ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«06» մարտի 2009թ. |
N 133-Ն |
ք.Ստեփանակերտ
ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ելնելով սոցիալական որոշ խմբերի անձանց նյութապես օժանդակելու անհրաժեշտությունից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ մայիսի 9-ի՝ Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա, սեպտեմբերի 2-ի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրվա և դեկտեմբերի 10-ի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա (այսուհետ՝ հիշարժան օրեր) կապակցությամբ սոցիալական որոշ խմբերի անձանց վճարվում է միանվագ դրամական օգնություն՝ Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
(1-ին կետը փոփ. 15.05.2018 N 365-Ն)
2. Հաստատել՝
1) միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգը՝ համաձայն թիվ 1 հավելվածի,
2) միանվագ դրամական օգնության չափերը՝ համաձայն թիվ 2 հավելվածի,
21) (ենթակետն ուժը կորցրել է 18.04.2016 N 179-Ն)
22) (ենթակետն ուժը կորցրել է 18.04.2016 N 179-Ն)
23) (ենթակետն ուժը կորցրել է 18.04.2016 N 179-Ն)
24) (ենթակետն ուժը կորցրել է 18.04.2016 N 179-Ն)
25) (ենթակետն ուժը կորցրել է 18.04.2016 N 179-Ն)
26) (ենթակետն ուժը կորցրել է 18.04.2016 N 179-Ն)
3) միանվագ դրամական օգնություն նշանակելու համար դիմումի ձևը՝ համաձայն թիվ 3 հավելվածի,
4) միանվագ դրամական օգնության դիմումների (գործերի) հաշվառման մատյանի ձևը՝ համաձայն թիվ 4 հավելվածի,
5) միանվագ դրամական օգնության վճարման ցուցակի ձևը՝ համաձայն թիվ 5 հավելվածի,
6) Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության (այսուհետ՝ նախարարություն) աշխատակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների կողմից նախարարություն ներկայացվող՝ դրամական օգնության գումարների պահանջագրի և հաշվետվության ձևերը՝ համաձայն թիվ 6 և թիվ 7 հավելվածների:
(2-րդ կետը լրաց. 31.03.2010 N 145-Ն, 12.04.2011 N 190-Ն, 26.03.2012 N 160-Ն,19.04.2013 N 196-Ն, 25.04.2014 N 258-Ն, 30.03.2015 N 184-Ն, փոփ. 18.04.2016 N 179-Ն, 15.05.2018 N 365-Ն)
21. (21-ին կետն ուժը կորցրել է 18.04.2016 N 179-Ն)
3. Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարին՝ ապահովել սույն որոշման հանրային իրազեկումը:
(3-րդ կետը փոփ. 19.04.2013 N 196-Ն, 15.05.2018 N 365-Ն)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
«06» մարտի 2009թ.
թիվ 133-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են հիշարժան օրերի կապակցությամբ միանվագ դրամական օգնության (այսուհետ՝ դրամական օգնություն) իրավունք ունեցող անձանց սոցիալական խմբերը և դրամական օգնության նշանակման ու վճարման հետ կապված հարաբերությունները:
2. Դրամական օգնության իրավունք ունի Արցախի Հանրապետությունում հաշվառված՝
1) Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ Արցախի Հանրապետության պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության և արտակարգ իրավիճակների հանրապետական գործադիր մարմիններում (այսուհետ՝ համապատասխան մարմիններ) զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձը (այսուհետ՝ հաշմանդամ զինծառայող),
2) Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ համապատասխան մարմիններում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ամուսինը, իսկ ամուսնացած չլինելու դեպքում կամ եթե ամուսինը մահացած է կամ ամուսինը չունի Արցախի Հանրապետությունում մշտական հաշվառում կամ Արցախի Հանրապետության տարածքում փաստացի չի բնակվում՝ մայրը, մոր բացակայության դեպքում՝ հայրը (այսուհետ՝ զոհված զինծառայողի ընտանիքի անդամ),
3) Հայրենական մեծ պատերազմում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով հաշմանդամ դարձած անձը, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի մարտական գործողությունների այն մասնակիցը, ով հաշմանդամ է դարձել հետագայում (այսուհետ՝ Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամ),
4) ԽՍՀՄ զինված ուժերի, պետական անվտանգության կոմիտեի և ներքին գործերի նախարարության համակարգերի (այսուհետ՝ ԽՍՀՄ զինված ուժեր) կազմում այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով հաշմանդամ դարձած անձը, ԽՍՀՄ զինված ուժերի կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած անձը, ինչպես նաև Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցելու հետևանքով հաշմանդամ դարձած անձը (այսուհետ՝ Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին հավասարեցված անձ),
5) Հայրենական մեծ պատերազմի մարտական գործողությունների մասնակիցը (այսուհետ՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակից),
5.1) ԽՍՀՄ զինված ուժերի կազմում այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցը (այսուհետ՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակցին հավասարեցված անձ),
5.2) Հայրենական մեծ պատերազմում մարտական գործողությունների ժամանակ կամ Հայրենական մեծ պատերազմում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով զոհված զինծառայողի ամուսինը (այսուհետ՝ Հայրենական մեծ պատերազմում զոհված զինծառայողի ընտանիքի անդամ),
5.3) ԽՍՀՄ զինված ուժերի կազմում այլ պետություններում մարտական գործողությունների ժամանակ կամ ԽՍՀՄ զինված ուժերի կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ամուսինը, իսկ ամուսնացած չլինելու դեպքում կամ եթե ամուսինը մահացած է՝ մայրը, մոր բացակայության դեպքում՝ հայրը (այսուհետ՝ Հայրենական մեծ պատերազմում զոհված զինծառայողի ընտանիքի անդամին հավասարեցված անձ),
6) Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքում զինծառայություն անցած, ինչպես նաև այդ ժամանակաշրջանում թիկունքում անձնազոհ աշխատանքի կամ անբասիր ծառայության համար նախկին ԽՍՀՄ հետևյալ մեդալներով պարգևատրված անձինք (այսուհետ՝ ԽՍՀՄ մեդալակիրներ)՝
ա. Ուշակովի մեդալ,
բ. Նախիմովի մեդալ,
գ. «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ,
դ. «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ,
ե. «Օդեսայի պաշտպանության համար» մեդալ,
զ. «Սևաստոպոլի պաշտպանության համար» մեդալ,
է. «Ստալինգրադի պաշտպանության համար» մեդալ,
ը. «Կիևի պաշտպանության համար» մեդալ,
թ. «Կովկասի պաշտպանության համար» մեդալ,
ժ. «Սովետական անդրբևեռի պաշտպանության համար» մեդալ,
ժա. «ՀՄՊ-ում Գերմանիայի դեմ հաղթանակի համար 1941-1945թթ.» մեդալ,
ժբ. «Ճապոնիայի դեմ հաղթանակի համար» մեդալ,
ժգ. «Աշխատանքային արիության համար» մեդալ,
ժդ. «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ,
ժե. «1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում քաջարի աշխատանքի համար» մեդալ:
(2-րդ կետը լրաց. 20.04.2009 N 222-Ն, լրաց. 10.11.2009 N 722-Ն, փոփ. 19.04.2013 N 196-Ն, փոփ., խմբ., լրաց. 18.04.2016 N 179-Ն, փոփ. 15.05.2018 N 365-Ն)
2.1. Սույն կարգի իմաստով՝ հաշմանդամ զինծառայող է համարվում նաև այն անձը, ով՝
1) հաշմանդամ է ճանաչվել համապատասխան մարմիններում զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո հինգ տարվա ընթացքում, սակայն զինվորական ծառայության ժամանակ ծագած հիվանդության, ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով.
2) հաշմանդամ է ճանաչվել համապատասխան մարմիններում զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հինգ տարի հետո, սակայն զինվորական ծառայության ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով։
(2.1-ին կետը լրաց. 18.04.2016 N 179-Ն)
2.2. Սույն կարգի իմաստով՝ զոհված զինծառայողի ընտանիքի անդամ է համարվում նաև՝
1) զինծառայությունից սահմանված կարգով արձակված և, անկախ ժամանակաշրջանից, մահացած այն անձի ընտանիքի անդամը, որի մահվան պատճառը Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ համապատասխան պետական մարմիններում զինվորական ծառայության ընթացքում ստացած վնասվածքն է, խեղումը կամ առաջացած հիվանդությունը.
2) Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ համապատասխան պետական մարմիններում զինվորական ծառայության ընթացքում ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած զինծառայողի ընտանիքի անդամը։
(2.2-րդ կետը լրաց. 18.04.2016 N 179-Ն, փոփ. 15.05.2018 N 365-Ն)
3. Երկու և ավելի դրամական օգնության իրավունք ունեցող անձին վճարվում է մեկ դրամական օգնություն: Ընդ որում վճարվում է այն դրամական օգնությունը, որի համար սահմանված է ավելի բարձր չափ:
4. Ընտանիքում դրամական օգնության իրավունք ունեցող երկու և ավելի անձանց դեպքում՝ դրամական օգնություն է նշանակվում և վճարվում յուրաքանչյուրին:
5. Սույն կարգի 2-րդ կետի 2-րդ և 5.3-րդ ենթակետերում նշված ընտանիքների բոլոր անդամների համար նշանակվում է միայն մեկ դրամական օգնություն՝ առանց բաժին առանձնացնելու իրավունքի:
(5-րդ կետը փոփ. 18.04.2016 N 179-Ն)
6. Դրամական օգնությունը նշանակվում է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության (այսուհետ՝ նախարարություն) աշխատակազմի սոցիալական ծառայության համապատասխան տարածքային գործակալության (այսուհետ՝ գործակալություն) կողմից:
(6-րդ կետը խմբ. 15.05.2018 N 365-Ն)
7. Դրամական օգնություն նշանակելու համար գրավոր դիմումի հետ քաղաքացին գործակալություն է ներկայացնում անձնագիրն ու դրա պատճենը, հանրային ծառայությունների համարանիշն ու դրա պատճենը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը կամ վավեր սոցիալական ապահովության քարտը և դրա պատճենը, ինչպես նաև սույն կարգի 2-րդ կետում նշված անձանց թվին պատկանելու փաստը հաստատող՝ հետևյալ փաստաթղթերը.
1) հաշմանդամ զինծառայողները, Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներն ու Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին հավասարեցված անձինք՝ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից տրված տեղեկանքն ու պատճենը կամ համապատասխան վկայականն ու պատճենը,
2) զոհված զինծառայողների ընտանիքների անդամները՝ զոհվելու (մահանալու) մասին զինկոմիսարիատից կամ սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված մարմիններից տրված տեղեկանքը կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու մասին դատարանի վճիռն ու դրա պատճենը, կամ մահվան պատճառական կապի մասին բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի տված տեղեկանքն ու դրա պատճենը, ինչպես նաև կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակելու համար Արցախի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող փաստաթղթերը,
3) Հայրենական մեծ պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն ու Հայրենական մեծ պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին հավասարեցված անձինք՝ Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողությունների ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվելու մասին համապատասխան տեղեկանքը,
4) Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներն ու Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին հավասարեցված անձինք՝ սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված մարմինների կողմից տրված տեղեկանքը, կամ համապատասխան վկայականն ու պատճենը, իսկ Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցելու պատճառով հաշմանդամ դարձած անձինք՝ հաշմանդամության մասին բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից տրված տեղեկանքն ու պատճենը,
5) ԽՍՀՄ մեդալակիրները՝ համապատասխան վկայականն ու պատճենը:
(7-րդ կետը փոփ. 10.11.2009 N 722-Ն, 26.01.2010 N 23-Ն, 19.04.2013 N 196-Ն, փոփ., լրաց. 18.04.2016 N 179-Ն, 15.05.2018 N 365-Ն)
8. Ներկայացված դիմումը և փաստաթղթերն ընդունելու ժամանակ գործակալության կողմից փաստաթղթերի պատճենները կնքվում են, կազմվում է դրամական օգնության գործ, որը հաշվառվում է դրամական օգնության գործերի հաշվառման մատյանում:
Զոհված զինծառայողի մորը (կամ հորը) դրամական օգնություն նշանակելու համար դրամական օգնության գործում անհրաժեշտ են նաև զոհված զինծառայողի ամուսնացած չլինելու մասին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից տրված տեղեկանքի կամ ամուսնության ու ամուսնու մահվան վկայականների պատճենների կամ Արցախի Հանրապետությունում ամուսնու հաշվառված չլինելու մասին Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից տրված համապատասխան փաստաթղթի կամ Արցախի Հանրապետության տարածքում ամուսնու փաստացի չբնակվելու մասին տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրված տեղեկանքի առկայությունը: (պարբերությունը լրաց. 10.11.2009 N 722-Ն)
(8-րդ կետը լրաց. 10.11.2009 N 722-Ն, փոփ. 15.05.2018 N 365-Ն)
81. (81-ին կետն ուժը կորցրել է 18.04.2016 N 179-Ն)
9. Տվյալ հիշարժան օրվա կապակցությամբ քաղաքացուն դրամական օգնություն է վճարվում, եթե դրա իրավունքը ծագել է մինչև տվյալ հիշարժան օրը (ներառյալ)՝ իրավունքը ծագելու օրվանից 3 ամսվա ընթացքում դիմումը և համապատասխան փաստաթղթերը ներկայացնելու դեպքում:
10. Դրամական օգնության վճարման համար անհրաժեշտ գումարների պահանջագրերը գործակալությունների կողմից նախարարություն են ներկայացվում՝
1) մայիսի 9-ի կապակցությամբ՝ մինչև ապրիլի 20-ը,
2) սեպտեմբերի 2-ի կապակցությամբ՝ մինչև օգոստոսի 20-ը,
3) դեկտեմբերի 10-ի կապակցությամբ՝ մինչև նոյեմբերի 20-ը:
(10-րդ կետը փոփ. 19.04.2013 N 196-Ն, 18.04.2016 N 179-Ն, 15.05.2018 N 365-Ն)
11. Դրամական օգնությունը վճարվում է վճարման ծառայություններ մատուցող կազմակերպության միջոցով:
12. Դրամական օգնությունը լիազորագրով չի վճարվում:
13. Նշանակված, սակայն չստացված դրամական օգնության գումարները վճարվում են հերթական հիշարժան օրվա կապակցությամբ վճարվող դրամական օգնության հետ միասին, ընդ որում՝ վճարվում է միայն չստացված վերջին հիշարժան օրվա կապակցությամբ սահմանված դրամական օգնությունը:
14. Դրամական օգնության վճարումը դադարեցվում է.
1) դրամական օգնության իրավունք տվող կարգավիճակի վերացման դեպքում,
2) ներկայացված փաստաթղթերում կեղծ (ոչ հավաստի) փաստաթղթեր հայտնաբերելու դեպքում,
3) դրամական օգնություն ստացողի մահանալու դեպքում,
4) անընդմեջ երեք հիշարժան օրվա կապակցությամբ դրամական օգնություն չստանալու դեպքում,
5) Արցախի Հանրապետության հաշվառումից հանվելու դեպքում:
(14-րդ կետը փոփ. 18.04.2016 N 179-Ն, 15.05.2018 N 365-Ն)
15. Սույն կարգի 14-րդ կետի 1-ին, 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված դեպքերում անձը (ընտանիքի անդամը) պարտավոր է դրանց մասին մեկամսյա ժամկետում տեղեկացնել գործակալությանը:
(15-րդ կետը փոփ. 15.05.2018 N 365-Ն)
16. Տվյալ հիշարժան օրվա կապակցությամբ դրամական օգնություն չի վճարվում, այսինքն՝ դադարեցվում է, եթե սույն կարգի 14-րդ կետում նշված հիմքերից մեկը առաջացել է մինչև հիշարժան օրվան նախորդող ամսվա 20-ը ներառյալ:
17. Մահվան կամ Արցախի Հանրապետության հաշվառումից հանվելու պատճառով չստացված դրամական օգնության գումարներն այլ անձի չեն վճարվում:
(17-րդ կետը փոփ. 18.04.2016 N 179-Ն, 15.05.2018 N 365-Ն)
18. Դրամական օգնություն ստանալու նոր հանգամանքներ առաջանալու դեպքում դրամական օգնության նշանակումը և վճարումը իրականացվում է սույն կարգի համաձայն և համարվում է նոր նշանակում:
19. Դրամական օգնության վճարումների վերաբերյալ գործակալությունը հաշվետվություն է ներկայացնում նախարարությանը՝ հետևյալ ժամկետներում՝
1) մայիսի 9-ի կապակցությամբ՝ մինչև հունիսի 25-ը,
2) սեպտեմբերի 2-ի կապակցությամբ՝ մինչև հոկտեմբերի 25-ը,
3) դեկտեմբերի 10-ի կապակցությամբ՝ մինչև դեկտեմբերի 30-ը:
(19-րդ կետը փոփ. 19.04.2013 N 196-Ն, 15.05.2018 N 365-Ն)
20. Քաղաքացու կողմից սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու կամ դրամական օգնության դադարեցման հիմքերի մասին չտեղեկացնելու հետևանքով ավել վճարված դրամական օգնության գումարները հետ են պահվում (ամբողջությամբ) քաղաքացուց՝ առանց ժամկետի սահմանափակման:
21. Գործակալության կամ վճարման ծառայություններ մատուցող կազմակերպության մեղքով ավել վճարված դրամական օգնության գումարները հետ են պահվում քաղաքացուց, եթե վճարման օրվանից չի անցել 1 տարուց ավելի:
(21-րդ կետը փոփ. 15.05.2018 N 365-Ն)
22. Ավել վճարված դրամական օգնության գումարի հետպահումը կատարվում է գործակալության որոշմամբ կամ դատական կարգով:
(22-րդ կետը փոփ. 15.05.2018 N 365-Ն)
23. Արցախի Հանրապետության տարածքում հաշվառման կամ փաստացի բնակության վայրը փոխվելու դեպքում քաղաքացու դրամական օգնության գործը տեղափոխվում է նոր բնակության վայրի գործակալություն՝ այդ մարմնի պահանջագրի համաձայն:
(23-րդ կետը փոփ. 15.05.2018 N 365-Ն)
24. (կետն ուժը կորցրել է 18.04.2016 N 179-Ն)
25. (կետն ուժը կորցրել է 18.04.2016 N 179-Ն)
(հավելված 1-ը լրաց. 20.04.2009 N 222-Ն, լրաց., փոփ. 10.11.2009 N 722-Ն, փոփ. 26.01.2010 N 23-Ն, 19.04.2013 N 196-Ն, փոփ., խմբ., լրաց. 18.04.2016 N 179-Ն, 15.05.2018 N 365-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
«06» մարտի 2009թ.
թիվ 133-Ն որոշման |
ՉԱՓԵՐ
ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ
1. Միանվագ դրամական օգնությունը նշանակվում և վճարվում է հետևյալ չափերով.
|
Հ/Հ |
Սոցիալական խմբերը |
Միանվագ դրամական օգնության չափը (ՀՀ դրամ)՝ |
|
մայիսի 9-ի կապակցությամբ |
սեպտեմբերի 2-ի կապակցությամբ |
դեկտեմբերի 10-ի կապակցությամբ |
|
1. |
Հաշմանդամ զինծառայողներ |
10 000 |
10 000 |
10 000 |
|
2. |
Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ |
16 000 |
16 000 |
16 000 |
|
3. |
Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներ |
100 000 |
16 000 |
16 000 |
|
4. |
Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին հավասարեցված անձինք |
50 000 |
16 000 |
16 000 |
|
5. |
Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ |
100 000 |
13 000 |
13 000 |
|
6. |
Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին հավասարեցված անձինք |
50 000 |
13 000 |
13 000 |
|
7. |
Հայրենական մեծ պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ |
100 000 |
11 000 |
11 000 |
|
8. |
Հայրենական մեծ պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին հավասարեցված անձինք |
50 000 |
11 000 |
11 000 |
|
9. |
ԽՍՀՄ մեդալակիրներ |
11 000 |
11 000 |
11 000 |
(1-ին կետը խմբ. 18.04.2016 N 179-Ն)
2. Զոհված զինծառայողների և Հայրենական մեծ պատերազմում զոհվածների ընտանիքների այն անդամները, որոնք ունեցել են երկու զոհ՝ միանվագ դրամական օգնության իրավունք ունեն սահմանված չափի կրկնապատիկի, իսկ երեք զոհ ունեցողները՝ եռապատիկի չափով:
(հավելված 2-ը խմբ. 18.04.2016 N 179-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 21
ԼՂՀ կառավարության
«06» մարտի 2009թ.
թիվ 133-Ն որոշման |
ՉԱՓԵՐ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 9-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՄԻԱՆՎԱԳ
ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ
(Հավելված 21-ը ուժը կորցրել է 18.04.2016 N 179-Ն)
| |
Հավելված 22
ԼՂՀ կառավարության
«6» մարտի 2009թ.
թիվ 133-Ն որոշման |
ՉԱՓԵՐ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 9-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՄԻԱՆՎԱԳ
ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ
(Հավելված 22-ը ուժը կորցրել է 18.04.2016 N 179-Ն)
| |
Հավելված 23
ԼՂՀ կառավարության
«6» մարտի 2009թ.
թիվ 133-Ն որոշման |
Չ Ա Փ Ե Ր
2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 9-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՄԻԱՆՎԱԳ
ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ
(Հավելված 23-ը ուժը կորցրել է 18.04.2016 N 179-Ն)
| |
Հավելված 24
ԼՂՀ կառավարության
«6» մարտի 2009թ.
թիվ 133-Ն որոշման |
Չ Ա Փ Ե Ր
2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 9-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՄԻԱՆՎԱԳ
ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ
(Հավելված 24-ը ուժը կորցրել է 18.04.2016 N 179-Ն)
| |
Հավելված 25
ԼՂՀ կառավարության
«6» մարտի 2009թ.
թիվ 133-Ն որոշման |
Չ Ա Փ Ե Ր
2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 9-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՄԻԱՆՎԱԳ
ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ
(Հավելված 25-ը ուժը կորցրել է 18.04.2016 N 179-Ն))
| |
Հավելված 26
ԼՂՀ կառավարության
«6» մարտի 2009թ.
թիվ 133-Ն որոշման |
Չ Ա Փ Ե Ր
2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 9-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ
(Հավելված 26-ը ուժը կորցրել է 18.04.2016 N 179-Ն))
| |
Հավելված 3
ԼՂՀ կառավարության
«06» մարտի 2009թ.
թիվ 133-Ն որոշման |
| ________________________________________________________________ |
|
(գործակալությունը) |
| Քաղ. ____________________________________________________________ |
|
(անունը, հայրանունը, ազգանունը) |
| Բնակության վայրը _________________________________________________ |
|
(հաշվառման կամ փաստացի բնակության վայրը՝ ընդգծել) |
| ___________________________________________հեռ. __________________ |
| Անձնագրի սերիան և համարը _______, կոդը______ծննդյան ամսաթիվը _____ |
|
Հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ
չստանալու մասին տեղեկանքի կամ վավեր սոցիալական ապահովության քարտի համարը
___________________________________ |
|
ԴԻՄՈՒՄ |
|
Խնդրում եմ ինձ նշանակել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009
թվականի մարտի 6-ի N 133-Ն որոշմամբ սահմանված՝ հիշարժան օրերի կապակցությամբ
տրվող միանվագ դրամական օգնություն՝ որպես |
| _________________________________________________________________ |
|
(նշել սոցիալական խումբը) |
|
Դիմումին կից ներկայացվող փաստաթղթեր. |
|
փաստաթուղթը |
քանակը |
|
1. |
|
|
2. |
|
|
3. |
|
|
4. |
|
|
5. |
|
|
6. |
|
|
7. |
|
Այլ գործակալությունից միանվագ դրամական օգնություն չեմ ստանում, ստանում եմ (ընդգծել):
Տեղյակ եմ, որ միանվագ դրամական օգնության դադարեցման հիմքերի առաջացման մասին մեկամսյա ժամկետում պարտավոր եմ տեղեկացնել գործակալությանը:
| Դիմող՝ |
_________________ |
________________ |
| |
(ստորագրությունը) |
(ազգանունը) |
| |
«___» |
_________20___ թ |
| .................................................................................................. |
| Դիմումի (գործի) հաշվառման համարը _______ |
ամսաթիվը |
_______________ |
| Գործակալության աշխատակից |
____________ |
_______________ |
| |
(ստորագրությունը) |
(ազգանունը) |
(Հավելված 3-ը փոփ., լրաց. 18.04.2016 N 179-Ն, 15.05.2018 N 365-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 4
ԼՂՀ կառավարության
«06» մարտի 2009թ.
թիվ 133-Ն որոշման |
ՁԵՎ
ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ (ԳՈՐԾԵՐԻ) ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ
1. Միանվագ դրամական օգնության դիմումների (գործերի) հաշվառման մատյանը բաղկացած է A 4 չափսի՝ հետևյալ բովանդակությամբ 50 թերթից.
|
ՀՀ |
Ազգանունը, անունը, հայրանունը |
Անձնագրի սերիան և համարը |
Հանրային ծառայությունների համարանիշը
կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի կամ վավեր սոցիալական ապահովության քարտի համարը |
Հաշվառման կամ փաստացի բնակության վայրը |
Դիմելու ամսաթիվը |
Գործի համարը (առանց կոդերի) |
Կարգադրության համարը և ամսաթիվը |
Միանվագ դրամական օգնության չափը |
Նշումներ |
| |
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
(1-ին կետը փոփ. 18.04.2016 N 179-Ն)
2. Միանվագ դրամական օգնության դիմումների (գործերի) հաշվառման մատյանի շապիկն ունի հետևյալ տեսքը.
|
| __________________________ |
________________ |
|
գործակալության անվանումը |
կոդը |
|
ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ (ԳՈՐԾԵՐԻ)
ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ |
|
Մատյանը վարելու ժամանակահատվածը. |
|
| սկիզբը «____» ____________ 20___ թ. |
վերջը «___»___________ 20___ թ. |
|
(Հավելված 4-ը փոփ. 18.04.2016 N 179-Ն, փոփ., լրաց. 15.05.2018 N 365-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 5
ԼՂՀ կառավարության
«06» մարտի 2009թ.
թիվ 133-Ն որոշման |
|
|
ՎՃԱՐՄԱՆ ՑՈՒՑԱԿ |
| (էջ՝_____ , ընդամենը՝___________ էջ) |
| 20____ թ.________________________________ |
| կապակցությամբ տրվող միանվագ դրամական օգնության |
| (գործակալությունը՝ ________________________) | |
|
|
ԱՆԴՈՐՐԱԳԻՐ |
| (էջ՝____ , ընդամենը՝_______ էջ) |
| 20_____ թ.__________________ |
| կապակցությամբ տրվող միանվագ դրամական օգնության վճարման ցուցակի |
| (գործակալությունը՝ _______) | |
|
ՀՀ |
Բնակության վայրը |
Անուն, ազգանուն |
Գործի համարը |
Անձնագրի սերիան և համարը |
Միանվագ դրամական օգնության գումարը |
Ստորագրու-թյունը |
|
|
ՀՀ |
Գործի համարը |
Միանվագ դրամական օգնության գումարը |
Փոստատարի ստորագրությունը |
|
1 |
|
|
|
|
|
|
|
|
1 |
|
|
|
|
2 |
|
|
|
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
3 |
|
|
|
|
|
|
|
|
3 |
|
|
|
|
4 |
|
|
|
|
|
|
|
|
4 |
|
|
|
|
5 |
|
|
|
|
|
|
|
|
5 |
|
|
|
|
6 |
|
|
|
|
|
|
|
|
6 |
|
|
|
|
7 |
|
|
|
|
|
|
|
|
7 |
|
|
|
|
Ընդամենը՝ ______հոգի__________, դրամ
Գործակալության պետ__________ ___________________
Գլխավոր հաշվապահ_______________ ______________ Կ.Տ. |
|
|
Ընդամենը՝ հոգի,__________դրամ Վճարված է հոգու,_________դրամ |
(Հավելված 5-ը փոփ. 15.05.2018 N 365-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 6
ԼՂՀ կառավարության
«06» մարտի 2009թ.
թիվ 133-Ն որոշման |
ՊԱՀԱՆՋԱԳԻՐ
20__ թվականին ______________կապակցությամբ վճարվելիք միանվագ դրամական օգնության
(գործակալությունը՝ ___________)
|
Հ/Հ |
Սոցիալական խումբը |
Նախորդ հիշարժան օրվա ֆինանսավորումը |
Վճարված է նախորդ հիշարժան օրը |
Մնացորդը (ՀՀ դրամ) |
Ընթացիկ հիշարժան օրվա պահան-ջարկը |
Ենթակա է ֆինանսավորման (ՀՀ դրամ) |
|
հոգի |
ՀՀ դրամ |
հոգի |
ՀՀ դրամ |
| |
1 |
2 |
3 |
4 |
5=2-4 |
6 |
7 |
8=7-5 |
|
1. |
Հաշմանդամ զինծառայողներ |
|
|
|
|
|
|
|
|
2.
|
Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ |
|
|
|
|
|
|
|
|
3.
|
Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներ |
|
|
|
|
|
|
|
|
4.
|
Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին հավասարեցված անձինք |
|
|
|
|
|
|
|
|
5.
|
Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ |
|
|
|
|
|
|
|
|
6.
|
Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին հավասարեցված անձինք |
|
|
|
|
|
|
|
|
7.
|
Հայրենական մեծ պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ |
|
|
|
|
|
|
|
|
8.
|
Հայրենական մեծ պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին հավասարեցված անձինք |
|
|
|
|
|
|
|
|
9. |
ԽՍՀՄ մեդալակիրներ |
|
|
|
|
|
|
|
| |
Ընդամենը |
|
|
|
|
|
|
|
| |
Վճարման ծառայությունների վարձավճարը |
|
|
|
|
|
|
|
| |
ԸՆԴՀԱՆՈՒՐԸ |
|
|
|
|
|
|
|
(Հավելված 6-ը խմբ. 18.04.2016 N 179-Ն, փոփ. 15.05.2018 N 365-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 7
ԼՂՀ կառավարության
«06» մարտի 2009թ.
թիվ 133-Ն որոշման |
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
20___ թվականին ________ կապակցությամբ վճարված միանվագ դրամական օգնության
(գործակալությունը՝ _________________)
|
Հ/Հ |
Սոցիալական խումբը |
Նախորդ ֆինանսավորման մնացորդը (ՀՀ դրամ) |
Ընթացիկ ֆինանսավորումը (ՀՀ դրամ) |
Ընդամենը (ՀՀ դրամ) |
Վճարված է |
Մնացորդը (ՀՀ դրամ) |
|
հոգի |
ՀՀ դրամ |
| |
1 |
2 |
3 |
4=2+3 |
5 |
6 |
7=4-6 |
|
1. |
Հաշմանդամ զինծառայողներ |
|
|
|
|
|
|
|
2. |
Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ |
|
|
|
|
|
|
|
3. |
Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներ |
|
|
|
|
|
|
|
4. |
Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին հավասարեցված անձինք |
|
|
|
|
|
|
|
5. |
Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ |
|
|
|
|
|
|
|
6. |
Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին հավասարեցված անձինք |
|
|
|
|
|
|
|
7.
|
Հայրենական մեծ պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ |
|
|
|
|
|
|
|
8.
|
Հայրենական մեծ պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին հավասարեցված անձինք |
|
|
|
|
|
|
|
9. |
ԽՍՀՄ մեդալակիրներ |
|
|
|
|
|
|
| |
Ընդամենը |
|
|
|
|
|
|
| |
Վճարման ծառայությունների վարձավճարը |
|
|
|
|
|
|
| |
ԸՆԴՀԱՆՈՒՐԸ |
|
|
|
|
|
|
(Հավելված 7-ը խմբ. 18.04.2016 N 179-Ն, փոփ. 15.05.2018 N 365-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |