ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«15» հունվարի 2008թ. |
N 13 |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՆԽՄԱՆ, ՀՆԱՐԱՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐՆ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքներում փրկարար ուժերն ընդգրկելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«15» հունվարի 2008թ.
թիվ 13 որոշման |
ԿԱՐԳ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՆԽՄԱՆ, ՀՆԱՐԱՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐՆ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքներում (այսուհետ` փրկարարական աշխատանքներ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ուժերն ընդգրկելը:
II. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐՆ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ
2. Փրկարարական աշխատանքներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ուժերն ընդգրկվում են օտարերկրյա պետության հետ փոխադարձ համաձայնության գալուց հետո:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս փրկարարական աշխատանքներ կատարելու համար փրկարար ուժերն ընդգրկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ:
4. Սույն կարգի 3-րդ կետում նշված որոշմամբ սահմանվում են`
ա) գործուղվող անձնակազմի թիվը և նյութատեխնիկական միջոցների քանակը.
բ) գործուղման ծախսերի, այդ թվում` գործուղվող անձնակազմի գիշերավարձի և օրապահիկի, անհրաժեշտ տեխնիկական ու նյութական միջոցների վճարման աղբյուրները.
գ) գործուղվող անձնակազմին փրկարարական աշխատանքների կատարման երկիր մեկնելու և վերադառնալու համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցի տեսակը, տրամադրողն ու անհրաժեշտ ծախսերը.
դ) կարգավորման ենթակա այլ հարցեր:
5. Գործուղվող անձնակազմի փրկարարական աշխատանքների կատարման երկիր մուտքի թույլտվության ձևակերպումն ապահովում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:
6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս փրկարարական աշխատանքների իրականացման նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սպասարկումներ կատարող և ծառայություններ մատուցող կազմակերպությունների ծախսերն այդ սպասարկումները կատարող և ծառայությունները մատուցող կազմակերպություններին փոխհատուցելու համար միջոցներ նախատեսված լինելու դեպքում` դրանց դիմաց վճարումներն իրականացվում են այդ միջոցների հաշվին` գնումների ֆինանսավորման կարգին համապատասխան: Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սպասարկումներ կատարող և ծառայություններ մատուցող կազմակերպություններին փոխհատուցելու համար ֆինանսական միջոցներ նախատեսված չեն, ապա մատուցվող ծառայությունների դիմաց փոխհատուցումն իրականացվում է եռամսյակային կտրվածքով տվյալ եռամսյակում կատարվող սպասարկումների և մատուցվող ծառայությունների հանձնման-ընդունման արձանագրությունների հիման վրա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից գումարի հատկացման վերաբերյալ առաջարկությանը համապատասխան և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա: Ընդ որում, սույն կետի պահանջի կիրառման դեպքում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայությունն սպասարկումների կատարման և ծառայությունների մատուցման մասին պայմանագիրը կնքում է` առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված գնման պայմանագիր կնքելու նպատակով պահանջվող նախահաշվի, ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցի և պայմանագրից քաղվածքի առկայության:
7. Փրկարարական աշխատանքներ կատարելու համար փրկարար ուժերին անհրաժեշտ նյութատեխնիկական և այլ միջոցները մաքսային մարմիններում ձևակերպվում են «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով` համաձայն Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված կարգի:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս.Գրիգորյան |