Համարը 
N 372
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.05.29/20(92)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
20.05.2008
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
20.05.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
29.05.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՏԵՂԵԿԱԳՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«20» մայիսի 2008թ.

N 372

 ք.Ստեփանակերտ

 

ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՏԵՂԵԿԱԳՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել`

ա) աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրի վարման կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի.

բ)  աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրի ձևը` համաձայն թիվ 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված 1

ԼՂՀ կառավարության

2008թ. մայիսի «20»-ի

թիվ 372 որոշման

ԿԱՐԳ

 

ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՏԵՂԵԿԱԳՐԻ ՎԱՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

       1. Սույն կարգով սահմանվում է աշխատողների աշխատած ժամանակահատվածի վերաբերյալ նշումներ կատարելու համար նախատեսված աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիրը վարելու և պահպանելու կարգը:

 2. Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիրը (այսուհետ` տեղեկագիր) վարում է գործատուն (կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը) կամ նրա ներկայացուցիչը (այսուհետ` ներկայացուցիչ): Գործատուի ներկայացուցիչն իրականացնում է աշխատողների` աշխատավայրում գտնվելու փաստացի ժամանակի հաշվարկը:

 3. Տեղեկագիրը հիմք է հանդիսանում տվյալ ժամանակահատվածի աշխատավարձի հաշվարկման համար:

 

II. ՏԵՂԵԿԱԳՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

 4. Տեղեկագիրը ձևակերպվում է թղթային կամ էլեկտրոնային կրիչի ձևով`յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ: Թղթային տեղեկագիրը պահպանվում է 5 տարի ժամկետով:

 5. Տեղեկագրում լրացվում են`

 ա) կազմակերպության անվանումը,

 բ) կառուցվածքային ստորաբաժանման անվանումը,

 գ) աշխատողի անունը, ազգանունը, պաշտոնը, մասնագիտությունը,

 դ) սոցիալական ապահովության քարտի համարը,

 ե) փաստացի աշխատած ժամանակահատվածը,

 զ) աշխատաժամանակը:

Սոցիալական ապահովության քարտից հրաժարվող անձի դեպքում սույն կետով սահմանված` սոցիալական ապահովության քարտի համարի փոխարեն նշում է կատարվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կողմից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված` սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի վերաբերյալ:

(5-րդ կետը լրաց. 26.01.2010 N 23-Ն)

 6. Տեղեկագրում գործատուի մոտ նոր աշխատանքի ընդունված աշխատողի մասին տվյալները լրացվում են աշխատանքի անցնելու օրվանից, իսկ նախորդող օրերը լրացվում են X-ով:

 7. Նույն գործատուի մոտ այլ աշխատանքի տեղափոխված աշխատողի մասին տվյալ տեղեկագրում վերջին աշխատանքային օրվանից հետո նշվում է X:

 Նոր աշխատատեղի տեղեկագրում տեղափոխված աշխատողի տվյալները լրացվում են տեղափոխման օրվանից, իսկ նախորդող օրերը լրացվում են X-ով:

 8. Գործատուն աշխատողի պահանջով աշխատողին տրամադրում է քաղվածք տեղեկագրից` ոչ ավելի, քան աշխատած վերջին մեկ տարվա համար:

 Աշխատանքից ազատման դեպքում տեղեկագրում վերջին աշխատանքային օրվանից հետո նշվում է X:

 9. Տեղեկագրում ամսվա օրերը նշելու համար առանձնացվում է մեկ վերին տող, հիշատակի, տոնական, ոչ աշխատանքային օրերը, ինչպես նաև 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` շաբաթը և կիրակին, 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միայն կիրակին, հերթափոխային ժամանակացույցի դեպքում` հանգստյան օրը տոնայնացվում են մոխրագույնով:

 10. Աշխատանքային ժամերը նշվում են աշխատանքային ժամանակացույցի համապատասխան աշխատած ժամերի տևողությամբ (օրինակ, 1 ժամ, 4 ժամ, 8 ժամ, 24 ժամ և այլն), աշխատողի պարապուրդում և գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածը տեղեկագրում գրառվում է «Պարապուրդ» և «Գործուղում» բառերով:

 11. Տեղեկագրի ամփոփիչ սյունակում նշվում է փաստացի աշխատած օրերի և ժամերի ընդհանուր թիվը:

 12. Լրացված տեղեկագիրը հաշվետու ամսվան հաջորդող ամսվա առաջին աշխատանքային օրը հաստատում է գործատուն: Հաստատված տեղեկագիրը ներկայացվում է ֆինանսական և հաշվապահական հաշվառման ստորաբաժանում:

 13. Տեղեկագրում սխալների հայտնաբերման դեպքում սխալ թույլ տված անձը կատարում է համապատասխան ուղղում և ստորագրում է:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան

 

 

 
Հավելված 2 
ԼՂՀ կառավարության 
2008թ. մայիսի «20»-ի 
թիվ 372 որոշման

 

 

Ձև

 

 __________________________________________________________

 (կազմակերպության անվանումը)

 ___________________________________________________
 ___________________________________________________

 (կառուցվածքային ստորաբաժանման անվանումը)

 

 

 

 

 

 

     

Փաստաթղթի համարը

Օրը,

ամիսը, տարեթիվը

Հաշվետու ժամանակաշրջանը

                                         
   

սկիզբ

ավարտ

                       
                                   
                                                                             

Տ Ե Ղ Ե Կ Ա Գ Ի Ր

 

ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ

 
                                                                             

Հ/Հ

Պաշտոնը (մասնագի տությունը)

Անունը, ազգանունը

Սոցիալական

ապահովության

քարտի

համարը

Գրառումներ փաստացի աշխատած ժամանակահատվածի վերաբերյալ

Ընդամենը՝

ամսվա ընթացքում աշխատած

Ընդամենը՝

ամսվա

ընթացքում պարապուրդի

01

02

03

04

05

06

07

08

09

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31

օր

ժամ

օր

ժամ

1

2

3

4

5

6

7

1

                                                                           

2

                                                                           

3

                                                                           

4

                                                                           

5

                                                                           
                                                                             
                                                                             
 

Գործատու   

         

Ստորաբաժանման ղեկավար

               
   

(պաշտոնը, ստորագրությունը)

 

(անունը, ազգանունը)

                       

(պաշտոնը, ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

 
                                                                             
                                                                             
             

Ներկայացուցիչ

               
                                   

(պաշտոնը, ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան