ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«15» հունվարի 2008թ. |
N 17 |
ք.Ստեփանակերտ
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 74-րդ հոդվածով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել փրկարարական ծառայողների պարտադիր պետական ապահովագրության և ապահովագրական գումարների վճարման կարգն ու պայմանները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«15» հունվարի 2008թ.
թիվ 17 որոշման |
ԿԱՐԳ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են փրկարարական ծառայողների պարտադիր պետական ապահովագրության և ապահովագրական գումարների վճարման կարգն ու պայմանները:
2. Փրկարարական ծառայողները ենթակա են պարտադիր պետական ապահովագրության ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում զոհվելու (մահանալու) դեպքերից` տվյալ պահին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակի 50-ապատիկի չափով:
3. Ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, ինչպես նաև «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում հաշմանդամ դարձած փրկարարական ծառայողները նույնպես ենթակա են պարտադիր պետական ապահովագրության` աշխատունակության կորստի չափին համապատասխան, որը սահմանվում է ընդհանուր գումարների նկատմամբ հետևյալ տոկոսային հարաբերությամբ`
ա) առաջին խմբի հաշմանդամներին` սույն կարգի 2-րդ կետում նախատեսված գումարի չափով.
բ) երկրորդ խմբի հաշմանդամներին` սույն կարգի 2-րդ կետում նախատեսված գումարի 80 տոկոսի չափով.
գ) երրորդ խմբի հաշմանդամներին` սույն կարգի 2-րդ կետում նախատեսված գումարի 60 տոկոսի չափով:
Միանվագ պարտադիր պետական ապահովագրական գումար չի վճարվում, եթե փրկարարական ծառայողի զոհվելը (մահանալը) կամ հաշմանդամ դառնալը նրա կողմից կատարված կանխամտածված օրինազանցության հետևանք է:
4. Փրկարարական ծառայողներին պարտադիր պետական ապահովագրական գումարներ են հատկացվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության ներկայացրած ցուցակների հիման վրա:
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հատկացված միանվագ պետական պարտադիր ապահովագրական գումարները վճարվում են ըստ բնակության վայրի` տեղական գանձապետական բաժինների միջոցով:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |