Համարը 
N 494
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2005.12.13/8(08)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
29.11.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
29.11.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
23.12.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2014

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ԱՆՁԱՆՑ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԱՆՇԱՐԺ ՀԵՌԱԽՈՍԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

 "29" նոյեմբերի 2005թ.

N 494 

  ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ԱՆՁԱՆՑ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԱՆՇԱՐԺ ՀԵՌԱԽՈՍԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ առանձին կատեգորիաների անձինք իրավունք ունեն իրենց բնակարաններում անշարժ հեռախոսի տեղադրման՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

2. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին առանձին կատեգորիաների անձանց բնակարաններում անշարժ հեռախոսի տեղադրման կարգը՝ համաձայն հավելվածի:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին՝ վերահսկողություն իրականացնել սույն որոշման կատարման նկատմամբ:

4. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2000 թվականի փետրվարի 1-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առանձին խմբերի քաղաքացիների արտոնությունների մասին» թիվ 2 որոշման 3-րդ կետի «ա» ենթակետը:

5. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2006 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

 

 

Հավելված 

ԼՂՀ կառավարության  

«29» նոյեմբերի 2005թ.  

թիվ 494 որոշման  

 

Կ Ա Ր Գ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ԱՆՁԱՆՑ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԱՆՇԱՐԺ ՀԵՌԱԽՈՍԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի (այսուհետ՝ պետական բյուջե) միջոցների հաշվին անշարժ (լարային) հեռախոսի (այսուհետ՝ հեռախոս) տեղադրման իրավունք ունեցող անձանց կատեգորիաները, հեռախոսի տեղադրման և կատարված ծախսերի փոխհատուցման ընթացակարգերը:

2. Պետական բյուջեի միջոցների հաշվին հեռախոսի տեղադրման իրավունք ունեն՝

ա) Հայրենական մեծ պատերազմի վետերանները,

բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության կամ զինծառայության ընթացքում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) ընտանիքները (ամուսին, ծնողներ, ինչպես նաև «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված՝ կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեցողներ),

գ) 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամները,

դ) հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցողները,

ե) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք:

(2-րդ կետը լրաց. 30.10.2007 N 468)

Զոհվածի ընտանիքի անդամների համար պետական բյուջեի միջոցների հաշվին տեղադրվում է միայն մեկ հեռախոս:

Բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (ծերանոց, մանկատուն) բնակվողները պետական բյուջեի միջոցների հաշվին հեռախոսի տեղադրման իրավունք չունեն:

3. Հեռախոսի տեղադրման համար անձը հեռախոսային կապի ծառայություններ մատուցող կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) տարածքային ստորաբաժանում է ներկայացնում գրավոր դիմում, անձը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը, սոցիալական ապահովության քարտը և դրա պատճենը (կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կողմից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված` սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքը), ինչպես նաև սույն կարգի 2-րդ կետի 1-ին մասում նշված անձանց թվին պատկանելու փաստը հավաստող՝

ա) սույն կարգի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում նշված անձանց դեպքում՝ տեղեկանք զինկոմիսարիատից, կամ համապատասխան մարմինների՝ զինծառայողների սոցիալական պաշտպանության հարցերով զբաղվող ստորաբաժանումներից,

բ) սույն կարգի 2-րդ կետի «գ» և «դ» ենթակետերում նշված անձանց դեպքում՝ տեղեկանք բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնից,

գ) 2-րդ կետի «ե» ենթակետում նշված անձանց դեպքում՝ տեղեկանք խնամակալության և հոգաբարձության մարմնից:

Անգործունակ, սահմանափակ գործունակ կամ մինչև 16 տարեկան անչափահաս անձի համար դիմում է ներկայացնում ծնողը (որդեգրողը կամ խնամակալը, կամ հոգաբարձուն), որը սույն կետի 1-ին մասով սահմանված փաստաթղթերից բացի ներկայացնում է նաև տեղեկանք՝ երեխայի հաշվառման վայրի մասին:

(3-րդ կետը լրաց. 30.10.2007 N 468, լրաց. 26.01.2010 N 23-Ն)

4. Անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ստանալուց հետո՝ երկամսյա ժամկետում, անձի հաշվառման վայրում (բնակարանում) տեղադրվում է հեռախոս, եթե տվյալ բնակարանում հեռախոս տեղադրված չէ:

5. Յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո՝ 15-օրյա ժամկետում, առանձին կատեգորիաների անձանց բնակարաններում հեռախոսների տեղադրման ծախսերի փոխհատուցման համար կազմակերպությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն է ներկայացնում հայտ-պահանջագիր, որին կցվում է կատարված ծախսերի վերաբերյալ հաշվետվությունը:

6. Առանձին կատեգորիաների անձանց բնակարաններում հեռախոսի տեղադրման հետ կապված՝ կազմակերպության ծախսերը փոխհատուցվում են պետական բյուջեում այդ նպատակով նախատեսված միջոցներից:

(6-րդ կետը փոփ. 10.06.2008 N 425)

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ