ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«28» դեկտեմբերի 2010թ. |
N 901-Ն |
ք.Ստեփանակերտ
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՎՆԱՍԱԿԱՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 10.02.2015 N 39-Ն)
1. Սահմանել փրկարարական ծառայության ծառայողներին լրացուցիչ արձակուրդի իրավունք տվող վնասակար աշխատանքների, ծառայության հատուկ և այլ պայմանների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«28» դեկտեմբերի 2010թ. թիվ 901-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՎՆԱՍԱԿԱՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ
Փրկարարական ծառայության ծառայողներին տարեկան 10 օր տևողությամբ տրամադրվում է լրացուցիչ արձակուրդ ծառայության հետևյալ հատուկ պայմանների և վնասակար աշխատանքներ կատարելու դեպքում`
1) սահմանված կարգով հայտարարված արտակարգ իրավիճակների պայմաններում ծառայությունը.
2) «մարտական գործողություններին մասնակցությունը, մարտական հերթապահության և հատուկ առաջադրանքի կատարումը».
3) բարձր լեռնային շրջաններում (ծովի մակերևույթից 2000 մետր և ավելի բարձրություն) ծառայությունը.
4) թունավոր նյութերի իոնացնող և ռադիացիոն ճառագայթման աղբյուրներին առնչվող ծառայությունը.
5) ֆրեզագրեգատներին և օդամղիչներին առնչվող ծառայությունը.
6) վթարային-վերականգնողական, փրկարարական ծառայությունը.
7) ջրասուզակների ծառայությունը.
8) ազդանյութերի (ռեագենտներ) լուծազատմանն առնչվող ծառայությունը.
9) տեխնածին կամ բնական աղետների հետևանքների` ռադիոակտիվ, քիմիական, անասունների համաճարակների և կենսաբանական ախտահարման օջախների վերացմանն առնչվող ծառայությունը.
10) հրդեհաշիջման աշխատանքներին առնչվող ծառայությունը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |