ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
|
04 նոյեմբերի 2005թ. |
N 437 |
ք.Ստեփանակերտ
ԼՂՀ կառավարության 2002թ. նոյեմբերի 26-ի թիվ 62 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
ԼՂՀ կառավարության 2002թ. նոյեմբերի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումների մասին» թիվ 62 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Որոշման 1-ին կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ. ԼՂՀ ընտանիքներում 5 և ավելի մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին տրամադրվում է դրամական փոխհատուցում՝ 1 երեխայի հաշվով ամսական 60 կվտ ժամ էլեկտրաէներգիայի գնի չափով:»
2. Որոշման 2-րդ կետով հաստատված էլեկտրաէներգիայի դիմաց տրամադրվող դրամական փոխհատուցման կարգում (հավելված թիվ 3) կատարել հետևյալ փոփոխությունը.
1-ին կետի «շրջաններում» բառը փոխարինել «ԼՂՀ ընտանիքներում» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2006թ. հունվարի 1-ից: