ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 222 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 39-րդ, «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածներին և Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-103-Ն հրամանագրին համապատասխան` Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 22-ի «Զինծառայողների պարտադիր պետական ապահովագրական գումարների չափերի և վճարման կարգի մասին» N 222 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) որոշման 1-ին կետում՝
ա. 1-ին պարբերության «ա» ենթակետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների, ինչպես նաև մարտական հերթապահության և հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ» բառերը փոխարինել «ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զինծառայողների» բառերով,
բ. 1-ին պարբերության «բ» ենթակետում «ծառայողական պարտականությունները կատարելիս» բառերը փոխարինել «զինվորական ծառայության ընթացքում» բառերով,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«Սույն կետի դրույթները չեն տարածվում «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Արցախի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի վրա:».
2) որոշմամբ հաստատված կարգի՝
ա. 2-րդ կետի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի և Ստեփանակերտի քաղաքապետարանի սոցիալական հարցերով զբաղվող ստորաբաժանումների (այսուհետև՝ սոցիալական հարցերով զբաղվող ստորաբաժանում)» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության (այսուհետ՝ նախարարություն) աշխատակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների (այսուհետ՝ գործակալություն)» բառերով,
բ. 3-րդ կետի 1-ին պարբերությունում, 7-րդ կետի 1-ին պարբերությունում «՝ սոցիալական հարցերով զբաղվող ստորաբաժանում» բառերը փոխարինել «գործակալություն» բառով,
գ. 3-րդ կետի 2-րդ պարբերության 2-րդ ենթակետում, 7-րդ կետի 2-րդ պարբերությունում, 9-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության» բառերով,
դ. 3-րդ կետի 3-րդ պարբերությունում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության» բառերով,
ե. 5-րդ կետում «ԼՂՀ» հապավումը փոխարինել «Արցախի Հանրապետության» բառերով,
զ. 8-րդ, 10-11-րդ կետերում «սոցիալական հարցերով զբաղվող ստորաբաժանումներ» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «գործակալություններ» բառով և դրա հոլովաձևերով,
է. 8-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ՝ նախարարություն)» բառերը փոխարինել «նախարարություն» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի գործողությունը տարածվում է 2017 թվականի փետրվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
|
«Հաստատում եմ» |
|
|
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |