ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
7 նոյեմբերի 2014թ. |
N 729-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի N 15-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 20-ի «Պետական նպաստների, ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումների մասին» N 15-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) որոշման N 1 հավելվածում՝
ա. ուժը կորցրած ճանաչել 1-ին կետի 1-ին ենթակետի «թ» պարբերությունը,
բ. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«2. Նպաստի իրավունք ունեցող անձի կարգավիճակից կախված` պետական նպաստի բազային չափի բազմապատիկ գործակիցներն են.
|
ՀՀ |
կատեգորիաներ |
գործակից |
|
1. |
18 տարին չլրացած երեխաներ, այդ թվում` |
|
|
ա |
Հաշմանդամ երեխաներ |
3.0 |
|
բ |
Միայնակ մոր երեխաներ |
2.0 |
|
գ |
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ |
7.0 |
|
դ |
Միակողմանի ծնողազուրկ երեխաներ |
3.5 |
|
ե |
Ալիմենտ ստացող երեխաներ |
1.3 |
|
զ |
Ժամկետային զինծառայողների երեխաներ |
1.5 |
|
է |
1-ին խմբի հաշմանդամների երեխաներ |
2.5 |
|
ը |
2-րդ խմբի հաշմանդամների երեխաներ |
1.5 |
|
թ |
4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների երեխաներ |
1.5 |
|
ժ |
3 անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների երեխաներ |
1.0 |
|
ժա |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված զինծառայողների երեխաներ |
7.0 |
|
2. |
Մինչև 2 տարեկան երեխա խնամող անձինք |
2.5 | |
», |
գ. 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «է» ենթակետով.
«է) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված զինծառայողների երեխաների համար սահմանված նպաստի դեպքում՝ երեխայի ծնողի մահվան վկայականը և դրա պատճենը, «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված՝ համապատասխան պետական լիազոր մարմնի տված տեղեկանքը` ծնողի զոհվելու մասին»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |