ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
|
18 սեպտեմբերի 2019թ. |
N 769-Ն |
ք. Ստեփանակերտ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 36 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տրանսպորտի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության մրցույթի անցկացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգը հաստատելու մասին» N 36 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
| |
Հավելված
Արցախի Հանրապետության կառավարության
2019 թվականի սեպտեմբերի 18-ի N 769-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Արցախի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության մրցույթի (այսուհետ` մրցույթ) անցկացման կարգը:
2. Սույն կարգի գործողությունը տարածվում է այն կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` կազմակերպություն) վրա, որոնք ցանկություն են հայտնել մասնակցելու մրցույթին:
3. Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կազմակերպվող կանոնավոր ավտոբուսային երթուղիների սպասարկման իրավունքի հատկացման նպատակով մրցույթներն անցկացվում են սույն կարգի պահանջներին համապատասխան:
4. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝
1) ավտոբուս` ինը և ավելի ուղևորների նստատեղ ունեցող տրանսպորտային միջոց, որը ելնելով նստատեղերի քանակից ստորաբաժանվում է` հատուկ փոքր (մինչև 17 նստատեղ ներառյալ), փոքր (18-ից մինչև 30 նստատեղ ներառյալ), միջին (31-ից մինչև 40 նստատեղ ներառյալ), մեծ (41 և ավելի նստատեղ) դասերի.
2) երթուղում ավտոբուսի համալրում՝ չվացուցակում լրացուցիչ երթերի նախատեսման կամ երթուղու չվացուցակի հաստատված երթերի ամբողջական սպասարկման համար ավտոբուսի (ավտոբուսների) ներգրավում.
3) պահուստային ավտոբուս` ավտոբուս, որը կարող է օգտագործվել անսարքության կամ վարորդի հանգստի կամ այլ պատճառներով երթուղի դուրս չեկած հիմնական ավտոբուսի փոխարեն:
5. Սույն կարգում օգտագործվող մյուս հասկացություններն ունեն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքով մեկնաբանված նշանակությունները:
II. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
6. Մրցութային հանձնաժողովի կազմը հաստատում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 10-րդ և 111-ին հոդվածի 2-րդ մասերում նշված համապատասխան երթուղային ցանցը կազմակերպող մարմնի ղեկավարը:
7. Մրցութային հանձնաժողովների կազմերում անհրաժեշտ է ընդգրկվեն` մրցութային հանձնաժողովը կազմավորող մարմնի, Արցախի Հանրապետության կառավարության կողմից լիազորված տրանսպորտային համակարգի պետական կառավարման մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին), իսկ լիազոր մարմնի հանձնաժողովում նաև Ստեփանակերտի քաղաքապետարանի կամ համապատասխան տարածքային կառավարման մարմնի ներկայացուցիչները (ներկայացմամբ): Քաղաքային համայնքի ղեկավարի կողմից կազմվող մրցութային հանձնաժողովում պետք է ընդգրկվի նաև համապատասխան շրջանի վարչակազմի ներկայացուցիչը:
8. Մրցութային հանձնաժողովների աշխատանքներին կարող է մասնակցել նաև յուրաքանչյուր հասարակական կազմակերպությունից մեկական ներկայացուցիչ` դիտորդի կարգավիճակով (ներկայացմամբ):
9. Մրցութային հանձնաժողովներն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են Արցախի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգի պահանջներով:
10. Մրցութային հանձնաժողովի աշխատանքը ղեկավարում է հանձնաժողովի նախագահը, նրա բացակայության դեպքում` տեղակալը:
11. Մրցութային հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անդամների կազմից նշանակում է հանձնաժողովի քարտուղար, որը հանձնաժողովի անդամի պարտականություններից բացի, իրականացնում է մրցույթների անցկացման նախապատրաստական, ինչպես նաև հանձնաժողովի անդամներին մրցույթի անցկացման օրվա, ժամի մասին նախապես տեղեկացնելու, նիստերի արձանագրման և մրցույթին վերաբերող նյութերի պահպանման աշխատանքները:
12. Մրցութային հանձնաժողովը՝
1) նախապատրաստում և հանձնաժողովը կազմավորող մարմնի կողմից լիազոր մարմնի հաստատմանն է ներկայացնում մրցույթների անցկացման ժամանակացույցը.
2) համաձայն հաստատված ժամանակացույցի հրապարակայնորեն հայտարարում է մրցույթի անցկացման մասին` ներկայացնելով մրցույթին մասնակցելու վերաբերյալ սույն կարգով նախատեսված տեղեկատվությունը.
3) հայտարարված մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնած կազմակերպությունների պահանջով վերջիններիս տրամադրում է հետևյալ փաստաթղթերը՝
ա. հաստատված երթուղու չվացուցակի կամ երթուղիների փաթեթի պատճենը,
բ. մրցույթի մասնակցության հայտի ձևը (Ձև N 1),
գ. սույն կարգը կամ այն տեղեկատվական էլեկտրոնային (համացանցի) հասցեն, որտեղ կարող է ծանոթանալ սույն կարգին,
դ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի N 329-Ն որոշումը կամ այն տեղեկատվական էլեկտրոնային (համացանցի) հասցեն, որտեղ կարող են ծանոթանալ այդ որոշման պահանջներին.
4) կազմակերպում է մրցույթի մասնակցության փաստաթղթերի (հայտատուի կողմից սոսնձված, ստորագրված կամ կնքված փակ ծրարով) ընդունումը՝ համապատասխան գրառում կատարում գրանցամատյանում (Ձև N 2) և կազմակերպությանը տրամադրում տեղեկանք փաստաթղթերի հանձնման մասին.
5) մինչև մրցույթի անցկացումը նշանակում է ընդունված փաստաթղթերի ծրարի բացման օրը և ժամը` սույն կարգի պահանջներին ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը որոշելու համար.
6) իրականացնում է մրցույթի մասնակիցների գնահատումը համաձայն չափորոշիչների (Ձև N 3).
7) ամփոփում է մրցույթի արդյունքները, որոշում մրցույթի հաղթողին և երթուղու (երթուղիների փաթեթի) սպասարկման ժամկետը.
8) մրցույթի արդյունքները հաստատվելուց հետո հնգօրյա ժամկետում մրցույթի մասնակիցներին տեղեկացնում է մրցույթի արդյունքների մասին.
9) հանձնաժողովը կազմավորող մարմնի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում մրցույթի անցկացման ու արդյունքների ամփոփման (նաև երթուղում ավտոբուսի փոխարինման կամ համալրման) մասին կազմած արձանագրությունը:
13. Հանձնաժողովը կազմավորող մարմնի ղեկավարը մրցույթի արդյունքները հաստատելուց հետո հնգօրյա ժամկետում էլեկտրոնային եղանակով լիազոր մարմին է ներկայացնում տեղեկատվություն մրցույթի արդյունքների մասին:
14. Մրցութային հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է հանձնաժողովի անդամների առնվազն կեսը:
III. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ
15. Մրցութային հանձնաժողովը հաստատված ժամանակացույցին համապատասխան մրցույթի անցկացման մասին տեղեկատվությունը հրապարակում է զանգվածային լրատվության միջոցներով և տեղադրում հանձնաժողովը կազմավորող մարմնի կայք էջում՝ մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ, նշելով՝
1) մրցույթի անցկացման օրը, ժամը և վայրը.
2) մրցույթում առաջարկվող երթուղիների անվանումը կամ հաստատված երթուղիների փաթեթում ներառված բոլոր երթուղիների ցանկը՝ նշելով համատեղության կարգով սպասարկման ենթակա երթուղիները.
3) մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը.
4) հայտը ներկայացնելու վայրը և վերջնաժամկետը.
5) հեռախոսահամար՝ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար:
16. Երթուղու սպասարկման ժամկետի ավարտի կապակցությամբ հերթական մրցույթներն անցկացվում են նախորդ մրցույթում հաղթած կազմակերպության համար սահմանված երթուղու սպասարկման ժամկետը լրանալուց առնվազն 15 օր առաջ:
IV. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
17. Մրցույթին կարող են մասնակցել սահմանված ժամկետում պահանջվող փաստաթղթերը ներկայացրած՝ Արցախի Հանրապետությունում կամ Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով գրանցված այն կազմակերպությունները, որոնք ունեն հաշվառված սեփականության կամ օգտագործման իրավունքով պահանջվող թվի և դասի ավտոբուսներ:
18. Մրցույթի մասնակցության համար, բացի երթուղու սպասարկման համար պահանջվող հիմնական ավտոբուսներից, կազմակերպությունը պետք է ունենա նաև միևնույն կամ ավելի բարձր դասի պահուստային ավտոբուս՝ մինչև հինգ հիմնական ավտոբուսի համար առնվազն մեկ պահուստային ավտոբուսի հաշվարկով:
19. Միջշրջանային կամ ներշրջանային երթուղիներում, որի չվացուցակով պահանջվում է մեկ հիմնական ավտոբուս և սպասարկման օրերը չի գերազանցում շաբաթական վեց օրը պահուստային ավտոբուս չի պահանջվում, եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ հայտատու: Մեկից ավելի հայտատուների առկայության դեպքում մրցույթին մասնակցելու իրավունքը տրվում է պահուստային ավտոբուս ունեցող հայտատուին, իսկ առանց պահուստային ավտոբուսի ներկայացված հայտերը մերժվում են սույն կարգին համապատասխան:
20. Ստեփանակերտ քաղաքի ներքաղաքային երթուղիներում սույն կարգի 18-րդ կետում նշված պահուստային ավտոբուսների թիվը կարող է նվազեցվել մրցութային հանձնաժողովի որոշմամբ, բայց ոչ պակաս, քան մինչև յոթ հիմնական ավտոբուսի դեպքում մեկ պահուստային ավտոբուսի հաշվարկով:
21. Մեկից ավելի երթուղիների (բացառությամբ Ստեփանակերտի ներքաղաքային երթուղիների) սպասարկման համար կազմակերպվող մրցույթին նույն ավտոբուսը կարող է ներկայացվել որպես պահուստային, եթե՝
1) նշված երթուղիները միանման են` մերձքաղաքային (ներքաղաքային) կամ միջքաղաքային.
2) պահուստային ավտոբուսի դասը համապատասխանում կամ գերազանցում է տվյալ երթուղու չվացուցակով սահմանված դասին.
3) ապահովում է սույն կարգի 18-րդ և 20-րդ կետերով սահմանած պահուստային ավտոբուսի նվազագույն թիվը:
V. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԸ
22. Կազմակերպությունները մրցույթի մասին հայտարարության ցանկով նախատեսված փաստաթղթերը ներկայացնում են սոսնձված և իրենց կողմից ստորագրված կամ կնքված փակ ծրարով:
23. Փակ ծրարով ներկայացվում է նաև երթուղու սպասարկման համար առաջարկվող մեկ ուղևորի և ուղեբեռի փոխադրման գինը (այսուհետ՝ փոխադրավարձ):
Փոխադրավարձը ներկայացվում է ըստ միջանկյալ կանգառների: Սույն կետում նշված ծրարը բացվում է մրցույթի արդյունքների ամփոփման ժամանակ:
24. Հայտին կից ներկայացված փաստաթղթերի պատճենները կազմակերպության կողմից հաստատվում են «Իսկականի հետ ճիշտ է» գրառմամբ և կնիքով կամ ստորագրությունով:
25. Հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ:
26. Ներկայացված փաստաթղթերի ծրարը հանձնաժողովի քարտուղարի կողմից բացվում է մրցույթի անցկացման օրվանից երկու աշխատանքային օր առաջ, որին կարող են մասնակցել մրցութային հանձնաժողովի անդամները, հայտատուները, հասարակական կազմակերպության ներկայացուցիչները, զանգվածային լրատվության միջոցների աշխատակիցները: Հաշվառված հայտերն ու կից փաստաթղթերը տեղում ուսումնասիրվում են մրցութային հանձնաժողովի նախագահի և քարտուղարի կողմից` սույն կարգի N 1 ձևով սահմանված փաստաթղթերի ցանկին համապատասխանությունը որոշելու նպատակով: Ներկայացված փաստաթղթերում թերություններ (վրիպակներ) հայտնաբերելու դեպքում հայտատուն անմիջապես գրավոր (այդ թվում՝ հայտում նշված էլեկտրոնային փոստի հասցեին հաղորդագրություն ուղարկելով) ծանուցվում է այդ թերությունների մասին: Հայտնաբերված թերությունների վերաբերյալ ծանուցվելուց հետո հայտատուն կարող է վերացնել դրանք մինչև մրցույթի անցկացման օրը: Նշված գործընթացի վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որը մրցութային հանձնաժողովի անունից ստորագրվում է հանձնաժողովի նախագահի և քարտուղարի, ինչպես նաև հանձնաժողովի ներկա անդամի կողմից:
27. Մրցութային հանձնաժողովը փաստաթղթերում կեղծիքների, ոչ ճշգրիտ կամ թերի լրացված փաստաթղթերի վերաբերյալ կասկածներ ունենալու դեպքում կարող է կազմակերպությունից պահանջել այդ փաստաթղթի բնօրինակը:
28. Սույն կարգի պահանջներին չհամապատասխանող հայտերը, ինչպես նաև հայտերի ընդունման ժամկետը լրանալուց հետո ներկայացված հայտերի ընդունումը մերժվում է: Մրցութային հանձնաժողովը փաստաթղթերի ուսումնասիրության օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում մերժման մասին գրավոր (այդ թվում՝ էլեկտրոնային փոստի հասցեին հաղորդագրություն ուղարկելով) տեղեկացնում է տվյալ կազմակերպությանը` նշելով մերժման հիմքերը:
VI. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ, ԳՆԱՀԱՏՄԱՆ ՁԵՎԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
29. Մրցույթն անցկացվում է, եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է նույնիսկ մեկ կազմակերպություն:
30. Մրցույթներն անց են կացվում Արցախի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզիա ունեցող կազմակերպության (այսուհետ՝ տեխզննման կայան) տարածքում՝ մրցութային հանձնաժողովը կազմավորող մարմնի և տեխզննման կայանի միջև կնքված պայմանագրի հիման վրա:
31. Գնահատումը կատարվում է տասը բալանոց թվային համակարգով՝ համաձայն ձև N 3 չափորոշիչների:
32. Մրցութային հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ավտոբուսին և վարորդին տրված իր գնահատականը լրացնում է համապատասխան մրցութային թերթիկում (Ձև N 4, Ձև N 5):
33. Մրցութային թերթիկում (Ձև N 4) գրանցվում են ավտոբուսի հետևյալ գնահատականները՝
1) տեխնիկական վիճակի (արգելակային համակարգերի, ղեկային կառավարման համակարգի, արտաքին ու ներքին լուսավորման սարքերի, անվադողերի, դռների փականքների հուսալիության ու ամրության).
2) պատկանելիության իրավունքի (սեփականություն, լիզինգ կամ վարձակալություն).
3) տարիքի.
4) արտաքին տեսքի.
5) ուղևորասրահի:
34. Մրցութային հանձնաժողովը մրցույթի մասնակցության հայտն ընդունելուց հետո հայտատու կազմակերպությանը տրամադրում է ուղեգիր տասնօրյա ժամկետում հայտով ներկայացված ավտոբուսը (ավտոբուսները) տեխզննման կայան ներկայացնելու նպատակով:
35. Տեխզննման կայանը հայտատուի ներկայացրած ուղեգրի հիման վրա իրականացնում է ավտոբուսի (ավտոբուսների) սույն կարգի 33-րդ կետի 1-ին ենթակետում նշված պարամետրերի ստուգում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 20-ի N 450 որոշմամբ հաստատված կարգին համապատասխան և ուղեգրված կազմակերպությանը տրամադրում ավտոբուսի տեխնիկական վիճակի սարքինության (անսարքության) մասին տեղեկանք` մրցութային հանձնաժողովին ներկայացնելու նպատակով:
Տեխնիկական զննության կայանի կողմից ավտոբուսների ստուգման գործընթացին կարող է ներկա գտնվել հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ:
36. Տեխզննման կայանի կողմից տրված տեղեկանքը սահմանված ժամկետում չներկայացնելու, գնահատման արդյունքներով Ձև N 4 մրցութային թերթիկի 6-րդ, 9-րդ և 10-րդ սյունակներում 0 միավոր գրանցվելու, ինչպես նաև 30 միավորից ցածր ընդհանուր միավոր (ըստ Ձև N 4 մրցութային թերթիկի) հավաքելու դեպքերում ավտոբուսը հանվում է մրցույթից, իսկ երթուղու սպասարկման համար պահանջվող ավտոբուսների թիվը չապահովելու դեպքում, կազմակերպությունը անկախ մնացած ավտոբուսների տեխնիկական գնահատականներից զրկվում է երթուղու սպասարկման իրավունքի մրցակցությունից և մրցույթի արդյունքների ամփոփմանը չի մասնակցում:
37. Մինչև երեք տարվա թողարկման տարեթիվ և մինչև 60 000 կմ վազք ունեցող ավտոբուսների (տարեկան տեխնիկական զննություն անցած) տեխնիկական վիճակին տրվում է առավելագույն 10 միավորը՝ առանց տեխզննման կայան ուղեգրվելու:
38. Նախկինում մրցույթով թույլատրված գործող պահուստային ավտոբուսը սույն կարգի 21-րդ կետով սահմանված դեպքում այլ մրցույթին ներկայացնելու դեպքում տվյալ ավտոբուսի գնահատման միավորը հաշվարկվում է ստացած ընդհանուր գնահատականից տարեկան 10 տոկոս նվազումը հաշվի առնելով, սակայն ոչ պակաս, քան նվազագույն թույլատրելի 30 միավորից:
VII. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ
39. Մրցույթի արդյունքներն ամփոփվում են մրցութային հանձնաժողովի ամփոփիչ նիստում մրցույթի անցկացման օրվանից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում:
40. Մրցութային ամփոփ-թերթիկում (Ձև N 6), որպես լրացուցիչ միավորներ լրացվում են՝
1) կազմակերպության արհեստավարժության գնահատականը.
2) կազմակերպությանը պատկանող արտադրական բազային տրված գնահատականը:
41. Մրցութային հանձնաժողովի աշխատանքի ամփոփման արդյունքներով՝ ըստ մրցութային ամփոփ-թերթիկի առավելագույն ընդհանուր միավորներ հավաքած մասնակիցը ճանաչվում է մրցույթի հաղթող:
42. Մրցույթի արդյունքներով հավասար ընդհանուր միավորներ հավաքելու դեպքում մրցույթի հաղթողը որոշվում է հետևյալ առաջնահերթությամբ`
1) բարձր է ավտոբուսների տրված գնահատականը.
2) մասնակցի կողմից առաջարկվել է նվազագույն փոխադրավարձ.
3) մեծ է կազմակերպության կողմից ներկայացված վնասակար արտանետումների չեզոքացուցիչներով կահավորված ավտոբուսների թիվը:
43. Մրցույթի արդյունքներով բոլոր գործոնների հաշվառմամբ հավասար միավորներ հավաքելու դեպքում մրցույթի հաղթողը որոշվում է մրցութային հանձնաժողովի քվեարկությամբ: Որոշումն ընդունվում է հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
Մրցութային հանձնաժողովի անդամների ձայների հավասարության դեպքում նախագահի ձայնը վճռորոշ է:
44. Մրցութային հանձնաժողովը մրցույթի արդյունքներն ամփոփում է մրցույթի կայացումից երկշաբաթյա ժամկետում և ամփոփիչ նիստում որոշում մրցույթի հաղթողին (հաղթողներին) կամ սույն կարգին համապատասխան` մրցույթը համարում է չկայացած:
45. Մրցութային հանձնաժողովը մրցույթի արդյունքներն ամփոփում է նիստի արձանագրությամբ: Այն կազմվում է երկու օրինակից` ստորագրված մրցութային հանձնաժողովի անդամների կողմից: Մրցութային հանձնաժողովի արձանագրությունն ուժի մեջ է մտնում հանձնաժողովը կազմավորող մարմնի ղեկավարի որոշմամբ հաստատվելուց հետո: Արձանագրության մեկ օրինակը մնում է մրցութային հանձնաժողովի մոտ, մյուսն ուղարկվում է ավտոկայարանային (երթակարգավարական) սպասարկում իրականացնող կազմակերպություն:
46. Մրցույթի արդյունքների ամփոփումից հետո մրցութային թերթիկը, մրցութային ամփոփ թերթիկը և մրցույթին ներկայացված փաստաթղթերի փաթեթները մրցութային հանձնաժողովի քարտուղարի կողմից ամրակարվում և պահպանվում են երթուղու սպասարկման ամբողջ ընթացքում:
47. Մրցույթի մասնակցության համար ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանության հետևանքով մրցույթի մասնակցության իրավունքից զրկված, ինչպես նաև մրցույթում հաղթող չճանաչված կազմակերպությանը վերաբերող նյութերը մրցութային հանձնաժողովի կողմից պահպանվում են երեք ամիս:
48. Լիազոր մարմինը մրցույթի արդյունքներն ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում ապահովում է արդյունքների հրապարակումը իր ինտերնետային կայքում:
49. Մրցութային հանձնաժողովի արձանագրությունը հաստատվելուց հետո մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպությունը տասն աշխատանքային օրվա ընթացքում երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի կամ նրա կողմից լիազորված կազմակերպության հետ կնքում է երթուղու սպասարկման պայմանագիր՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի N329-Ն որոշմամբ սահմանված պայմաններին համապատասխան: Հակառակ դեպքում երթուղու սպասարկման իրավունքն անցնում է տվյալ մրցույթում հաջորդ տեղն զբաղեցրած կազմակերպությանը:
VIII. ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՈՒՄԸ ԵՎ ԵՐԹՈՒՂՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
50. Երթուղիների սպասարկման իրավունքը հատկացվում է մրցույթը կազմակերպող մարմնի ղեկավարի որոշմամբ՝ մրցութային հանձնաժողովի եզրակացության հիման վրա (հաշվի առնելով երթուղու շահագործական պայմանները, փոխադրողի պատրաստականության աստիճանը), հետևյալ ժամկետներով՝
1) առանձին երթուղու (երթուղիների) սպասարկման դեպքում՝
ա. մինչև երկու տարի՝ 30-40 ընդհանուր միավոր ցուցանիշի դեպքում (համաձայն մրցութային ամփոփ-թերթիկի),
բ. երկու կամ երեք տարի՝ 41-50 ընդհանուր միավոր ցուցանիշի դեպքում (համաձայն մրցութային ամփոփ-թերթիկի),
գ. երեք կամ չորս տարի՝ 51-60 ընդհանուր միավոր ցուցանիշի դեպքում (համաձայն մրցութային ամփոփ-թերթիկի),
դ. չորս կամ հինգ տարի՝ 61-70 ընդհանուր միավոր ցուցանիշի դեպքում (համաձայն մրցութային ամփոփ-թերթիկի),
ե. յոթ տարի՝ 71-80 ընդհանուր միավոր ցուցանիշի դեպքում (համաձայն մրցութային ամփոփ-թերթիկի).
2) փաթեթային համակարգով երթուղիների սպասարկման դեպքում՝
ա. հինգ տարի՝ 30-40 ընդհանուր միավոր ցուցանիշի դեպքում (համաձայն մրցութային ամփոփ-թերթիկի),
բ. վեց տարի ժամկետ՝ 41-50 ընդհանուր միավոր ցուցանիշի դեպքում (համաձայն մրցութային ամփոփ-թերթիկի),
գ. յոթ տարի ժամկետ՝ 51-60 ընդհանուր միավոր ցուցանիշի դեպքում (համաձայն մրցութային ամփոփ-թերթիկի),
դ. ութ տարի ժամկետ՝ 61-70 ընդհանուր միավոր ցուցանիշի դեպքում (համաձայն մրցութային ամփոփ-թերթիկի),
ե. ինը տարի ժամկետ՝ 71-80 ընդհանուր միավոր ցուցանիշի դեպքում (համաձայն մրցութային ամփոփ-թերթիկի):
51. Հաղթող կազմակերպության կողմից երթուղու սպասարկումից հրաժարվելու կամ այդ իրավունքից նրան զրկելու դեպքում վաղաժամկետ դադարեցվում է նրա հետ կնքված սպասարկման պայմանագիրը և հայտարարվում նոր մրցույթ:
Փաթեթային համակարգում ընդգկրված որևէ երթուղու սպասարկումից հրաժարվելու կամ այդ իրավունքից նրան զրկելու դեպքում կազմակերպությունը հրաժարված կամ զրկված է համարվում փաթեթում ներառված բոլոր երթուղիների սպասարկման իրավունքից:
52. Մրցույթի ամփոփման արդյունքներով հաղթող ճանաչված կազմակերպության կողմից երթուղու սպասարկման ընթացքում այնպիսի տվյալների փոփոխություններ (ավտոբուսի սեփականության, վարորդի փոխարինման, արտադրական բազայի ոչ նպատակային շահագործման և այլն) կատարելու դեպքում, ինչպիսիք կարող են կամ կարող էին մրցույթի անցկացման ժամանակ էական ազդեցություն ունենալ մրցույթի արդյունքների վրա (ստացած ընդհանուր միավորից ցածր միավոր գրանցվել), մրցութային հանձնաժողովի եզրակացությամբ՝ մրցույթը կազմակերպող մարմնի ղեկավարի որոշմամբ, երթուղու սպասարկման ժամկետը նվազեցվում է սույն կարգի պահանջներին համապատասխան կամ վաղաժամկետ դադարեցվում է նրա հետ կնքված երթուղու սպասարկման պայմանագիրը:
IX. ՉԿԱՅԱՑԱԾ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԸ
53. Մրցութային հանձնաժողովը մրցույթը համարում է չկայացած, եթե`
1) մրցույթի անցկացման ժամանակ խախտվել են սույն կարգով սահմանված պահանջները.
2) մրցույթին ներկայացված երթուղու (երթուղիների) սպասարկման համար կազմակերպությունների կողմից ոչ մի հայտ չի ստացել, կամ հայտերը ներկայացվել են սույն կարգով նախատեսված պահանջների խախտմամբ.
3) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի պահանջներին.
4) մրցույթի արդյունքներով հաղթող չի ճանաչվել.
5) կազմակերպությունը սույն կարգի 49-րդ կետում նշված ժամկետում չի կնքել երթուղու սպասարկման պայմանագիր.
6) անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով հնարավոր չի եղել անցկացնել մրցույթը:
54. Մրցույթը չկայացած համարվելու դեպքում, մրցութային հանձնաժողովը հայտարարում է նոր մրցույթ: Մինչև նոր մրցույթի անցկացումն ու դրա արդյունքների ամփոփումն անհրաժեշտության դեպքում երթուղու սպասարկումը ժամանակավորապես, բայց ոչ ավելի մեկ տարուց, կարող է իրականացվել պայմանագրային հիմունքներով անհրաժեշտ ավտոբուսներ ունեցող կազմակերպության կողմից` մրցութային հանձնաժողովի կազմը հաստատող մարմնի որոշմամբ, մրցութային հանձնաժողովի եզրակացության հիման վրա:
X. ՄՐՑՈՒՅԹՈՎ ԱՆՑԱԾ ԱՎՏՈԲՈՒՍԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄԸ, ԵՐԹՈՒՂՈՒՄ
ԱՎՏՈԲՈՒՍԻ ՀԱՄԱԼՐՈՒՄԸ
55. Երթուղին սպասարկող կազմակերպության առաջարկությամբ մրցութային հանձնաժողովի որոշման հիման վրա թույլատրվում է`
1) երթուղու սպասարկման համար համալրման կարգով ներգրավել ավտոբուս,
2) երթուղում ընդգրկված ավտոբուսը սույն կարգի պահանջներին համապատասխան փոխարինել համարժեք ավտոբուսով:
56. Երթուղիներում ներգրավվող (փոխարինվող կամ համալրվող) ավտոբուսների համարժեքությունը որոշում է մրցութային հանձնաժողովը` սույն կարգի պահանջներին համապատասխան: Նոր ավտոբուսի հավաքած փաստացի գումարային միավորը (համաձայն Ձև N 4-ի 11-րդ սյունակի) պետք է՝
1) համալրման դեպքում` համապատասխանի տվյալ երթուղու մրցույթի արդյունքներով արձանագրված ավտոբուսների միջին միավորին (Ձև N 4 12-րդ սյունակ) կամ գերազանցի այն.
2) փոխարինման դեպքում` համապատասխանի կամ գերազանցի փոխարինվող ավտոբուսի գնահատված ընդհանուր միավորին (Ձև N 4 11-րդ սյունակ):
57. Համալրման կամ փոխարինման համար ներկայացված ավտոբուսի տեխնիկական վիճակի և սույն կարգով նախատեսված այլ ցուցանիշների գնահատման համար օրը նշանակվում է կազմակերպության դիմումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում:
58. Սպասարկման երկրորդ տարվանից սկսած փոխարինվող ավտոբուսի գնահատված միավորները պետք է հաշվարկվեն` տարեկան տասը տոկոս նվազումը հաշվի առնելով:
XI. ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
59. Մրցույթի անցկացման արդյունքների վերաբերյալ մրցութային հանձնաժողովի որոշումը մրցույթի մասնակիցների կողմից կարող է բողոքարկվել վերադասության կարգով՝ մրցութային հանձնաժողովը կազմավորող մարմնի ղեկավարին կամ դատական կարգով:
Մրցութային հանձնաժողովը կազմավորող մարմնի ղեկավարը պարտավոր է 30 օրվա ընթացքում գրավոր բողոքն ընդունել քննության և արդյունքների մասին գրավոր եղանակով տեղեկացնել բողոքարկող կազմակերպությանը:
XII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
60. Սույն կարգի ընդունման կապակցությամբ գործողությունը դադարեցնելու ենթակա է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչության պետի 2009 թվականի ապրիլի 29-ի «Ավտոբուսային երթուղիների սպասարկման ծառայությունների դիմաց վճարի հաշվարկման կարգը հաստատելու մասին» N 30Ն հրամանը, իսկ երթուղու սպասարկման պայմանագրով նախատեսվող ավտոկայարանային (երթակարգավարական) ծառայության դիմաց վճարի չափը յուրաքանչյուր դեպքում համաձայնեցվում է լիազոր մարմնի հետ:
61. Նախկինում երթուղիներ սպասարկող ավտոբուսների դեղին հիմնագույնի համարանիշները Արցախի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից փոխարինվում են հիմնական հաշվառման համարանիշներով՝ համապատասխան մրցութային հանձնաժողովի կողմից հատկացված տեղեկանքի հիման վրա:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Ա.ԼԱԶԱՐՅԱՆ |
ՀԱՅՏ
Արցախի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության մրցույթի մասնակցության
Հայտատու_____________________________________________________________________
(կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, գտնվելու վայրը (բնակության վայրը),
_______________________________________________________________________________
ՀՎՀՀ, գրանցման համար և ամսաթիվ, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)
Խնդրում եմ թույլատրել մասնակցելու «___»__________20 թ. կայանալիք _____________
(երթուղու անվանումը)
|
հհ |
Վարորդի
անուն, ազգանուն |
ԱՎՏՈԲՈՒՍԻ |
Ինչ իրավունքով է պատկանում |
|
մակնիշը |
հաշվառման համարանիշը |
թողարկման տարեթիվը |
նստատեղերի քանակը |
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
2. Լրացուցիչ տեղեկություններ___________________________________________________
Նախապես ծանոթացել եմ մրցույթի անցկացման կարգի պայմաններին ու պարտավորվում եմ ապահովել դրանց կատարումը:
Կից ներկայացնում եմ ստորև բերված ցանկին համապատասխան փաստաթղթերը:
Հայտատու________________ _______________________________________________________:
(ստորագրությունը) (կազմակերպության ղեկավարի կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)
«____»_______________20 թ.
ՑԱՆԿ
անհրաժեշտ փաստաթղթերի
1. Ավտոբուսի՝ հաշվառման վկայագիր, սեփականության իրավունքի վկայական, կամ օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթեր.
2. Ավտոբուսի այլ տեսակի վառելիքով շահագործելու համար վերասարքավորելու (կահավորելու) դեպքում` շահագործման և վերասարքավորման օրինականությունը հաստատող փաստաթուղթ.
3. Վարորդի՝ վարորդական վկայական, աշխատանքային փորձը հավաստող փաստաթուղթ, անձանգիր և ՀԾՀ մասին տեղեկանք կամ սոցիալական քարտ.
4. Փակ ծրարով երթուղու սպասարկման ընթացքում առաջարկվող մեկ ուղևորի և ուղեբեռի փոխադրման գինը՝ ըստ միջանկյալ կանգառների.
5.Կազմակերպության արտադրական բազայի վերաբերյալ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը (առկայության դեպքում):
ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
|
հհ |
Մրցույթի անցկացման ամսաթիվը |
Փաստա-թղթերի փաթեթի հանձնման ամսաթիվը և ժամը |
Փաստա-թղթերի փաթեթի բացման ամսաթիվը և ժամը |
Կազմակերպութ-յան անվանումը կամ անհատ ձեռնարկա-տիրոջ անունը, ազգանունը |
Երթուղու անվա-նումը |
Կազմակերպութ-յան տնօրենի (լիազորված անձի) կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը |
Փաթեթն ընդունողի ստորագրութ-յունը |
Նշումներ |
|
1. |
|
|
|
|
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
|
|
|
|
|
3. |
|
|
|
|
|
|
|
|
|
4. |
|
|
|
|
|
|
|
|
ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ
Արցախի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի մասնակիցների գնահատման
|
Գնահատման չափանիշները |
Գնահատականը |
Ծանոթություն |
|
1. Ավտոբուս |
50 միավոր |
ամփոփվում է միջին գնահատականով |
|
1) տեխնիկական վիճակ՝ |
|
սարքին |
10 |
համաձայն ներկայացված տեղեկանքի |
|
անսարք |
0 |
|
2) պատկանելության իրավունք` |
|
սեփականություն, լիզինգ |
10 |
համաձայն հիմնավոր փաստաթղթի |
|
այլ տեսակ |
5 |
|
3) տարիքը` |
|
1-3 տարին ներառյալ |
10 |
հիմք ընդունելով թողարկման տարեթիվը |
|
3-6 տարին ներառյալ |
8 |
|
6-9 տարին ներառյալ |
6 |
|
9-12 տարին ներառյալ |
4 |
|
12-15 տարին ներառյալ |
2 |
|
15-ից ավելի |
0 |
|
4) արտաքին տեսքը (թափքի կոռոզիա, ներկվածքի որակ, հողմապակու ճաքեր) |
|
բացակայում են |
10 |
գնահատվում է փաստացի վիճակը |
|
նշվածներից որևէ մեկի առկայության դեպքում |
8 |
|
նշվածներից երկուսի առկայության դեպքում |
6 |
|
նշվածներից երեքի առկայության դեպքում |
4 |
|
նշվածներից չորս և ավելիի առկայության դեպքում |
0 |
|
5) ուղևորասրահը՝ |
|
նստոցների ծածկաշորերի, սրահի պաստառների և հատակի ծածկույթի վնասվածքներ, կառուցվածքային փոփոխություններ` ավել նստատեղեր և արտադրող գործարանի կողմից չնախատեսված այլ կառուցվածքային փոփոխություններ |
|
բացակայում են |
5 |
գնահատվում է
փաստացի վիճակը |
|
նշվածներից մեկի առկայության դեպքում |
4 |
|
նշվածներից երկուսի առկայության դեպքում |
3 |
|
նշվածներից երեքի առկայության դեպքում |
2 |
|
նշվածներից չորս և ավելիի առկայության դեպքում |
0 |
|
ստանդարտներով նախատեսված՝ նստոցների հարմարադասումը, կանգնած վիճակում ուղևորների փոխադրման համար նախատեսված հարմարանքները, օդափոխման (այդ թվում բացվող պատուհաններ) և տաքացման համակարգը |
|
գերազանց (նշվածները գործարանային վիճակում են և համապատասխանում են փոխադրման տեսակին) |
5 |
գնահատվում է առկայությունն ու համապատասխանությունը շահագործման պայմաններին |
|
լավ (նշվածները համապատասխանում են վերասարքավորման արդյունքում) |
4 |
|
բավարար (նշվածներից որևէ մեկի անհամապատասխանության դեպքում) |
3 |
|
անբավարար (նշվածներից երկու և ավելիի անհամապատասխանության դեպքերում) |
0 |
|
2. ՎԱՐՈՐԴՆԵՐ |
10 միավոր |
ամփոփվում է միջին գնահատականով |
|
ուղևորափոխադրումների ոլորտում վարորդների աշխատանքային փորձ՝ |
|
մինչև 2 տարի ներառյալ |
2 |
ըստ ներկայացված հիմնավոր փաստաթղթի կամ էլեկտրոնային հաշվառման համակարգի տվյալների |
|
2-5 տարի ներառյալ |
4 |
|
5-8 տարի ներառյալ |
6 |
|
8-10 ներառյալ |
8 |
|
10-ից ավելի |
10 |
|
3. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԻԱՎՈՐՆԵՐ |
20 միավոր |
|
|
1) կազմակերպության արհեստավարժությունը (հաշվի է առնվում նախկին մրցույթի արդյունքներով տվյալ երթուղու սպասարկման իրավունք ստացած կազմակերպության սպասարկման որակը, թույլ տված խախտումների պարբերականությունն ու խախտման աստիճանը, ուղևորներից ստացված բողոքները) |
|
բացակայում է |
10 |
փոխադրողից փաստաթուղթ չի պահանջվում, հիմքերը ձեռք են բերվում հանձնաժողովի կողմից |
|
նշվածներից որևէ մեկի առկայության դեպքում |
6 |
|
նշվածներից երկուսի առկայության դեպքում |
2 |
|
նշվածներից երկուսից ավելիի դեպքում |
0 |
|
2) արտադրական բազայի առկայությունը և շահագործման պայմանները (հանձնաժողովի կողմից կատարվում են փաստաթղթերի և արտադրական բազայի պայմանների ուսումնասիրություններ, առկա շարժակազմի թվաքանակին համապատասխանող տեխնիկական պարամետրերի ստուգումներ, փաստացի կատարվող աշխատանքների ընթացքի ու որակի վերաբերյալ տեղեկությունների ճշտումներ) |
|
կազմակերպությանը պատկանում է սեփականության իրավունքով և բավարարում է նշված պահանջները |
10 |
կատարվում է փաստացի ուսումնասիրություններ և կազմվում առանձին եզրակացություն |
|
կազմակերպությանը պատկանում է այլ (ոչ սեփականության) իրավունքով և բավարարում է նշված պահանջները |
5 |
|
չի համապատասխանում |
0 |
ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԹԵՐԹԻԿ
ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ԳՆԱ
| ______________________________________________________ |
|
«____» |
___________20 թ. |
| (կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանուն) |
|
|
(ամիս, ամսաթիվ) |
|
հհ |
Ավտոբուսի |
Ավտոբուսի գնահատականները |
Ընդհանուր միավորը |
Միջին միավորը |
|
մակ-նիշը |
հաշվառ-ման համա-րանիշը |
թողար-կման տարեթիվը |
նույնակա-նացման համարը |
տեխնիկական վիճակը` համաձայն տեխնիկական զննության տեղեկանքի) |
պատկա-նելության իրավունքը |
տարիքը |
արտաքին տեսքը |
ուղևորա-սրահը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
|
ԵՐԹՈՒՂՈՒ ԱՆՎԱՆՈՒՄԸ |
|
1. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
3. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
4. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
5. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
|
|
Հանձնաժողովի անդամ |
_________________ |
_________________________ |
|
(ստորագրություն) |
(անուն, ազգանուն) |
ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԹԵՐԹԻԿ
ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
| ______________________________________________________ |
|
«____» |
___________20 թ. |
| (կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանուն) |
|
|
(ամիս, ամսաթիվ) |
|
հհ |
Վարորդի |
Միջին միավորը |
|
անուն, ազգանուն |
աշխատանքային փորձ |
|
տարի, ամիս |
գնահատականը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
|
ԵՐԹՈՒՂՈՒ ԱՆՎԱՆՈՒՄԸ |
|
1. |
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
3. |
|
|
|
|
4. |
|
|
|
|
5. |
|
|
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
|
|
Հանձնաժողովի անդամ |
_________________ |
_________________________ |
|
(ստորագրություն) |
(անուն, ազգանուն) |
ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԱՄՓՈՓ-ԹԵՐԹԻԿ
«____» ___________________ 20 թ.
|
Կազմակերպութ-յան անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը |
Հայտով մրցույթին ներկայացված ավտոբուսների քանակը |
Երթուղու սպասար-կման համար ընտրված |
Գումարային միջին գնահատականը |
Լրացուցիչ միավորներ |
Ընդամենը |
|
ներկայացված ավտոբուսների (Ձև N4 սյունակ 12) |
վարորդների (Ձև N5 սյունակ 5) |
կազմակեր-պության արհես-տավար-ժությունը |
արտադրական բազայի առկայութ-յունն ու շահագործման պայմանները |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
|
ԵՐԹՈՒՂՈՒ ԱՆՎԱՆՈՒՄԸ |
| |
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
Հանձնաժողովի անդամներ՝ |
________________ |
_______________________ |
| |
(ստորագրություն) |
(անուն, ազգանուն) |
| |
________________ |
_______________________ |
| |
(ստորագրություն) |
(անուն, ազգանուն) |
| |
________________ |
_______________________ |
| |
(ստորագրություն) |
(անուն, ազգանուն) |
| |
________________ |
_______________________ |
| |
(ստորագրություն) |
(անուն, ազգանուն) |
| |
________________ |
_______________________ |
| |
(ստորագրություն) |
(անուն, ազգանուն) |