Համարը 
N 17
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.02.06/07(79)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
15.01.2008
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
15.01.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
07.02.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

     Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«15» հունվարի 2008թ.

N 17

ք.Ստեփանակերտ

 

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 74-րդ հոդվածով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

(նախաբանը փոփ. 10.02.2015 N 39-Ն)

1. Սահմանել փրկարարական ծառայողների պարտադիր պետական ապահովագրության և ապահովագրական գումարների վճարման կարգն ու պայմանները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«15» հունվարի 2008թ.

թիվ 17 որոշման

 

ԿԱՐԳ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են փրկարարական ծառայողների պարտադիր պետական ապահովագրության և ապահովագրական գումարների վճարման կարգն ու պայմանները:

2. Փրկարարական ծառայողները ենթակա են պարտադիր պետական ապահովագրության ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում զոհվելու (մահանալու) դեպքերից` չորս հարյուր հիսունհինգ հազար դրամի չափով:

(2-րդ կետը փոփ. 19.01.2012 N 12-Ն, փոփ. 12.09.2013 N 611-Ն)

3. Ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, ինչպես նաև «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում հաշմանդամ դարձած փրկարարական ծառայողները նույնպես ենթակա են պարտադիր պետական ապահովագրության` աշխատունակության կորստի չափին համապատասխան, որը սահմանվում է ընդհանուր գումարների նկատմամբ հետևյալ տոկոսային հարաբերությամբ`

ա) առաջին խմբի հաշմանդամներին` սույն կարգի 2-րդ կետում նախատեսված գումարի չափով.

բ) երկրորդ խմբի հաշմանդամներին` սույն կարգի 2-րդ կետում նախատեսված գումարի 80 տոկոսի չափով.

գ) երրորդ խմբի հաշմանդամներին` սույն կարգի 2-րդ կետում նախատեսված գումարի 60 տոկոսի չափով:

Միանվագ պարտադիր պետական ապահովագրական գումար չի վճարվում, եթե փրկարարական ծառայողի զոհվելը (մահանալը) կամ հաշմանդամ դառնալը նրա կողմից կատարված կանխամտածված օրինազանցության հետևանք է:

(3-րդ կետը փոփ. 10.02.2015 N 39-Ն)

4. Ապահովագրական գումարների վճարումներն իրականացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 22-ի «Զինծառայողների պարտադիր պետական ապահովագրական գումարների չափերի և վճարման կարգի մասին» N 222 որոշմամբ սահմանված կարգով:

(4-րդ կետը խմբ. 19.01.2012 N 12-Ն)

5. (կետն ուժը կորցրել է 19.01.2012 N 12-Ն)

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան