ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«26» հունիսի 2007թ. |
N 288 |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ` ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԱՆՎՃԱՐ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 10.02.2015 N 39-Ն)
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» ԼՂՀ oրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետին և 10-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` ԼՂՀ կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 10.02.2015 N 39-Ն)
1. Սահմանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության ստորաբաժանումների` տրանսպորտի և կապի միջոցներից անվճար օգտվելու կարգը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 10.02.2015 N 39-Ն)
2. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
2007թ. հունիսի «26»-ի
թիվ 288 որոշման |
ԿԱՐԳ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ` ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԱՆՎՃԱՐ ՕԳՏՎԵԼՈՒ
(վերնագիրը փոփ. 10.02.2015 N 39-Ն)
1. Սույն կարգով կանոնակարգվում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին, քաղաքացիներին (այսուհետ` միջոց տրամադրող) պատկանող տրանսպորտի և կապի միջոցներից (այսուհետ` միջոցներ) արտակարգ իրավիճակի վայր մեկնող ու արտակարգ իրավիճակի վայրից մշտական տեղակայման վայր վերադարձող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության ստորաբաժանումների (այսուհետ` ստորաբաժանումներ), հետագա համարժեք փոխհատուցմամբ, անվճար օգտվելու հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը փոփ. 10.02.2015 N 39-Ն)
2. Արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման անհետաձգելի աշխատանքներ իրականացնելու նպատակով արտակարգ իրավիճակի վայր մեկնող կամ արտակարգ իրավիճակի վայրից վերադարձող ստորաբաժանումները կարող են օգտագործել միջոց տրամադրողին պատկանող միջոցները` բացառությամբ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով արգելված միջոցների:
(2-րդ կետը փոփ. 10.02.2015 N 39-Ն)
3. Սույն որոշմամբ նախատեսված օգտագործման անհրաժեշտություն առաջանալու դեպքում ստորաբաժանման հրամանատարն այդ պահանջը ներկայացնում է միջոց տրամադրողին, լրացնում է համապատասխան ակտ` համաձայն կցվող ձևի, որում նշվում են միջոց տրամադրողի տվյալները, միջոցի արտադրության տարեթիվը, համարանիշը, տեխնիկական վիճակը, սարքինության աստիճանը, միջոցը վերցնելու ամuաթիվը, օրը, օգտագործման նպատակները, ինչ ժամկետով է այն վերցվում, միջոց տրամադրողը արդյոք ներկա է լինելու միջոցի շահագործմանը, հետագա համարժեք փոխհատուցման մասին, որտեղից է վերցվել միջոցը, ինչ կարգով և ինչ նպատակով պետք է օգտագործվի այն:
4. Ակտն ստորագրում են ստորաբաժանման հրամանատարը` նշելով իր uտորաբաժանման անվանումը, իր վկայականի համարը, պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը և միջոց տրամադրողը:
Ակտն ստորագրվում է 2 օրինակից, յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:
5. Ստորաբաժանման հրամանատարը միջոցի օգտագործման մասին մեկօրյա ժամկետում զեկուցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության համապատասխան պաշտոնատար անձանց:
(5-րդ կետը փոփ. 10.02.2015 N 39-Ն)
6. Օգտագործման դիմաց փոխհատուցումը կատարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին, ակտի ստորագրման օրվա շուկայական գներին համապատասխան` միջոցի օգտագործումն ավարտվելու օրվանից 10-օրյա ժամկետում:
(6-րդ կետը փոփ. 10.02.2015 N 39-Ն)
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |
|
Ձև
|
|
«ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ» |
|
ԼՂՀ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ |
|
_____________________________
(տնoրեն, աշխատակազմի ղեկավար) |
|
_____________________________
(ստորագրությունը) |
|
____ ____________ 200__թ. |
ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏ
ՏՐԱՆUՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ` ՀԵՏԱԳԱ ՀԱՄԱՐԺԵՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ, ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐՑՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 10.02.2015 N 39-Ն)
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության ----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
(ստորաբաժանման անվանումը, հրամանատարի
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը, վկայականի համարը)
և ------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
(պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմնի, կազմակերպության, ֆիզիկական անձի տվյալները)
ստորագրեցին սույն ակտն այն մասին, որ ԼՂՀ փրկարար ծառայությունը`
ա) --------------------------------------------------------------------------------- -ում առաջացած արտակարգ իրավիճակի
(նշվում է տարածքը)
հակազդումն իրականացնելու նպատակով (կամ)
բ) ----------------------------------------------------------------------------------------- -ում առաջացած արտակարգ վայրից
(նշվում է տարածքը)
մշտական տեղակայման ----------------------------------------------------------------------- վերադառնալու նպատակով
(նշվում է տարածքը)
ժամանակավոր օգտագործման վերցրեց ---------------------------------------------------------------------------------------------
(պետական կառավարման և տեղական
----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
ինքնակառավարման մարմնին, կազմակերպությանը, ֆիզիկական անձին)
պատկանող ----------------------------------------------------------------- հետագա համարժեք փոխհատուցմամբ, որը
(միջոցը, գույքը)
տրվելու է ակտի ստորագրման օրվա շուկայական գներին համապատասխան`
միջոցի օգտագործումն ավարտվելու օրվանից 10-օրյա ժամկետում:
2. Ստուգման արդյունքում պարզվեց`
ա) գույքի արտադրության ----------------------------------------------------------------------------------------------- տարեթիվը.
բ) տեխնիկական անձնագրի տվյալները ---------------------
գ) արտաքին տեսքը -----------------------------------------------
դ) մաշվածությունը ------------------------------------------------
ե) տեխնիկական վիճակը ---------------------------------------
զ) սարքինության աստիճանը ----------------------------------
է) գույքի թերությունները ----------------------------------------
ը) գույքն օգտագործվելու է -------------------------------- նպատակով.
թ) գույքն օգտագործվելու է ------------------------- -ի ներկայությամբ
(առանց ------------------------------- -ի ներկայության).
ժ) գույքն օգտագործվելու է մինչև ----------------------------------------------------------------------------------------------------
(նշվում է ժամկետը)
ժա) ---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
(այլ պայմաններ)
|
Գույքը հանձնեց |
Գույքն ընդունեց |
|
---------------------------------------------------
(պետական կառավարման և տեղական (հիմնարկը)
ինքնակառավարման մարմնի, իրավաբանական
անձի անվանումը կամ ֆիզիկական անձի տվյալները)
----------------------------------------
(հաuցեն կամ գտնվելու վայրը, հեռախոսահամարը)
- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -
- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -
- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -
- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
- - - - - - - - - - - - - - - - 200 թ. |
-------------------------------------------
--------------------------------------------
--------------------------------------------
(գտնվելու վայրը, պաշտոնը,ստորաբաժանումը)
- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -
- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -
- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -
- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
- - - - - - - - - - - - - - - - 200 թ. |
(Ձևը փոփ. 10.02.2015 N 39-Ն)