ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«29» նոյեմբերի 2010թ. |
N 791-Ն |
ք.Ստեփանակերտ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԼԱՆՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքի 7-րդ հոդվածի «ժա» կետով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 18.02.20 N 90-Ն)
1. Սահմանել` քաղաքացիական պաշտպանության պլանների մշակման կարգը` համաձայն հավելվածի:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենին` մեկամսյա ժամկետում մշակել և պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններին ու կազմակերպություններին տրամադրել քաղաքացիական պաշտպանության պլանների և գործողությունների պլան-ժամանակացույցերի օրինակելի ձևերը:
(2-րդ կետը փոփ. 10.02.2015 N 39-Ն)
3. Պետական կառավարման մարմինների ղեկավարներին` քաղաքացիական պաշտպանության պլանների օրինակելի ձևերն ստանալուց հետո երկամսյա ժամկետում ավարտել պլանների մշակումն ու հաստատումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«29» նոյեմբերի 2010թ.
թիվ 791-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԼԱՆՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կանոնակարգվում է «Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքով նախատեսված քաղաքացիական պաշտպանության պլանների մշակումը:
(1-ին կետը փոփ. 18.02.20 N 90-Ն)
2. Քաղաքացիական պաշտպանության պլանը Արցախի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից պատերազմ հայտարարվելու դեպքում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների խնդիրները, գործողություններն ու դրանց իրականացման կարգը կանոնակարգող փաստաթղթերի փաթեթ է` բնակչությանն ու նյութական արժեքները պաշտպանելու համար:
(2-րդ կետը փոփ. 18.02.20 N 90-Ն)
3. Քաղաքացիական պաշտպանության պլանները դասակարգվում են`
1) հանրապետականի` Արցախի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պլան.
2) գերատեսչականի` Արցախի Հանրապետության հանրապետական գործադիր մարմնի, պետական մարմնի և դրանց առանձնացված ստորաբաժանումների քաղաքացիական պաշտպանության պլան.
3) շրջանի (Ստեփանակերտ քաղաքի)` Արցախի Հանրապետության շրջանի (Ստեփանակերտ քաղաքի) քաղաքացիական պաշտպանության պլան.
4) համայնքի` Արցախի Հանրապետության համայնքի քաղաքացիական պաշտպանության պլան.
5) կազմակերպության` անկախ կազմակերպա-իրավական ձևից, Արցախի Հանրապետության տարածքում գործող պաշտպանական, տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության տեսանկյունից բարձր վտանգավորություն ներկայացնող կազմակերպությունների, հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտների 50 և ավելի աշխատող ունեցող կազմակերպության և անհատ ձեռնարկատիրոջ քաղաքացիական պաշտպանության պլան.
6) քաղաքացիական պաշտպանության ծառայության` հանրապետական, շրջանային, համայնքային և կազմակերպության քաղաքացիական պաշտպանության ծառայության պլան:
(3-րդ կետը փոփ. 18.02.20 N 90-Ն)
4. Քաղաքացիական պաշտպանության պլան-ժամանակացույցը կազմվում է մինչև 50 աշխատող ունեցող, անկախ կազմակերպա-իրավական ձևից, կազմակերպության համար:
II. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԼԱՆՆԵՐԻ
ՄՇԱԿՈՒՄԸ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
5. Քաղաքացիական պաշտպանության պլանները և քաղաքացիական պաշտպանության պլան-ժամանակացույցը մշակում են`
1) Արցախի Հանրապետության քաղաքացիական պաշպանության հանրապետական պլանը` քաղաքացիական պաշտպանության բնագավառում Արցախի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը (այսուհետ` լիազորված մարմին).
2) Արցախի Հանրապետության հանրապետական գործադիր մարմնի, պետական մարմնի և դրանց առանձնացված ստորաբաժանումների քաղաքացիական պաշտպանության պլանը` հանրապետական գործադիր մարմնի, պետական մարմնի և դրանց առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների կողմից.
3) Արցախի Հանրապետության շրջանի (Ստեփանակերտ քաղաքի) քաղաքացիական պաշտպանության պլանները` համապատասխան շրջանի (Ստեփանակերտ քաղաքի) քաղաքացիական պաշտպանության պետը.
4) Արցախի Հանրապետության համայնքի քաղաքացիական պաշտպանության պլանը` Արցախի Հանրապետության համապատասխան համայնքի քաղաքացիական պաշտպանության պետը.
5) Արցախի Հանրապետության տարածքում գործող կազմակերպության քաղաքացիական պաշտպանության պլան-ժամանակացույցը` համապատասխան կազմակերպության քաղաքացիական պաշտպանության պետը:
6) քաղաքացիական պաշտպանության ծառայության պլանը` համապատասխան քաղաքացիական պաշտպանության ծառայության պետը:
(5-րդ կետը փոփ. 18.02.20 N 90-Ն)
6. Քաղաքացիական պաշտպանության պլանները և պլան-ժամանակացույցերը համաձայնեցվում են`
1) հանրապետական քաղաքացիական պաշտպանության պլանը` Արցախի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարների հետ.
2) Արցախի Հանրապետության հանրապետական գործադիր մարմնի, պետական մարմնի և դրանց առանձնացված ստորաբաժանումների քաղաքացիական պաշտպանության պլանը` հանրապետական լիազորված մարմնի հետ.
3) շրջանի (Ստեփանակերտ քաղաքի) քաղաքացիական պաշտպանության պլանը` հանրապետական լիազորված մարմնի և տվյալ տարածքի զինվորական կայազորի պետի հետ.
4) համայնքի քաղաքացիական պաշտպանության պլանը` լիազորված մարմնի շրջանի ստորաբաժանումների հետ.
5) Արցախի Հանրապետության տարածքում գործող կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության պլանը` համապատասխան լիազորված մարմնի շրջանի (Ստեփանակերտ քաղաքի) ստորաբաժանումների հետ:
Եթե կազմակերպությունը գտնվում է որևէ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմնի կամ կազմակերպության ենթակայության տակ, ապա նաև` տվյալ (վերադաս) մարմնի, կազմակերպության քաղաքացիական պաշտպանության պետի հետ.
6) քաղաքացիական պաշտպանության ծառայության պլանը`
ա. հանրապետական ծառայության պլանը` հանրապետական լիազորված մարմնի հետ,
բ. շրջանի ծառայության (Ստեփանակերտ քաղաքի) պլանը` լիազորված մարմնի տարածքային ստորաբաժանման և հանրապետական համապատասխան ծառայության պետի հետ,
գ. համայնքի ծառայության պլանը` լիազորված մարմնի տարածքային ստորաբաժանման և շրջանի համապատասխան ծառայության պետի հետ,
դ. կազմակերպության ծառայության պլանը` համապատասխան լիազորված մարմնի շրջանային (Ստեփանակերտ քաղաքի) ստորաբաժանումների և համայնքի (Ստեփանակերտ քաղաքի) համապատասխան ծառայության պետի հետ:
(6-րդ կետը փոփ. 18.02.20 N 90-Ն)
7. Քաղաքացիական պաշտպանության պլանի մշակման աշխատանքները կազմակերպում, ղեկավարում և մշակված պլանը համաձայնեցնելուց հետո հաստատում է`
1) Արցախի Հանրապետության հանրապետական քաղաքացիական պաշտպանության պլանը` Արցախի Հանրապետության Նախագահը` Արցախի Հանրապետության Քաղաքացիական պաշտպանության պետի ներկայացմամբ.
2) Արցախի Հանրապետության հանրապետական գործադիր մարմնի, պետական մարմնի և դրանց առանձնացված ստորաբաժանումների քաղաքացիական պաշտպանության պլանը` Արցախի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պետը.
3) շրջանի (Ստեփանակերտ քաղաքի) քաղաքացիական պաշտպանության պլանը` Արցախի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պետը.
4) համայնքի քաղաքացիական պաշտպանության պլանը` շրջանի վարչակազմի ղեկավարը` շրջանի քաղաքացիական պաշտպանության պետը.
5) Արցախի Հանրապետության տարածքում գործող կազմակերպության քաղաքացիական պաշտպանության պլանը` շրջանի վարչակազմի ղեկավարը (Ստեփանակերտի քաղաքապետը)` շրջանի (Ստեփանակերտ քաղաքի) քաղաքացիական պաշտպանության պետը.
6) քաղաքացիական պաշտպանության ծառայության պլանը`
ա. հանրապետական ծառայության պլանը` Արցախի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պետը,
բ. շրջանի ծառայության (Ստեփանակերտ քաղաքի) պլանը` շրջանի վարչակազմի ղեկավարը (Ստեփանակերտի քաղաքապետը)` շրջանի (Ստեփանակերտ քաղաքի) քաղաքացիական պաշտպանության պետը,
գ. համայնքի ծառայության պլանը` համայնքի ղեկավարը` համայնքի քաղաքացիական պաշտպանության պետը,
դ. կազմակերպության ծառայության պլանը` տվյալ կազմակերպության քաղաքացիական պաշտպանության պետը:
(7-րդ կետը փոփ. 18.02.20 N 90-Ն)
8. Քաղաքացիական պաշտպանության պլանները կազմվում են առնվազն երեք տարին մեկ անգամ և ճշտվում յուրաքանչյուր տարի` առաջին եռամսյակի ընթացքում:
(8-րդ կետը փոփ. 18.02.20 N 90-Ն)
9. Քաղաքացիական պաշտպանության գործողությունների պլան-ժամանակացույցի կազմումը, համաձայնեցումը և հաստատումն իրականացվում են քաղաքացիական պաշտպանության պլանների համար սահմանված կարգով:
10. Քաղաքացիական պաշտպանության պլանների և գործողությունների պլան-ժամանակացույցերի օրինակելի ձևերը և մշակման չափանիշները սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
(10-րդ կետը փոփ. 18.02.20 N 90-Ն)
(Կարգը փոփ. 18.02.20 N 90-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |