ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«28» մարտի 2012թ. |
N 179-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԸ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 10.02.2015 N 39-Ն)
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության ավանդույթների զարգացման, անձնակազմի ծառայողական պարտքի կատարման հանդեպ պատասխանատվությունն ավելի բարձրացնելու նպատակով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 28-ի N 110 որոշման N 1 հավելվածի 6-րդ կետին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
(նախաբանը փոփ. 10.02.2015 N 39-Ն)
1. Սահմանել`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության դրոշ.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության խորհրդանիշ:
(1-ին կետը փոփ. 10.02.2015 N 39-Ն)
2. Հաստատել`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության դրոշի կանոնադրությունը և դրոշի նկարագրությունը` համաձայն N 1 հավելվածի.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության դրոշի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության խորհրդանիշի կանոնադրությունը և խորհրդանիշի նկարագրությունը` համաձայն N 3 հավելվածի.
4) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության խորհրդանիշի ձևը` համաձայն N 4 հավելվածի:
(2-րդ կետը փոփ. 10.02.2015 N 39-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված N 1
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«28» մարտի 2012թ. N 179-Ն որոշման |
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ
(վերնագիրը փոփ. 10.02.2015 N 39-Ն)
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության դրոշը պատվի և արժանապատվության, արիության ու նվիրումի խորհրդանիշ է: Դրոշը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության յուրաքանչյուր աշխատողի սրբազան պարտքի հիշեցումն է հայրենիքին անձնուրաց ծառայելու, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության միջոցառումներն անվերապահորեն կատարելու, յուրաքանչյուր մարդու կյանքը, առողջությունն ու գույքը փրկելու, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական կամ քաղաքացիական պարտքն իրականացնելու մասին:
(1-ին կետը փոփ. 10.02.2015 N 39-Ն)
2. Դրոշը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը հանձնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը կամ նրա կողմից լիազորված անձը:
(2-րդ կետը փոփ. 10.02.2015 N 39-Ն)
3. Դրոշի հետ հանձնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի ստորագրությամբ վկայագիր:
4. Դրոշը մշտապես պահվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում:
(4-րդ կետը փոփ. 10.02.2015 N 39-Ն)
5. Դրոշի պահման, պահպանման և օգտագործման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը:
(5-րդ կետը փոփ. 10.02.2015 N 39-Ն)
6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության յուրաքանչյուր ծառայող պարտավոր է պահպանել և պաշտպանել դրոշը:
(6-րդ կետը փոփ. 10.02.2015 N 39-Ն)
7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության դրոշը բաղկացած է երկդեմ պաստառից և ծոպափնջերով քուղերից, կտորի գույնի համակարգչային հարաբերակցությունն է` C=98 տոկոս, M=96 տոկոս, Y=45 տոկոս, K=18 տոկոս: Դրոշի պաստառն ուղղանկյունաձև է, երկարությունը 1450 մմ է, լայնությունը` 1150 մմ` համաձայն ձևի:
(7-րդ կետը փոփ. 10.02.2015 N 39-Ն)
8. Դրոշը կարված է երկտակ մետաքսե մուգ կապույտ կտորից` երեք կողմից երիզված ոսկեգույն ծոպերով: Պաստառի երեսի կողմի կենտրոնական մասում ոսկեգույն մետաքսաթելով ասեղագործված են «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» բառերը. տառերի բարձրությունը 70 մմ է, լայնությունը` 50 մմ: Դրոշի ձախ անկյունում պատկերված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության խորհրդանիշը` 285x190 մմ չափերով:
(8-րդ կետը փոփ. 10.02.2015 N 39-Ն)
9. Դրոշի պաստառի հակառակ կողմի կենտրոնական մասում պատկերված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանը` 500 x 500 մմ չափերով: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի վերին մասում ոսկեգույն մետաքսաթելով կամարաձև ասեղնագործված են «ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ»բառերը. տառերի բարձրությունը 60 մմ է, լայնությունը` 40 մմ:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ա. ԱՎԱԳՅԱՆ |
| |
Հավելված N 2
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«28» մարտի 2012թ. N 179-Ն որոշման |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴՐՈՇ
(վերնագիրը փոփ. 10.02.2015 N 39-Ն)

(Ձևը փոփ. 10.02.2015 N 39-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ա. ԱՎԱԳՅԱՆ |
| |
Հավելված N 3
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«28» մարտի 2012թ. N 179-Ն որոշման |
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻ
(վերնագիրը փոփ. 10.02.2015 N 39-Ն)
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության խորհրդանիշը (այսուհետ` խորհրդանիշ) այն նշանն է, որը ցույց է տալիս ծառայողների, ինչպես նաև նյութատեխնիկական և այլ գույքի պատկանելությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը:
(1-ին կետը փոփ. 10.02.2015 N 39-Ն)
2. Խորհրդանիշը դրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի աշխատասենյակում, ինչպես նաև պատկերվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության դրոշի (դրոշակի) վրա:
(2-րդ կետը փոփ. 10.02.2015 N 39-Ն)
3. Խորհրդանիշի պատկերը զետեղվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության կենտրոնական ապարատի անմիջական ենթակայության ստորաբաժանումների, կառուցվածքային և այլ ստորաբաժանումների անկյունադրոշմակների կամ անկյունադրոշմակով դրոշմաթղթերի վրա:
(3-րդ կետը փոփ. 10.02.2015 N 39-Ն)
4. Խորհրդանիշը դրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության ծառայողների համազգեստի, ավտոմեքենաների և այլ հատուկ տեխնիկայի վրա:
(4-րդ կետը փոփ. 10.02.2015 N 39-Ն)
5. Թույլատրվում է խորհրդանիշի պատկերի կիրառումը տպագրական, գովազդային-տեղեկատվական և հուշանվերային արտադրանքի (ծրագրեր, օրացույցներ, կրծքանշաններ, ժամացույցներ, թղթապանակներ և այլն), տեսաժապավենների վրա` համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության հետ:
(5-րդ կետը փոփ. 10.02.2015 N 39-Ն)
6. Խորհրդանիշի պատկերի կիրառման այլ դեպքերը սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի կողմից:
(6-րդ կետը փոփ. 10.02.2015 N 39-Ն)
7. Խորհրդանիշը պահպանվում է օրենքով սահմանված կարգով:
8. Խորհրդանիշը վահանաձև շերտ է, որի երկարությունը 120 մմ է, միջնամասի լայնությունը` 80 մմ: Վահանից դուրս են գալիս կապույտ և նարնջագույն երկու ուղղանկյուն երիզներ` 20 մմ լայնությամբ և 105 մմ երկարությամբ` համաձայն ձևի:
9. Վահանի միջնամասում պատկերված է նարնջագույն շրջան, որի կենտրոնում քաղաքացիական պաշտպանությունը և փրկարարությունը խորհրդանշող հավասարակողմ եռանկյունաձև կապույտ տարբերանշանն է` կողմի 20 մմ երկարությամբ: Շրջանը երիզում է 15 մմ լայնությամբ արծաթագույն փրկարար օղակը` բաժանված 12 թերթիկների, որոնք իրարից բաժանված են ճառագայթաձև, 2 մմ լայնությամբ, բաց նարնջագույն գծերով, որոնց լծորդումը կատարված է շրջանի կենտրոնից և խորհրդանշում է արև ու հավերժություն: Հաջորդ շերտը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշի եռագույն օղակն է` 5 մմ լայնությամբ իրարից բաժանված գծերով: Խորհրդանիշը երիզված է 2 մմ լայնությամբ սպիտակ փրկարար պարանով և 10 մմ լայնությամբ, կապույտ երկինքը խորհրդանշող, շրջանաձև երիզով, որի վրա N 7 տառատեսակով, հայերենով գրված է «ԼՂՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ», իսկ ներքևի մասում անգլերենով գրված է «RESCUE SERVICE OF NKR»:
(9-րդ կետը փոփ. 10.02.2015 N 39-Ն)
10. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության անձնակազմը համազգեստի վրա խորհրդանշանը, որպես տարբերանշան, կրում է ուսաեզրից 80 մմ ներքև, ձախ բազկի կենտրոնում:
(10-րդ կետը փոփ. 10.02.2015 N 39-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ա. ԱՎԱԳՅԱՆ |
| |
Հավելված N 4
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«28» մարտի 2012թ. N 179-Ն որոշման |
Խ Ո Ր Հ Ր Դ Ա Ն Ի Շ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
(վերնագիրը փոփ. 10.02.2015 N 39-Ն)

(Ձևը փոփ. 10.02.2015 N 39-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ա. ԱՎԱԳՅԱՆ |