքում, բացառությամբ բուժման, ուսման նպատակով մեկնումից.
բ) ավանդատիրոջ դատման դեպքում
գ) ավանդատիրոջը ուրիշ անձանց կողմից որդեգրելու դեպքում.
դ) ավանդատիրոջ ծնողի կողմից ավանդի պայմանների խախտման դեպքում:
20. Նշված հիմքերից մեկի առկայության դեպքում կենտրոնը (բաժինը) համապատասխան փաստաթղթող (նամակով) դիմում է ԼՂՀ «Արցախբանկ»-ի շրջանային (քաղաքային) բաժանմունքին, որը դադարեցնում է ավանդի դիմաց տոկոսների հաշվարկումն ու վճարումը, փակում նպատակային ժամկետային հաշիվը, ավանդը փոխանցում ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համապատասխան հաշիվը և այդ մասին տեղեկացնում կենտրոնին (բաժնին):
ԼՂՀ «Արցախբանկ»-ի շրջանային (քաղաքային) բաժանմունքից տեղեկություն ստանալուց հետո, կենտրոնը (բաժինը) իրազեկում է ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարությանը, որն էլ իր հերթին` ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
|
---------------------------------------------
շրջանի (քաղաքի) անվանումը |
«_______»________________20_թ. |
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Սոցիալական ապահովության__________________________________________շրջանային (քաղաքային)
շրջանի (քաղաքի) անվանումը
կենտրոնի (բաժնի) տնօրեն (վարիչ)--------------------------------------------------------------------------------------------
անունը, հայրանունը ազգանունը
մի կողմից, մյուս կողմից քաղաքացի--------------------------------------------------------------------------------------------
ծնողի անունը, հայրանունը, ազգանունը
_______________________________________________________________________________________
բնակության վայրը
կազմեցինք սույն պայմանագիրը հետևյալի մասին
_______________________________________________________________________________________
ծնողի անունը, հայրանունը, ազգանունը
պարտավորվում է ապահովել----------------------------------------------------------------------------------------------------
երրորդ կամ հաջորդ երեխայի անունը, հայրանունը, ազգանունը
_______________________________________________________________________________________
ծննդյան թիվը, վայրը (քաղաք, շրջան, գյուղ)
_______________________________________________________________________________________
ծննդյան վկայականի սերիան, համարը և ում կողմից է տրված
մշտական բնակությունը ԼՂՀ տարածքում մինչև 18 տարեկանը լրանալը և կատարել ծնողական պարտականությունները, յուրաքանչյուր տարվա ընթացքում կենտրոնին (բաժնին) ներկայացնել տեղեկանք երեխայի գտնվելու վայրի մասին, ինչպես նաև ընտանիքում տեղի ունեցած փոփոխությունների մասին մեկ ամսյա ժամկետում տեղյակ պահել կենտրոնին (բաժնին):
Սոցիալական ապահովության___________________________ շրջանային (քաղաքային)
շրջանի (քաղաքի) անվանումը
կենտրոնը (բաժինը) ի դեմս տնօրեն (վարիչ) -------------------------------------------------------------------------------
անունը, հայրանունը, ազգանունը
պարտավորվում է ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության միջոցով ԼՂՀ «Արցախբանկ»-ի համապատասխան
բաժանմունքում_______________________ԱՄՆ դոլար
ավանդի չափը
գումարի չափով նպատակային ժամկետային ավանդային հաշիվ բացել:
Միաժամանակ ծնողին___________________________________________պարզաբանվել է
անունը, հայրանունը, ազգանունը
ավանդների բացման և փակման կարգը:
Սոցիալական ապահովության_________________________________շրջանային (քաղաքային)
շրջանի (քաղաքի) անվանումը
|
կենտրոնի (բաժնի) տնօրեն (վարիչ)----------------------------
ստորագրությունը |
----------------------------------------անունը, հայրանունը, ազգանունը |
Կ.Տ.
|
Ավանդատիրոջ ծնող |
--------------------------- ստորագրությունը |
------------------------------------------անունը, հայրանունը, ազգանունը |
| |
Հավելված թիվ 2
ԼՂՀ կառավարության
2002թ. նոյեմբերի 26-ի թիվ
62 որոշման |
ԿԱՐԳ
ԼՂՀ-ում ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումներով նախատեսված դպրոց հաճախող երեխաներին գրքերի վարձակալության փոխհատուցման տրամադրման
1. Սույն կարգով սահմանվում է ԼՂՀ ընտանիքներում յուրաքանչյուր 4-րդ և հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ ընտանիքի բոլոր պետական հանրակրթական դպրոց (այսուհետև` դպրոց) հաճախող երեխաներին գրքերի վարձակալության փոխհատուցման (այսուհետև` փոխհատուցում) տրամադրման կարգը:
2. Փոխհատուցման չափերը որոշվում են ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարությանը յուրաքանչյուր ուսւոմնական տարվա համար ներկայացրած վարձակալության տրվելիք դասագրքերի ցանկի և վարձավճարների չափերով:
3. Փոխհատուցումները տրամադրվում են ԼՂՀ պետական բյուջեով նախատեսված և այլ նպատակային միջոցների հաշվին ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության կողմից ներկայացրած հայտի համաձայն:
4. Փոխհատուցումը նշանակում են բնակության վայրի սոցիալական ապահովության շրջանային (քաղաքային) կենտրոնները (բաժինը) (այսուհետև` կենտրոն (բաժին)) նպատակային ժամկետային ավանդների բացման նպատակով ստեղծված անձնական գործի փաստաթղթերի հիման վրա և ծնողի կողմից ներկայացրած դպրոց հաճախող երեխաների մասին տեղեկանքներով:
5. Փոխհատուցումները վճարվում են կենտրոնի (բաժնի) կողմից ներկայացրած ցուցակների հիման վրա յուրաքանչյուր ուսումնական տարվա համար բնակության վայրի կապի փակ բաժնետիրական ընկերությունների բաժանմունքների միջոցով:
6. Կապի փակ բաժնետիրական ընկերությունները վճարումների ավարտից հետո հաշվետվություններ են ներկայացնում կենտրոնին (բաժնին):
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված թիվ 3
ԼՂՀ կառավարության
2002թ. նոյեմբերի 26-ի թիվ
62 որոշման |
ԿԱՐԳ
ԼՂՀ-ում ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումներով նախատեսված էլեկտրաէներգիայի դիմաց տրամադրվող դրամական փոխհատուցման
1. Սույն կարգով սահմանվում է շրջաններում 5 և ավելի մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքների 1 երեխայի հաշվով ամսական 60 կվտ ժամ էլեկտրաէներգիայի գնի չափով դրամական փոխհատուցման (այսուհետև` փոխհատուցում) տրամադրման կարգը, ԼՂՀ կառավարության կողմից 1 կվտ ժամ էլեկտրաէներգիայի գնի սահմանված չափով:
2. Փոխհատուցումները տրամադրվում են ԼՂՀ պետական բյուջեով նախատեսված և այլ նպատակային միջոցների հաշվին, պետական նպաստների հետ համատեղ:
3. Փոխհատուցումը նշանակում են բնակության վայրի սոցիալական ապահովության շրջանային կենտրոնները (այսուհետև` կենտրոն), պետական նպաստի անձնական գործում եղած փաստաթղթերի հիման վրա` կենտրոնի տնօրենի առանձին կարգադրությամբ:
4. Ընտանիքներում 5-րդ և հաջորդ երեխայի ծնվելու դեպքում փոխհատուցումը նշանակվում է փոխհատուցումը ստանալու իրավունք ծագելու ամսվանից, եթե ծնողը կենտրոնին դիմել է 6 ամսվա ընթացքում: Նշված ժամկետը լրանալուց հետո փոխհատուցումը նշանակվում է դիմելու ամսվանից:
5. Փոխհատուցումները վճարվում են բնակության վայրի կապի փակ բաժնետիրական ընկերությունների բաժանմունքների միջոցով` սահմանված կարգով, պետական նպաստների վճարումների հետ միասին:
6. Նշանակված, սակայն ժամանակին չստացված գումարը փոխհատուցում ստացողին միանվագ վճարվում է փոխհատուցումը չստանալու ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան դիմելու նախորդած մեկ տարվա համար:
Փոխհատուցում նշանակող և վճարող մարմնի մեղքով չվճարված փոխհատուցման գումարները վճարվում են առանց ժամկետի սահմանափակման:
7. Փոխհատուցումը լիազորագրով կարող է վճարվել մինչև 3 ամսվա համար:
8. Փոխհատուցումը դադարեցվում է.
ա) փոխհատուցումը վճարելու համար սահմանված տարիքը լրանալու
բ) երեխայի մասհվան:
Փոխհատուցում ստացողները նշված դեպքերի ի հայտ գալու մասին պարտավոր են տեղեկացնել փոխհատուցում նշանակող մարմնին:
Փոխհատուցման վճարման դադարեցումը կատարվում է նշված դեպքերի ի հայտ գալու հաջորդ ամսվանից:
9. Փոխհատուցման նշանակման, վճարման և դադարեցման հետ կապված բոլոր փաստաթղթերը պահվում են կենտրոնում:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված թիվ 4
ԼՂՀ կառավարության
2002թ. նոյեմբերի 26-ի թիվ
62 որոշման |
Կ Ա Ր Գ
ԼՂՀ-ում ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումներով նախատեսված բնակելի տան հատկացման
1. Սույն կարգով սահմանվում է շրջաններում 7 և ավելի մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին նոր բնակելի տան հատկացման կարգը:
2. Բնակելի տան հատկացման նպատակով անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ԼՂՀ պետական բյուջեով նախատեսված և այլ նպատակային միջոցների հաշվին:
3. Բնակելի տունը կառուցվում է ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարության կողմից հաստատված 3 սենյականոց տիպային պրոեկտով, ծնողի անհրաժեշտ փաստաթղթերով դիմելուց 1 տարվա ընթացքում:
4. Բնակելի տան հատկացման համար երեխաների ծնողը (մայրը) դիմում է ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարությանը ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.
|
- |
դիմում |
|
- |
տեղեկանք բնակության վայրից և ընտանիքի կազմի մասին |
|
- |
երեխաների ծննդյան վկայականների պատճենները |
|
- |
ամուսնության կամ հայրության ճանաչման (միայնակ մայր լինելու մասին) վկայականների պատճենները |
|
- |
քաղվածք ծնողների անձնագրերից |
|
- |
տեղեկանք համայնքից բնակելի տան կառուցման համար հողամաս հատկացնելու մասին: |
5. Կառուցված բնակելի տան տրամադրումը ընտանիքին իրականացնում է ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարությունը:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված թիվ 5
ԼՂՀ կառավարության
2002թ. նոյեմբերի 26-ի թիվ
62 որոշման |
ԿԱՐԳ
ԼՂՀ-ում ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումներով նախատեսված միանվագ գումարների վճարման մասին
1. Սույն կարգով սահմանվում է շրջաններում ընտանիքներում 10-րդ և հաջորդ երեխայի ծնվելու դեպքում, ընտանիքին միանվագ 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի վճարման կարգը:
2. Միանվագ գումարները տրամադրվում են ԼՂՀ պետական բյուջեով նախատեսված և այլ նպատակային միջոցների հաշվին, ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության կողմից ներկայացրած հայտի համաձայն, մեկամսյա ժամկետում:
3. Այն ընտանիքներին, որոնց ԼՂՀ կառավարության 1999թ. հոկտեմբերի 5-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումների մասին» թիվ 97 նախկին որոշմամբ 10-րդ և հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ հատկացվել է «Նիվա» կամ «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա, միանվագ գումարներ չի տրամադրվում:
4. Միանվագ գումարները վճարելու համար երեխայի ծնողը (մայրը) դիմում է ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարությանը, ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.
|
- |
դիմում |
|
- |
տեղեկանք բնակության վայրից և ընտանիքի կազմի մասին |
|
- |
երեխաների ծննդյան վկայականների պատճենները |
|
- |
ամուսնության կամ հայրության ճանաչման (միայնակ մայր լինելու մասին) վկայականների պատճենները |
|
- |
քաղվածք ծնողների անձնագրերից: |
5. Միանվագ գումարները վճարելու համար ԼՂՀ «Արցախբանկ»-ի շրջանային բաժանմունքներում երեխայի մոր անվամբ բացվում է հաշիվ և այն ներկայացվում ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարությանը, գումարը փոխանցելու նպատակով:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |