Համարը 
N 12-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2012.01.25/01(191)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
19.01.2012
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
19.01.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
04.02.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն որոշման գործողությունը տարածվում է 2012 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա, իսկ ԼՂՀ պաշտպանության նախարարության համակարգի մասով 2011 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«19» հունվարի 2012թ.

N 12-Ն  

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 22-ի «Զինծառայողների պարտադիր պետական ապահովագրական գումարների չափերի և վճարման կարգի մասին» N 222 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման 1-ին կետի՝

ա. առաջին պարբերության «ա» ենթակետի «բազային կենսաթոշակի 100-ապատիկի» բառերը փոխարինել «հիմնական կենսաթոշակի 70-ապատիկի» բառերով.

բ. առաջին պարբերության «բ» ենթակետի «բազային կենսաթոշակի 50-ապատիկի» բառերը փոխարինել «հիմնական կենսաթոշակի 35-ապատիկի» բառերով.

գ. երկրորդ պարբերության ««Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13‑րդ» բառերը փոխարինել ««Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 20-րդ» բառերով.

դ. երկրորդ պարբերության «ա» ենթակետի «տվյալ պահին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակի 50-ապատիկի» բառերը փոխարինել «սույն կետի առաջին պարբերության «բ» ենթակետում նշված գումարի» բառերով.

ե. երկրորդ պարբերության «բ» ենթակետի «տվյալ պահին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակի 40-ապատիկի» բառերը փոխարինել «սույն կետի առաջին պարբերության «բ» ենթակետում նշված գումարի 80 տոկոսի» բառերով.

զ. երկրորդ պարբերության «գ» ենթակետի «տվյալ պահին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակի 30-ապատիկի» բառերը փոխարինել «սույն կետի առաջին պարբերության «բ» ենթակետում նշված գումարի 60 տոկոսի» բառերով.

է. երրորդ պարբերության «բազային» բառը փոխարինել «հիմնական» բառով.

2)  որոշման 2-րդ կետով հաստատված կարգի՝

ա. 3-րդ կետից հանել «- զոհված (մահացած) զինծառայողի 1 լուսանկար,» և «- զոհվածի կենսագրությունը» տողերը.

բ. 7-րդ կետից հանել «- հաշմանդամի մեկ լուսանկար» և «- ինքնակենսագրությունը» տողերը:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 20-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 211 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1)  նախաբանից հանել «7-րդ, 12-րդ, 24-րդ,» բառերը.

2) 1-ին կետի «բ» ենթակետից հանել «կենսաթոշակների նշանակման ու» բառերը.

3)  ուժը կորցրած ճանաչել 1-ին կետի «գ» ենթակետը, 4-րդ և 5-րդ կետերը.

4) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15. Զինծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման ծախսերը հատուցվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 31-ի «Զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման ծախսերի հատուցման կարգը սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 26-ի N 256 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 333-Ն որոշմամբ սահմանված կարգով:».

5) 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված ցանկի՝

ա. վերնագրից հանել «կենսաթոշակների նշանակման ու» բառերը.

բ. 1-ին, 2-րդ և 3-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 28-ի «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին ամենամսյա դրամական օգնություն տալու մասին» N 294 որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 1-ին կետի առաջին պարբերությունում «28-րդ հոդվածի երկրորդ մասով և 35-րդ հոդվածի չորրորդ մասով» բառերը փոխարինել «15-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ և 3-րդ պարբերություններով, 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 3-րդ մասով, 28-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ պարբերություններով սահմանված կարգով» բառերով.

2)  2-րդ կետից հանել ««Սոցիալական ապահովության ծառայություն» գործակալության» բառերը:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 29-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին առանձին կատեգորիաների անձանց բնակարաններում անշարժ հեռախոսի տեղադրման մասին» N 494 որոշման հավելվածի 2-րդ կետի «բ» ենթակետից հանել «, ինչպես նաև «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված՝ կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեցողներ» բառերը:

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 24-ի «Ամենամսյա դրամական օգնության մասին» N 34 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) որոշման նախաբանից և 2-րդ կետի «ա» ենթակետից հանել ««Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին», «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին»,» բառերը.

2) որոշման 1-ին կետից հանել «Հայրենական մեծ պատերազմում զոհվածների ընտանիքների, Հայրենական մեծ պատերազմի վետերաններին հավասարեցված անձանց,» բառերը.

3) ուժը կորցրած ճանաչել որոշման 4-րդ և 5-րդ կետերը.

4) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով հաստատված հավելվածի՝

ա. 2-րդ կետի 1-5-րդ ենթակետերը, 5-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերը, 8-րդ կետը, 14‑րդ կետի առաջին պարբերության 1-5-րդ ենթակետերը և երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

բ.  2-րդ կետի 6-րդ ենթակետից հանել «՝բացառությամբ սույն կետի 1-ին և 3-րդ ենթակետերում նշված հաշմանդամների» բառերը.

գ.  2-րդ կետի 10-րդ ենթակետից հանել «նախկին Խորհրդային Միության հերոսներ, սոցիալիստական աշխատանքի հերոսներ,» և «և «Փառքի» երեք աստիճանի» բառերը.

դ.  2-րդ կետի 12-րդ ենթակետից հանել «և նույն պատճառներով մահացած անձանց ընտանիքներ (ամուսին, ծնողներ, մինչև 18 տարեկան երեխաներ)» բառերը.

ե.  3-րդ կետից հանել ««Սոցիալական ապահովության ծառայություն» գործակալության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր փրկարար ծառայության» բառերը, իսկ «համապատասխան մարմնի» բառերը փոխարինել «կենսաթոշակ նշանակող» բառերով.

զ. 5-րդ կետի առաջին պարբերությունում «համապատասխան մարմնի» բառերը փոխարինել «կենսաթոշակ նշանակող» բառերով, իսկ «(ընտանիքների)» բառը հանել.

է. 5-րդ կետի 7-րդ ենթակետից հանել «, իսկ տուժողի մահվան դեպքում՝ մահվան վկայականը կամ նշված հանգամանքների հետ նրա մահվան պատճառական կապը որոշելու մասին բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը և կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող փաստաթղթերը» բառերը.

ը. 7-րդ կետի առաջին պարբերությունում «Երկու» բառը փոխարինել «Սույն կարգով սահմանված՝ երկու» բառերով.

թ. 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Դրամական օգնություն չի նշանակվում նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 19-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա դրամական օգնության չափերը՝ ըստ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների, դրամական օգնություն նշանակելու և վճարելու կարգը սահմանելու մասին» N 10-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերով, ինչպես նաև 4-րդ և 6‑րդ կետերով ամենամսյա դրամական օգնություն ստացող անձին:».

ժ. 10-րդ կետից հանել «, իսկ պետական պատվերի շրջանակներում օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատությունում (ներառյալ՝ մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում) առկա ուսման ժամանակահատվածում չստացված դրամական օգնության գումարները՝ վճարվում են ուսման ամբողջ ժամանակահատվածի համար, եթե վճարումն վերսկսելու մասին դիմումի հետ քաղաքացին ներկայացնում է նաև պետական պատվերով սովորելու փաստը հաստատող համապատասխան փաստաթուղթ» բառերը.

ժա. 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ ենթակետով.

«4)  սույն կարգի 9-րդ կետի 2-րդ պարբերությամբ նշված ամենամսյա դրամական օգնություն նշանակելու դեպքում՝ նշանակման պահից:».

ժբ. 13-րդ կետի «Համապատասխան մարմնի» բառերը փոխարինել «Կենսաթոշակ նշանակող» բառերով:

6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 15-ի «Փրկարարական ծառայողների պարտադիր պետական ապահովագրության և ապահովագրական գումարների վճարման կարգն ու պայմանները սահմանելու մասին» N 17 որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

1)  2-րդ կետի «բազային կենսաթոշակի 50-ապատիկի» բառերը փոխարինել «հիմնական կենսաթոշակի 35-ապատիկի» բառերով.

2)  4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Ապահովագրական գումարների վճարումներն իրականացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 22-ի «Զինծառայողների պարտադիր պետական ապահովագրական գումարների չափերի և վճարման կարգի մասին» N 222 որոշմամբ սահմանված կարգով:».

3)  ուժը կորցրած ճանաչել 5-րդ կետը:

7. Սահմանել, որ.

1)  մինչև 2012 թվականի հունվարի 1-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր փրկարար ծառայության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության կողմից հաշմանդամներին (զինծառայության հետ չկապված), բռնադատվածներին, միայնակ քաղաքացիներին, ԽՍՀՄ շքանշանակիրներին, ինչպես նաև զինվորական կենսաթոշակ չստացող՝ «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձանց նշանակված ամենամսյա դրամական օգնության վճարումները դադարեցվում են 2012 թվականի հունվարի 1‑ից.

2)  սույն կետի 1-ին մասում նշված անձանց դրամական օգնությունը վերանշանակվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումների կողմից (դադարեցման պահից)՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 24-ի «Ամենամսյա դրամական օգնության մասին» թիվ 34 որոշմամբ սահմանված փաստաթղթերի և սույն կետի 1‑ին մասում նշված մարմինների կողմից տրված՝ դրամական օգնություն վճարելը 2012 թվականի հունվարի 1-ից դադարեցնելու մասին տեղեկանքի հիման վրա:

8. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2012 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի մասով՝ 2011 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ