ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«29» նոյեմբերի 2010թ. |
N 791-Ն |
ք.Ստեփանակերտ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԼԱՆՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «ժա» կետով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել` քաղաքացիական պաշտպանության պլանների մշակման կարգը` համաձայն հավելվածի:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր փրկարար ծառայության տնօրենին` մեկամսյա ժամկետում մշակել և պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններին ու կազմակերպություններին տրամադրել քաղաքացիական պաշտպանության պլանների և գործողությունների պլան-ժամանակացույցերի օրինակելի ձևերը:
3. Պետական կառավարման մարմինների ղեկավարներին` քաղաքացիական պաշտպանության պլանների օրինակելի ձևերն ստանալուց հետո երկամսյա ժամկետում ավարտել պլանների մշակումն ու հաստատումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«29» նոյեմբերի 2010թ.
թիվ 791-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԼԱՆՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կանոնակարգվում է «Քաղաքացիական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված քաղաքացիական պաշտպանության պլանների մշակումը:
2. Քաղաքացիական պաշտպանության պլանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի կողմից պատերազմ հայտարարվելու դեպքում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների խնդիրները, գործողություններն ու դրանց իրականացման կարգը կանոնակարգող փաստաթղթերի փաթեթ է` բնակչությանն ու նյութական արժեքները պաշտպանելու համար:
3. Քաղաքացիական պաշտպանության պլանները դասակարգվում են`
1) հանրապետականի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պլան.
2) գերատեսչականի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրապետական գործադիր մարմնի, պետական մարմնի և դրանց առանձնացված ստորաբաժանումների քաղաքացիական պաշտպանության պլան.
3) շրջանի (Ստեփանակերտ քաղաքի)` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանի (Ստեփանակերտ քաղաքի) քաղաքացիական պաշտպանության պլան.
4) համայնքի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքի քաղաքացիական պաշտպանության պլան.
5) կազմակերպության` անկախ կազմակերպա-իրավական ձևից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող պաշտպանական, տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության տեսանկյունից բարձր վտանգավորություն ներկայացնող կազմակերպությունների, հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտների 50 և ավելի աշխատող ունեցող կազմակերպության և անհատ ձեռնարկատիրոջ քաղաքացիական պաշտպանության պլան.
6) քաղաքացիական պաշտպանության ծառայության` հանրապետական, շրջանային, համայնքային և կազմակերպության քաղաքացիական պաշտպանության ծառայության պլան:
4. Քաղաքացիական պաշտպանության պլան-ժամանակացույցը կազմվում է մինչև 50 աշխատող ունեցող, անկախ կազմակերպա-իրավական ձևից, կազմակերպության համար:
II. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԼԱՆՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄԸ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
5. Քաղաքացիական պաշտպանության պլանները և քաղաքացիական պաշտպանության պլան-ժամանակացույցը մշակում են`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական պաշպանության հանրապետական պլանը` քաղաքացիական պաշտպանության բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը (այսուհետ` լիազորված մարմին).
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրապետական գործադիր մարմնի, պետական մարմնի և դրանց առանձնացված ստորաբաժանումների քաղաքացիական պաշտպանության պլանը` հանրապետական գործադիր մարմնի, պետական մարմնի և դրանց առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների կողմից.
3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանի (Ստեփանակերտ քաղաքի) քաղաքացիական պաշտպանության պլանները` համապատասխան շրջանի (Ստեփանակերտ քաղաքի) քաղաքացիական պաշտպանության պետը.
4) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքի քաղաքացիական պաշտպանության պլանը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համապատասխան համայնքի քաղաքացիական պաշտպանության պետը.
5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող կազմակերպության քաղաքացիական պաշտպանության պլան-ժամանակացույցը` համապատասխան կազմակերպության քաղաքացիական պաշտպանության պետը:
6) քաղաքացիական պաշտպանության ծառայության պլանը` համապատասխան քաղաքացիական պաշտպանության ծառայության պետը:
6. Քաղաքացիական պաշտպանության պլանները և պլան-ժամանակացույցերը համաձայնեցվում են`
1) հանրապետական քաղաքացիական պաշտպանության պլանը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարների հետ.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրապետական գործադիր մարմնի, պետական մարմնի և դրանց առանձնացված ստորաբաժանումների քաղաքացիական պաշտպանության պլանը` հանրապետական լիազորված մարմնի հետ.
3) շրջանի (Ստեփանակերտ քաղաքի) քաղաքացիական պաշտպանության պլանը` հանրապետական լիազորված մարմնի և տվյալ տարածքի զինվորական կայազորի պետի հետ.
4) համայնքի քաղաքացիական պաշտպանության պլանը` լիազորված մարմնի շրջանի ստորաբաժանումների հետ.
5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության պլանը` համապատասխան լիազորված մարմնի շրջանի (Ստեփանակերտ քաղաքի) ստորաբաժանումների հետ:
Եթե կազմակերպությունը գտնվում է որևէ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմնի կամ կազմակերպության ենթակայության տակ, ապա նաև` տվյալ (վերադաս) մարմնի, կազմակերպության քաղաքացիական պաշտպանության պետի հետ.
6) քաղաքացիական պաշտպանության ծառայության պլանը`
ա. հանրապետական ծառայության պլանը` հանրապետական լիազորված մարմնի հետ,
բ. շրջանի ծառայության (Ստեփանակերտ քաղաքի) պլանը` լիազորված մարմնի տարածքային ստորաբաժանման և հանրապետական համապատասխան ծառայության պետի հետ,
գ. համայնքի ծառայության պլանը` լիազորված մարմնի տարածքային ստորաբաժանման և շրջանի համապատասխան ծառայության պետի հետ,
դ. կազմակերպության ծառայության պլանը` համապատասխան լիազորված մարմնի շրջանային (Ստեփանակերտ քաղաքի) ստորաբաժանումների և համայնքի (Ստեփանակերտ քաղաքի) համապատասխան ծառայության պետի հետ:
7. Քաղաքացիական պաշտպանության պլանի մշակման աշխատանքները կազմակերպում, ղեկավարում և մշակված պլանը համաձայնեցնելուց հետո հաստատում է`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրապետական քաղաքացիական պաշտպանության պլանը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաղաքացիական պաշտպանության պետի ներկայացմամբ.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրապետական գործադիր մարմնի, պետական մարմնի և դրանց առանձնացված ստորաբաժանումների քաղաքացիական պաշտպանության պլանը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պետը.
3) շրջանի (Ստեփանակերտ քաղաքի) քաղաքացիական պաշտպանության պլանը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պետը.
4) համայնքի քաղաքացիական պաշտպանության պլանը` շրջանի վարչակազմի ղեկավարը` շրջանի քաղաքացիական պաշտպանության պետը.
5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող կազմակերպության քաղաքացիական պաշտպանության պլանը` շրջանի վարչակազմի ղեկավարը (Ստեփանակերտի քաղաքապետը)` շրջանի (Ստեփանակերտ քաղաքի) քաղաքացիական պաշտպանության պետը.
6) քաղաքացիական պաշտպանության ծառայության պլանը`
ա. հանրապետական ծառայության պլանը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պետը,
բ. շրջանի ծառայության (Ստեփանակերտ քաղաքի) պլանը` շրջանի վարչակազմի ղեկավարը (Ստեփանակերտի քաղաքապետը)` շրջանի (Ստեփանակերտ քաղաքի) քաղաքացիական պաշտպանության պետը,
գ. համայնքի ծառայության պլանը` համայնքի ղեկավարը` համայնքի քաղաքացիական պաշտպանության պետը,
դ. կազմակերպության ծառայության պլանը` տվյալ կազմակերպության քաղաքացիական պաշտպանության պետը:
8. Քաղաքացիական պաշտպանության պլանները կազմվում են յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ և ճշտվում յուրաքանչյուր տարի` հունվարի 1-ի դրությամբ:
9. Քաղաքացիական պաշտպանության գործողությունների պլան-ժամանակացույցի կազմումը, համաձայնեցումը և հաստատումն իրականացվում են քաղաքացիական պաշտպանության պլանների համար սահմանված կարգով:
10. Քաղաքացիական պաշտպանության պլանների և գործողությունների պլան-ժամանակացույցերի օրինակելի ձևերը և մշակման չափանիշները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |