ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
“28” նոյեմբերի 2003թ. |
N 346 |
ք.Ստեփանակերտ
ԼՂՀ կառավարության 2002թ. նոյեմբերի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումների մասին» թիվ 62 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
ԼՂՀ կառավարության 2002թ. նոյեմբերի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումների մասին» թիվ 62 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Որոշման 1-ին կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ) ԼՂՀ ընտանիքներում 6 և ավելի մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին հատկացվում է նոր բնակելի տուն:»:
2. Որոշման 2-րդ կետով հաստատված բնակելի տան հատկացման կարգում (հավելված թիվ 4) կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն կարգով սահմանվում է ԼՂՀ ընտանիքներում 6 և ավելի մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին նոր բնակելի տան հատկացման կարգը:»:
բ) 3-րդ կետում «1 տարվա» բառերը փոխարինել «2 տարվա» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2004թ. հունվարի 1-ից: