Համարը 
N 752-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2010.12.06/22(156)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
23.11.2010
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
23.11.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.12.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 
29.04.2019

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի ԹԻՎ 15-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«23» նոյեմբերի  2010թ.

N 752-Ն

ք.Ստեփանակերտ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի ԹԻՎ 15-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 20-ի «Պետական նպաստների, ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումների մասին» թիվ 15-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետից հանել «բնակության վայրով ու վերջինիս» բառերը.

2) որոշման թիվ 1 հավելվածի`

ա. առաջին նախադասությունից հանել «հաշվառման կամ բնակության վայրից և» բառերը.

բ. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2. Նպաստի իրավունք ունեցող անձի կարգավիճակից կախված՝ պետական նպաստի բազային չափի բազմապատիկ գործակիցներն են.

 

NN

կատեգորիաներ

գործակից

1.

18 տարին չլրացած երեխաներ, այդ թվում

 

ա

Հաշմանդամ երեխաներ

3.0

բ

Միայնակ մոր երեխաներ

2.0

գ

Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ

5.0

դ

Միակողմանի ծնողազուրկ երեխաներ

3.5

ե

Ալիմենտ ստացող երեխաներ

1.3

զ

Ժամկետային զինծառայողների երեխաներ

1.5

է

1-ին խմբի հաշմանդամների երեխաներ

2.5

ը

2-րդ խմբի հաշմանդամների երեխաներ

1.5

թ

5 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների երեխաներ

1.5

ժ

4 անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների երեխաներ

1.3

ժա

3 անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների երեխաներ

1.0

2.

Մինչև 2 տարեկան երեխա խնամող անձինք

2.5

գ. 29-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 29.1-րդ կետ.

«29.1. 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամների երեխաներին կամ հաշմանդամ երեխաներին նշանակված նպաստ վճարելը կասեցվում է` հաշմանդամության ժամկետը լրանալու դեպքում, նշված հանգամանքի առաջացման ամսվան հաջորդող ամսի 1-ից:

Կասեցված նպաստի վճարումը վերսկսվում է կասեցման օրվանից, եթե սույն կետի 1-ին պարբերության մեջ նշված նպաստառուն հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո երեք ամսվա ընթացքում կրկին հաշմանդամ ճանաչվելու և նպաստի իրավունքը պահպանելու դեպքում հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` հաշմանդամ ճանաչվելու օրվանից վեց ամսվա ընթացքում, նպաստ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից տրված` հաշմանդամությունը հաստատող տեղեկանքը և դրա պատճենը:

Սույն կետով սահմանված կասեցման ժամանակահատվածի համար պետական նպաստը վճարվում է` մինչև կասեցումն ունեցած հաշմանդամության խմբի համար հաշվարկված պետական նպաստի չափով:».

դ. 30-րդ կետի 3-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-րդ ենթակետ.

«3.1) նպաստի իրավունք ունեցող 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամների երեխաների կամ հաշմանդամ երեխաների պարագայում` հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո, երեք ամսվա ընթացքում, կրկին հաշմանդամ չճանաչվելու դեպքում.»:

2. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «գ» և «դ» պարբերություններն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման պահից, իսկ 1-ին ենթակետն ու 2-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունները` 2011 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ