Համարը 
N 13
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.02.06/07(79)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
15.01.2008
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
15.01.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
07.02.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՆԽՄԱՆ, ՀՆԱՐԱՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐՆ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«15» հունվարի 2008թ.

N 13

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՆԽՄԱՆ, ՀՆԱՐԱՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐՆ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքներում փրկարար ուժերն ընդգրկելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«15» հունվարի 2008թ.

թիվ 13 որոշման

 

ԿԱՐԳ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՆԽՄԱՆ, ՀՆԱՐԱՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐՆ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքներում (այսուհետ` փրկարարական աշխատանքներ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ուժերն ընդգրկելը:

 

II. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐՆ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

2. Փրկարարական աշխատանքներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ուժերն ընդգրկվում են օտարերկրյա պետության հետ փոխադարձ համաձայնության գալուց հետո:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս փրկարարական աշխատանքներ կատարելու համար փրկարար ուժերն ընդգրկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ:

4. Սույն կարգի 3-րդ կետում նշված որոշմամբ սահմանվում են`

ա) գործուղվող անձնակազմի թիվը և նյութատեխնիկական միջոցների քանակը.

բ) գործուղման ծախսերի, այդ թվում` գործուղվող անձնակազմի գիշերավարձի և օրապահիկի, անհրաժեշտ տեխնիկական ու նյութական միջոցների վճարման աղբյուրները.

գ) գործուղվող անձնակազմին փրկարարական աշխատանքների կատարման երկիր մեկնելու և վերադառնալու համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցի տեսակը, տրամադրողն ու անհրաժեշտ ծախսերը.

դ) կարգավորման ենթակա այլ հարցեր:

5. Գործուղվող անձնակազմի փրկարարական աշխատանքների կատարման երկիր մուտքի թույլտվության ձևակերպումն ապահովում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:

6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս փրկարարական աշխատանքների իրականացման նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սպասարկումներ կատարող և ծառայություններ մատուցող կազմակերպությունների ծախսերն այդ սպասարկումները կատարող և ծառայությունները մատուցող կազմակերպություններին փոխհատուցելու համար միջոցներ նախատեսված լինելու դեպքում` դրանց դիմաց վճարումներն իրականացվում են այդ միջոցների հաշվին` գնումների ֆինանսավորման կարգին համապատասխան: Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սպասարկումներ կատարող և ծառայություններ մատուցող կազմակերպություններին փոխհատուցելու համար ֆինանսական միջոցներ նախատեսված չեն, ապա մատուցվող ծառայությունների դիմաց փոխհատուցումն իրականացվում է եռամսյակային կտրվածքով տվյալ եռամսյակում կատարվող սպասարկումների և մատուցվող ծառայությունների հանձնման-ընդունման արձանագրությունների հիման վրա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից գումարի հատկացման վերաբերյալ առաջարկությանը համապատասխան և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա: Ընդ որում, սույն կետի պահանջի կիրառման դեպքում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն սպասարկումների կատարման և ծառայությունների մատուցման մասին պայմանագիրը կնքում է` առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված գնման պայմանագիր կնքելու նպատակով պահանջվող նախահաշվի, ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցի և պայմանագրից քաղվածքի առկայության:

(6-րդ կետը փոփ. 10.02.2015 N 39-Ն)

7. Փրկարարական աշխատանքներ կատարելու համար փրկարար ուժերին անհրաժեշտ նյութատեխնիկական և այլ միջոցները մաքսային մարմիններում ձևակերպվում են «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով` համաձայն Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված կարգի:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս.Գրիգորյան