ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
21 հոկտեմբերի 2022թ. |
N 1148-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 828-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 22-ի «Ամենամսյա դրամական օժանդակություն սահմանելու մասին» N 828-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) նախաբանում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերից առաջ լրացնել «Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-108-Ն հրամանագրով սահմանված կարգի 3-րդ կետով՝» բառերը.
2) որոշման 5-րդ կետում «աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի» բառերը փոխարինել «սոցիալական զարգացման և միգրացիայի» բառերով.
3) որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի՝
ա. 2-րդ կետում «մշտական հաշվառում ունեցող» բառերը փոխարինել «հաշվառված» բառով,
բ. 3-րդ կետում «աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի» բառերը փոխարինել «սոցիալական զարգացման և միգրացիայի» բառերով, իսկ «համապատասխան տարածքային բաժնի (այսուհետ՝ տարածքային բաժին)» բառերը` «տարածքային ստորաբաժանումների (այսուհետ՝ տարածքային ստորաբաժանում)» բառերով,
գ. 4-րդ կետում «քաղաքացին իր մշտական հաշվառման վայրը սպասարկող տարածքային բաժին» բառերը փոխարինել «անձն իր հաշվառման վայրի տարածքային ստորաբաժանում (2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով բռնազավթված տարածքներում հաշվառված անձը՝ ցանկացած տարածքային ստորաբաժանում)» բառերով,
դ. 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«5. Դրամական օժանդակությունը նշանակվում է ընտանիքի 2-րդ կամ հաջորդ անդամի զոհվելու օրվան հաջորդող ամսվա 1-ից՝ գրավոր դիմումը և անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ընտանիքի 2-րդ կամ հաջորդ անդամի զոհվելու օրվանից երեք տարվա ընթացքում տարածքային ստորաբաժանում ներկայացնելու դեպքում:
Եթե դրամական օժանդակություն ստացող՝ զոհված զինծառայողների ծնողը մահացել կամ Արցախի Հանրապետության հաշվառումից հանվել է, և նույն անձանց մյուս ծնողը դիմել է այդ հանգամանքների առաջացման պահից երեք տարվա ընթացքում՝ ներկայացնելով այդ հանգամանքները հավաստող փաստաթղթեր՝ ապա նրան դրամական օժանդակություն է նշանակվում զավակների մյուս ծնողին դրամական օժանդակություն չվճարելու օրվանից:
Սույն կետի առաջին և երկրորդ պարբերություններում նշված ժամկետներից հետո գրավոր դիմումը և անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելու դեպքում դրամական օժանդակությունը նշանակվում է գրավոր դիմումը և անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից:»,
ե. 6-րդ կետի երրորդ պարբերությունում և 12-րդ կետի առաջին պարբերության 4-րդ ենթակետում «մշտական հաշվառումից» բառերը փոխարինել «հաշվառումից» բառով,
զ. 6-րդ կետի երրորդ պարբերությունում «6 ամսվա» բառերը փոխարինել «երեք տարվա» բառերով,
է. 8-րդ, 12-րդ, 13-րդ, 15-րդ և 16-րդ կետերում «բաժին» բառի համապատասխան հոլովաձևերը փոխարինել «ստորաբաժանում» բառի համապատասխան հոլովաձևերով,
ը. 11-րդ կետի երկրորդ պարբերությունում «փաստաթղթի հիման վրա» բառերից հետո լրացնել «՝ կասեցման պահից» բառերը.
4) որոշմամբ հաստատված թիվ 2 և թիվ 4 հավելվածներում «բաժին» բառի համապատասխան հոլովաձևերը փոխարինել «ստորաբաժանում» բառի համապատասխան հոլովաձևերով.
5) որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածում «քարտի» բառից հետո լրացնել «կամ հանրային ծառայությունների համարանիշը չստանալու մասին տեղեկանքի»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա 1-ին կետի 3-րդ ենթակետի «դ» և «զ» պարբերությունների գործողությունը տարածվում է 2020 թվականի հոկտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հոկտեմբերի 2022 թվական