Համարը 
N 828-Ն
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2009.12.26/23(133)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
22.12.2009
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
22.12.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.12.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՄԵՆԱՄՍՅԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«22» դեկտեմբերի 2009թ.

N 828-Ն

  ք.Ստեփանակերտ

 

ԱՄԵՆԱՄՍՅԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երկու և ավելի զոհ ունեցող ընտանիքների համար սահմանել ամենամսյա դրամական օժանդակություն՝ Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

(1-ին կետը փոփ. 15.05.2018 N 365-Ն)

2. Սահմանել ամենամսյա դրամական օժանդակության չափը՝ մեկ զոհվածի հաշվով՝ 15000 դրամ:

3. Հաստատել՝

1) ամենամսյա դրամական օժանդակության նշանակման և վճարման կարգը՝ համաձայն թիվ 1 հավելվածի,

2) ամենամսյա դրամական օժանդակություն նշանակելու համար դիմումի ձևը՝ համաձայն թիվ 2 հավելվածի,

3) ամենամսյա դրամական օժանդակության դիմումների (գործերի) հաշվառման մատյանի ձևը՝ համաձայն թիվ 3 հավելվածի,

4) ամենամսյա դրամական օժանդակության վճարման ցուցակի ձևը՝ համաձայն թիվ 4 հավելվածի,

5) Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության (այսուհետ՝ նախարարություն) աշխատակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների կողմից նախարարություն ներկայացվող՝ ամենամսյա դրամական օժանդակության գումարների պահանջագրի ձևը՝ համաձայն թիվ 5 հավելվածի:

(3-րդ կետը փոփ. 15.05.2018 N 365-Ն)

4. Սույն որոշման գործողությունը տարածվում է Արցախի Հանրապետության պաշտպանության և ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների վրա:

(4-րդ կետը փոփ. 15.05.2018 N 365-Ն)

5. Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարին՝ ապահովել սույն որոշման հանրային իրազեկումը:

(5-րդ կետը փոփ. 15.05.2018 N 365-Ն)

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված 1

ԼՂՀ կառավարության

«22» դեկտեմբերի 2009թ.

թիվ 828-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՄԵՆԱՄՍՅԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ

 

1. Սույնով կարգավորվում են երկու և ավելի զոհ ունեցող ընտանիքներին (այսուհետ՝ ընտանիք) ամենամսյա դրամական օժանդակություն (այսուհետ՝ դրամական օժանդակություն) նշանակելու և վճարելու հետ կապված հարաբերությունները:

2. Դրամական օժանդակությունը նշանակվում և վճարվում է ընտանիքի՝ Արցախի Հանրապետությունում մշտական հաշվառում ունեցող անդամին՝

1) երկու և ավելի զավակ կորցրած անձին (ծնողին),

2) ամուսնուն և զավակին (զավակներին) կորցրած անձին:

Սույն կետի 1-ին պարբերության 1-ին ենթակետում նշված անձանց (ծնողներին) նշանակվում է մեկ ընդհանուր դրամական օժանդակություն:

(2-րդ կետը փոփ. 15.05.2018 N 365-Ն)

3. Դրամական օժանդակությունը նշանակվում է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության (այսուհետ՝ նախարարություն) աշխատակազմի սոցիալական ծառայության համապատասխան տարածքային գործակալության (այսուհետ՝ գործակալություն) կողմից:

(3-րդ կետը խմբ. 15.05.2018 N 365-Ն)

4. Դրամական օժանդակություն նշանակելու համար գրավոր դիմումի հետ քաղաքացին իր մշտական հաշվառման վայրը սպասարկող գործակալություն է ներկայացնում՝

1) անձնագիրն ու պատճենը,

2) հանրային ծառայությունների համարանիշը և դրա պատճենը կամ վավեր սոցիալական ապահովության քարտը և դրա պատճենը կամ Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից տրված՝ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը,

3) զոհված զինծառայողի ընտանիքի անդամ հանդիսանալու մասին զինկոմիսարիատից տրված տեղեկանքները, որոնք պետք է նշում պարունակեն նաև զոհված զինծառայողի՝ Արցախի Հանրապետության պաշտպանության կամ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված լինելու մասին,

4) դիմողի և զոհված անձանց ազգակցական կապը հաստատող փաստաթղթերը (ծննդյան վկայականներ, ամուսնության վկայական և այլ) և դրանց պատճենները,

5) տեղեկանք բնակության վայրի և ընտանիքի կազմի մասին:

(4-րդ կետը փոփ., խմբ. 15.05.2018 N 365-Ն)

5. Դրամական օժանդակությունը նշանակվում է դիմումը և անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելու ամսվան հաջորդող ամսի 1-ից՝ բացառությամբ սույն կետի 2-րդ և 3-րդ պարբերություններում նշված դեպքերի:

Եթե դրամական օժանդակություն ստացող՝ զոհված զինծառայողների ծնողը մահացել կամ Արցախի Հանրապետության մշտական հաշվառումից հանվել է, և նույն անձանց մյուս ծնողը դիմել է այդ հանգամանքների առաջացման պահից 6 ամսվա ընթացքում՝ ներկայացնելով այդ հանգամանքները հավաստող փաստաթղթեր՝ ապա նրան դրամական օժանդակություն է նշանակվում զավակների մյուս ծնողին դրամական օժանդակություն չվճարելու օրվանից:

2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ դրամական օժանդակության իրավունք ունեցող անձին, մինչև 2010 թվականի մայիսի 1-ը դիմելու դեպքում, դրամական օժանդակություն է նշանակվում 2010 թվականի հունվարի 1-ից՝ բացառությամբ դրամական օժանդակության առանձնացման դեպքերի:

(5-րդ կետը փոփ. 15.05.2018 N 365-Ն)

6. Երկու և ավելի զավակ կորցրած ծնողներից մեկի դիմումի հիման վրա դրամական օժանդակության գումարը հավասար կիսվում (առանձնացվում) և վճարվում է առանձին:

Դրամական օժանդակության առանձնացումը կատարվում է առանձնացման վերաբերյալ դիմումը ստանալու ամսվան հաջորդող ամսվա սկզբից:

Առանձնացված դրամական օժանդակություն ստացող՝ զոհված զինծառայողների ծնողներից մեկի մահվան, Արցախի Հանրապետության մշտական հաշվառումից հանվելու կամ իրեն վճարվող դրամական օժանդակության գումարից հրաժարվելու դեպքերում դրամական օժանդակությունը մյուս ծնողին լրիվությամբ նշանակվում և վճարվում է դիմում և այդ հանգամանքները հավաստող փաստաթղթեր ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են նշված հանգամանքների առաջացման պահից 6 ամսվա ընթացքում՝ ապա նրան միանվագ վճարվում է նաև զավակների մյուս ծնողի կողմից չստացված դրամական օժանդակության գումարները:

(6-րդ կետը փոփ. 15.05.2018 N 365-Ն)

7. Պետության լրիվ խնամքի տակ գտնվող և խնամակալական կազմակերպությունում ապրող անձին դրամական օժանդակություն չի նշանակվում:

8. Ներկայացված դիմումը և փաստաթղթերն ընդունելու ժամանակ գործակալության կողմից փաստաթղթերի պատճենները կնքվում են, կազմվում է դրամական օժանդակության գործ, որը հաշվառվում է դրամական օժանդակության գործերի հաշվառման մատյանում:

(8-րդ կետը փոփ. 15.05.2018 N 365-Ն)

9. Դրամական օժանդակությունը վճարվում է ըստ անձի փաստացի բնակության վայրի՝ վճարման ծառայություններ մատուցող կազմակերպության միջոցով:

10. Դրամական օժանդակությունը կարող է վճարվել լիազորագրով:

Դրամական օժանդակությունը մեկ լիազորագրով անընդմեջ կարող է վճարվել վեց ամսից ոչ ավելի՝ սկսած դրամական օժանդակություն չստացված ամսից:

Կասեցված կամ դադարեցված դրամական օժանդակության վճարումը լիազորագրով չի վերսկսվում:

11. Վեց ամիս անընդմեջ անձամբ դրամական օժանդակություն չստանալու դեպքում դրամական օժանդակության վճարումը կասեցվում է՝ նշված հանգամանքի առաջացման ամսվան հաջորդող ամսի 1‑ից:

Կասեցված դրամական օժանդակության վճարումը վերսկսվում է անձի գրավոր դիմումի և անձը հաստատող փաստաթղթի հիման վրա:

12. Դրամական օժանդակության վճարումը դադարեցվում է.

1) անձի՝ պետության լրիվ խնամքի տակ անցնելու դեպքում,

2) ներկայացված փաստաթղթերում կեղծ (ոչ հավաստի) փաստաթղթեր հայտնաբերելու դեպքում,

3) դրամական օժանդակություն նշանակված անձի մահվան դեպքում,

4) Արցախի Հանրապետության մշտական հաշվառումից հանվելու դեպքում:

Սույն կետի 1-ին պարբերության 2-րդ ենթակետում նշված դեպքում դրամական օժանդակություն վճարելը դադարեցվում է կեղծ (ոչ հավաստի) փաստաթղթի հայտնաբերման օրվանից, իսկ 1-ին, 3-րդ և 4‑րդ ենթակետերում նշված դեպքերում՝ այդ հանգամանքների առաջացման ամսվան հաջորդող ամսի 1‑ից:

Սույն կետի 1-ին պարբերության 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված պատճառներով չստացված դրամական օժանդակության գումարներն այլ անձի չեն վճարվում՝ բացառությամբ սույն կարգի 6-րդ կետի 3-րդ պարբերությունում նշված դեպքի:

Սույն կետի 1-ին պարբերության 1-ին, 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված՝ դրամական օժանդակության վճարման դադարեցման համար հիմք հանդիսացող հանգամանքների մասին անձը (ընտանիքի այլ անդամը) պարտավոր է դրանց առաջացման պահից մեկամսյա ժամկետում տեղեկացնել գործակալությանը՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր:

Դադարեցված դրամական օժանդակության վճարումը վերսկսվում է դադարեցման համար հիմք հանդիսացած հանգամանքների վերացման դեպքում՝ անձի գրավոր դիմելու և նշված հանգամանքները հաստատող փաստաթղթեր ներկայացնելու ամսվան հաջորդող ամսի 1-ից:

Կեղծ (ոչ հավաստի) փաստաթղթեր ներկայացնելու կամ դրամական օժանդակության դադարեցման հիմքերի մասին չտեղեկացնելու հետևանքով ավել վճարված դրամական օժանդակության գումարները հետ են պահվում (ամբողջությամբ) այն ստացած անձից՝ առանց ժամկետի սահմանափակման:

(12-րդ կետը փոփ. 15.05.2018 N 365-Ն)

13. Նշանակված, սակայն չստացված դրամական օժանդակության գումարները վճարվում են անցած ժամանակահատվածի համար՝ դիմելու ամսվան նախորդող երեք տարուց ոչ ավելի:

Գործակալության մեղքով չվճարված դրամական օժանդակության գումարները վճարվում են առանց ժամկետի սահմանափակման:

Նշված դեպքերում չստացված դրամական օժանդակության գումարները վճարվում են միանվագ:

(13-րդ կետը փոփ. 15.05.2018 N 365-Ն)

14. Յուրաքանչյուր ամսվա դրամական օժանդակության վճարման համար անհրաժեշտ գումարների պահանջագրերը գործակալությունների կողմից նախարարություն են ներկայացվում մինչև տվյալ ամսվա 5-ը:

(14-րդ կետը փոփ. 15.05.2018 N 365-Ն)

15. Ավել վճարված դրամական օժանդակության գումարի հետպահումը կատարվում է գործակալության որոշմամբ կամ դատական կարգով:

(15-րդ կետը փոփ. 15.05.2018 N 365-Ն)

16. Արցախի Հանրապետության տարածքում հաշվառման կամ փաստացի բնակության վայրի փոփոխման դեպքում անձը գրավոր դիմում է բնակության նոր վայրի գործակալություն՝ ներկայացնելով բնակության մասին տեղեկանք:

Բնակության նոր վայրի գործակալությունը նախկին բնակության վայրի գործակալությունից պահանջում է անձի դրամական օժանդակության գործը, որն ստանալուց հետո ստուգում է առկա փաստաթղթերի ճշտությունը և վերսկսում դրամական օժանդակության վճարումները՝ նախկին բնակության վայրում դրամական օժանդակության վճարման դադարեցման օրվանից: Ուղարկվող գործին կցվում է նաև դրամական օժանդակության վերջին վճարման մասին տեղեկանքը:

(16-րդ կետը փոփ. 15.05.2018 N 365-Ն)

(Հավելված 1-ը փոփ., խմբ. 15.05.2018 N 365-Ն)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված 2

ԼՂՀ կառավարության

«22» դեկտեմբերի 2009թ.

թիվ 828-Ն որոշման

 

 

Ձև

 

 __________________________________________________________________________

 (գործակալությունը)

Քաղ. ______________________________________________________________________

 (անունը, հայրանունը, ազգանունը)

Բնակության վայրը ____________________________________________________________
                                                             (հաշվառման կամ փաստացի բնակության վայրը՝ ընդգծել)

________________________________________________________ հեռ._______________

Անձնագրի սերիան և համարը ___________ , կոդը ____ծննդյան ամսաթիվը _______________
 

Հանրային ծառայությունների համարանիշը կամ վավեր սոցիալական

ապահովության քարտի համարը__________________________________________________

 

Դ Ի Մ Ո Ւ Մ

 

Արցախի Հանրապետության պաշտպանության և (կամ) ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ

զոհվել են իմ _______________________________________________________________:

                                        (զոհվածների թիվն ու դիմողի հետ նրանց ազգակցական կապը)

Խնդրում եմ ինձ նշանակել (լրիվությամբ) ամենամսյա դրամական օժանդակություն, առանձնացնել

դրամական օժանդակության մաս (ընդգծել)

 

Դիմումին կից ներկայացվող փաստաթղթեր.

 

փաստաթուղթը

քանակը

1.

 

2.

 

3.

 

4.

 

5.

 

6.

 

7.

 

8.

 

9.

 

10.

 

 

Այլ գործակալությունից դրամական օժանդակություն չեմ ստանում, ստանում եմ (ընդգծել):

Տեղյակ եմ, որ դրամական օժանդակության դադարեցման հիմքերի առաջացման մասին մեկամսյա ժամկետում պետք է տեղեկացվի գործակալությանը:

 

Դիմող՝ __________________   ____________________

           (ստորագրությունը)

 (ազգանունը)

 «_____»

 ___________20_____թ.

 .............................................................................................................
 Դիմումի (գործի) հաշվառման համարը _______________ամսաթիվը ______________   

 

Գործակալության աշխատակից  ____________________  ___________________ 
 

 (ստորագրությունը)

 (ազգանունը)

(Հավելված 2-ը փոփ. 15.05.2018 N 365-Ն)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված 3

ԼՂՀ կառավարության

«22» դեկտեմբերի 2009թ.

թիվ 828-Ն որոշման

 

ՁԵՎ

ԱՄԵՆԱՄՍՅԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ (ԳՈՐԾԵՐԻ) ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ

 

1. Ամենամսյա դրամական օժանդակության դիմումների (գործերի) հաշվառման մատյանը բաղկացած է A 4 չափսի՝ հետևյալ բովանդակությամբ 50 թերթից.

 

ՀՀ

Ազգանունը, անունը, հայրանունը

Անձնագրի սերիան և համարը

Հանրային ծառայությունների համարանիշը կամ վավեր սոցիալական ապահովության քարտի համարը կամ նշում՝ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի վերաբերյալ

Հաշվառման կամ

փաստացի բնակության վայրը

Դիմելու ամսա-թիվը

Գործի համարը

Կարգա-դրության համարը և ամսա-թիվը

Զոհված-ների թիվը

Դրամական օժանդա-կության ամսական չափը (դրամ)

Նշում-ներ

                   

 

                   

 

                   

 

                   

 

                   

 

                   

 

 

2. Ամենամսյա դրամական օժանդակության դիմումների (գործերի) հաշվառման մատյանի շապիկն ունի հետևյալ տեսքը.

 

_________________________________

 գործակալության անվանումը

ԱՄԵՆԱՄՍՅԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ

ԴԻՄՈՒՄՆԵՐԻ (ԳՈՐԾԵՐԻ) ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ

Մատյանը վարելու ժամանակահատվածը.

սկիզբը «_____» ___________20 ___թ. վերջը          «_____» ___________20 ____թ.

(Հավելված 3-ը փոփ. 15.05.2018 N 365-Ն)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված 4

ԼՂՀ կառավարության

«22» դեկտեմբերի 2009թ.

թիվ 828-Ն որոշման

 

 

Ձև

 

ԱՄԵՆԱՄՍՅԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՄԱՆ ՑՈՒՑԱԿ

(էջ՝___ , ընդամենը՝_________ էջ)

 

20 ___թ.____________ ամսվա համար

 

(գործակալությունը՝ ___________)

 

ԱՆԴՈՐՐԱԳԻՐ

 

(էջ՝____ , ընդամենը՝ ______էջ)

 

20 _____թ.________ ամսվա համար

 

(գործակալությունը՝ _________)

ՀՀ

Բնակության վայրը

Անուն, ազգանուն

Գործի համարը

Անձնագրի սերիան և համարը

Դրամական օժանդա-

կության չափը (դրամ)

Ստորա-

գրու-

թյունը

  

ՀՀ

Գործի համարը

Դրամական օժանդակության չափը (դրամ)

Փոստատարի ստորագրու-թյունը

1

           

1

     

2

           

 2

     

3

           

3

     

4

           

4

     

5

           

5

     

6

           

6

     

7

           

7

     

 

Ընդամենը՝ _______հոգի, _________դրամ

 

Գործակալության պետ 

 

Գլխավոր հաշվապահ ____________ ___________ Կ.Տ.

 

 

Ընդամենը՝ ______հոգի, ______________դրամ

Վճարված է _____հոգու, _______________դրամ

 

(Հավելված 4-ը փոփ. 15.05.2018 N 365-Ն)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված 5

ԼՂՀ կառավարության

«22» դեկտեմբերի 2009թ.

թիվ 828-Ն որոշման

 

 

Ձև

 

ՊԱՀԱՆՋԱԳԻՐ

         20___ թ._________ ամսվա դրամական օժանդակության գումարների

(գործակալությունը՝_____________)

 

ՀՀ

2 և ավելի

զոհ ունեցողներ

Մնացորդը մինչև նախորդ ֆինանսա-վորումը

Նախորդ ֆինանսա-վորման չափը

Վճարված է նախորդ ֆինանսա-վորմամբ

Պահանջարկ

Մնացորդը մինչև ընթացիկ ֆինանսա-վորումը

Ենթակա է ֆինանսա-վորման

ընթացիկ

անցած ժամանա-կաշրջանի պարտքը

ընդամենը

անձ

գումար

անձ

գումար

անձ

գումար

անձ

գումար

1

2

3

4

5

6

7

8

9

10

11=7+9

12=8+10

13=3+4-6

14=12-13

1

2 զոհ ունեցողներ

                       

2

3 և ավելի զոհ ունեցողներ

                       
 

Ընդամենը

                       

Վճարման ծառայու-

թյունների վարձավճար

                       

ԸՆԴՀԱՆՈՒՐԸ

                       

 

Գործակալության պետ   ___________  ______________________
Գլխավոր հաշվապահ __________________ _________________       Կ.Տ

(Հավելված 5-ը փոփ. 15.05.2018 N 365-Ն)

 

          

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ