ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008
ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 19 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի N 333-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 15-ի «Ծառայության ժամանակ զոհված (մահացած) փրկարարական ծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի հատուցման կարգը սահմանելու և ԼՂՀ կառավարության 2000թ. դեկտեմբերի 26-ի թիվ 256 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 19 որոշմամբ սահմանված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 3-րդ կետում «բացառությամբ եղբայրական գերեզմանոցներում հուղարկավորվածների» բառերը փոխարինել «նրանց հուղարկավորման վայրից անկախ» բառերով.
2) 5-րդ կետում «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի» բառերով։
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 31-ի «Զինվորական ծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը հատուցելու կարգը և չափերը սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 26-ի N 256 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 333-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը.
1) որոշման 2-րդ կետում և որոշմամբ սահմանված հավելվածի 5-րդ կետում «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի» բառերով.
2) որոշմամբ սահմանված հավելվածի 3-րդ կետում առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.
«Սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ծախսերի համար դրամական հատուցումը կատարվում է անկախ զոհված (մահացած) զինծառայողի հուղարկավորության վայրից։»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ծագած հարաբերությունների վրա:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |