ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
2 նոյեմբերի 2015թ. |
N 713-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 222 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 22-ի «Զինծառայողների պարտադիր պետական ապահովագրական գումարների չափերի և վճարման կարգի մասին» N 222 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման 1-ին կետի՝
ա. 1-ին պարբերության «ա» ենթակետում «ինը հարյուր տասը հազար դրամի» բառերը փոխարինել «երկու միլիոն ՀՀ դրամի» բառերով, իսկ «բ» ենթակետում «չորս հարյուր հիսունհինգ հազար դրամի» բառերը՝ «մեկ միլիոն ՀՀ դրամի» բառերով,
բ. 2-րդ պարբերությունում «միանվագ» բառը փոխարինել «պարտադիր» բառով, նույն պարբերության «ա» ենթակետում «գումարի» բառը փոխարինել «գումարի 50 տոկոսի» բառերով, իսկ «բ» և «գ» ենթակետերում «80» և «60» թվերը համապատասխանաբար փոխարինել «40» և «30» թվերով,
գ. 3-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Պարտադիր պետական ապահովագրական գումարը տրվում է միանվագ՝ ապահովագրական դեպքի պահին գործող չափով, իսկ հաշմանդամության դեպքում՝ նաև հաշվի առնելով առաջնակի հաշմանդամության խումբը։»,
դ. 4-րդ պարբերությունում «Միանվագ պետական պարտադիր» բառերը փոխարինել «Պարտադիր պետական» բառերով.
2) որոշման 2-րդ կետում «զինծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին և հաշմանդամ դարձած զինծառայողներին տրվող միանվագ» բառերը փոխարինել «պարտադիր» բառով.
3) որոշմամբ հաստատված կարգի`
ա. վերնագրում «Զինծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին և հաշմանդամ դարձած զինծառայողներին տրվող» բառերը փոխարինել «Պարտադիր» բառով, իսկ «մասին» բառը հանել,
բ. 1-ին կետում «հոդվածի կիրարկումն ապահովելու համար զինծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին և հաշմանդամ դարձած զինծառայողներին տրվող» բառերը փոխարինել «հոդվածով սահմանված պարտադիր» բառերով,
գ. 71-ին կետում «հատկացվում է, եթե սույն կարգի 7-րդ կետով նախատեսված փաստաթղթերը ներկայացվել են ապահովագրական գումար ստանալու իրավունք ձեռք բերելու պահից երկու տարվա ընթացքում» բառերը փոխարինել «ստանալու համար անձը կարող է դիմել առանց ժամկետային սահմանափակման» բառերով,
դ. 8-րդ կետում «նախարարություն» բառը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ՝ նախարարություն)» բառերով,
ե. 9-րդ կետից հանել «և էկոնոմիկայի» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2015 թվականի օգոստոսի 6-ից ծագած հարաբերությունների վրա:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |