Համարը 
N 133-Ն
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2009.03.09/08(118)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
06.03.2009
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
06.03.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
06.03.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«06» մարտի 2009թ.

N 133-Ն

ք.Ստեփանակերտ

 

ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ելնելով սոցիալական որոշ խմբերի անձանց նյութապես օժանդակելու անհրաժեշտությունից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ մայիսի 9-ի՝ Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա, սեպտեմբերի 2-ի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրվա և դեկտեմբերի 10-ի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա (այսուհետ՝ հիշարժան օրեր) կապակցությամբ սոցիալական որոշ խմբերի անձանց վճարվում է միանվագ դրամական օգնություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

2. Հաստատել՝

1) միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգը՝ համաձայն թիվ 1 հավելվածի,

2) միանվագ դրամական օգնության չափերը՝ համաձայն թիվ 2 հավելվածի,

3) միանվագ դրամական օգնություն նշանակելու համար դիմումի ձևը՝ համաձայն թիվ 3 հավելվածի,

4) միանվագ դրամական օգնության դիմումների (գործերի) հաշվառման մատյանի ձևը՝ համաձայն թիվ 4 հավելվածի,

5) միանվագ դրամական օգնության վճարման ցուցակի ձևը՝ համաձայն թիվ 5 հավելվածի,

6) տարածքային մարմնի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն ներկայացվող՝ դրամական օգնության գումարների պահանջագրի և հաշվետվության ձևերը՝ համաձայն թիվ 6 և թիվ 7 հավելվածների:

21. Սոցիալական ապահովության քարտից հրաժարվող անձի դեպքում սույն որոշման թիվ 3 և թիվ 4 հավելվածով սահմանված` սոցիալական ապահովության քարտի համարի փոխարեն նշում է կատարվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կողմից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված` սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի վերաբերյալ:

(21-ին կետը լրաց. 26.01.2010 N 23-Ն)

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարներին ու Ստեփանակերտի քաղաքապետին՝ ապահովել սույն որոշման հանրային իրազեկումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված 1

ԼՂՀ կառավարության

«06» մարտի 2009թ.

թիվ 133-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են հիշարժան օրերի կապակցությամբ միանվագ դրամական օգնության (այսուհետ՝ դրամական օգնություն) իրավունք ունեցող անձանց սոցիալական խմբերը և դրամական օգնության նշանակման ու վճարման հետ կապված հարաբերությունները:

2. Դրամական օգնության իրավունք ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշտական հաշվառում ունեցող՝

1) «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողը (այսուհետ՝ հաշմանդամ զինծառայող),

2) ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ամուսինը, իսկ ամուսնացած չլինելու դեպքում կամ եթե ամուսինը մահացած է կամ ամուսինը չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշտական հաշվառում կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում փաստացի չի բնակվում՝ մայրը, մոր բացակայության դեպքում՝ հայրը (այսուհետ՝ զոհված զինծառայողի ընտանիքի անդամ),

3) Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամ վետերանները, այլ պետություններում մարտական գործողությունների ժամանակ հաշմանդամ դարձած զինծառայողները, Հայրենական մեծ պատերազմում և այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցները, որոնք հետագայում են հաշմանդամ դարձել, նախկին խորհրդային բանակում (նաև ներքին գործերի և պետական անվտանգության մարմիններում) զինվորական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած անձինք, ինչպես նաև Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցելու պատճառով հաշմանդամ դարձած անձինք (այսուհետ՝ Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներ և նրանց հավասարեցված անձինք),

4) Հայրենական մեծ պատերազմի վետերանները, այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցները (այսուհետ՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք),

5) Հայրենական մեծ պատերազմում և այլ պետություններում մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողի ամուսինը, իսկ ամուսնացած չլինելու դեպքում կամ եթե ամուսինը մահացած է՝ մայրը, մոր բացակայության դեպքում՝ հայրը (այսուհետ՝ Հայրենական մեծ պատերազմում զոհվածի ընտանիքի անդամ),

6) Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքում զինծառայություն անցած, ինչպես նաև այդ ժամանակաշրջանում թիկունքում անձնազոհ աշխատանքի կամ անբասիր ծառայության համար նախկին ԽՍՀՄ հետևյալ մեդալներով պարգևատրված անձինք (այսուհետ՝ ԽՍՀՄ մեդալակիրներ)՝

ա. Ուշակովի մեդալ,

բ.  Նախիմովի մեդալ,

գ. «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ,

դ. «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ,

ե. «Օդեսայի պաշտպանության համար» մեդալ,

զ. «Սևաստոպոլի պաշտպանության համար» մեդալ,

է. «Ստալինգրադի պաշտպանության համար» մեդալ,

ը. «Կիևի պաշտպանության համար» մեդալ,

թ. «Կովկասի պաշտպանության համար» մեդալ,

ժ. «Սովետական անդրբևեռի պաշտպանության համար» մեդալ,

ժա. «ՀՄՊ-ում Գերմանիայի դեմ հաղթանակի համար 1941-1945թթ.» մեդալ,

ժբ. «Ճապոնիայի դեմ հաղթանակի համար» մեդալ,

ժգ. «Աշխատանքային արիության համար» մեդալ,

ժդ. «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ,

ժե. «1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում քաջարի աշխատանքի համար» մեդալ:

(2-րդ կետը լրաց. 20.04.2009 N 222-Ն, 10.11.2009 N 722-Ն)

3. Երկու և ավելի դրամական օգնության իրավունք ունեցող անձին վճարվում է մեկ դրամական օգնություն: Ընդ որում վճարվում է այն դրամական օգնությունը, որի համար սահմանված է ավելի բարձր չափ:

4. Ընտանիքում դրամական օգնության իրավունք ունեցող երկու և ավելի անձանց դեպքում՝ դրամական օգնություն է նշանակվում և վճարվում յուրաքանչյուրին:

5. Զոհված զինծառայողների և Հայրենական մեծ պատերազմում զոհվածների ընտանիքների բոլոր անդամների համար նշանակվում է միայն մեկ դրամական օգնություն՝ առանց բաժին առանձնացնելու իրավունքի:

6. Դրամական օգնությունը նշանակվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) սոցիալական հարցերով զբաղվող համապատասխան ստորաբաժանումների (այսուհետ՝ տարածքային մարմիններ) կողմից:

7. Դրամական օգնություն նշանակելու համար գրավոր դիմումի հետ քաղաքացին տարածքային մարմին է ներկայացնում անձնագիրն ու դրա պատճենը, սոցիալական ապահովության քարտն ու դրա պատճենը (կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կողմից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված` սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքը), ինչպես նաև սույն կարգի 2-րդ կետում նշված անձանց թվին պատկանելու փաստը հաստատող՝ հետևյալ փաստաթղթերը.

1) հաշմանդամ զինծառայողները, ՀՄՊ հաշմանդամներն ու նրանց հավասարեցված անձինք՝ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից տրված տեղեկանքն ու պատճենը կամ համապատասխան վկայականն ու պատճենը,

2) զոհված զինծառայողների ընտանիքների անդամները՝ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհվելու (մահանալու) մասին զինկոմիսարիատից կամ սույն կարգի 2-րդ կետի 3‑րդ ենթակետում նշված մարմիններից տրված տեղեկանքը կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու մասին դատարանի վճռի պատճենը, ինչպես նաև կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող փաստաթղթերը,

3) ՀՄՊ-ում զոհվածների ընտանիքների անդամները՝ Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողությունների ժամանակ զոհվելու մասին համապատասխան տեղեկանքը,

4) ՀՄՊ մասնակիցներն ու նրանց հավասարեցված անձինք՝ զինկոմիսարիատից կամ սույն կարգի 2-րդ կետի 3-րդ ենթակետում նշված մարմինների կողմից տրված տեղեկանքը, կամ համապատասխան վկայականն ու պատճենը, իսկ Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցելու պատճառով հաշմանդամ դարձած անձինք՝ հաշմանդամության մասին բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից տրված տեղեկանքն ու պատճենը,

5) ԽՍՀՄ մեդալակիրները՝ համապատասխան վկայականն ու պատճենը:

(7-րդ կետը փոփ. 10.11.2009 N 722-Ն,  26.01.2010 N 23-Ն)

8. Ներկայացված դիմումը և փաստաթղթերն ընդունելու ժամանակ տարածքային մարմնի կողմից փաստաթղթերի պատճենները կնքվում են, կազմվում է դրամական օգնության գործ, որը հաշվառվում է դրամական օգնության գործերի հաշվառման մատյանում:

Զոհված զինծառայողի մորը (կամ հորը) դրամական օգնություն նշանակելու համար դրամական օգնության գործում անհրաժեշտ են նաև զոհված զինծառայողի ամուսնացած չլինելու մասին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից տրված տեղեկանքի կամ ամուսնության ու ամուսնու մահվան վկայականների պատճենների կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ամուսնու հաշվառված չլինելու մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կողմից տրված համապատասխան փաստաթղթի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ամուսնու փաստացի չբնակվելու մասին տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրված տեղեկանքի առկայությունը: (պարբերությունը լրաց. 10.11.2009 N 722-Ն)

(8-րդ կետը լրաց. 10.11.2009 N 722-Ն)

81. Զոհված զինծառայողի մորը (կամ հորը) դրամական օգնություն նշանակելու յուրաքանչյուր դեպքում տարածքային մարմինը 3-օրյա ժամկետում այդ մասին գրավոր հայտնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը՝ ներկայացնելով տվյալ գործում առկա բոլոր փաստաթղթերի պատճենները:

(81-ին կետը լրաց. 10.11.2009 N 722-Ն)

9. Տվյալ հիշարժան օրվա կապակցությամբ քաղաքացուն դրամական օգնություն է վճարվում, եթե դրա իրավունքը ծագել է մինչև տվյալ հիշարժան օրը (ներառյալ)՝ իրավունքը ծագելու օրվանից 3 ամսվա ընթացքում դիմումը և համապատասխան փաստաթղթերը ներկայացնելու դեպքում:

10. Դրամական օգնության վճարման համար անհրաժեշտ գումարների պահանջագրերը տարածքային մարմինների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն են ներկայացվում՝

1) մայիսի 9-ի կապակցությամբ՝ մինչև ապրիլի 25-ը,

2) սեպտեմբերի 2-ի կապակցությամբ՝ մինչև օգոստոսի 20-ը,

3) դեկտեմբերի 10-ի կապակցությամբ՝ մինչև նոյեմբերի 20-ը:

11. Դրամական օգնությունը վճարվում է վճարման ծառայություններ մատուցող կազմակերպության միջոցով:

12. Դրամական օգնությունը լիազորագրով չի վճարվում:

13. Նշանակված, սակայն չստացված դրամական օգնության գումարները վճարվում են հերթական հիշարժան օրվա կապակցությամբ վճարվող դրամական օգնության հետ միասին, ընդ որում՝ վճարվում է միայն չստացված վերջին հիշարժան օրվա կապակցությամբ սահմանված դրամական օգնությունը:

14. Դրամական օգնության վճարումը դադարեցվում է.

1) դրամական օգնության իրավունք տվող կարգավիճակի վերացման դեպքում,

2) ներկայացված փաստաթղթերում կեղծ (ոչ հավաստի) փաստաթղթեր հայտնաբերելու դեպքում,

3) դրամական օգնություն ստացողի մահանալու դեպքում,

4) անընդմեջ երեք հիշարժան օրվա կապակցությամբ դրամական օգնություն չստանալու դեպքում,

5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական հաշվառումից հանվելու դեպքում:

15. Սույն կարգի 14-րդ կետի 1-ին, 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված դեպքերում անձը (ընտանիքի անդամը) պարտավոր է դրանց մասին մեկամսյա ժամկետում տեղեկացնել տարածքային մարմնին:

16. Տվյալ հիշարժան օրվա կապակցությամբ դրամական օգնություն չի վճարվում, այսինքն՝ դադարեցվում է, եթե սույն կարգի 14-րդ կետում նշված հիմքերից մեկը առաջացել է մինչև հիշարժան օրվան նախորդող ամսվա 20-ը ներառյալ:

17. Մահվան կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական հաշվառումից հանվելու պատճառով չստացված դրամական օգնության գումարներն այլ անձի չեն վճարվում:

18. Դրամական օգնություն ստանալու նոր հանգամանքներ առաջանալու դեպքում դրամական օգնության նշանակումը և վճարումը իրականացվում է սույն կարգի համաձայն և համարվում է նոր նշանակում:

19. Դրամական օգնության վճարումների վերաբերյալ տարածքային մարմինը հաշվետվություն է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը՝ հետևյալ ժամկետներում՝

1) մայիսի 9-ի կապակցությամբ՝ մինչև հունիսի 25-ը,

2) սեպտեմբերի 2-ի կապակցությամբ՝ մինչև հոկտեմբերի 25-ը,

3) դեկտեմբերի 10-ի կապակցությամբ՝ մինչև դեկտեմբերի 30-ը:

20. Քաղաքացու կողմից սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու կամ դրամական օգնության դադարեցման հիմքերի մասին չտեղեկացնելու հետևանքով ավել վճարված դրամական օգնության գումարները հետ են պահվում (ամբողջությամբ) քաղաքացուց՝ առանց ժամկետի սահմանափակման:

21. Տարածքային մարմնի կամ վճարման ծառայություններ մատուցող կազմակերպության մեղքով ավել վճարված դրամական օգնության գումարները հետ են պահվում քաղաքացուց, եթե վճարման օրվանից չի անցել 1 տարուց ավելի:

22. Ավել վճարված դրամական օգնության գումարի հետպահումը կատարվում է տարածքային մարմնի որոշմամբ կամ դատական կարգով:

23. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում հաշվառման կամ փաստացի բնակության վայրը փոխվելու դեպքում քաղաքացու դրամական օգնության գործը տեղափոխվում է նոր բնակության վայրի տարածքային մարմին՝ այդ մարմնի պահանջագրի համաձայն:

24. Սույն կարգն ուժի մեջ մտնելու պահին դրամական օգնության իրավունք ունեցող անձին 2009թ. մայիսի 9-ի՝ Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ դրամական օգնություն է վճարվում, եթե դիմումը և անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացվել են մինչև 2009թ. օգոստոսի 15-ը:

25. Սույն կարգի 7-րդ կետում նշված՝ սոցիալական ապահովության քարտի և սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի առկայությունը պարտադիր է 2011 թվականի հունվարի 1-ից:

(25-րդ կետը փոփ. 26.01.2010 N 23-Ն)

(հավելված 1-ը լրաց. 20.04.2009 N 222-Ն, լրաց., փոփ. 10.11.2009 N 722-Ն, փոփ. 26.01.2010 N 23-Ն)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված 2

ԼՂՀ կառավարության

«06» մարտի 2009թ.

թիվ 133-Ն որոշման

 

ՉԱՓԵՐ

 

ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ

 

1. Միանվագ դրամական օգնությունը նշանակվում և վճարվում է հետևյալ չափերով.

1) հաշմանդամ զինծառայողներին՝ ___________________________10000 դրամ,

2) զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին՝ __________16000 դրամ,

3) ՀՄՊ հաշմանդամներին և նրանց հավասարեցված անձանց՝ ______16000 դրամ,

4) ՀՄՊ մասնակիցներին և նրանց հավասարեցված անձանց՝ ________13000 դրամ,

5) ՀՄՊ-ում զոհվածների ընտանիքների անդամներին՝ ______________11000դրամ,

6) ԽՍՀՄ մեդալակիրներին՝ _________________________________11000 դրամ:

 

2. Զոհված զինծառայողների և Հայրենական մեծ պատերազմում զոհվածների ընտանիքների այն անդամները, որոնք ունեցել են երկու զոհ՝ միանվագ դրամական օգնության իրավունք ունեն սահմանված չափի կրկնապատիկի, իսկ երեք զոհ ունեցողները՝ եռապատիկի չափով:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված 3

ԼՂՀ կառավարության

«06» մարտի 2009թ.

թիվ 133-Ն որոշման

 

 

Ձև 

 

 ________________________________________________________________

 (տարածքային մարմինը)

 Քաղ. ____________________________________________________________

 (անունը, հայրանունը, ազգանունը)

 Բնակության վայրը _________________________________________________

         (հաշվառման կամ փաստացի բնակության վայրը՝ ընդգծել)

 ___________________________________________հեռ. __________________
 Անձնագրի սերիան և համարը _______, կոդը______ծննդյան ամսաթիվը _____
Սոցիալական ապահովության քարտի համարը __________________________

 

ԴԻՄՈՒՄ

Խնդրում եմ ինձ նշանակել միանվագ դրամական օգնություն՝ որպես
_________________________________________________________________

 (նշել սոցիալական խումբը)

Դիմումին կից ներկայացվող փաստաթղթեր.

 

 

փաստաթուղթը

քանակը

1.

 

2.

 

3.

 

4.

 

5.

 

6.

 

7.

 

 

Այլ տարածքային մարմնից միանվագ դրամական օգնություն չեմ ստանում, ստանում եմ (ընդգծել):

Տեղյակ եմ, որ միանվագ դրամական օգնության դադարեցման հիմքերի առաջացման մասին մեկամսյա ժամկետում պարտավոր եմ տեղեկացնել տարածքային մարմնին:

 

 Դիմող՝  _________________ ________________
 

(ստորագրությունը)

 (ազգանունը)

 

«___»

 _________20___ թ

 ..................................................................................................

 

Դիմումի (գործի) հաշվառման համարը _______ 

 ամսաթիվը

 _______________
 Տարածքային մարմնի աշխատակից  ____________  _______________
   (ստորագրությունը)

 (ազգանունը)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված 4

ԼՂՀ կառավարության

«06» մարտի 2009թ.

թիվ 133-Ն որոշման

 

ՁԵՎ

ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ (ԳՈՐԾԵՐԻ) ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ

 

1. Միանվագ դրամական օգնության դիմումների (գործերի) հաշվառման մատյանը բաղկացած է A 4 չափսի՝ հետևյալ բովանդակությամբ 50 թերթից.

ՀՀ

Ազգանունը, անունը, հայրանունը

Անձնագրի սերիան և համարը

Սոցիալական ապահովության քարտի համարը

Հաշվառման կամ փաստացի բնակության վայրը

Դիմելու ամսաթիվը

Գործի համարը (առանց կոդերի)

Կարգադրության համարը և ամսաթիվը

Միանվագ դրամական օգնության չափը

Նշումներ

                 

 

                 

 

                 

 

                 

 

                 

 

                 

 

 

2. Միանվագ դրամական օգնության դիմումների (գործերի) հաշվառման մատյանի շապիկն ունի հետևյալ տեսքը.

 

 

__________________________  ________________ 

 տարածքային մարմնի անվանումը

 կոդը

 

ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ (ԳՈՐԾԵՐԻ)

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ

Մատյանը վարելու ժամանակահատվածը.

 
 
 սկիզբը «____» ____________ 20___ թ.  վերջը «___»___________ 20___ թ.

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված 5

ԼՂՀ կառավարության

«06» մարտի 2009թ.

թիվ 133-Ն որոշման

 

Ձև 

 

 

 ՎՃԱՐՄԱՆ ՑՈՒՑԱԿ

 (էջ՝_____ , ընդամենը՝___________ էջ)
 20____ թ.________________________________
 կապակցությամբ տրվող միանվագ դրամական օգնության
 (տարածքային մարմինը՝ ________________________)

 ԱՆԴՈՐՐԱԳԻՐ

 (էջ՝____ , ընդամենը՝_______ էջ)
 20_____ թ.__________________
 կապակցությամբ տրվող միանվագ դրամական օգնության վճարման ցուցակի
 (տարածքային մարմինը՝ _______)

ՀՀ

Բնակության վայրը

Անուն, ազգանուն

Գործի համարը

Անձնագրի սերիան և համարը

Միանվագ դրամական օգնության գումարը

Ստորագրու-թյունը

ՀՀ

Գործի համարը

Միանվագ դրամական օգնության գումարը

Փոստատարի ստորագրությունը

1

             

1

     

2

           

2

     

3

           

3

     

4

           

4

     

5

           

5

     

6

           

6

     

7

           

7

     

Ընդամենը՝ ______հոգի__________, դրամ

Տարածքային մարմնի ղեկավար__________ ___________________

Գլխավոր հաշվապահ_______________ ______________      Կ.Տ.

Ընդամենը՝ հոգի,__________դրամ Վճարված է հոգու,_________դրամ

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված 6

ԼՂՀ կառավարության

«06» մարտի 2009թ.

թիվ 133-Ն որոշման

 

Ձև 

 

 ՊԱՀԱՆՋԱԳԻՐ

 20___թ.  __________________  կապակցությամբ վճարվելիք միանվագ դրամական օգնության
 

(տարածքային մարմինը՝)

 

 

ՀՀ

Սոցիալական

խումբը

Նախորդ հիշարժան օրվա ֆինանսավորում

Վճարված է նախորդ հի-շարժան օրը

Մնացորդը (հազ. դրամ)

Ընթացիկ հի-շարժան օրվա պահանջարկ

Ենթակա է ֆի-նանսավորման (հազ. դրամ)

հոգի

հազ. դրամ

հոգի

հազ. դրամ

 

1

2

3

4

5=2-4

6

7

8=7-5

1.

Հաշմանդամ զինծառայողներ

             

2.

Զոհված զինծառայող-ների ընտանիքների անդամներ

             

3.

ՀՄՊ հաշմանդամնե-րին և նրանց հավասա-րեցված անձինք

             

4.

ՀՄՊ մասնակիցներին և նրանց հավասա-րեցված անձինք

             

5.

ՀՄՊ-ում զոհվածների ընտանիքների անդամներ

             

6.

ԽՍՀՄ մեդալակիրներ

             
 

Ընդամենը

             

Վճարման ծառայությունների վարձավճար

             
 

ԸՆԴՀԱՆՈՒՐԸ

             

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված 7

ԼՂՀ կառավարության

«06» մարտի 2009թ.

թիվ 133-Ն որոշման

 

 

Ձև 

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 20___թ.  __________________  կապակցությամբ վճարվելիք միանվագ դրամական օգնության
 

(տարածքային մարմինը՝)

 

 

ՀՀ

Սոցիալական խումբը

Նախորդ ֆինանսավորման մնացորդը

(հազ. դրամ)

Ընթացիկ Ֆի-նանսավորում (հազ. դրամ)

Ընդամենը (հազ.դրամ)

Վճարված է

Մնացորդը (հազ.դրամ)

         

հոգի

հազ. դրամ

 

 

1

2

3

4=2+3

5

6

7=4-6

1.

Հաշմանդամ զինծառայողներ

           

2.

Զոհված զինծառայող-ների ընտանիքների անդամներ

           

3.

ՀՄՊ հաշմանդամներին և նրանց հավասարեց-ված անձինք

           

4.

ՀՄՊ մասնակիցներին և նրանց հավասարեցված անձինք

           

5.

ՀՄՊ-ում զոհվածների ընտանիքների անդամներ

           

6.

ԽՍՀՄ մեդալակիրներ

           
 

Ընդամենը

           
 

Վճարման ծառայու-թյունների վարձավճար

           
 

ԸՆԴՀԱՆՈՒՐԸ

           

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ