ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«27» հուլիսի 2010թ. |
N 471-Ն |
ք.Ստեփանակերտ
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՁԵՎԸ, ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասի և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածի պահանջներով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 10.02.2015 N 39-Ն)
1. Սահմանել`
1) փրկարարական ծառայության համազգեստի ձևը` համաձայն թիվ 1 հավելվածի.
2) փրկարարական ծառայության համազգեստի տրման կարգը և օգտագործման ժամկետները` համաձայն թիվ 2 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 30-ի «Փրկարարական ծառայության համազգեստի ձևը, տրման կարգը և օգտագործման ժամկետները սահմանելու մասին» թիվ 45 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
«27» հուլիսի 2010թ.
թիվ 471-Ն որոշման |
Ձև
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույն իրավական ակտով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության (այսուհետ` փրկարար ծառայության) բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող փրկարարական ծառայողների համազգեստի ձևը:
(նախաբանը փոփ. 10.02.2015 N 39-Ն)
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳՐՈՒՄ
I. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳՐՈՒՄ
1. Գլխարկ` կիսաբրդյա
Բաղկացած է սև լաքապատ գլխարկահովհարից: Դեղին գլխարկաբոլորքով, գլխավերևում ամրացված 2 ոսկեգույն կոճակներով, առջևի կենտրոնական մասում` 30x30մմ կոկարդ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության խորհրդանշանով: Ճակատային մասում ամրացված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանը:
(1-ին կետը փոփ. 10.02.2015 N 39-Ն)
2. Գլխարկ` ձմեռային
Մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները և հովհարը մշակված են ոչխարի արծաթագույն մորթուց: Թասակը` 4 տապականի է հովհարի առջևի կենտրոնական մասում ամրացված է փրկարար ծառայության խորհրդանիշը:
3. Կոստյում` կիսաբրդյա կտորից, ամենօրյա:
Կիտել` կիսաբրդյա
Մուգ կապույտ կիսաբրդյա կտորից, մետաքսյա աստառով: 4 ոսկեգույն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանով կոճակները տեղադրված են մեկ շարքով: 2 ներկարված գրպան` կափույրներով` և 2 վրադիր գրպան` կափույրներով` կրծքավանդակին: 2 ծոցագրպան, լանջափեշին ասեղնագործված տերևներով: Ուսանշանները` կարովի, արծաթագույն:
Տաբատ` կիսաբրդյա
Կիսաբրդյա, մուգ կապույտ կտորից, 2 ներկարված կողային գրպաններով, հետևի մասում` մեկ գրպան կափույրով: Կողքերին` 2 լայն 25 մմ կարմիր և նարնջագույն գունաժապավեններ:
4. Բաճկոն (կուրտկա) և տաբատ` կիսաբրդյա կտորից
Ամառային կարճ կիսասեզոնային կիսաբաճկոն և տաբատ` մուգ կապույտ գույնի:
Բամբակյա, ազատթող, ուսադիրները` հանովի, ծալովի օձիքով: Կոճկվում է շղթայով, որը երեսպատված է կտորով: Ներքևի մասում երկկողմանի վրադիր թեք գրպաններ են, առանց կափույրի: Երկարաթև, թևերի ներքևի մասում 3 սմ լայնությամբ երիզ է, որը ամրացվում է կոճակով:
Տաբատը` ազատթող փողքերով, 2 կողային ներկարված գրպանով, հետևի մասում` մեկ գրպան` կափույրով:
5. Վերարկու` բրդյա, ձմեռային, կարակուլե օձիքով
Մուգ կապույտ գույնի, հանովի կարակուլե օձիքով: Լանջափեշերը կոճկվում են 3 ոսկեգույն կոճակով: 2 գրպանը կափույրով ներքևի մասում և ձախ կրծքավանդակին մեկ ներկարված գրպանով: Ուսանշանները` կարովի, արծաթագույն:
6. Կոստյում փրկարարի ամառային ` կեպիով
Բաղկացած է ` բաճկոն, տաբատ կամ կիսակոմբինեզոն, կեպի (բերետ), գլխարկ սաղավարտի տակ հագնելու.
Կոստյում փրկարարի ` կեպիով կրվում է կապույտ կարճաթև մայկայի հետ:
Բաճկոն`
Երկարաթև, մուգ կապույտ գույնի, ամրացված ձմեռային տաք ներդիրով, երկկողմ շարժական շղթայով, բարձր ամրությամբ, 6 գրպանով՝ ռադիոկայանի, կեռիկների, փոկերի և անհրաժեշտ իրերի համար: Թևքերին և թիկունքին լուսարձակող ժապավեններով, օձիքից՝ շղթայով հանվող գլխարկ:
Թիկունքին կարված է մեծ գրպան` կափույրով: Թիկունքին փրկարար ծառայության խորհրդանիշն է:
Տաբատ` 2 ներկարված կողային գրպանով, ծնկամասում` կափույրով գրպան: Հետևի մասում ներկարված են 2 կափույրով գրպան, որոնք ամրացվում են կոճակով: Ներքևի մասում 2 լուսարձակող ժապավենով:
Կիսակոմբինեզոն փրկարարի`
Տաք ներդիրով: Կիսակոմբինեզոնն ունի դեպի առաջ թեքված շղթայով փակվող գրպաններ, ունի լուսարձակող մանժետներ, լրացուցիչ ներս մտնող ռետինե գրկող ներդիր:
7. Կոստյում փրկարարի ` ձմեռային, մորթե օձիքով և ներդիրով
Ձմեռային տաք ներդիրով փակվող երկկողմանի երիզաշղթայով կոճկվող ռետինե գոտիով: Ձեռքերին ռետինե լայն մանժետներ: Օձիքը` լայն ամրակներով ամրացված հանովի գլխարկով: Կրծքամասը և թիկունքը դեղին գույնի է, որի ներքևի եզրին կարված է 2 սմ լայնությամբ լուսարձակող սպիտակ ժապավեն: 2 կողային գրպանով: Ձախ թևի վրա կափույրով գրպան: Տաբատ` 2 ներկարված կողային գրպանով, ծնկների վերևի մասում՝ կափույրով 2 կոճակով ամրացվող գրպան: Հետևի մասում ներկարված են 2 կափույրով գրպան, որոնք ամրացվում են կոճակով: Ներքևի մասում 2 լուսարձակող ժապավենով:
8. Կոստյում` բամբակյա, կեպիով (դաշտային)
Բաճկոն բամբակյա (պաշտպանիչ) կենտրոնական ներքին կողային կոճկվածքով, ծալովի օձիքով: Առջևի մասում տեղադրված են 2 վրադիր գրպաններ: Ձախ կափույրի վերևի մասում կպցված է արյան խումբը` դրոշմված ժապավենի վրա, իսկ աջ մասում մասնագիտությունը: Թևերը երկկարանի, արմունկի մասում կարված է մանժետներ: Բաճկոնի ներքնամասը կարված է գոտիով: Կողերը կարված են ձգաերիզներով: Թևատակի ներքնամասում օդափոխիչ օղակներ:
Տաբատ` բամբակյա (պաշտպանիչ)
Կարված է գոտիով, առջևի մասը կոճկվում է շղթայով` երեսապատված կտորով: 2 կողային ներկարված գրպանով, հետևի մասում 2 գրպան` կափույրով: Նեքևի մասում երկկողմանի վրադիր թեք ծավալային գրպաններ կափույրով: Ծնկային մասերում կարված են ծնկածալներ: Տաբատի փողքերի ներքնամասը կարված է կարգավորող 2 կոճակ օղակներով, ժապավենաթելով:
9. Սվիտեր` սրտաձև բացվածքով, կարճաթև
Մուգ կապույտ գույնի, բրդյա, ուսերը պատված են մուգ կապույտ կտորով, հանովի ուսադիրներով: Ձախ կրծքավանդակին շերտակարով վրադիր, կափույրով գրպան, կենտրոնում` ոսկեգույն կոճակով: Աջ կրծքավանդակին ասեղնագործված են «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայություն» բառերը: Օձիքը` սրտաձև կամ շրջանաձև բացվածքով:
(9-րդ կետը փոփ. 10.02.2015 N 39-Ն)
10. Սվիտեր` սրտաձև բացվածքով, երկարաթև
Մուգ կապույտ գույնի, բրդյա, ուսերը պատված են մուգ կապույտ կտորով, հանովի ուսադիրներով: Ձախ կրծքավանդակին շերտակարով վրադիր, կափույրով գրպան, կենտրոնում ոսկեգույն կոճակով: Աջ կրծքավանդակին ասեղնագործված են «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայություն» բառերը: Օձիքը` շրջանաձև բացվածքով:
(10-րդ կետը փոփ. 10.02.2015 N 39-Ն)
11. Վերնաշապիկ` երկարաթև սպիտակ
Սպիտակ գույնի, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ:
12. Վերնաշապիկ` կարճաթև սպիտակ
Սպիտակ գույնի, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ:
13. Վերնաշապիկ` երկարաթև կապույտ
Կապույտ գույնի բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր 2 գրպան, ուղիղ գոտիով: Կոճկվում է 8 կոճակով, թևքերը` երկար, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ:
14. Վերնաշապիկ` կարճաթև կապույտ
Կապույտ գույնի բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր 2 գրպան: Կոճկվում է 8 կոճակով, թևքերը` կարճ, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ:
15. Փողկապ` տոնական
Սև գույնի, ոսկեգույն ամրակով` փրկարար ծառայության խորհրդանիշով:
16. Փողկապ ամենօրյա
Մուգ կապույտ գույնի, ոսկեգույն ամրակով` փրկարար ծառայության խորհրդանիշով:
17. Մայկա
Բամբակե կտորից` կապույտ գույնի:
18. Ձեռնոց
-ամառային
Սպիտակ գույնի:
-ձմեռային (տաք)
Հնգամատ, խիտ բրդյա գործվածքից:
19. Կաշեգոտի գեներալի`
Փրկարար ծառայության խորհրդանիշի պատկեր ունեցող 30X50 մմ մետաղյա ճարմանդով:
20. Կոշիկ` խրոմե
Կարված է սև, բնական խրոմե կաշվից:
21. Կոշիկ` կարճաճիտք, մորթե ներդիրով
Կարված է սև, բնական կաշվից, միջադիրը` բիազ կամ համանման:
II. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏԻՑ ՄԻՆՉԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ ԼԵՅՏԵՆԱՆՏԻ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳՐՈՒՄ
1. Գլխարկ` ձմեռային
Մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները և հովհարը մշակված են ոչխարի արծաթագույն մորթուց: Թասակը` 4 տապականի, հովհարի առջևի կենտրոնական մասում ամրացված է փրկարար ծառայության խորհրդանիշը:
2. Օձիք` հանովի, արհեստական մորթուց:
Արհեստական մորթուց մուգ կապույտ գույնի (հանովի):
3. Գլխարկ` կիսաբրդյա
Բաղկացած է սև լաքապատ գլխարկահովհարից: Դեղին գլխարկաբոլորքով, գլխարկաբոլորքի վրա 2 ոսկեգույն կոճակով ամրացվում է ոսկեզօծ զարդապարան, առջևի կենտրոնական մասում ամրացված է 30x30 մմ կոկարդ` փրկարար ծառայության խորհրդանշանով: Ճակատային մասում ամրացված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանը:
4. Վերարկու` ձմեռային, կիսաբրդյա
Բրդյա, մուգ կապույտ գույնի, լանջափեշերը կոճկվում են 3 ոսկեգույն կոճակով: 2 գրպանը կափույրով` ներքևի մասում 2 ներկարված գրպանով: Ուսադիրները` հանովի: Երկշերտ օձիքով: Գոտիով:
5. Շարֆ (կաշնե)
Կապույտ կիսաբրդյա կտորից` 125 սմx24 սմ չափսի:
6. Կոստյում փրկարարի ` ամառային, կեպիով
Կոստյում փրկարարի ` կեպիով
Բաղկացած է ` բաճկոն, տաբատ կամ կիսակոմբինեզոն, կեպի (բերետ), գլխարկ սաղավարտի տակ հագնելու.
Կոստյում փրկարարի ` կեպիով կրվում է կապույտ կարճաթև մայկայի հետ:
Բաճկոն`
Երկարաթև, մուգ կապույտ գույնի, ամրացված ձմեռային տաք ներդիրով, երկկողմ շարժական շղթայով, բարձր ամրությամբ, 6 գրպանով՝ ռադիոկայանի, կեռիկների, փոկերի և անհրաժեշտ իրերի համար: Թևքերին և թիկունքին լուսարձակող ժապավեններով, օձիքից՝ շղթայով հանվող գլխարկ: Թիկունքին կարված է մեծ գրպան` կափույրով: Թիկունքին փրկարար ծառայության խորհրդանիշն է:
Տաբատ` 2 ներկարված կողային գրպանով, ծնկամասում` կափույրով գրպան: Հետևի մասում ներկարված են 2 կափույրով գրպան, որոնք ամրացվում են կոճակով: Ներքևի մասում 2 լուսարձակող ժապավենով:
Կիսակոմբինեզոն փրկարարի`
Տաք ներդիրով: Կիսակոմբինեզոնն ունի դեպի առաջ թեքված շղթայով փակվող գրպաններ, ունի լուսարձակող մանժետներ, լրացուցիչ ներս մտնող ռետինե գրկող ներդիր:
7. Կոստյում` կիսաբրդյա, ամենօրյա
Կիտել` կիսաբրդյա
Մուգ կապույտ կիսաբրդյա կտորից, մետաքսյա աստառով: 4 ոսկեգույն, 14 մմ կոճակները տեղադրված են մեկ շարքով: 2 ներկարված գրպան` կափույրներով և 2 վրադիր գրպան` կափույրներով` կրծքավանդակին: 2 ծոցագրպան, լանջափեշին ասեղնագործված փրկարար ծառայության խորհրդանիշով: Ուսադիրները` հանովի, արծաթագույն: Թևերի ներքևի մասում ասեղնագործված են անկյունաձև նարնջագույն և դեղին երիզներ:
Տաբատ` կիսաբրդյա
Կիսաբրդյա, մուգ կապույտ կտորից, 2 ներկարված կողային գրպաններով, հետևի մասում` մեկ գրպան կափույրով:
8. Բաճկոն և տաբատ` կիսաբրդյա
Ամառային կարճ կիսասեզոնային կիսաբաճկոն և տաբատ` մուգ կապույտ գույնի
Բամբակյա, ազատթող, ուսադիրները` հանովի, ծալովի օձիքով: Կոճկվում է շղթայով, որը երեսպատված է կտորով: Ներքևի մասում երկկողմանի վրադիր թեք գրպաններ են, առանց կափույրի: Երկարաթև, թևերի ներքևի մասում 3 սմ լայնությամբ երիզ է, որը ամրացվում է կոճակով:
Տաբատը` ազատթող փողքերով, 2 կողային ներկարված գրպանով, հետևի մասում` մեկ գրպան` կափույրով:
9. Սվիտեր` սրտաձև բացվածքով, կարճաթև
Մուգ կապույտ գույնի, բրդյա, ուսերը պատված են մուգ կապույտ կտորով, հանովի ուսադիրներով: Ձախ կրծքավանդակին շերտակարով վրադիր, կափույրով գրպան, կենտրոնում` ոսկեգույն կոճակով: Աջ կրծքավանդակին ասեղնագործված են «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայություն» բառերը:
(9-րդ կետը փոփ. 10.02.2015 N 39-Ն)
10. Սվիտեր` սրտաձև բացվածքով, երկարաթև
Մուգ կապույտ գույնի, բրդյա, ուսերը պատված են մուգ կապույտ կտորով, հանովի ուսադիրներով: Ձախ կրծքավանդակին շերտակարով վրադիր, կափույրով գրպան, կենտրոնում` ոսկեգույն կոճակով: Աջ կրծքավանդակին ասեղնագործված են «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայություն» բառերը:
(10-րդ կետը փոփ. 10.02.2015 N 39-Ն)
11. Կոստյում փրկարարի ` ձմեռային, մորթե օձիքով և ներդիրով
Ձմեռային տաք ներդիրով փակվող երկկողմանի երիզաշղթայով կոճկվող ռետինե գոտիով: Թևերին ռետինե լայն մանժետներ: Օձիքը` լայն ամրակներով ամրացված հանովի գլխարկով: Կրծքամասը և թիկունքը՝ դեղին գույնի է, որի ներքևի եզրին կարված է 2 սմ լայնությամբ լուսարձակող սպիտակ ժապավեն: 2 կողային գրպանով: Ձախ թևի վրա կափույրով գրպան: Տաբատ` 2 ներկարված կողային գրպանով, ծնկների վերևի մասում կափույրով 2 կոճակով ամրացվող գրպան: Հետևի մասում ներկարված են 2 կափույրով գրպան, որոնք ամրացվում են կոճակով: Ներքևի մասում 2 լուսարձակող ժապավենով:
12. Կոստյում բամբակյա` կեպիով (դաշտային)
Բաճկոն բամբակյա (պաշտպանիչ) կենտրոնական ներքին կողային կոճկվածքով, ծալովի օձիքով: Առջևի մասում տեղադրված են 2 վրադիր գրպաններ: Ձախ կափույրի վերևի մասում կպցված է արյան խումբը` դրոշմված ժապավենի վրա, իսկ աջ մասում մասնագիտությունը: Թևերը երկկարանի, արմունկի մասում կարված է մանժետներ: Բաճկոնի ներքնամասը կարված է գոտիով: Կողերը կարված են ձգաերիզներով: Թևատակի ներքնամասում օդափոխիչ օղակներ:
Տաբատ` բամբակյա (պաշտպանիչ)
Կարված է գոտիով, առջևի մասը կոճկվում է շղթայով` երեսապատված կտորով: 2 կողային ներկարված գրպանով, հետևի մասում 2 գրպան` կափույրով: Նեքևի մասում երկկողմանի վրադիր թեք ծավալային գրպաններ կափույրով: Ծնկային մասերում կարված են ծնկածալներ: Տաբատի փողքերի ներքնամասը կարված է կարգավորող 2 կոճակ օղակներով, ժապավենաթելով:
13. Վերնաշապիկ` երկարաթև սպիտակ
Սպիտակ գույնի, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ:
14. Վերնաշապիկ` կարճաթև սպիտակ
Սպիտակ գույնի, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ:
15. Վերնաշապիկ` երկարաթև կապույտ
Կապույտ գույնի բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր 2 գրպան, ուղիղ գոտիով: Կոճկվում է 8 կոճակով, թևքերը` երկար, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ:
16. Վերնաշապիկ` կարճաթև կապույտ
Կապույտ գույնի բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր 2 գրպան: Կոճկվում է 8 կոճակով, թևքերը` կարճ, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ:
17. Փողկապ` տոնական
Սև գույնի, ոսկեգույն ամրակով, փրկարար ծառայության խորհրդանիշով:
18. Փողկապ` ամենօրյա
Մուգ կապույտ գույնի, ոսկեգույն ամրակով` փրկարար ծառայության խորհրդանիշով
19. Ձեռնոց` բրդյա
Հնգամատ, խիտ բրդյա գործվածքից:
20. Մայկա
Բամբակե կտորից` կապույտ գույնի:
21. Կաշեգոտի` սպայական
Փրկարար ծառայության խորհրդանիշի պատկեր ունեցող 30X50 մմ մետաղյա ճարմանդով:
22. Կոշիկ
Կարված է սև, բնական կաշվից:
23. Կոշիկ` երկարաճիտք
Կարված է սև, բնական կաշվից, երեսամասը` ամբողջական առաջամասով:
24. Կոշիկ` կիսաճիտք
Կարված է սև, բնական կաշվից, միջադիրը` բիազ կամ համանման:
III.ԿԻՆ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳՐՈՒՄ
1. Գլխարկ` ձմեռային
Մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները և հովհարը մշակված են ոչխարի արծաթագույն մորթուց: Թասակը` 4 տապականի, հովհարի առջևի կենտրոնական մասում ամրացված է փրկարար ծառայության խորհրդանիշը:
2. Պիլոտկա:
3. Օձիք` հանովի
Արհեստական մորթուց մուգ կապույտ գույնի:
4. Վերարկու` ձմեռային, կիսաբրդյա
Բրդյա, մուգ կապույտ գույնի, լանջափեշերը կոճկվում են 3 ոսկեգույն կոճակով: 2 գրպանը կափույրով` ներքևի մասում 2 ներկարված գրպանով: Ուսադիրները` հանովի: Երկշերտ օձիքով: Գոտիով:
5. Շարֆ` (կաշնե)
Կապույտ կիսաբրդյա կտորից` 125 սմx24 սմ չափերով:
6. Կիտել և կիսաշրջազգեստ` կիսաբրդյա, տոնական
Մուգ կապույտ կտորից, կիտելը` մեկեզրանի, օձիքը` ծալովի, թևքերը` երկկտոր: Թևերի ներքևի մասում ասեղնագործված են անկյունաձև նարնջագույն և դեղին երիզներ:
7. Կիտել և կիսաշրջազգեստ` կիսաբրդյա, ամենօրյա
Մուգ կապույտ կտորից, կիտելը` մեկեզրանի, օձիքը` ծալովի, թևքերը` երկկտոր, ուսադիրները` հանովի: Թևերի ներքևի մասում ասեղնագործված են անկյունաձև նարնջագույն և դեղին երիզներ: Կիսաշրջազգեստը` պարզ ձևի, գոտիով, հետևի մասը` կենտրոնակարով և բաց դարձածալով:
8. Կոստյում փրկարարի ` ամառային, կեպիով (կանացի)
Կոստյում փրկարարի ` կեպիով
Բաղկացած է ` բաճկոն, տաբատ կամ կիսակոմբինեզոն, կեպի (բերետ),
Կոստյում փրկարարի ` կեպիով կրվում է կապույտ կարճաթև մայկայի հետ:
Բաճկոն`
Երկարաթև, մուգ կապույտ գույնի, ամրացված ձմեռային տաք ներդիրով, երկկողմ շարժական շղթայով, բարձր ամրությամբ, 6 գրպանով՝ ռադիոկայանի, կեռիկների, փոկերի և անհրաժեշտ իրերի համար: Թևքերին և թիկունքին լուսարձակող ժապավեններով, օձիքից՝ շղթայով հանվող գլխարկ: Թիկունքին կարված է մեծ գրպան` կափույրով: Թիկունքին փրկարար ծառայության խորհրդանիշն է:
Տաբատ` 2 ներկարված կողային գրպանով, ծնկամասում` կափույրով գրպան: Հետևի մասում ներկարված են 2 կափույրով գրպան, որոնք ամրացվում են կոճակով: Ներքևի մասում 2 լուսարձակող ժապավենով:
Կիսակոմբինեզոն փրկարարի`
Տաք ներդիրով: Կիսակոմբինեզոնն ունի դեպի առաջ թեքված շղթայով փակվող գրպաններ, լուսարձակող մանժետներ, լրացուցիչ ներս մտնող ռետինե գրկող ներդիր:
9. Կոստյում փրկարարի ` ձմեռային, մորթե օձիքով և ներդիրով
Ձմեռային տաք ներդիրով փակվող երկկողմանի երիզաշղթայով կոճկվող ռետինե գոտիով: Թևերին ռետինե լայն մանժետներ: Օձիքը` լայն ամրակներով ամրացված հանովի գլխարկով: Կրծքամասը և թիկունքը դեղին գույնի է, որի ներքևի եզրին կարված է 2 սմ լայնությամբ լուսարձակող սպիտակ ժապավեն: 2 կողային գրպանով: Ձախ թևի վրա կափույրով գրպան: Տաբատ` 2 ներկարված կողային գրպանով, ծնկների վերևի մասում կափույրով 2 կոճակով ամրացվող գրպան: Հետևի մասում ներկարված են 2 կափույրով գրպան, որոնք ամրացվում են կոճակով: Ներքևի մասում 2 լուսարձակող ժապավենով:
10. Սվիտեր` սրտաձև բացվածքով, կարճաթև
Մուգ կապույտ գույնի, բրդյա, ուսերը պատված են մուգ կապույտ կտորով, հանովի ուսադիրներով: Ձախ կրծքավանդակին շերտակարով վրադիր, կափույրով գրպան, կենտրոնում` ոսկեգույն կոճակով: Աջ կրծքավանդակին ասեղնագործված են «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայություն» բառերը:
(10-րդ կետը փոփ. 10.02.2015 N 39-Ն)
11. Սվիտեր` սրտաձև բացվածքով, երկարաթև
Մուգ կապույտ գույնի, բրդյա, ուսերը պատված են մուգ կապույտ կտորով, հանովի ուսադիրներով: Ձախ կրծքավանդակին շերտակարով վրադիր, կափույրով գրպան, կենտրոնում` ոսկեգույն կոճակով: Աջ կրծքավանդակին ասեղնագործված են «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայություն» բառերը:
(11-րդ կետը փոփ. 10.02.2015 N 39-Ն)
12. Վերնաշապիկ` երկարաթև սպիտակ, կանացի
Սպիտակ գույնի, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ:
13. Վերնաշապիկ` կարճաթև սպիտակ, կանացի
Կապույտ գույնի բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր 2 գրպան, ուղիղ գոտիով: Կոճկվում է 8 կոճակով, թևքերը` երկար, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ:
14. Վերնաշապիկ` երկարաթև կապույտ, կանացի
Կապույտ գույնի բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր 2 գրպան, ուղիղ գոտիով: Կոճկվում է 8 կոճակով, թևքերը` երկար, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ:
15. Վերնաշապիկ` կարճաթև կապույտ, կանացի
Կապույտ գույնի բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր 2 գրպան: Կոճկվում է 8 կոճակով, թևքերը` կարճ, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ:
16. Փողկապ` տոնական
Սև գույնի, ոսկեգույն ամրակով` փրկարար ծառայության խորհրդանիշով:
17. Փողկապ` ամենօրյա
Մուգ կապույտ գույնի, ոսկեգույն ամրակով` փրկարար ծառայության խորհրդանիշով:
18. Ձեռնոց` բրդյա
Հնգամատ, խիտ բրդյա գործվածքից:
19. Կոշիկ կանացի
Կարված է սև, բնական կաշվից:
20. Ճտքավոր կոշիկ, կանացի
Կարված է սև, բնական կաշվից, միջադիրը` բիազ կամ համանման:
IV. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳՐՈՒՄ
1. Գլխարկ` ձմեռային
Էլաստիկ, կիսաբրդյա նյութերից, արհեստական և բնական մորթիներով պատված ականջակալներով:
2. Գլխարկ` կիսաբրդյա
Բաղկացած է սև լաքապատ գլխարկահովհարից: Դեղին գլխարկաբոլորքով, գլխարկաբոլորքի վրա 2 ոսկեգույն կոճակով ամրացվում է ոսկեզօծ զարդապարան, առջևի կենտրոնական մասում ամրացված է 30x30 մմ կոկարդ` փրկարար ծառայության խորհրդանիշով: Ճակատային մասում ամրացված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանը:
3. Կոստյում` փրկարարի ամառային, կեպիով
Կոստյում փրկարարի ` կեպիով
Բաղկացած է ` բաճկոն, տաբատ կամ կիսակոմբինեզոն, կեպի (բերետ), գլխարկ սաղավարտի տակ հագնելու.
Կոստյում փրկարարի ` կեպիով կրվում է կապույտ կարճաթև մայկայի հետ:
Բաճկոն`
Երկարաթև, մուգ կապույտ գույնի, ամրացված ձմեռային տաք ներդիրով, երկկողմ շարժական շղթայով, բարձր ամրությամբ, 6 գրպանով՝ ռադիոկայանի, կեռիկների, փոկերի և անհրաժեշտ իրերի համար£ Թևքերին և թիկունքին լուսարձակող ժապավեններով, օձիքից՝ շղթայով հանվող գլխարկ: Թիկունքին կարված է մեծ գրպան` կափույրով: Թիկունքին` փրկարար ծառայության խորհրդանիշն է:
Տաբատ` 2 ներկարված կողային գրպանով, ծնկամասում` կափույրով գրպան: Հետևի մասում ներկարված են 2 կափույրով գրպան, որոնք ամրացվում են կոճակով: Ներքևի մասում 2 լուսարձակող ժապավենով:
Կիսակոմբինեզոն փրկարարի`
Տաք ներդիրով: Կիսակոմբինեզոնն ունի դեպի առաջ թեքված շղթայով փակվող գրպաններ, ունի լուսարձակող մանժետներ, լրացուցիչ ներս մտնող ռետինե գրկող ներդիր:
4. Կոստյում հրշեջ-փրկարարի ` ամառային, կեպիով
Կոստյում փրկարարի ` կեպիով
Բաղկացած է ` բաճկոն, տաբատ կամ կիսակոմբինեզոն, կեպի (բերետ), գլխարկ սաղավարտի տակ հագնելու.
Կոստյում փրկարարի ` կեպիով կրվում է կապույտ կարճաթև մայկայի հետ:
Բաճկոն`
Երկարաթև, մուգ կապույտ գույնի, ամրացված ձմեռային տաք ներդիրով, երկկողմ շարժական շղթայով, բարձր ամրությամբ, 6 գրպանով՝ ռադիոկայանի, կեռիկների, փոկերի և անհրաժեշտ իրերի համար: Թևքերին և թիկունքին լուսարձակող ժապավեններով, օձիքից՝ շղթայով հանվող գլխարկ:
Թիկունքին կարված է մեծ գրպան` կափույրով: Թիկունքին` փրկարար ծառայության խորհրդանիշն է:
Տաբատ` 2 ներկարված կողային գրպանով, ծնկամասում` կափույրով գրպան: Հետևի մասում ներկարված են 2 կափույրով գրպան, որոնք ամրացվում են կոճակով: Ներքևի մասում 2 լուսարձակող ժապավենով:
Կիսակոմբինեզոն փրկարարի`
Տաք ներդիրով: Կիսակոմբինեզոնն ունի դեպի առաջ թեքված շղթայով փակվող գրպաններ, ունի լուսարձակող մանժետներ, լրացուցիչ ներս մտնող ռեզինե գրկող ներդիր:
5. Կոստյում` բամբակյա, կեպիով (դաշտային)
Բաճկոն բամբակյա (պաշտպանիչ) կենտրոնական ներքին կողային կոճկվածքով, ծալովի օձիքով: Առջևի մասում տեղադրված են 2 վրադիր գրպաններ: Ձախ կափույրի վերևի մասում կպցված է արյան խումբը` դրոշմված ժապավենի վրա, իսկ աջ մասում՝ մասնագիտությունը: Թևերը երկկարանի, արմունկի մասում կարված է մանժետներ: Բաճկոնի ներքնամասը կարված է գոտիով: Կողերը կարված են ձգաերիզներով: Թևատակի ներքնամասում օդափոխիչ օղակներ:
Տաբատ` բամբակյա (պաշտպանիչ)
Կարված է գոտիով, առջևի մասը կոճկվում է շղթայով` երեսապատված կտորով: 2 կողային ներկարված գրպանով, հետևի մասում 2 գրպան` կափույրով: Նեքևի մասում երկկողմանի վրադիր թեք ծավալային գրպաններ կափույրով: Ծնկային մասերում կարված են ծնկածալներ: Տաբատի փողքերի ներքնամասը կարված է կարգավորող 2 կոճակ օղակներով, ժապավենաթելով:
6. Տաբատ-բաճկոն փրկարարի ` կարճ
Ձմեռային տաք ներդիրով փակվող երկկողմանի երիզաշղթայով կոճկվող ռեզինե գոտիով: Ձեռքերին ռետինե լայն մանժետներ: Օձիքը` լայն ամրակներով ամրացված հանովի գլխարկով: Կրծքամասը և թիկունքը՝ դեղին գույնի է, որի ներքևի եզրին կարված է 2 սմ լայնությամբ լուսարձակող սպիտակ ժապավեն: 2 կողային գրպանով: Ձախ թևի վրա կափույրով գրպան: Տաբատ` 2 ներկարված կողային գրպանով, ծնկների վերևի մասում կափույրով 2 կոճակով ամրացվող գրպան: Հետևի մասում ներկարված են 2 կափույրով գրպան, որոնք ամրացվում են կոճակով: Ներքևի մասում 2 լուսարձակող ժապավենով:
7. Կիսակոմբինեզոն փրկարարի
Տաք ներդիրով: Կիսակոմբինիզոնն ունի դեպի առաջ թեքված շղթայով փակվող գրպաններ, ունի լուսարձակող մանժետներ, լրացուցիչ ներս մտնող ռեզինե գրկող ներդիր:
8. Թիկնոց ներդիրով` փրկարարի
Հատուկ պաշտպանիչ աշխատանքային հագուստ է` վատ եղանակից և ցրտից պաշտպանվելու համար` կապույտ կամ կարմիր գույնի պոլիէթիլենից (50-70 միկրոն հաստությամբ)՝ էլաստիկ: Բաղկացած է տաբատից և կիսաբաճկոնից՝ ներս ընկած թաքնված գրպաններով, վերևից ներքև ձգվող լուսարձակող ժապավեններով, 2 շղթայով առանձնացվող օձիքով և հանովի գլխարկով, օդափոխիչ հատուկ անցքերով:
9. Կոստյում փրկարարի ` ձմեռային, գլխանոցով (կապիշոն)
Վատ եղանակից և ցրտից պաշտպանվելու համար` կապույտ կամ կարմիր գույնի պոլիէթիլենից (50-70 միկրոն հաստությամբ)` էլաստիկ: 2 կողային վեր բարձրացող գրպանով, կրծքամասում 2 գրպանով: Երկկողմանի շղթայով, օձիքն ուղղաձիգ դեպի վերև: Օձիքի մասում պաշտպանիչ կարմիր շղթայով կոճկվող կտոր է: Թևերը լայն մանժետներով, օձիքից՝ շղթայով հանվող գլխարկ:
10. Կոստյում` կիսաբրդյա, ամենօրյա
Կիտել` կիսաբրդյա
Մուգ կապույտ կիսաբրդյա կտորից, մետաքսյա աստառով: 4 ոսկեգույն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանով կոճակները տեղադրված են մեկ շարքով: 2 ներկարված գրպան` կափույրներով` և 2 վրադիր գրպան` կափույրներով` կրծքավանդակին: 2 ծոցագրպան, լանջափեշին ասեղնագործված տերևներով: Ուսադիրնները` կարովի, արծաթագույն:
Տաբատ` կիսաբրդյա
Կիսաբրդյա, մուգ կապույտ կտորից, 2 ներկարված կողային գրպաններով, հետևի մասում` մեկ գրպան կափույրով:
11. Ժիլետ փրկարարի` անթև
Վատ եղանակից և ցրտից պաշտպանվելու համար` կապույտ կամ կարմիր գույնի պոլիէթիլենից (50-70 միկրոն հաստությամբ)` էլաստիկ: 6 գրպանով՝ ռադիոկայանի, կեռիկների, փոկերի և անհրաժեշտ իրերի համար: Թիկունքին լուսարձակող ժապավեններով:
12. Սվիտեր` սրտաձև բացվածքով, երկարաթև
Մուգ կապույտ գույնի, բրդյա, ուսերը պատված են մուգ կապույտ կտորով, հանովի ուսադիրներով: Ձախ կրծքավանդակին շերտակարով վրադիր, կափույրով գրպան, կենտրոնում` ոսկեգույն կոճակով: Աջ կրծքավանդակին ասեղնագործված են «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայություն» բառերը:
(12-րդ կետը փոփ. 10.02.2015 N 39-Ն)
13. Մայկա
Բամբակե կտորից` կապույտ գույնի:
14. Վերնաշապիկ` երկարաթև
Սպիտակ գույնի, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ:
15. Փողկապ` տոնական
Սև գույնի, ոսկեգույն ամրակով` փրկարար ծառայության խորհրդանիշով:
16. Ձեռնոց` բամբակյա
Սպիտակ գույնի:
17. Գոտեփոկ ճարմանդով
Փրկարար ծառայության խորհրդանիշի պատկեր ունեցող 30X50 մմ մետաղյա ճարմանդով:
18. Կոշիկ
Կարված է սև, բնական կաշվից:
19. Կոշիկ` Ճտքավոր կամ կիսաճիտք
Պատրաստված բարձրորակ կաշվից, ինչպես տաք ներդիրով, այնպես էլ կիսասեզոնային:
20. Կոշիկ` ալպինիստի:
21. Կոշիկ` սպորտային:
V. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՏՈՒԿ (ՊԱՇՏՊԱՆԻՉ) ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳՐՈՒՄ
1. Ժիլետ` հրակայուն, ջրակայուն
Սև գույնի, երկկողմանի շղթայով, ուսերից դեպի գոտկատեղ և կոնքամասով 2սմ լայնությամբ լուսարձակող ժապավեններով: Օձիքը` ուղղաձիգ դեպի վեր լուսարձակող ժապավենով: Թիկունքում ասեղնագործված են «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայություն» բառերը:
(1-ին կետը փոփ. 10.02.2015 N 39-Ն)
2. Ազատթող տաբատ` հրակայուն
Ներքևի մասում 2 սմ լայնությամբ լուսարձակող ժապավեններով: 2 կողային ներկարված գրպանով:
3. Բաճկոն` սև գույնի, հրակայուն
Երկկողմանի շղթայով, 2 շղթայով առանձնացվող օձիքով և հանովի գլխարկով, գոտկատեղում և թևամասում` զուգահեռ, 10սմ հեռավորությամբ, 2 լուսարձակող ժապավենով, կողային, դեպի վեր բարձրացող գրպաններով:
4. Թաթման` բրեզենտե հրշեջ-փրկարարի:
5. Սաղավարտ` պողպատյա:
6. Փրկարարի գոտի:
VI. ԽՈՐՀՐԴԱՆԻՇԵՐ, ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության խորհրդանիշ
Արցախը խորհրդանշող, շրջանաձև մակերեսի վրա պատկերված «Մենք ենք մեր սարերը» քանդակի ուրվագիծն է քաղաքացիական պաշտպանությունը և փրկարարությունը խորհրդանշող նշանը` դարչնագույն երկիրն է` մակերեսի վրա դաջված կապույտ ջուր հիշեցնող հավասարակողմ եռանկյունով, մեջտեղում հատվող` եռագույն դրոշը` հաջորդական գույներով (կարմիր, կապույտ, նարնջագույն): Շրջանի մակերեսը երիզված է 3մմ լայնությամբ փրկարարական ոսկեգույն պարանով: Մեծ շրջանի արծաթագույն մակերեսի վրա, մուգ կապույտ գույնով կամարաձև 10 տառատեսակով գրված է «ԼՂՀ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ», իսկ հակադիր կողմում` անգլերեն թարգմանությունը` «NKR RESCUE SERVICE» (նկար 1):
(1-ին կետը փոփ. 10.02.2015 N 39-Ն)
2. Թևքի տարբերանշան
Փրկարարական ծառայության միասնական տարբերանշանը` վահանաձև, խորհրդանշում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Վերին մասում 12 տառատեսակով ասեղնագործված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և անգլերեն թարգմանությամբ` NKR բառերը: Ստորոտում կամարաձև, 10 տառատեսակով ասեղնագործված են «ԼՂՀ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» և անգլերեն թարգմանությունը` «NKR RESCUE SERVICE » (նկար 2): Կարվում է ձախ թևքի վրա:
Փրկարարի տարբերանշանը վահանաձև է, հենքի հիմքում հին հայկական «Ութաթև աստղ», որը կառուցվում է 2 խորանարդի (մեծ և փոքր) հատումից: Ութաթև աստղի կենտրոնում տեղավորված է քաղաքացիական պաշտպանությունը խորհրդանշող եռանկյունաձև տարբերանշանը: Հրշեջի տարբերանշանը` հրշեջի սաղավարտ, որի կենտրոնում իրար հատվող խաչաձև, դրոշի բռնակ հիշեցնող հրդեհամարման մետաղյա փողորակներով: Տարբերանշանները փակցվում են համազգեստի օձիքի դիմային մասում (նկար 3):
Թևքի տարբերանշանները կրում են ձախ թևքի արտաքին կողմից, ձմեռային (կիսասեզոնային) վերարկուների, կիսասեզոնային բաճկոնների, կիտելների, բրդե ժակետների և բաճկոնների` թևքի վերևի կետից մինչև նշանը` 90 մմ տարածությամբ:
(2-րդ կետը փոփ. 10.02.2015 N 39-Ն)
3. Ուսադիրներ (նկար 4 )
Փրկարարական ծառայության գեներալների մուգ կապույտ ուսադիրների վերին հատվածը ամրացված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով 22 մմ տրամագծով մեկական կոճակով: Ուսադիրների կենտրոնում ամրացված է 22 մմ տրամագծով մեկ աստղ` գեներալ-մայորի համար: Համազգեստի օձիքի դիմային մասում ուղղահայաց ասեղնագործված է դափնու տերև:
Գլխավոր, ավագ, միջին և կրտսեր պաշտոնյաների արծաթագույն ուսադիրների վերին հատվածը ամրացված է` փրկարար ծառայության խորհրդանիշով մեկական ոսկեգույն կոճակով, 3 մմ լայնությամբ երկայնակի կապույտ գույնի ժապավեններով: Ուսադիրների վրա տեղադրված են հնգաթև ուռուցիկ աստղեր՝ համաձայն աղյուսակում նշված չափսերի և քանակի`
|
Փրկարարական ծառայության
կոչումը |
Աստղերի թիվը ուսադիրների
վրա |
Աստղերի տրամագիծը
(մմ) |
Տարածությունն
ուսադիրի ներքևի
եզրից մինչև 1-ին
աստղի կենտրոնը(մմ) |
Ուսադիրների երկարությամբ
աստղերի միջև
ընկած տարա- ծությունը (մմ) |
|
գեներալ-մայոր |
1 |
22 |
45 |
- |
|
գնդապետ |
3 |
20 |
25 |
25 |
|
փոխգնդապետ |
2 |
20 |
25 |
- |
|
մայոր |
1 |
20 |
45 |
- |
|
կապիտան |
4 |
13 |
25 |
25 |
|
ավագ լեյտենանտ |
3 |
13 |
25 |
25 |
|
լեյտենանտ |
2 |
13 |
25 |
25 |
|
կրտսեր լեյտենանտ |
1 |
13 |
25 |
- |
|
ավագ ենթասպա |
2 |
13 |
25 |
25 |
|
ենթասպա |
1 |
13 |
25 |
- |
Փրկարարական ծառայության ավագ սերժանտ, սերժանտ, կրտսեր սերժանտ և շարքային կոչումներ ունեցող ծառայողների արծաթագույն, կապույտ երիզներով ուսադիրների վրա կարվում են դեղին ժապավեններ` համաձայն աղյուսակում նշված չափսերի և քանակի`
|
Փրկարարական ծառայության կոչումը |
Ուսադիրների վրայի
ժապավենների քանակը |
Ուսադիրների վրայի
ժապավենների լայնությունը
(մմ) |
Ուսադիրների երկարությամբ ժապավենների
միջև ընկած
տարածությունը (մմ) |
Ուսադիրների
ստորին եզրից մինչև ժապավենն ընկած տարածությունը (մմ) |
|
ավագ սերժանտ |
1 |
14 |
|
|
|
սերժանտ |
3 |
4 |
2 |
25 |
|
կրտսեր սերժանտ |
2 |
4 |
2 |
25 |
|
շարքային |
- |
|
- |
- |
Փրկարարական ծառայության ուսադիրների երկարությունը 130մմ է:
VII. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐՆԵՐԸ
Սույն գլխում տրվում են փրկարարական ծառայության ծառայողների համազգեստի նկարները:

նկ.1

նկ.2

նկ.3
Փրկարարական ծառայության ուսադիրներ
1. Փրկարարական ծառայողների վերարկուների, կիտելների, կիսաբաճկոնների վրա ամրացվում են հետևյալ ուսադիրները`
2. Փրկարարական ծառայողների վերնաշապիկների վրա ամրացվում են հետևյալ ուսադիրները`

Նկ. 4. (Փրկարարական ծառայության ուսադիրներ)

|
Տոնական համազգեստ՝ գեներալների համար |
Ամենօրյա համազգեստ՝ գեներալների համար |

|
Տոնական համազգեստ փրկարարական ծառայության գլխավոր, ավագ և միջին կոչումներ ունեցող ծառայողների համար |
Ամենօրյա համազգեստ փրկարարական ծառայության գլխավոր, ավագ և միջին կոչումներ ունեցող ծառայողների համար |

|
Տոնական համազգեստ փրկարարական ծառայության ենթասպայական կոչումներ ունեցող ծառայողների համար |
Ամենօրյա համազգեստ փրկարարական ծառայության ենթասպայական կոչումներ ունեցող ծառայողների համար |

|
Տոնական համազգեստ փրկարարական ծառայության գլխավոր, ավագ, միջին և ենթասպայական կոչումներ ունեցող ծառայողների համար |
Ամենօրյա համազգեստ փրկարարական ծառայության գլխավոր, ավագ, միջին և ենթասպայական կոչումներ ունեցող ծառայողների համար |

|
Փրկարարական ծառայողի տոնական կարճաթև վերնաշապիկ |
Փրկարարական ծառայողի ամենօրյա կարճաթև վերնաշապիկ |

|
Փրկարարական ծառայողի տոնական երկարաթև վերնաշապիկ |
Փրկարարական ծառայողի ամենօրյա երկարաթև վերնաշապիկ |

|
Փրկարարական ծառայողի թիկնոց |
Փրկարարական ծառայողի վերարկու |

|
Փրկարարական ծառայողի համազգեստ կարճաթև սվիտերով |
Փրկարարական ծառայողի համազգեստ
երկարաթև սվիտերով |

|
Կոստյում փրկարարի` ամառային |
Կոստյում փրկարարի` ձմեռային |
|
Ամառային դաշտային համազգեստ սպաների, ենթասպաների համար |
Ձմեռային դաշտային համազգեստ սպաների, ենթասպաների համար |
փրկարարական ծառայողների գլխարկներ և փողկապներ

|
Ձմեռային գլխարկ` փրկարարական ծառայության բարձրագույն խմբի
պաշտոն զբաղեցնող ծառայողների համար |
Ձմեռային գլխարկ` փրկարարական ծառայության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար |

|
Փողկապ փրկարարական ծառայության գեներալների համար |
Փողկապ փրկարարական ծառայության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերում պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար |
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
«27» հուլիսի 2010թ.
թիվ 471-Ն որոշման |
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույն իրավական ակտով կանոնակարգվում է փրկարարական ծառայողներին համազգեստի տրման կարգը և համազգեստի օգտագործման ժամկետները:
ՆՈՐՄԱ 1.
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԻՐԱՅԻՆ ՈՒՆԵՑՎԱԾՔՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ
|
հ/հ |
Իրի անվանումը |
Քանակը |
Կրման
ժամկետը |
Ծանոթություն |
|
1 |
Գլխարկ` կիսաբրդյա |
1 հատ |
3 տարի |
|
|
2 |
Գլխարկ` ձմեռային |
1 հատ |
3 տարի |
|
|
3 |
Կոստյում` կիսաբրդյա կտորից, ամենօրյա |
1 լրակազմ |
3 տարի |
|
|
4 |
Բաճկոն (կուրտկա) և տաբատ`
կիսաբրդյա կտորից |
1 լրակազմ |
2 տարի |
|
|
5 |
Վերարկու` բրդյա, ձմեռային,
կարակուլե օձիքով |
1 հատ |
5 տարի |
|
|
6 |
Կոստյում փրկարարի` ամառային, կեպիով |
1 լրակազմ |
3 տարի |
|
|
7 |
Կոստյում փրկարարի ` ձմեռային,
մորթե օձիքով և ներդիրով |
1 լրակազմ |
3 տարի |
|
|
8 |
Կոստյում` բամբակյա կեպիով (դաշտային) |
1 լրակազմ |
2 տարի |
|
|
9 |
Սվիտեր` սրտաձև բացվածքով, կարճաթև |
1 հատ |
4 տարի |
|
|
10 |
Սվիտեր` սրտաձև բացվածքով, երկարաթև |
1 հատ |
4 տարի |
|
|
Սպիտակեղեն |
|
11 |
Վերնաշապիկ` երկարաթև սպիտակ |
1 հատ |
2 տարի |
1 |
|
12 |
Վերնաշապիկ` կարճաթև սպիտակ |
1 հատ |
2 տարի |
|
|
13 |
Վերնաշապիկ` երկարաթև կապույտ |
1 հատ |
1.5 տարի |
1 |
|
14 |
Վերնաշապիկ` կարճաթև կապույտ |
1 հատ |
1.5 տարի |
|
|
15 |
Փողկապ` տոնական |
1 հատ |
6 տարի |
|
|
16 |
Փողկապ ամենօրյա |
1 հատ |
2 տարի |
|
|
17 |
Մայկա |
2 հատ |
1 տարի |
|
|
18 |
Ձեռնոց
-ամառային
-ձմեռային (տաք) |
1 զույգ
1 զույգ |
3 տարի
3 տարի |
|
|
19 |
Կաշեգոտի` գեներալի |
1 հատ |
10 տարի |
|
|
Կոշկեղեն |
|
20 |
Կոշիկ` խրոմե |
1 զույգ |
2 տարի |
|
|
21 |
Կոշիկ` կարճաճիտք, մորթե ներդիրով |
1 զույգ |
2 տարի |
2 |
1. Կարճաթև վերնաշապիկը թույլատրվում է փոխարինել երկարաթև վերնաշապիկով և հակառակը:
2. Մորթե ներդիրով կարճաճտքավոր կոշիկը թույլատրվում է փոխարինել խրոմե կոշիկով:
ՆՈՐՄԱ 2.
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏԻՑ ՄԻՆՉԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ ԼԵՅՏԵՆԱՆՏԻ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԻՐԱՅԻՆ ՈՒՆԵՑՎԱԾՔՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ
|
հ/հ |
Իրի անվանումը
|
Քանակը |
Կրման ժամկետը |
Ծանոթություն |
|
1 |
Գլխարկ` ձմեռային |
1 հատ |
5 տարի |
3 |
|
2 |
Օձիք` հանովի, արհեստական մորթուց |
1 հատ |
5 տարի |
4 |
|
3 |
Գլխարկ` կիսաբրդյա |
1 հատ |
3 տարի |
|
|
4 |
Վերարկու` ձմեռային, կիսաբրդյա |
1 հատ |
5 տարի |
|
|
5 |
Շարֆ (կաշնե) |
1 հատ |
3 տարի |
|
|
6 |
Կոստյում փրկարարի` ամառային, կեպիով |
1 լրակազմ |
2 տարի |
|
|
7 |
Կոստյում` կիսաբրդյա, ամենօրյա |
1 լրակազմ |
3 տարի |
|
|
8 |
Բաճկոն և տաբատ` կիսաբրդյա |
1 լրակազմ |
3 տարի |
|
|
9 |
Սվիտեր` սրտաձև բացվածքով, կարճաթև |
1 հատ |
4 տարի |
|
|
10 |
Սվիտեր` սրտաձև բացվածքով, երկարաթև |
1 հատ |
4 տարի |
|
|
11 |
Կոստյում փրկարարի` ձմեռային, մորթե օձիքով և ներդիրով |
1 լրակազմ |
3 տարի |
|
|
12 |
Կոստյում բամբակյա` կեպիով (դաշտային) |
1 լրակազմ |
2 տարի |
|
|
Սպիտակեղեն |
|
13 |
Վերնաշապիկ` երկարաթև սպիտակ |
1 հատ |
5 տարի |
|
|
14 |
Վերնաշապիկ` կարճաթև սպիտակ |
1 հատ |
5 տարի |
1 |
|
15 |
Վերնաշապիկ` երկարաթև կապույտ |
1 հատ |
1.5 տարի |
|
|
16 |
Վերնաշապիկ` կարճաթև կապույտ |
1 հատ |
1.5 տարի |
1 |
|
17 |
Փողկապ` տոնական |
1 հատ |
5 տարի |
|
|
18 |
Փողկապ` ամենօրյա |
1 հատ |
2 տարի |
|
|
19 |
Ձեռնոց` բրդյա |
1զույգ |
5 տարի |
|
|
20 |
Մայկա |
2 հատ |
1 տարի |
|
|
21 |
Կաշեգոտի` սպայական |
1 հատ |
10 տարի |
|
|
Կոշկեղեն |
|
22 |
Կոշիկ |
1 զույգ |
2 տարի |
|
|
23 |
Կոշիկ` երկարաճիտք |
1 զույգ |
2 տարի |
|
|
24 |
Կոշիկ` կարճաճիտք |
1 զույգ |
2 տարի |
2 |
1. Կարճաթև վերնաշապիկը թույլատրվում է փոխարինել երկարաթև վերնաշապիկով և հակառակը:
2. Կարճաճիտքավոր կոշիկը թույլատրվում է փոխարինել կոշիկներով և հակառակը:
3. Բնական կարակուլից ականջակալներով գլխարկը հատկացվում է միայն գնդապետներին` վճարով:
4. Գնդապետներին` իրենց ցանկությամբ հատկացվում է կարակուլե օձիք` վճարով:
ՆՈՐՄԱ 3.
ԿԻՆ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՊԱՆԵՐԻՆ, ԵՆԹԱՍՊԱՆԵՐԻՆ, ՍԵՐԺԱՆՏՆԵՐԻՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԻՐԱՅԻՆ ՈՒՆԵՑՎԱԾՔՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ
|
հ/հ |
Իրի անվանումը |
Քանակը
|
Կրման ժամկետը |
Ծանոթություն
|
|
1 |
Գլխարկ` ձմեռային |
1 հատ |
5 տարի |
|
|
2 |
Պիլոտկա |
1 հատ |
3 տարի |
|
|
3 |
Օձիք` հանովի արհեստական մորթուց |
1 հատ |
5 տարի |
|
|
4 |
Վերարկու` ձմեռային, կիսաբրդյա |
1 հատ |
5 տարի |
|
|
5 |
Շարֆ` (կաշնե) |
1 հատ |
3 տարի |
|
|
6 |
Կիտել և կիսաշրջազգեստ`
կիսաբրդյա, տոնական |
1 լրակազմ |
5 տարի |
|
|
7 |
Կիտել և կիսաշրջազգեստ`
կիսաբրդյա, ամենօրյա |
1 լրակազմ |
2 տարի |
|
|
8 |
Կոստյում փրկարարի ` ամառային կեպիով (կանացի) |
1 լրակազմ |
2 տարի |
|
|
9 |
Կոստյում փրկարարի ` ձմեռային,
մորթե օձիքով և ներդիրով |
1 լրակազմ |
3 տարի |
|
|
10 |
Սվիտեր` սրտաձև բացվածքով, կարճաթև |
1 հատ |
4 տարի |
|
|
11 |
Սվիտեր` սրտաձև բացվածքով, երկարաթև |
1 հատ |
4 տարի |
|
|
Սպիտակեղեն |
|
12 |
Վերնաշապիկ` երկարաթև սպիտակ, կանացի |
1 հատ |
5 տարի |
|
|
13 |
Վերնաշապիկ` կարճաթև սպիտակ, կանացի |
1 հատ |
5 տարի |
1 |
|
14 |
Վերնաշապիկ` երկարաթև կապույտ, կանացի |
1 հատ |
1.5 տարի |
|
|
15 |
Վերնաշապիկ` կարճաթև կապույտ, կանացի |
1 հատ |
1.5 տարի |
1 |
|
16 |
Փողկապ` տոնական |
1 հատ |
5 տարի |
|
|
17 |
Փողկապ` ամենօրյա |
1 հատ |
2 տարի |
|
|
18 |
Ձեռնոց` բրդյա |
1 զույգ |
5 տարի |
|
|
Կոշկեղեն |
|
19 |
Կոշիկ կանացի |
1 զույգ |
3 տարի |
|
|
20 |
Ճտքավոր կոշիկ, կանացի |
1 զույգ |
2 տարի |
2 |
1. Կարճաթև վերնաշապիկը թույլատրվում է փոխարինել երկարաթև վերնաշապիկով և հակառակը:
2. Ճտքավոր կոշիկը թույլատրվում է փոխարինել կոշիկներով և հակառակը:
ՆՈՐՄԱ 4.
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՅԻՆ ՈՒՆԵՑՎԱԾՔՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ
|
հ/հ |
Իրի անվանումը |
Քանակը
|
Կրման ժամկետը |
Ծանոթություն
|
|
1 |
Գլխարկ` ձմեռային |
1 հատ |
5 տարի |
|
|
2 |
Գլխարկ` կիսաբրդյա |
1 հատ |
3 տարի |
1 |
|
3 |
Կոստյում` փրկարարի, ամառային կեպիով |
1 լրակազմ |
2 տարի |
|
|
4 |
Կոստյում հրշեջ-փրկարարի` ամառային կեպիով |
1 լրակազմ |
2 տարի |
|
|
5 |
Կոստյում` բամբակյա, կեպիով (դաշտային) |
1 լրակազմ |
2 տարի |
|
|
6 |
Տաբատ-բաճկոն փրկարարի ` կարճ |
1 լրակազմ |
2 տարի |
|
|
7 |
Կիսակոմբինեզոն փրկարարի |
1 հատ |
2 տարի |
|
|
8 |
Թիկնոց ներդիրով` փրկարարի |
1 հատ |
4 տարի |
|
|
9 |
Կոստյում փրկարարի ` ձմեռային, գլխանոցով (կապյուշոն) |
1 լրակազմ |
3 տարի |
|
|
10 |
Կոստյում` կիսաբրդյա, ամենօրյա |
1 լրակազմ |
3 տարի |
1 |
|
11 |
Ժիլետ փրկարարի` անթև |
1 հատ |
3 տարի |
|
|
12 |
Սվիտեր` սրտաձև բացվածքով, երկարաթև |
1 հատ |
4 տարի |
|
|
Սպիտակեղեն |
|
13 |
Մայկա |
2 հատ |
1 տարի |
|
|
14 |
Վերնաշապիկ` երկարաթև |
2 հատ |
3 տարի |
1,2 |
|
15 |
Փողկապ` տոնական |
1 հատ |
3 տարի |
1 |
|
16 |
Ձեռնոց` բամբակյա |
1 զույգ |
4 տարի |
|
|
17 |
Գոտեփոկ` ճարմանդով |
1 հատ |
10 տարի |
|
|
Կոշկեղեն |
|
18 |
Կոշիկ |
1 զույգ |
2 տարի |
1 |
|
19 |
Կոշիկ` Ճտքավոր կամ կարճաճիտք |
1 զույգ |
2 տարի |
|
|
20 |
Կոշիկ` ալպինիստի |
1 զույգ |
3 տարի |
|
|
21 |
Կոշիկ` սպորտային |
1 զույգ |
3 տարի |
|
1. Ամենօրյա կիսաբրդյա կոստյումը, կիսաբրդյա գլխարկի, երկարաթև վերնաշապիկի, փողկապի և կոշիկի փոխարեն թույլատրվում է հատկացնել կոստյում փրկարարի հատուկ նշանակության` կեպիյով և 1 զույգ ճտքավոր կամ կարճաճտքավոր կոշիկ:
2. Երկարաթև վերնաշապիկը թույլատրվում է փոխարինել կարճաթև վերնաշապիկով:
ՆՈՐՄԱ 5
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՀԱՏՈՒԿ (ՊԱՇՏՊԱՆԻՉ) ԻՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ
|
հ/հ |
իրի անվանումը |
քանակը |
կրման ժամկետը |
|
1 |
Ժիլետ հրակայուն, ջրակայուն |
1 հատ |
3 տարի |
|
2 |
Ազատթող տաբատ` հրակայուն |
1 հատ |
3 տարի |
|
3 |
Բաճկոն սև գույնի հրակայուն |
1 հատ |
4 տարի |
|
4 |
Թաթման` բրեզենտե |
1 զույգ |
1 տարի |
|
5 |
Սաղավարտ` պողպատյա |
1 հատ |
անժամկետ |
|
6 |
Փրկարարի գոտի |
1 հատ |
3 տարի |
ՆՈՐՄԱ 6
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ
|
հ/հ |
Իրի անվանումը |
Քանակը |
Կրման ժամկետը |
|
1 |
Քնապարկ |
1 հատ |
5 տարի |
|
2 |
ՈՒսապարկ |
1 հատ |
5 տարի |
|
3 |
Թիկնոցավրան |
1 հատ |
5 տարի |
|
4 |
Բարձ` բամբակյա |
1 հատ |
4 տարի |
|
5 |
Ներքնակ` բամբակյա |
1 հատ |
4 տարի |
|
6 |
Բարձի երես` բամբակյա |
2 հատ |
2 տարի |
|
7 |
Սավան` բամբակյա |
4 հատ |
2 տարի |
|
8 |
Ծացկոց` կիսաբրդյա |
1 հատ |
4 տարի |
|
9 |
Վրան` տուրիստական |
1 լրակազմ |
24 ամսյա փաստացի
շահագործում |
|
10 |
Վրան` ՈՒՍՏ-56, ՈՒՍԲ-56, ՊՄկ |
1 լրակազմ |
24 ամսյա փաստացի
շահագործում |
|
11 |
Վրան` ճամբարային, սպայական |
1 լրակազմ |
24 ամսյա փաստացի
շահագործում |
|
12 |
Վրան` ճամբարային, զինվորական |
1 լրակազմ |
24 ամսյա փաստացի
շահագործում |
|
13 |
Վրան` օժանդակ տնտեսական
կարիքների համար |
1 լրակազմ |
24 ամսյա փաստացի
շահագործում |
|
14 |
Վրան`շտաբային |
1 լրակազմ |
24 ամսյա փաստացի
շահագործում |
|
15 |
Դահուկներ |
1 զույգ |
15 տարի |
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |