Համարը 
N 365-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2018.06.01/09(349)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
15.05.2018
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
15.05.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
02.06.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 մայիսի 2018թ.

N 365-Ն

 ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին և Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-103-Ն հրամանագրին համապատասխան՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 6-ի «Միանվագ դրամական օգնության մասին» N 133-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման 1-ին կետի «պետական բյուջեի» բառերից առաջ, որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 2-րդ, 2.2-րդ, 7-րդ կետերում, 8-րդ կետի «ամուսնու հաշվառված» բառերից առաջ, «տարածքում» բառից առաջ, 14-րդ, 17-րդ, 23-րդ կետերում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Արցախի Հանրապետություն» բառերով և դրանց հոլովաձևերով.

2) որոշման 2-րդ կետի 6-րդ ենթակետում «տարածքային մարմնի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության (այսուհետ՝ նախարարություն) աշխատակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների կողմից» բառերով.

3) որոշման 3-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարներին ու Ստեփանակերտի քաղաքապետին» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարին» բառերով.

4) որոշմամբ հաստատված՝

ա. թիվ 1 հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Դրամական օգնությունը նշանակվում է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության (այսուհետ՝ նախարարություն) աշխատակազմի սոցիալական ծառայության համապատասխան տարածքային գործակալության (այսուհետ՝ գործակալություն) կողմից:»,

բ. թիվ 1 հավելվածի 7-րդ կետում «մասին տեղեկանքը» բառերից հետո լրացնել «կամ վավեր սոցիալական ապահովության քարտը և դրա պատճենը» բառերը,

գ. թիվ 1 հավելվածի 7-8-րդ, 15-րդ, 19-րդ, 21-23-րդ կետերում, թիվ 3, թիվ 4, թիվ 5, թիվ 6, թիվ 7 հավելվածներում «տարածքային մարմին» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «գործակալություն» բառով և դրա հոլովաձևերով,

դ. թիվ 1 հավելվածի 8-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության» բառերով,

ե. թիվ 1 հավելվածի 10-րդ կետում «տարածքային մարմինների» բառերը փոխարինել «գործակալությունների» բառով,

զ. թիվ 1 հավելվածի 10-րդ, 19-րդ կետերից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի» բառերը,

է. թիվ 3, թիվ 4 հավելվածներում «տեղեկանքի» բառից հետո լրացնել «կամ վավեր սոցիալական ապահովության քարտի» բառերը,

ը. թիվ 5 հավելվածում «ղեկավար» բառը փոխարինել «պետ» բառով:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 22-ի «Ամենամսյա դրամական օժանդակություն սահմանելու մասին» N 828-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման 1-ին, 4-րդ կետերում, որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 2-րդ կետում, 4-րդ կետի 3-րդ ենթակետում, 5-6-րդ, 12-րդ, 16-րդ կետերում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Արցախի Հանրապետություն» բառերով և դրանց հոլովաձևերով.

2) որոշման 3-րդ կետի 5-րդ ենթակետում «տարածքային մարմնի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության (այսուհետ՝ նախարարություն) աշխատակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների կողմից» բառերով.

3) որոշման 5-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարներին ու Ստեփանակերտի քաղաքապետին» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարին» բառերով.

4) որոշմամբ հաստատված՝

ա. թիվ 1 հավելվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Դրամական օժանդակությունը նշանակվում է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության (այսուհետ՝ նախարարություն) աշխատակազմի սոցիալական ծառայության համապատասխան տարածքային գործակալության (այսուհետ՝ գործակալություն) կողմից:»,

բ. թիվ 1 հավելվածի 4-րդ, 8-րդ, 12-13-րդ, 15-16-րդ կետերում, թիվ 2, թիվ 3, թիվ 4, թիվ 5 հավելվածներում «տարածքային մարմին» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «գործակալություն» բառով և դրա հոլովաձևերով,

գ. թիվ 1 հավելվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) հանրային ծառայությունների համարանիշը և դրա պատճենը կամ վավեր սոցիալական ապահովության քարտը և դրա պատճենը կամ Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից տրված՝ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը,»,

դ. թիվ 1 հավելվածի 14-րդ կետում «տարածքային մարմինների» բառերը փոխարինել «գործակալությունների» բառով, իսկ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության» բառերը հանել,

ե. թիվ 2 հավելվածում «Սոցիալական քարտի համարը» բառերը փոխարինել «Հանրային ծառայությունների համարանիշը կամ վավեր սոցիալական ապահովության քարտի համարը» բառերով, իսկ «ԼՂՀ» հապավումը՝ «Արցախի Հանրապետության» բառերով,

զ. թիվ 3 հավելվածում «Սոցիալական քարտի համարը կամ նշում՝ սոցիալական քարտ չունենալու» բառերը փոխարինել «Հանրային ծառայությունների համարանիշը կամ վավեր սոցիալական ապահովության քարտի համարը կամ նշում՝ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու» բառերով,

է. թիվ 4, թիվ 5 հավելվածներում «ղեկավար» բառը փոխարինել «պետ» բառով:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 22-ի «Բնաիրային օգնության տրամադրման կարգը սահմանելու մասին» N 140-Ն որոշմամբ սահմանված հավելվածի՝

1) 1-ին կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության համակարգում գործող կազմակերպությունների (այսուհետ՝ կազմակերպություն) միջոցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության (այսուհետ՝ նախարարություն) համակարգում գործող կազմակերպությունների (այսուհետ՝ կազմակերպություն) միջոցով Արցախի Հանրապետության» բառերով.

2) 5-րդ կետից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության» բառերը:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 31-ի «Զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման ծախսերի հատուցման կարգը սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 26-ի N 256 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 333-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման 2-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման» բառերով.

2) որոշմամբ հաստատված հավելվածի՝

ա. 2-րդ կետում, 5-րդ կետի 2-րդ պարբերության 2-րդ ենթակետում, 6-րդ կետի 2-րդ պարբերության 3-րդ ենթակետի «մշտապես» բառից առաջ, 4-րդ ենթակետում, 9-րդ, 12-րդ կետերում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Արցախի Հանրապետություն» բառերով և դրանց հոլովաձևերով,

բ. 5-րդ կետի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Դրամական հատուցումը նշանակվում է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության (այսուհետ՝ լիազոր մարմին) աշխատակազմի սոցիալական ծառայության համապատասխան տարածքային գործակալության (այսուհետ՝ գործակալություն) պետի կարգադրությամբ՝ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի՝ Արցախի Հանրապետությունում մշտական հաշվառում ունեցող հետևյալ անդամներից մեկին՝»,

գ. 6-8-րդ, 10-12-րդ կետերում «իրավասու մարմին» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «գործակալություն» բառով և դրա հոլովաձևերով,

դ. 6-րդ կետի 1-ին պարբերության 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) հանրային ծառայությունների համարանիշը և դրա պատճենը կամ վավեր սոցիալական ապահովության քարտը և դրա պատճենը կամ Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից տրված՝ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը,»,

ե. 6-րդ կետի 2-րդ պարբերության 3-րդ ենթակետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության» բառերով,

զ. 8-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն (այսուհետ՝ լիազոր մարմին)» բառերը փոխարինել «լիազոր մարմին» բառերով,

է. 9-րդ կետում «իրավասու մարմիններ» բառերի հոլովաձևերը փոխարինել «գործակալություններ» բառի հոլովաձևերով:

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 6-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին առողջարանային բուժման և հանգստյան տների ուղեգրերի ձեռքբերման և դրանք քաղաքացիներին հատկացնելու կարգերը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 18-ի N 228 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 509-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման վերնագրի «պետական» բառից առաջ, 1-ին կետում, որոշմամբ հաստատված N 1 հավելվածի վերնագրում, 1-ին, 6-րդ կետերում, որոշմամբ հաստատված N 2 հավելվածի վերնագրում, 1-ին, 3-րդ, 6-րդ կետերում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Արցախի Հանրապետություն» բառերով և դրանց հոլովաձևերով.

2) որոշման 2-րդ կետում, որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 2-րդ կետում, որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 2-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման» բառերով.

3) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի՝

ա. 4-րդ կետում «սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային պետական մարմիններին (այսուհետ՝ տարածքային մարմին)» բառերը փոխարինել «նախարարության աշխատակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալություններին (այսուհետ՝ գործակալություն)» բառերով,

բ. 5-րդ, 13-րդ կետերում, 14-րդ կետի «տեղեկանք» բառից առաջ, 15-րդ կետում «տարածքային մարմին» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «գործակալություն» բառով և դրա հոլովաձևերով,

գ. 6-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) հանրային ծառայությունների համարանիշը և դրա պատճենը կամ վավեր սոցիալական ապահովության քարտը և դրա պատճենը կամ Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից տրված՝ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը:»,

դ. 10.1-ին կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով՝ նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարի հրամանով՝ նախարարության աշխատակազմի ընտանիքների կարիքավորության գնահատման և սոցիալական աջակցության վարչության» բառերով,

ե. 14-րդ կետում «Տարածքային մարմիններից» բառերը փոխարինել «Գործակալություններից» բառով.

4) որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 6-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) հանրային ծառայությունների համարանիշը և դրա պատճենը կամ վավեր սոցիալական ապահովության քարտը և դրա պատճենը կամ Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից տրված՝ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը.»:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

 

           

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ