ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ (ՆԿԱՐԱԳԻՐԸ), ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 522 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» Արցախի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասը և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել`
1) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հավաստող համապատասխանության ազգային նշանի նմուշը (նկարագիրը)` համաձայն N 1 հավելվածի.
2) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հավաստող համապատասխանության ազգային նշանի կիրառման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 20-ի «Համապատասխանության նշանի պատկերը, դրան ներկայացվող տեխնիկական պահանջները և կիրառման կարգը հաստատելու մասին» N 522 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից վեց ամիս հետո:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
| |
Հավելված N 1
Արցախի Հանրապետության կառավարության
2019 թվականի ապրիլի 5 -ի N 232-Ն որոշման |
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ (ՆԿԱՐԱԳԻՐԸ)
1. Համապատասխանության ազգային նշանը (այսուհետ` համապատասխանության նշան) բաղկացած է հետևյալ տառերից` Հ, Տ և Կ:
2. Համապատասխանության նշանի գրաֆիկական պատկերը ներկայացված է ձև N 1-ում:
3. Համապատասխանության նշանը կիրառելիս պետք է ապահովվի համապատասխանության նշանի հստակությունը և տեսանելիությունը, ինչպես նաև մակնշվածքի ամրությունը:
4. Համապատասխանության նշանի տառերն իրարից տարանջատվում են սպիտակ ֆոնով: Համապատասխանության նշանի յուրաքանչյուր տառի արտաքին և ներքին շերտերը սև են` մեջտեղում տարանջատվելով սպիտակ ֆոնով:
5. Համապատասխանության նշանի բարձրության և լայնության միջև պետք է պահպանվի 2:5 հարաբերակցություն: Համապատասխանության նշանի բարձրությունը պետք է լինի 5 մմ-ից ոչ պակաս:
Ձև N 1. Համապատասխանության նշանի գրաֆիկական պատկեր
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված N 2
Արցախի Հանրապետության կառավարության
2019 թվականի ապրիլի 5 -ի N 232-Ն որոշման |
ԿԱՐԳ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԿԻՐԱՌՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են համապատասխանության ազգային նշանի (այսուհետ` համապատասխանության նշան) կիրառման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ունեն այն իմաստը, որը սահմանված է «Տեխնիկական կանոնակարգման մասին» Արցախի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածում:
3. Համապատասխանության նշանը կիրառվում է կանոնակարգվող ոլորտում արտադրանքի (այսուհետ` արտադրանք) համար և ցույց է տալիս, որ արտադրանք արտադրողը կամ Արցախի Հանրապետությունում գտնվող նրա լիազոր ներկայացուցիչը գործող տեխնիկական կանոնակարգերի բոլոր պահանջներով համոզվել է արտադրանքի համապատասխանության մեջ` տվյալ արտադրանքը ենթարկելով համապատասխան տեխնիկական կանոնակարգերով նախատեսված համապատասխանության գնահատման ընթացակարգերին:
4. Այն արտադրանքի համար, որի վրա տարածվում են համապատասխանության նշանի կիրառում նախատեսող մի քանի տեխնիկական կանոնակարգեր, տվյալ նշանով մակնշումը ցույց է տալիս տվյալ արտադրանքի` բոլոր կիրառելի տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը:
5. Կանոնակարգվող ոլորտի այն արտադրանքը, որի տեխնիկական կանոնակարգը նախատեսում է համապատասխանության նշանի կիրառում, պետք է մակնշվի համապատասխանության նշանով:
6. Համապատասխանության նշանը դրոշմվում է տեխնոլոգիական ցանկացած եղանակով, որն ապահովում է արտադրանքի շահագործման ամբողջ ընթացքում պատկերի ամբողջականությունը, հստակությունն ու վերջինիս ջնջվելու (մաքրվելու) հնարավորության բացառումը:
7. Տեխնիկական կանոնակարգով սահմանված համապատասխանության նշանը կիրառվում է տվյալ տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանող և դրա օբյեկտ հանդիսացող ամբողջ արտադրանքի համար:
8. Արցախի Հանրապետությունում համապատասխանությունը հավաստող համապատասխանության նշանը կարող է կիրառել միայն արտադրողը կամ Արցախի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը:
9. Համապատասխանության նշանի տրամադրման կամ օգտագործման համար վճար չի գանձվում:
10. Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանելու դեպքում համապատասխանության նշանը դրվում է արտադրանքի փաթեթի կամ պիտակի վրա, իսկ գործընթացների համար` օգտագործվում է գովազդային նյութերում:
11. Համապատասխանության նշանով նույն արտադրանքը միաժամանակ կարող է կրել նաև այլ համապատասխանությունը փաստող օտարերկրյա նշաններ` պայմանով, որ համապատասխանության նշանի հետ տվյալ նշանները թյուրիմացություն չեն առաջացնի: Այլ նշաններ կարող են կիրառվել այն պայմանով, որ նշանների կիրառման հետևանքով համապատասխանության նշանի տեսանելիությունն ու հստակությունը չեն վատթարանա:
12. Տեխնիկական կանոնակարգերով նախատեսված համապատասխանության գնահատման չենթարկված արտադրանքի և գործընթացների համար արգելվում է համապատասխանության նշանի կիրառումը:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |