ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
"20" դեկտեմբերի 2005թ. |
N 554 |
ք.Ստեփանակերտ
Երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման և վճարման կարգի մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Երեխայի ծննդյան կապակցությամբ նշանակել և վճարել 35000 դրամի չափով միանվագ նպաստ՝ ԼՂՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:
2. Հաստատել երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման և վճարման կարգը՝ համաձայն հավելվածի:
3. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 1997 թվականի հուլիսի 24-ի «Առանձին խմբերի երեխաներին, միայնակ մայրերին և մինչև 2 տարեկան երեխա խնամող անձանց տրվող պետական նպաստների նշանակման և վճարման կարգի մասին» թիվ 126 որոշման 4-րդ կետը, 2003 թվականի նոյեմբերի 28-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կենսաթոշակային հիմնադրամից քաղաքացիներին պետական սոցիալական ապահովագրության նպաստներով ապահովման կարգի մասին» և «Անհատ ձեռնարկատերերին (ձեռներեցներին), քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից եկամուտ ստացող ֆիզիկական ու գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերերին և նրանց միավորմամբ ձևավորված իրավաբանական անձանց պետական սոցիալական ապահովագրության նպաստներով ապահովման կարգի մասին» կանոնադրությունները հաստատելու մասին» թիվ 350 որոշման թիվ 1 և թիվ 2 հավելվածներով հաստատված կանոնադրությունների 1-ին կետերի «դ» ենթակետերը և 7-րդ գլուխները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
2005թ. դեկտեմբերի 20-ի
թիվ 554 որոշման |
Կ Ա Ր Գ
Երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման և վճարման
1. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունք ունի երեխայի ծնողներից մեկը կամ խնամակալը:
Երեխայից հրաժարվելու դեպքում երեխայի ծնողները կորցնում են երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունքը:
2. Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակում և վճարում է փաստացի բնակության վայրի սոցիալական ծառայության գործակալությունը (Ստեփանակերտի քաղաքապետարանի սոցիալական հարցերի, առողջապահության և բնապահպանության բաժինը) (այսուհետև՝ գործակալություն (բաժին))՝ հետևյալ փաստաթղթերի հիման վրա.
ա) դիմում,
բ) երեխայի ծննդյան վկայականի պատճենը,
գ) տեղեկանք բնակության վայրից,
դ) խնամակալության կամ որդեգրման մասին փաստաթղթի պատճենը,
ե) ծնողի կամ խնամակալի անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
զ) ծնողի կամ խնամակալի սոցիալական ապահովության քարտի պատճենը:
Ներկայացվող փաստաթղթերի պատճենները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան վավերացվում են նոտարական կարգով կամ գործակալության (բաժնի) կողմից:
3. Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է, եթե երեխայի ծնողներից մեկը կամ խնամակալը դիմել է երեխայի ծննդյան օրվանից հետո վեց ամսվա ընթացքում:
4. Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է ծնված յուրաքանչյուր երեխայի համար:
5. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման-վճարման համար անհրաժեշտ փաստաթղթերը պահվում են գործակալությունում (բաժնում) և իրականացվում է առանձին հաշվառում:
6. Գործակալության (բաժնի) կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցապահովության նախարարությանը ամսական 2 անգամ տրամադրված տեղեկությունների հիման վրա կազմվում է երեխայի ծննդյան միանվագ նպաստի ֆինանսական միջոցների մասին հայտ-պահանջագիր ու այն ներկայացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:
7. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի վճարումներն իրականացվում են «Արցախբանկ» ՓԲԸ մասնաճյուղերի միջոցով՝ գործակալության (բաժնի) կողմից կազմված վճարման ցուցակներով և վճարումների ավարտից հետո հաշվետվություն են ներկայացնում գործակալությանը (բաժնին):
Գործակալությունը (բաժինը) իր հերթին համապատասխան հաշվետվություն է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցապահովության նախարարությանը:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս.Գրիգորյան |