ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
10 փետրվարի 2015թ. |
N 39-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 23-ի «Բնակչության պատսպարման կարգը հաստատելու մասին» N 363 որոշման 2-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության» բառերով:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 26-ի «Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման և բնակչության ուսուցման կարգը հաստատելու մասին» N 234 որոշման 1-ին կետով սահմանված կարգի 8-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության ուսումնական կենտրոնում» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության ուսումնական կենտրոնում կամ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» բառերով, իսկ «գ» ենթակետում «ԼՂՀ կառավարությանն առընթեր ԱԻՎ» և «ՀՀ ԱԻՎ» հապավումները համապատասխանաբար` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության» և «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության», իսկ 10-րդ կետի կառուցվածքում` «ԱԻՎ» և «ՀՀ ԱԻՎ» հապավումները համապատասխանաբար` «ԼՂՀ ԿԱ ԱԻՊԾ» և «ՀՀ ՏԿևԱԻՆ», իսկ «պետի» բառը` «տնօրենի» բառով:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 16-ի «Հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության հայտարարագրի բովանդակությունը, դրա մշակման և փորձաքննության իրականացման կարգը սահմանելու մասին» N 436 որոշման 1-ին կետով սահմանված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 26-րդ կետի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչություն» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայություն» բառերով.
2) կարգի N 2 հավելվածի 4.1-ին կետի «ա» ենթակետում «արտակարգ իրավիճակների վարչությանը» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը» բառերով:
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 11-ի «Տարածքային հատակագծման ուրվագծի և նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» N 409 որոշման 1-ին կետով հաստատված կարգի 8-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի» բառերով:
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 29-ի «Քաղաքացիական պաշտպանության պլանների մշակման կարգը սահմանելու մասին» N 791-Ն որոշման 2-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր փրկարար ծառայության» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության» բառերով:
6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 26-ի «ԼՂՀ փրկարար ծառայության ստորաբաժանումների` տրանսպորտի և կապի միջոցներից անվճար օգտվելու կարգը սահմանելու մասին» N 288 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրում, 1-ին կետում, որոշման 1-ին կետով սահմանված կարգի վերնագրում, կարգի 1-ին կետում, ձևի 1-ին կետում «ԼՂՀ փրկարար ծառայության» և «ԼՂՀ փրկարար ծառայությունը» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը» բառերով, իսկ ձևի վերնագրում` «Լեռնային Ղարաբաղի փրկարար ծառայության» բառերը` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության» բառերով.
2) որոշման նախաբանում, որոշման 1-ին կետով սահմանված կարգի 2-րդ կետում «ԼՂՀ փրկարար ծառայության մասին» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» բառերով.
3) որոշման 1-ին կետով սահմանված կարգի 5-րդ կետում` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության» բառերով.
4) որոշման 1-ին կետով սահմանված կարգի 6-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայությունը» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը» բառերով:
7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 15-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքներում փրկարար ուժերն ընդգրկելու կարգը սահմանելու մասին» N 13 որոշման 1-ին կետով սահմանված կարգի 6-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայությունն» բառերը փոխարինել համապատասխանաբար «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն» բառերով:
8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 15-ի «Փրկարարական կազմավորումների և փրկարարների որակավորման կարգն ու պայմանները սահմանելու մասին» N 11 որոշման ամբողջ տեքստում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, իսկ որոշման 1-ին կետով սահմանված կարգի և պայմանների 3-րդ կետի «ԼՂՀ փրկարար ծառայության» բառերը` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության» բառերով:
9. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 15-ի «Փրկարարական ծառայողի վերապատրաստում (որակավորում) անցնելու կարգը սահմանելու մասին» N 12 որոշման նախաբանում ««Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության մասին» ԼՂՀ օրենքի» բառերը փոխարինել ««Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի» բառերով, իսկ որոշման տեքստում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:
10. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 15-ի «Ծառայության ժամանակ զոհված (մահացած) փրկարարական ծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի փոխհատուցման կարգը սահմանելու և ԼՂՀ կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 256 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 19 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման նախաբանում «ԼՂՀ փրկարար ծառայության մասին» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» բառերով.
2) որոշման 1-ին կետով հաստատված կարգի 4-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայությունը» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը» բառերով.
3) որոշման 1-ին կետով հաստատված կարգի 7-րդ կետում «ԼՂՀ փրկարար ծառայությանը» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը» բառերով:
11. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 15-ի «Փրկարարական ծառայողների պարտադիր պետական ապահովագրության և ապահովագրական գումարների վճարման կարգն ու պայմանները սահմանելու մասին» N 17 որոշման նախաբանում և որոշման 1-ին կետով հաստատված կարգի ու պայմանների 3-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության մասին» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» բառերով, իսկ 4-րդ կետում` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության» բառերը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության» բառերով:
12. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 27-ի «Փրկարարական ծառայության համազգեստի ձևը, տրման կարգը և օգտագործման ժամկետները սահմանելու մասին» N 471-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման նախաբանում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության մասին» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» բեռերով.
2) որոշման ամբողջ տեքստում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:
13. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 28-ի «Փրկարարական ծառայության ծառայողներին լրացուցիչ արձակուրդի իրավունք տվող վնասակար աշխատանքների, ծառայության հատուկ և այլ պայմանների ցանկը սահմանելու մասին» N 901-Ն որոշման նախաբանում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության մասին» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» բառերով:
14. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 28-ի «Փրկարարական ծառայողին ամենամյա չօգտագործված հերթական արձակուրդի օրերի դիմաց տրվող դրամական փոխհատուցման հաշվարկման և վճարման կարգը սահմանելու մասին» N 902-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման նախաբանում և որոշման 1-ին կետով սահմանված կարգի 2-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության մասին» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» բառերով.
2) որոշմամբ սահմանված կարգի 2-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության նախաձեռնությամբ» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության նախաձեռնությամբ» բառերով:
15. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում փրկարար ծառայության համակարգի աշխատակցի օրը նշելու մասին» N 999-Ն որոշման վերնագրում և 1-ին կետում «փրկարար ծառայության» բառերը փոխարինել «արտակարգ իրավիճակների պետական ծառայության» բառերով:
16. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 31-ի «Մարդուն հրատապ օգնության համապետական համակարգի ստեղծման հայեցակարգը հաստատելու մասին» N 349-Ն որոշման ամբողջ տեքստում «փրկարար ծառայություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «արտակարգ իրավիճակների պետական ծառայություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, բացառությամբ որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 11-րդ կետի:
17. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 28-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր փրկարար ծառայության դրոշը և խորհրդանիշը սահմանելու, ինչպես նաև դրանց կանոնադրություններն ու նկարագրությունները հաստատելու մասին» N 179-Ն որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «փրկարար ծառայություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «արտակարգ իրավիճակների պետական ծառայություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:
18. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |