Համարը 
N 643
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2007.01.11/01(42)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.12.2006
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.12.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2008

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 62 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«26» դեկտեմբերի 2006թ.

N 643

ք.Ստեփանակերտ

 

ԼՂՀ կառավարության 2002թ. նոյեմբերի 26-ի թիվ 62 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը  ո ր ո շ ու մ  է.

1. ԼՂՀ կառավարության 2002թ. նոյեմբերի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումների մասին» թիվ 62 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.

որոշման 1-ին կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա. ԼՂՀ «Արցախբանկ»-ի շրջանային (քաղաքային) բաժանմունքներում բացվում է նպատակային ժամկետային ավանդ ընտանիքներում ծնված`

 

- 3-րդ երեխայի անվամբ

- 700 ԱՄՆ դոլարի չափով

- 4-րդ երեխայի անվամբ

- 1000 ԱՄՆ դոլարի չափով

- 5-րդ երեխայի անվամբ

- 1500 ԱՄՆ դոլարի չափով

- 6-րդ և 7-րդ երեխայի անվամբ

- 2000 ԱՄՆ դոլարի չափով

- 8-րդ և 9-րդ երեխայի անվամբ

- 2500 ԱՄՆ դոլարի չափով

- 10-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի անվամբ

- 3000 ԱՄՆ դոլարի չափով

  

Նպատակային ժամկետային ավանդները բացվում են մինչև երեխայի 18 տարին լրանալը, տրամադրված գումարները սեփականության իրավունքով թողնելով ԼՂՀ կառավարության տնօրինության ներքո:»:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007թ. հունվարի 1-ից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ