Համարը 
N 333-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2011.06.11/10(172)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
31.05.2011
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
31.05.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
12.06.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 
18.12.2021

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ, ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ, ՏԱՊԱՆԱՔԱՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 256 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«31» մայիսի 2011թ.

N 333-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ, ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ, ՏԱՊԱՆԱՔԱՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 256 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 40-րդ, «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածներին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման ծախսերի հատուցման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման կատարման վերահսկողության և կառավարման լիազորությունները վերապահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին` մեկամսյա ժամկետում հաստատել սույն որոշման հավելվածի 6-րդ կետի 1-ին ենթակետում նշված դիմումի, 7-րդ կետի 5-րդ ենթակետում նշված դիմումների հաշվառման մատյանի և 7-րդ ենթակետում նշված դրամական հատուցման համառոտ համակարգչային գործի ձևերը:

4. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 26-ի «Զինծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի փոխհատուցման մասին» N 256 որոշումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված  

 ԼՂՀ կառավարության

«31» մայիսի 2011թ.

N 333-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ, ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ, ՏԱՊԱՆԱՔԱՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված` զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման ծախսերի հատուցման (այսուհետ` դրամական հատուցում) հետ կապված հարաբերությունները:

2. Դրամական հատուցում ստանալու իրավունք ունեն`

1) հուղարկավորության ծախսերի համար`

ա. վարժական հավաքների և զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքները,

բ. ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մահացած ճանաչված զինծառայողների ընտանիքները,

2) գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման (այսուհետ` գերեզմանի բարեկարգում) ծախսերի համար՝

ա. վարժական հավաքների և զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքները,

բ. ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մահացած ճանաչված զինծառայողների ընտանիքները,

գ. զինծառայությունից սահմանված կարգով արձակված և հետագայում մահացած այն զինծառայողների ընտանիքները, որոնց մահվան պատճառը ծառայության ընթացքում ստացած հիվանդությունը, վնասվածքը կամ խեղումն է,

դ. հաշմանդամության կենսաթոշակ ստացած և մահացած զինծառայողների ընտանիքները,

ե. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով ստացած վնասվածքների, խեղումների, առաջացած հիվանդությունների պատճառով հաշմանդամության կենսաթոշակ ստացած և մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը մահացած զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) ընտանիքները:

3. Սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունում նշված ընտանիքներին դրամական հատուցումը կատարվում է սույն կարգի 4-րդ կետով նախատեսված չափով` խորհրդանշական գերեզման կառուցելու համար:

4. Դրամական հատուցման չափերն են`

 

 

զինծառայողի զոհվելու

 (մահանալու) ժամանակը

հուղարկավորության

ծախսերի հատուցում

 (հազար դրամ)

գերեզմանի բարեկարգման

ծախսերի հատուցում

 (հազար դրամ)

1)

մինչև 31.12.2000թ.

-

200.0

2)

01.01.2001թ. - 31.12.2006թ.

225.0

450.0

3)

սկսած 01.01.2007թ.

700.0

1400.0

 

5. Դրամական հատուցումը նշանակվում է Ստեփանակերտի քաղաքապետարանի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանի վարչակազմի սոցիալական հարցերով զբաղվող ստորաբաժանման (այսուհետ` իրավասու մարմին) ղեկավարի կարգադրությամբ` զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշտական հաշվառում ունեցող հետևյալ անդամներից մեկին`

1) ամուսնուն, կամ

2) հուղարկավորությունը կատարած հարազատներից մեկին (ծնող, զավակ, եղբայր, քույր, պապ, տատ և այլ )՝ ամուսնու բացակայության դեպքում:

Սույն կարգի իմաստով՝ ամուսնու բացակայություն է համարվում, եթե`

1) զոհված (մահացած) զինծառայողը ամուսնացած չէր, կամ

2) զոհված (մահացած) զինծառայողի ամուսինը մահացած է, կամ չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշտական հաշվառում կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում տվյալ պահին փաստացի չի բնակվում:

6. Դրամական հատուցում նշանակելու համար սույն կարգի 5-րդ կետում նշված անձն իր մշտական հաշվառման վայրը սպասարկող իրավասու մարմին է ներկայացնում`

1) գրավոր դիմում,

2) անձնագիրը և պատճենը,

3) սոցիալական ապահովության քարտը և պատճենը կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կողմից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված` սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքը,

4) զոհված (մահացած) զինծառայողի հետ իր ազգակցական կապը հաստատող փաստաթուղթը (ծննդյան վկայական կամ ամուսնության վկայական կամ այլ ) և պատճենը,

5) զոհված (մահացած) զինծառայողի մահվան վկայականը և պատճենը,

6) զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ անհայտ կորած համարվելու հանգամանքների մասին զինկոմիսարիատի կողմից տրված տեղեկանքը, իսկ մահացած ճանաչված զինծառայողի դեպքում` նրան մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճռի պատճենը,

7) իր բնակության վայրի և ընտանիքի կազմի մասին տեղեկանքը:

Զոհված (մահացած) զինծառայողի հարազատին դրամական հատուցում նշանակելու համար նրա կողմից սույն կետի առաջին պարբերության մեջ նշված փաստաթղթերից բացի ներկայացվում է զոհված (մահացած) զինծառայողի հուղարկավորությունը կատարելու հանգամանքը հաստատող փաստաթուղթը, ինչպես նաև`

1) քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնից` զոհված (մահացած) զինծառայողի` ամուսնացած չլինելու մասին (զոհվելու (մահանալու) պահի դրությամբ ամուսնական տարիք ունենալու դեպքում) տեղեկանքը, կամ

2) զոհված (մահացած) զինծառայողի ամուսնության վկայականն ու պատճենը, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողի ամուսնու մահվան վկայականն ու պատճենը, կամ

3) զոհված (մահացած) զինծառայողի ամուսնու` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշտապես հաշվառված չլինելու մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կողմից տրված փաստաթուղթը, կամ

4) զոհված (մահացած) զինծառայողի ամուսնու` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում տվյալ պահին փաստացի չբնակվելու մասին տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրված փաստաթուղթը:

Մահացած ճանաչված զինծառայողի ընտանիքին դրամական հատուցում նշանակելու համար ներկայացվում է նաև զինծառայողին մահացած ճանաչելու մասին դատարանի վճռի պատճենը:

7. Ներկայացված դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելու ժամանակ իրավասու մարմնում`

1) փաստաթղթերի պատճենները համադրվում են բնօրինակների հետ,

2) դիմումում լրացված տվյալները համեմատվում են անձնագրի և այլ փաստաթղթերի տվյալների հետ,

3) պատճենների վրա կատարվում է «իսկականի հետ ճիշտ է» գրառումը, ստորագրվում և կնքվում,

4) զինծառայողի մահվան վկայականի բնօրինակի դարձերեսը կնքվում է, կատարվում «հաշվառված է հուղարկավորության և գերեզմանի բարեկարգման ծախսերի հատուցման համար» կամ «հաշվառված է գերեզմանի բարեկարգման ծախսերի հատուցման համար» գրառումներից մեկը, թվագրվում, ստորագրվում, և ներկայացված մյուս փաստաթղթերի բնօրինակների հետ վերադարձվում դիմողին,

5) դիմումը հաշվառվում է դիմումների հաշվառման մատյանում,

6) ստեղծվում է դրամական հատուցման գործ, որին տրվում է լիազոր մարմնի կողմից հաստատված` իրավասու մարմնի կոդից և դիմումի հերթական համարից բաղկացած համար,

7) ստեղծվում է դրամական հատուցման համառոտ համակարգչային գործ:

8. Յուրաքանչյուր ամսվա ընթացքում ստեղծված գործերի հիման վրա, մինչև տվյալ ամսվա 25-ը, իրավասու մարմինը կազմում է զոհված (մահացած) զինծառայողների ցուցակը, որոնց ընտանիքներին նախատեսվում է դրամական հատուցում վճարել, և այն ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն (այսուհետ` լիազոր մարմին)՝ կցելով դրամական հատուցման համառոտ համակարգչային գործ(եր)ը՝ էլեկտրոնային կրիչով£ Ցուցակում նշվում են զոհված (մահացած) զինծառայողի անունը, ազգանունը, մահվան տարեթիվը և մահվան վկայականի համարը (անհայտ կորած զինծառայողի դեպքում` անհայտ կորած համարվելու հանգամանքների մասին զինկոմիսարիատի կողմից տրված տեղեկանքի տարեթիվը և համարը), զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի` դրամական հատուցում ստացող անդամի անունը, ազգանունը, անձնագրի համարը, յուրաքանչյուր զոհված (մահացած) զինծառայողի մասով` դրամական հատուցման ենթակա գումարի չափը:

9. Լիազոր մարմինը`

1) ստուգում և ամփոփում է իրավասու մարմիններից ստացված` սույն կարգի 8-րդ կետում նշված տվյալները, կազմում ընդհանուր ֆինանսավորման հայտ և ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն,

2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությունից դրամական միջոցները ստանալուց հետո դրանք փոխանցում է իրավասու մարմինների անվանմամբ գանձապետական հաշիվներին,

3) իրավասու մարմիններից ստացված` դրամական հատուցման համառոտ համակարգչային գործերի հիման վրա ստեղծում է դրամական հատուցման գործերի միասնական համակարգչային շտեմարան:

10. Դրամական հատուցման վճարումները, համապատասխան պայմանագրերի հիման վրա, իրականացվում են «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերության մասնաճյուղերի միջոցով` իրավասու մարմնի կողմից կազմված վճարացուցակներով, որում նշվում են նաև սույն կարգի 8-րդ կետում նշված ցուցակի տվյալները:

11. Յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո, մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 20‑ը, իրավասու մարմինը եռամսյակի ընթացքում ստացված և վճարված գումարների մասին «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերության համապատասխան մասնաճյուղի կողմից ներկայացրած տեղեկությունները տրամադրում է լիազոր մարմնին:

12. Դրամական հատուցման գործում կեղծ (ոչ հավաստի) փաստաթղթեր հայտնաբերելու դեպքում կամ իրավասու մարմնի աշխատողի մեղքով ավել վճարված դրամական հատուցման գումարները հետ են գանձվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ