ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«22» դեկտեմբերի 2009թ. |
N 828-Ն |
ք.Ստեփանակերտ
ԱՄԵՆԱՄՍՅԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-108-Ն հրամանագրով սահմանված կարգի 3-րդ կետով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը լրաց. 21.10.22 N 1148-Ն)
1. Երկու և ավելի զոհ ունեցող ընտանիքների համար սահմանել ամենամսյա դրամական օժանդակություն՝ Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
(1-ին կետը փոփ. 15.05.2018 N 365-Ն)
2. Սահմանել ամենամսյա դրամական օժանդակության չափը՝ մեկ զոհվածի հաշվով՝ 50 000 ՀՀ դրամ:
(2-րդ կետը փոփ. 30.12.21 N1509-Ն)
3. Հաստատել՝
1) ամենամսյա դրամական օժանդակության նշանակման և վճարման կարգը՝ համաձայն թիվ 1 հավելվածի,
2) ամենամսյա դրամական օժանդակություն նշանակելու համար դիմումի ձևը՝ համաձայն թիվ 2 հավելվածի,
3) (ենթակետն ուժը կորցրել է 30.12.21 N1509-Ն)
4) ամենամսյա դրամական օժանդակության վճարման ցուցակի ձևը՝ համաձայն թիվ 4 հավելվածի,
5) (ենթակետն ուժը կորցրել է 30.12.21 N1509-Ն)
(3-րդ կետը փոփ. 15.05.2018 N 365-Ն, 30.12.21 N1509-Ն)
4. Սույն որոշման գործողությունը տարածվում է Արցախի Հանրապետության պաշտպանության և ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների վրա:
(4-րդ կետը փոփ. 15.05.2018 N 365-Ն)
5. Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարին՝ ապահովել սույն որոշման հանրային իրազեկումը:
(5-րդ կետը փոփ. 15.05.2018 N 365-Ն, 30.12.21 N1509-Ն, 21.10.22 N 1148-Ն)
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
«22» դեկտեմբերի 2009թ.
թիվ 828-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԱՄԵՆԱՄՍՅԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ
ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ
1. Սույնով կարգավորվում են երկու և ավելի զոհ ունեցող ընտանիքներին (այսուհետ՝ ընտանիք) ամենամսյա դրամական օժանդակություն (այսուհետ՝ դրամական օժանդակություն) նշանակելու և վճարելու հետ կապված հարաբերությունները:
2. Դրամական օժանդակությունը նշանակվում և վճարվում է ընտանիքի՝ Արցախի Հանրապետությունում հաշվառված անդամին՝
1) երկու և ավելի զավակ կորցրած անձին (ծնողին),
2) ամուսնուն և զավակին (զավակներին) կորցրած անձին:
Սույն կետի 1-ին պարբերության 1-ին ենթակետում նշված անձանց (ծնողներին) նշանակվում է մեկ ընդհանուր դրամական օժանդակություն:
(2-րդ կետը փոփ. 15.05.2018 N 365-Ն, 21.10.22 N 1148-Ն)
3. Դրամական օժանդակությունը նշանակվում է Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության աշխատակազմի «Միասնական սոցիալական ծառայություն» գործակալության տարածքային ստորաբաժանումների (այսուհետ՝ տարածքային ստորաբաժանում) կողմից:
(3-րդ կետը խմբ. 15.05.2018 N 365-Ն, փոփ. 30.12.21 N1509-Ն, 21.10.22 N 1148-Ն)
4. Դրամական օժանդակություն նշանակելու համար գրավոր դիմումի հետ անձն իր հաշվառման վայրի տարածքային ստորաբաժանում (2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով բռնազավթված տարածքներում հաշվառված անձը՝ ցանկացած տարածքային ստորաբաժանում) է ներկայացնում՝
1) անձնագիրն ու պատճենը,
2) հանրային ծառայությունների համարանիշը և դրա պատճենը կամ վավեր սոցիալական ապահովության քարտը և դրա պատճենը կամ Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից տրված՝ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը,
3) զոհված զինծառայողի ընտանիքի անդամ հանդիսանալու մասին զինկոմիսարիատից տրված տեղեկանքները, որոնք պետք է նշում պարունակեն նաև զոհված զինծառայողի՝ Արցախի Հանրապետության պաշտպանության կամ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված լինելու մասին,
4) դիմողի և զոհված անձանց ազգակցական կապը հաստատող փաստաթղթերը (ծննդյան վկայականներ, ամուսնության վկայական և այլ) և դրանց պատճենները,
5) տեղեկանք բնակության վայրի և ընտանիքի կազմի մասին:
(4-րդ կետը փոփ., խմբ. 15.05.2018 N 365-Ն, փոփ. 30.12.21 N1509-Ն, 21.10.22 N 1148-Ն)
5. Դրամական օժանդակությունը նշանակվում է ընտանիքի 2-րդ կամ հաջորդ անդամի զոհվելու օրվան հաջորդող ամսվա 1-ից՝ գրավոր դիմումը և անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ընտանիքի 2-րդ կամ հաջորդ անդամի զոհվելու օրվանից երեք տարվա ընթացքում տարածքային ստորաբաժանում ներկայացնելու դեպքում:
Եթե դրամական օժանդակություն ստացող՝ զոհված զինծառայողների ծնողը մահացել կամ Արցախի Հանրապետության հաշվառումից հանվել է, և նույն անձանց մյուս ծնողը դիմել է այդ հանգամանքների առաջացման պահից երեք տարվա ընթացքում՝ ներկայացնելով այդ հանգամանքները հավաստող փաստաթղթեր՝ ապա նրան դրամական օժանդակություն է նշանակվում զավակների մյուս ծնողին դրամական օժանդակություն չվճարելու օրվանից:
Սույն կետի առաջին և երկրորդ պարբերություններում նշված ժամկետներից հետո գրավոր դիմումը և անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելու դեպքում դրամական օժանդակությունը նշանակվում է գրավոր դիմումը և անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից:
(5-րդ կետը փոփ. 15.05.2018 N 365-Ն, խմբ. 21.10.22 N 1148-Ն)
6. Երկու և ավելի զավակ կորցրած ծնողներից մեկի դիմումի հիման վրա դրամական օժանդակության գումարը հավասար կիսվում (առանձնացվում) և վճարվում է առանձին:
Դրամական օժանդակության առանձնացումը կատարվում է առանձնացման վերաբերյալ դիմումը ստանալու ամսվան հաջորդող ամսվա սկզբից:
Առանձնացված դրամական օժանդակություն ստացող՝ զոհված զինծառայողների ծնողներից մեկի մահվան, Արցախի Հանրապետության հաշվառումից հանվելու կամ իրեն վճարվող դրամական օժանդակության գումարից հրաժարվելու դեպքերում դրամական օժանդակությունը մյուս ծնողին լրիվությամբ նշանակվում և վճարվում է դիմում և այդ հանգամանքները հավաստող փաստաթղթեր ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են նշված հանգամանքների առաջացման պահից երեք տարվա ընթացքում՝ ապա նրան միանվագ վճարվում է նաև զավակների մյուս ծնողի կողմից չստացված դրամական օժանդակության գումարները:
(6-րդ կետը փոփ. 15.05.2018 N 365-Ն, 21.10.22 N 1148-Ն)
7. Պետության լրիվ խնամքի տակ գտնվող և խնամակալական կազմակերպությունում ապրող անձին դրամական օժանդակություն չի նշանակվում:
8. Ներկայացված դիմումը և փաստաթղթերն ընդունելու ժամանակ տարածքային ստորաբաժանման կողմից փաստաթղթերի պատճենները կնքվում են, կազմվում է դրամական օժանդակության գործ:
(8-րդ կետը փոփ. 15.05.2018 N 365-Ն, 30.12.21 N1509-Ն, 21.10.22 N 1148-Ն)
9. Դրամական օժանդակությունը վճարվում է ըստ անձի փաստացի բնակության վայրի՝ վճարման ծառայություններ մատուցող կազմակերպության միջոցով:
10. Դրամական օժանդակությունը կարող է վճարվել լիազորագրով:
Դրամական օժանդակությունը մեկ լիազորագրով անընդմեջ կարող է վճարվել վեց ամսից ոչ ավելի՝ սկսած դրամական օժանդակություն չստացված ամսից:
Կասեցված կամ դադարեցված դրամական օժանդակության վճարումը լիազորագրով չի վերսկսվում:
11. Վեց ամիս անընդմեջ անձամբ դրամական օժանդակություն չստանալու դեպքում դրամական օժանդակության վճարումը կասեցվում է՝ նշված հանգամանքի առաջացման ամսվան հաջորդող ամսի 1‑ից:
Կասեցված դրամական օժանդակության վճարումը վերսկսվում է անձի գրավոր դիմումի և անձը հաստատող փաստաթղթի հիման վրա՝ կասեցման պահից:
(11-րդ կետը լրաց. 21.10.22 N 1148-Ն)
12. Դրամական օժանդակության վճարումը դադարեցվում է.
1) անձի՝ պետության լրիվ խնամքի տակ անցնելու դեպքում,
2) ներկայացված փաստաթղթերում կեղծ (ոչ հավաստի) փաստաթղթեր հայտնաբերելու դեպքում,
3) դրամական օժանդակություն նշանակված անձի մահվան դեպքում,
4) Արցախի Հանրապետության հաշվառումից հանվելու դեպքում:
Սույն կետի 1-ին պարբերության 2-րդ ենթակետում նշված դեպքում դրամական օժանդակություն վճարելը դադարեցվում է կեղծ (ոչ հավաստի) փաստաթղթի հայտնաբերման օրվանից, իսկ 1-ին, 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված դեպքերում՝ այդ հանգամանքների առաջացման ամսվան հաջորդող ամսի 1-ից:
Սույն կետի 1-ին պարբերության 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված պատճառներով չստացված դրամական օժանդակության գումարներն այլ անձի չեն վճարվում՝ բացառությամբ սույն կարգի 6-րդ կետի 3-րդ պարբերությունում նշված դեպքի:
Սույն կետի 1-ին պարբերության 1-ին, 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված՝ դրամական օժանդակության վճարման դադարեցման համար հիմք հանդիսացող հանգամանքների մասին անձը (ընտանիքի այլ անդամը) պարտավոր է դրանց առաջացման պահից մեկամսյա ժամկետում տեղեկացնել տարածքային ստորաբաժանմանը՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր:
Դադարեցված դրամական օժանդակության վճարումը վերսկսվում է դադարեցման համար հիմք հանդիսացած հանգամանքների վերացման դեպքում՝ անձի գրավոր դիմելու և նշված հանգամանքները հաստատող փաստաթղթեր ներկայացնելու ամսվան հաջորդող ամսի 1-ից:
Կեղծ (ոչ հավաստի) փաստաթղթեր ներկայացնելու կամ դրամական օժանդակության դադարեցման հիմքերի մասին չտեղեկացնելու հետևանքով ավել վճարված դրամական օժանդակության գումարները հետ են պահվում (ամբողջությամբ) այն ստացած անձից՝ առանց ժամկետի սահմանափակման:
(12-րդ կետը փոփ. 15.05.2018 N 365-Ն, 30.12.21 N1509-Ն, 21.10.22 N 1148-Ն)
13. Նշանակված, սակայն չստացված դրամական օժանդակության գումարները վճարվում են անցած ժամանակահատվածի համար՝ դիմելու ամսվան նախորդող երեք տարուց ոչ ավելի:
Տարածքային ստորաբաժանման մեղքով չվճարված դրամական օժանդակության գումարները վճարվում են առանց ժամկետի սահմանափակման:
Նշված դեպքերում չստացված դրամական օժանդակության գումարները վճարվում են միանվագ:
(13-րդ կետը փոփ. 15.05.2018 N 365-Ն, 30.12.21 N1509-Ն, 21.10.22 N 1148-Ն)
14. (կետն ուժը կորցրել է 30.12.21 N1509-Ն)
15. Ավել վճարված դրամական օժանդակության գումարի հետպահումը կատարվում է տարածքային ստորաբաժանման որոշմամբ կամ դատական կարգով:
(15-րդ կետը փոփ. 15.05.2018 N 365-Ն, 30.12.21 N1509-Ն, 21.10.22 N 1148-Ն)
16. Արցախի Հանրապետության տարածքում հաշվառման կամ փաստացի բնակության վայրի փոփոխման դեպքում անձը գրավոր դիմում է բնակության նոր վայրի տարածքային ստորաբաժանում՝ ներկայացնելով բնակության մասին տեղեկանք:
Բնակության նոր վայրի տարածքային ստորաբաժանումը նախկին բնակության վայրի տարածքային ստորաբաժանումից պահանջում է անձի դրամական օժանդակության գործը, որն ստանալուց հետո ստուգում է առկա փաստաթղթերի ճշտությունը և վերսկսում դրամական օժանդակության վճարումները՝ նախկին բնակության վայրում դրամական օժանդակության վճարման դադարեցման օրվանից: Ուղարկվող գործին կցվում է նաև դրամական օժանդակության վերջին վճարման մասին տեղեկանքը:
(16-րդ կետը փոփ. 15.05.2018 N 365-Ն, 30.12.21 N1509-Ն, 21.10.22 N 1148-Ն)
(Հավելված 1-ը փոփ., խմբ. 15.05.2018 N 365-Ն, փոփ. 30.12.21 N1509-Ն, փոփ., խմբ., լրաց. 21.10.22 N 1148-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
«22» դեկտեմբերի 2009թ.
թիվ 828-Ն որոշման |
| __________________________________________________________________________ |
|
(տարածքային ստորաբաժանումը) |
| Քաղ. ______________________________________________________________________ |
|
(անունը, հայրանունը, ազգանունը) |
| Բնակության վայրը ____________________________________________________________ |
| (հաշվառման կամ փաստացի բնակության վայրը՝ ընդգծել) |
|
________________________________________________________ հեռ._______________ |
|
| Անձնագրի սերիան և համարը ___________ , կոդը ____ծննդյան ամսաթիվը _______________ |
| |
|
Հանրային ծառայությունների համարանիշը կամ վավեր սոցիալական
ապահովության քարտի կամ հանրային ծառայությունների համարանիշը չստանալու
մասին տեղեկանքի համարը__________________________________________________ |
Դ Ի Մ Ո Ւ Մ
Արցախի Հանրապետության պաշտպանության և (կամ) ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ
զոհվել են իմ _______________________________________________________________:
(զոհվածների թիվն ու դիմողի հետ նրանց ազգակցական կապը)
Խնդրում եմ ինձ նշանակել (լրիվությամբ) ամենամսյա դրամական օժանդակություն, առանձնացնել
դրամական օժանդակության մաս (ընդգծել)
Դիմումին կից ներկայացվող փաստաթղթեր.
|
փաստաթուղթը |
քանակը |
|
1. |
|
|
2. |
|
|
3. |
|
|
4. |
|
|
5. |
|
|
6. |
|
|
7. |
|
|
8. |
|
|
9. |
|
|
10. |
|
Այլ տարածքային ստորաբաժանումից դրամական օժանդակություն չեմ ստանում, ստանում եմ (ընդգծել):
Տեղյակ եմ, որ դրամական օժանդակության դադարեցման հիմքերի առաջացման մասին մեկամսյա ժամկետում պետք է տեղեկացվի տարածքային ստորաբաժանմանը:
| Դիմող՝ __________________ |
____________________ |
|
(ստորագրությունը) |
(ազգանունը) |
|
«_____» |
___________20_____թ. |
| ............................................................................................................. |
| Դիմումի (գործի) հաշվառման համարը _______________ամսաթիվը ______________ |
| Տարածքային ստորաբաժանման աշխատակից |
_______________ |
_______________ |
| |
(ստորագրությունը) |
(ազգանունը) |
(Հավելված 2-ը փոփ. 15.05.2018 N365-Ն, 30.12.21 N1509-Ն, փոփ., լրաց. 21.10.22 N 1148-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 3
ԼՂՀ կառավարության
«22» դեկտեմբերի 2009թ.
թիվ 828-Ն որոշման |
ՁԵՎ
ԱՄԵՆԱՄՍՅԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ
(ԳՈՐԾԵՐԻ) ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ
(Հավելված 3-ն ուժը կորցրել է 30.12.21 N1509-Ն)
| |
Հավելված 4
ԼՂՀ կառավարության
«22» դեկտեմբերի 2009թ.
թիվ 828-Ն որոշման |
|
ԱՄԵՆԱՄՍՅԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՄԱՆ ՑՈՒՑԱԿ
(էջ՝___ , ընդամենը՝_________ էջ)
20 ___թ.____________ ամսվա համար
(տարածքային տորաբաժանումը՝ _________)
|
|
ԱՆԴՈՐՐԱԳԻՐ
(էջ՝____ , ընդամենը՝ ______էջ)
20 _____թ.________ ամսվա համար
(տարածքային տորաբաժանումը՝ ______) |
|
ՀՀ |
Բնակության վայրը |
Անուն, ազգանուն |
Գործի համարը |
Անձնագրի սերիան և համարը |
Դրամական օժանդա-
կության չափը (դրամ) |
Ստորա-
գրու-
թյունը |
|
ՀՀ |
Գործի համարը |
Դրամական օժանդակության չափը (դրամ) |
Փոստատարի ստորագրու-թյունը |
|
1 |
|
|
|
|
|
|
1 |
|
|
|
|
2 |
|
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
3 |
|
|
|
|
|
|
3 |
|
|
|
|
4 |
|
|
|
|
|
|
4 |
|
|
|
|
5 |
|
|
|
|
|
|
5 |
|
|
|
|
6 |
|
|
|
|
|
|
6 |
|
|
|
|
7 |
|
|
|
|
|
|
7 |
|
|
|
|
Ընդամենը՝ _______հոգի, _________դրամ
Տարածքային ստորաբաժանման պետ
Գլխավոր հաշվապահ ____________ ___________ Կ.Տ.
|
Ընդամենը՝ ______հոգի, ______________դրամ
Վճարված է _____հոգու, _______________դրամ
|
(Հավելված 4-ը փոփ. 15.05.2018 N 365-Ն, 30.12.21 N1509-Ն, 21.10.22 N 1148-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 5
ԼՂՀ կառավարության
«22» դեկտեմբերի 2009թ.
թիվ 828-Ն որոշման |
ՊԱՀԱՆՋԱԳԻՐ
20___ թ._________ ամսվա դրամական օժանդակության գումարների
(գործակալությունը՝_____________)
(Հավելված 5-ն ուժը կորցրել է 30.12.21 N1509-Ն)