Համարը 
N 90-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2020.02.25/05(396)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
18.02.2020
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
18.02.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.02.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 791-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

18 փետրվարի 2020թ.

N 90-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 791-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածին համապատասխան` Արցախի Հանրապետության կառավարություն ո ր ո շ ու մ  է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 29-ի «Քաղաքացիական պաշտպանության պլանների մշակման կարգը սահմանելու մասին» N 791-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման նախաբանում՝ «օրենքի» բառից առաջ և որոշմամբ սահմանված կարգի 1-ին կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը հանել.

2) որոշմամբ սահմանված կարգի՝

ա. 7-րդ կետի 1-ին ենթակետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի՝» բառերը հանել,

բ. 7-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում, 6-րդ ենթակետի «ա» պարբերությունում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը՝» բառերը հանել,

գ. 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 10-րդ կետերում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով,

դ. 8-րդ կետում «երեք» բառից առաջ «յուրաքանչյուր» բառը փոխարինել «առնվազն» բառով, իսկ «հունվարի 1-ի դրությամբ» բառերը՝ «առաջին եռամսյակի ընթացքում» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

    
          

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ