ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ
ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Արցախի Հանրապետության օրենքի 63-րդ հոդվածի 10-րդ, 68-րդ հոդվածի 1-ին և 69-րդ հոդվածի 1-ին մասերին ու «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 22-ի «Զինծառայողների պարտադիր պետական ապահովագրական գումարների չափերի և վճարման կարգի մասին» N 222 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ԿԱՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՏՐՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
2) որոշման նախաբանում ««Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի» բառերը փոխարինել ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Արցախի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 1-ին մասի» բառերով.
3) որոշման 1-ին կետի՝
ա. 1-ին պարբերությունում «զինծառայողների պարտադիր պետական ապահովագրական գումարների» բառերը փոխարինել «ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ կամ զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին տրվող դրամական աջակցության» բառերով,
բ. 2-րդ պարբերությունում «պարտադիր պետական ապահովագրական գումարներ է հատկացվում» բառերը փոխարինել «դրամական աջակցություն է տրվում» բառերով,
գ. 3-4-րդ պարբերություններում «Պարտադիր պետական ապահովագրական գումարը» բառերը փոխարինել «Դրամական աջակցությունը» բառերով,
դ. 3-րդ պարբերությունում «ապահովագրական դեպքի պահին գործող չափով, իսկ հաշմանդամության դեպքում՝ նաև հաշվի առնելով» բառերը փոխարինել «զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ հաշմանդամ դառնալու պահին գործող չափով՝ ընդ որում հաշմանդամության դեպքում հաշվի է առնվում» բառերով.
4) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սահմանել ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ կամ զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին դրամական աջակցություն տալու կարգը՝ համաձայն հավելվածի:».
5) որոշմամբ հաստատված կարգի՝
ա. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ԿԱՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳ»,
բ. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն կարգով կարգավորվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Արցախի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ կամ զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին դրամական աջակցություն տալու հետ կապված հարաբերությունները:»,
գ. 2-րդ կետում «Պարտադիր պետական ապահովագրական գումարները (այսուհետև՝ ապահովագրական գումար) նշանակվում և վճարվում են» բառերը փոխարինել «Դրամական աջակցությունը նշանակվում և տրվում է» բառերով,
դ. 3-րդ, 7-րդ կետերում «Ապահովագրական գումար» բառերը փոխարինել «Դրամական աջակցություն» բառերով,
ե. 4-րդ կետում «ապահովագրական գումարները տրվում են» բառերը փոխարինել «դրամական աջակցությունը տրվում է» բառերով,
զ. 5-րդ, 8-րդ, 10-11-րդ կետերում «ապահովագրական գումարները» բառերը փոխարինել «դրամական աջակցությունը» բառերով,
է. 71 -ին կետում «Ապահովագրական գումարը» բառերը փոխարինել «Դրամական աջակցություն» բառերով:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 14-ի «Սոցիալապես անապահով քաղաքացիներին նյութական օգնություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 61 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման 2-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության» բառերով.
2) որոշմամբ հաստատված հավելվածի՝
ա. 1-ին կետի 1-ին պարբերությունում «ԼՂՀ» հապավումը փոխարինել «Արցախի Հանրապետության» բառերով, իսկ 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին, ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին օգնություն է տրամադրվում սույն կարգին և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Արցախի Հանրապետության օրենքի 63-րդ հոդվածի 10-րդ մասին համապատասխան:»,
բ. 2-րդ կետում «ԼՂՀ» հապավումը փոխարինել «Արցախի Հանրապետության» բառերով, իսկ ««Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» բառերը՝ ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» բառերով,
գ. 3-րդ կետում «ԼՂՀ» հապավումը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերով:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 31-ի «Զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման ծախսերի հատուցման կարգը սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 26-ի N 256 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 333-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման վերնագրում «ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ, ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ, ՏԱՊԱՆԱՔԱՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ» բառերը փոխարինել «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ, ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ, ՏԱՊԱՆԱՔԱՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԸ ՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ» բառերով.
2) որոշման նախաբանում ««Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 40-րդ» բառերը փոխարինել ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Արցախի Հանրապետության օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասին» բառերով, իսկ «հոդվածներին» բառը՝ «հոդվածին» բառով.
3) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սահմանել զինվորական ծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը հատուցելու կարգը և չափերը՝ համաձայն հավելվածի:».
4) որոշմամբ հաստատված հավելվածի՝
ա. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ, ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ, ՏԱՊԱՆԱՔԱՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԸ ՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ»,
բ. 1-ին կետում ««Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը փոխարինել ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Արցախի Հանրապետության» բառերով, իսկ «սահմանված՝» բառից հետո լրացնել «զինվորական ծառայության ժամանակ» բառերը,
գ. 2-րդ կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերությունում «զինծառայությունից» բառը փոխարինել «զինվորական ծառայությունից» բառերով, «պատճառը» բառից հետո լրացնել «զինվորական» բառը, իսկ «դ» պարբերությունում «կենսաթոշակ ստացած» բառերը փոխարինել «զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող» բառերով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |