Համարը 
N 222
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
22.08.2001
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
22.08.2001
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2002
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ԿԱՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՏՐՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

“22” օգոստոսի 2001թ.

N 222

 ք.Ստեփանակերտ

 

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ԿԱՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՏՐՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 20.05.19 N 379-Ն)

 

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Արցախի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 20.05.19 N 379-Ն)

1. Սահմանել ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ կամ զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին տրվող դրամական աջակցության հետևյալ չափերը.

ա) ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զինծառայողների զոհվելու (մահանալու) դեպքում` երկու միլիոն ՀՀ դրամի չափով,

բ) զինվորական ծառայության ընթացքում զինծառայողների զոհվելու (մահանալու) դեպքում` մեկ միլիոն ՀՀ դրամի չափով:

«Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողներին դրամական աջակցություն է տրվում`

ա) 1-ին խմբի հաշմանդամներին` սույն կետի առաջին պարբերության «բ» ենթակետում նշված գումարի 50 տոկոսի չափով,

բ) 2-րդ խմբի հաշմանդամներին` սույն կետի առաջին պարբերության «բ» ենթակետում նշված գումարի 40 տոկոսի չափով,

գ) 3-րդ խմբի հաշմանդամներին` սույն կետի առաջին պարբերության «բ» ենթակետում նշված գումարի 30 տոկոսի չափվ:

Դրամական աջակցությունը տրվում է միանվագ՝ զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ հաշմանդամ դառնալու պահին գործող չափով՝ ընդ որում հաշմանդամության դեպքում հաշվի է առնվում առաջնակի հաշմանդամության խումբը։

Դրամական աջակցությունը չի վճարվում, եթե զինծառայողի զոհվելը (մահանալը) կամ հաշմանդամ դառնալը նրա կողմից կատարված կանխամտածված օրինազանցության հետևանք է:

Սույն կետի դրույթները չեն տարածվում «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Արցախի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի վրա:

(1-ին կետը լրաց. 29.01.2009 N 49-Ն, փոփ. 19.01.2012 N 12-Ն, փոփ., խմբ. 12.09.2013 N 611-Ն, փոփ., խմբ. 02.11.2015 N 713-Ն, փոփ., լրաց. 11.04.2018 N 244-Ն, փոփ. 20.05.19 N 379-Ն)

2. Սահմանել ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ կամ զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին դրամական աջակցություն տալու կարգը՝ համաձայն հավելվածի:

(2-րդ կետը փոփ. 02.11.2015 N 713-Ն, խմբ. 20.05.19 N 379-Ն)

3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության պետական կոմիտեի 1994թ. մարտի 14-ի ‹‹Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին›› Հայաստանի Հանրապետության օրենքի զինծառայողների պարտադիր պետական ապահովագրության մասին հոդվածով սահմանված արտոնությունները ԼՂՀ տարածքում կիրարկելու մասին›› թիվ 408 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թ. հունվարի 1-ից:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

2001թ. օգոստոսի 22-ի

թիվ 222 որոշմամբ

 

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ԿԱՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳ

(վերնագիրը փոփ. 02.11.2015 N 713-Ն, խմբ. 20.05.19 N 379-Ն)

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Արցախի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ կամ զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին դրամական աջակցություն տալու հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 02.11.2015 N 713-Ն, խմբ. 20.05.19 N 379-Ն)

2. Դրամական աջակցությունը նշանակվում և տրվում է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության (այսուհետ՝ նախարարություն) աշխատակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների (այսուհետ՝ գործակալություն) կողմից։

(2-րդ կետը փոփ., լրաց. 29.01.2009 N 49-Ն, խմբ. 12.09.2013 N 611-Ն, փոփ. 11.04.2018 N 244-Ն, 20.05.19 N 379-Ն)

3. Դրամական աջակցություն ստանալու համար զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամը գրավոր դիմում է իր հաշվառման վայրը սպասարկող գործակալություն՝ ներկայացնելով.

1) անձը հաստատող փաստաթուղթը և պատճենը.

2) հանրային ծառայությունների համարանիշը և պատճենը.

3) տեղեկանք հաշվառման վայրի մասին.

4) տեղեկանք զինծառայողի զոհվելու (մահանալու) մասին.

5) զոհված (մահացած) զինծառայողի մահվան վկայականը և պատճենը.

6) զոհված (մահացած) զինծառայողի հետ իր ազգակցական կապը հաստատող փաստաթուղթը (ամուսնության վկայական կամ ծննդյան վկայական կամ այլ) և պատճենը։

Սույն կետի առաջին պարբերությունում նշված՝

1) անձը հաստատող փաստաթուղթը քաղաքացու անձնագիրն է կամ նույնականացման քարտը.

2) զինծառայողի զոհվելու (մահանալու) մասին տեղեկանքը տրվում է Արցախի Հանրապետության զինկոմիսարիատի կամ այն մարմնի կողմից, որտեղ ծառայել է զոհված զինծառայողը։

Հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց հրաժարվող անձը ներկայացնում է Արցախի Հանրապետության ոստիկանության տված՝ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը։

Հանրային ծառայությունների համարանիշի փոխարեն անձը կարող է ներկայացնել նաև վավեր սոցիալական ապահովության քարտը։

(3-րդ կետը փոփ. 29.01.2009 N 49-Ն, փոփ. 19.01.2012 N 12-Ն, խմբ. 12.09.2013 N 611-Ն, փոփ. 11.04.2018 N 244-Ն, 20.05.19 N 379-Ն)

4. Եթե ընտանիքում եղել են երկու և ավելի զոհված (մահացած) զինծառայողներ, ապա դրամական աջակցությունը տրվում է յուրաքանչյուր զոհվածի հաշվով:

(4-րդ կետը փոփ. 20.05.19 N 379-Ն)

5. Դրամական աջակցությունը ստանալու իրավունք ունեն Արցախի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի իրավական կարգավիճակ ունեցող հետևյալ անձինք`

ա) զոհված զինծառայողի այրին, չափահաս երեխաներից մեկը.

բ) ծնողներից որևէ մեկը, եթե զոհված զինծառայողը ամուսնացած չի եղել.

գ) հարազատներից մեկը (եղբայրը, քույրը, պապը, տատը), եթե զոհված զինծառայողը չունի ծնողներ և այրի:

(5-րդ կետը փոփ. 11.04. 2018 N 244-Ն, 20.05.19 N 379-Ն)

6. (կետն ուժը կորցրել է 29.01.2009 N 49-Ն)

7. Դրամական աջակցություն ստանալու համար հաշմանդամ զինծառայողը գրավոր դիմում է իր հաշվառման վայրը սպասարկող գործակալություն՝ ներկայացնելով.

1) սույն կարգի 3-րդ կետի առաջին պարբերության 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը.

2) տեղեկանք ծառայության ընթացքում խեղում կամ վնասվածք ստանալու կամ հիվանդության առաջացման մասին.

3) բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը հաշմանդամության մասին։

Սույն կետի 2-րդ ենթակետում նշված տեղեկանքը տրվում է Արցախի Հանրապետության զինկոմիսարիատի կամ այն մարմնի կողմից, որտեղ ծառայել է հաշմանդամ զինծառայողը։

(7-րդ կետը փոփ. 29.01.2009 N 49-Ն, փոփ. 19.01.2012 N 12-Ն, խմբ. 12.09.2013 N 611-Ն, փոփ. 11.04.2018 N 244-Ն, 20.05.19 N 379-Ն)

71. Դրամական աջակցություն ստանալու համար անձը կարող է դիմել առանց ժամկետային սահմանափակման:

(71-ին կետը լրաց. 29.01.2009 N 49-Ն, փոփ. 02.11.2015 N 713-Ն, 20.05.19 N 379-Ն)

8. Գործակալությունները դիմումների և կից փաստաթղթերի իսկությունը ճշտելուց հետո ստեղծում են համապատասխան գործեր և հայտ են ներկայացնում նախարարություն` դրամական աջակցությունը ստանալու համար:

(8-րդ կետը փոփ. 29.01.2009 N 49-Ն, փոփ. 02.11.2015 N 713-Ն, փոփ. 11.04.2018 N 244-Ն, 20.05.19 N 379-Ն)

9. Նախարարությունն ամփոփում է ներկայացված հայտերը և առաջարկություն ներկայացնում Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարություն անհրաժեշտ գումարը հատկացնելու համար:

(9-րդ կետը փոփ. 29.01.2009 N 49-Ն, փոփ.12.09.2013 N 611-Ն, փոփ. 02.11.2015 N 713-Ն, փոփ. 11.04.2018 N 244-Ն)

10. Անհրաժեշտ դրամական աջակցությունը ստանալուց հետո նախարարությունը պահանջվող գումարները փոխանցում է գործակալությունների ընթացիկ հաշիվները:

(10-րդ կետը խմբ. 29.01.2009 N 49-Ն, փոփ. 11.04.2018 N 244-Ն, 20.05.19 N 379-Ն)

11. Գործակալությունները դրամական աջակցությունը փոխանցում են ‹‹Արցախբանկ››-ի համապատասխան շրջանային (քաղաքային) բաժանմունքները զոհված զինծառայողի ընտանիքի կարգավիճակ ունեցող անդամի և տվյալ հաշմանդամ զինծառայողի անվամբ:

(11-րդ կետը փոփ. 29.01.2009 N 49-Ն, փոփ. 11.04.2018 N 244-Ն, 20.05.19 N 379-Ն)

Կարգը խմբ., փոփ. 20.05.19 N 379-Ն