ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«25» ապրիլի 2014թ. |
N 255-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի N 15-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 20-ի «Պետական նպաստների, ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումների մասին» N 15-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման N 1 հավելվածի՝
ա. 4-րդ կետում «3-րդ կետի 2-րդ ենթակետում» բառերը փոխարինել «3-րդ և 5‑րդ կետերի 2-րդ ենթակետերում» բառերով,
բ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Մինչև 2 տարեկան երեխա խնամող անձինք պետական նպաստի իրավունք ունեն, եթե.
1) երեխայի ծնողներից մեկը կամ միակ ծնողը կամ խնամակալն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշտական հաշվառում,
2) երեխայի ծնողներից մեկը զինվորական ծառայություն է անցնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի շարքերում (բացառությամբ՝ շարքային և կրտսեր հրամանատարական կազմերի ժամկետային զինծառայողների)՝ անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշտական հաշվառում ունենալու հանգամանքից։»,
գ. 10-րդ կետում «սոցիալական քարտերը և դրանց պատճենները (կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված` սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքները)» բառերը փոխարինել «հանրային ծառայությունների համարանիշները կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքները և դրանց պատճենները» բառերով.
2) որոշման N 2 հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետում «սոցիալական ապահովության քարտի պատճենը (կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված` սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքը» բառերը փոխարինել «հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը և դրա պատճենը» բառերով.
3) որոշման N 3 հավելվածի 5-րդ կետում «- ծնողների սոցիալական քարտերը (կամ միակ ծնողի սոցիալական քարտը և դրանց պատճենները (պատճենը) կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված` սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքները (տեղեկանքը),» տողը փոխարինել «- ծնողների հանրային ծառայությունների համարանիշները կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքները և դրանց պատճենները (միակ ծնողի դեպքում՝ հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը և դրա պատճենը),» տողով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի մայիսի 1-ից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |