ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«28» մարտի 2012թ. |
N 179-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԸ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր փրկարար ծառայության ավանդույթների զարգացման, անձնակազմի ծառայողական պարտքի կատարման հանդեպ պատասխանատվությունն ավելի բարձրացնելու նպատակով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 28-ի N 110 որոշման N 1 հավելվածի 6-րդ կետին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր փրկարար ծառայության դրոշ.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր փրկարար ծառայության խորհրդանիշ:
2. Հաստատել`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր փրկարար ծառայության դրոշի կանոնադրությունը և դրոշի նկարագրությունը` համաձայն N 1 հավելվածի.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր փրկարար ծառայության դրոշի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր փրկարար ծառայության խորհրդանիշի կանոնադրությունը և խորհրդանիշի նկարագրությունը` համաձայն N 3 հավելվածի.
4) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր փրկարար ծառայության խորհրդանիշի ձևը` համաձայն N 4 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված N 1
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«28» մարտի 2012թ. N 179-Ն որոշման |
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր փրկարար ծառայության դրոշը պատվի և արժանապատվության, արիության ու նվիրումի խորհրդանիշ է: Դրոշը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր փրկարար ծառայության յուրաքանչյուր աշխատողի սրբազան պարտքի հիշեցումն է հայրենիքին անձնուրաց ծառայելու, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության միջոցառումներն անվերապահորեն կատարելու, յուրաքանչյուր մարդու կյանքը, առողջությունն ու գույքը փրկելու, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական կամ քաղաքացիական պարտքն իրականացնելու մասին:
2. Դրոշը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր փրկարար ծառայությանը հանձնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը կամ նրա կողմից լիազորված անձը:
3. Դրոշի հետ հանձնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի ստորագրությամբ վկայագիր:
4. Դրոշը մշտապես պահվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր փրկարար ծառայությունում:
5. Դրոշի պահման, պահպանման և օգտագործման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր փրկարար ծառայության տնօրենը:
6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր փրկարար ծառայության յուրաքանչյուր ծառայող պարտավոր է պահպանել և պաշտպանել դրոշը:
7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր փրկարար ծառայության դրոշը բաղկացած է երկդեմ պաստառից և ծոպափնջերով քուղերից, կտորի գույնի համակարգչային հարաբերակցությունն է` C=98 տոկոս, M=96 տոկոս, Y=45 տոկոս, K=18 տոկոս: Դրոշի պաստառն ուղղանկյունաձև է, երկարությունը 1450 մմ է, լայնությունը` 1150 մմ` համաձայն ձևի:
8. Դրոշը կարված է երկտակ մետաքսե մուգ կապույտ կտորից` երեք կողմից երիզված ոսկեգույն ծոպերով: Պաստառի երեսի կողմի կենտրոնական մասում ոսկեգույն մետաքսաթելով ասեղագործված են «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» բառերը. տառերի բարձրությունը 70 մմ է, լայնությունը` 50 մմ: Դրոշի ձախ անկյունում պատկերված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր փրկարար ծառայության խորհրդանիշը` 285x190 մմ չափերով:
9. Դրոշի պաստառի հակառակ կողմի կենտրոնական մասում պատկերված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանը` 500 x 500 մմ չափերով: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի վերին մասում ոսկեգույն մետաքսաթելով կամարաձև ասեղնագործված են «ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ»բառերը. տառերի բարձրությունը 60 մմ է, լայնությունը` 40 մմ:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ա. ԱՎԱԳՅԱՆ |
| |
Հավելված N 2
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«28» մարտի 2012թ. N 179-Ն որոշման |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴՐՈՇ

|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ա. ԱՎԱԳՅԱՆ |
| |
Հավելված N 3
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«28» մարտի 2012թ. N 179-Ն որոշման |
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր փրկարար ծառայության խորհրդանիշը (այսուհետ` խորհրդանիշ) այն նշանն է, որը ցույց է տալիս ծառայողների, ինչպես նաև նյութատեխնիկական և այլ գույքի պատկանելությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր փրկարար ծառայությանը:
2. Խորհրդանիշը դրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր փրկարար ծառայության տնօրենի աշխատասենյակում, ինչպես նաև պատկերվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր փրկարար ծառայության դրոշի (դրոշակի) վրա:
3. Խորհրդանիշի պատկերը զետեղվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր փրկարար ծառայության կենտրոնական ապարատի անմիջական ենթակայության ստորաբաժանումների, կառուցվածքային և այլ ստորաբաժանումների անկյունադրոշմակների կամ անկյունադրոշմակով դրոշմաթղթերի վրա:
4. Խորհրդանիշը դրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր փրկարար ծառայության ծառայողների համազգեստի, ավտոմեքենաների և այլ հատուկ տեխնիկայի վրա:
5. Թույլատրվում է խորհրդանիշի պատկերի կիրառումը տպագրական, գովազդային-տեղեկատվական և հուշանվերային արտադրանքի (ծրագրեր, օրացույցներ, կրծքանշաններ, ժամացույցներ, թղթապանակներ և այլն), տեսաժապավենների վրա` համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր փրկարար ծառայության հետ:
6. Խորհրդանիշի պատկերի կիրառման այլ դեպքերը սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր փրկարար ծառայության տնօրենի կողմից:
7. Խորհրդանիշը պահպանվում է օրենքով սահմանված կարգով:
8. Խորհրդանիշը վահանաձև շերտ է, որի երկարությունը 120 մմ է, միջնամասի լայնությունը` 80 մմ: Վահանից դուրս են գալիս կապույտ և նարնջագույն երկու ուղղանկյուն երիզներ` 20 մմ լայնությամբ և 105 մմ երկարությամբ` համաձայն ձևի:
9. Վահանի միջնամասում պատկերված է նարնջագույն շրջան, որի կենտրոնում քաղաքացիական պաշտպանությունը և փրկարարությունը խորհրդանշող հավասարակողմ եռանկյունաձև կապույտ տարբերանշանն է` կողմի 20 մմ երկարությամբ: Շրջանը երիզում է 15 մմ լայնությամբ արծաթագույն փրկարար օղակը` բաժանված 12 թերթիկների, որոնք իրարից բաժանված են ճառագայթաձև, 2 մմ լայնությամբ, բաց նարնջագույն գծերով, որոնց լծորդումը կատարված է շրջանի կենտրոնից և խորհրդանշում է արև ու հավերժություն: Հաջորդ շերտը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշի եռագույն օղակն է` 5 մմ լայնությամբ իրարից բաժանված գծերով: Խորհրդանիշը երիզված է 2 մմ լայնությամբ սպիտակ փրկարար պարանով և 10 մմ լայնությամբ, կապույտ երկինքը խորհրդանշող, շրջանաձև երիզով, որի վրա N 7 տառատեսակով, հայերենով գրված է «ԼՂՀ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ», իսկ ներքևի մասում անգլերենով գրված է «RESCUE SERVICE OF NKR»:
10. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր փրկարար ծառայության անձնակազմը համազգեստի վրա խորհրդանշանը, որպես տարբերանշան, կրում է ուսաեզրից 80 մմ ներքև, ձախ բազկի կենտրոնում:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ա. ԱՎԱԳՅԱՆ |
| |
Հավելված N 4
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«28» մարտի 2012թ. N 179-Ն որոշման |
Խ Ո Ր Հ Ր Դ Ա Ն Ի Շ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ա. ԱՎԱԳՅԱՆ |