Համարը 
N 526
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
21.12.2004
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
21.12.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
21.12.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

''21'' դեկտեմբերի 2004թ.

N 526

ք.Ստեփանակերտ

 

«Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Ստեփանակերտի քաղաքապետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին

 

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ԼՂՀ օրենքի 1-ին հոդվածին, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ԼՂՀ օրենքի 11-րդ հոդվածին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 1998 թվականի հուլիսի 27-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջաններում պետական կառավարման մասին» ՆՀ-43 հրամանագրի 6-րդ կետին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Ստեղծել «Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

2. Հաստատել.

ա) Ստեփանակերտի քաղաքապետարանի կանոնադրությունը` համաձայն թիվ 1 հավելվածի.

բ) Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքը` համաձայն թիվ 2 հավելվածի.

գ) Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը` համաձայն թիվ 3 հավելվածի:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հավելված 1

ԼՂՀ կառավարություն

«21» դեկտեմբերի 2004թ.

թիվ 526 որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Ստեփանակերտի քաղաքապետը /այսուհետ` քաղաքապետ/ Ստեփանակերտի քաղաքապետարանի /այսուհետ` քաղաքապետարան/ միջոցով քաղաքային համայնքում իրականացնում է տեղական ինքնակառավարում` համատեղելով պետական կառավարման հետ, իրագործում է ԼՂՀ կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում է հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը:

2. Քաղաքապետարանն իր գործունեությունն իրականացնելիս ղեկավարվում է Սահմանադրությամբ, ԼՂՀ օրենքներով, ԼՂՀ Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, ԼՂՀ կառավարության և վարչապետի որոշումներով, նորմատիվ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:

3. Քաղաքապետարանը կազմված է քաղաքապետից և քաղաքապետարանի աշխատակազմից: Քաղաքապետարանի համակարգում ընդգրկվում են պետական ոչ առևտրային կազմակերպություններ, հիմնարկներ ու համայնքային ենթակայության այլ կազմակերպություններ:

 

II. Քաղաքապետարանի աշխատակազմը

 

4. Քաղաքապետարանի աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

5. Քաղաքապետարանի աշխատակազմի /այսուհետև` աշխատակազմ/ նպատակն ու խնդիրը քաղաքապետի՝ ԼՂՀ օրենքներով, այլ իրավական ակտերով վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին քաղաքապետի մասնակցության ապահովումն է:

6. Աշխատակազմը գործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների ու այլ իրավական ակտերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

7. Աշխատակազմն իր իրավասության սահմաններում օրենքով սահմանված կարգով կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

8. Աշխատակազմն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

9. Աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

10. Աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն և իր կնքած գործարքների միջոցով ձեռք է բերում ապրանքներ, ծառայություններ և աշխատանքներ, օրենքով սահմանված կարգով օտարում է ապրանքներ, կատարում է աշխատանքներ ու մատուցում ծառայություններ, որոնց դիմաց ստացված հատուցումը հաշվեգրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գանձապետական միասնական հաշվի համապատասխան ենթահաշիվներին: Աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների համար կարող է գանձվել համապատասխան տուրք` օրենքով սահմանված չափով ու կարգով:

11. Աշխատակազմն իր ‎ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև քաղաքապետարանի լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

12. Աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

13. Աշխատակազմի անվանումն է` Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմ:

14. Աշխատակազմի գտնվելու վայրն է` ԼՂՀ քաղաք Ստեփանակերտ, փող.Ն.Ստեփանյան 22

 

III. Աշխատակազմի կառավարումը

 

15. Աշխատակազմի կառավարումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը և քաղաքապետը` օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում:

Աշխատակազմի ղեկավարումն իրականացնում է աշխատակազմի ղեկավարը, որին օրենքով սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը:

16. Քաղաքապետը՝

ա) ապահովում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության և վարչապետի որոշումների, ինչպես նաև այլ նորմատիվ իրավական ակտերի կատարումը.

բ) խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է կառավարության նիստերին: Սահմանված կարգով կառավարության, վարչապետի և հանրապետական գործադիր մարմինների քննարկմանն է ներկայացնում վերջիններիս իրավասությանը վերապահված հարցերը.

գ) համագործակցում է հանրապետական գործադիր մարմինների հետ և դրանց քննարկմանն է ներկայացնում վերջիններիս իրավասությանը վերաբերող քաղաքին առնչվող հարցերը.

դ) սահմանված կարգով նախապատրաստում և առաջարկություններ է ներկայացնում կառավարություն՝ քաղաքում պետական կառավարման իրականացման համար պետական բյուջեից անհրաժեշտ ամենամյա հատկացումների վերաբերյալ.

ե) սահմանված կարգով մասնակցում է պետական բյուջեի նախագծի, ինչպես նաև կառավարության տարածքային քաղաքականության մշակման աշխատանքներին.

զ) ամենամյա հաշվետվություններ է ներկայացնում կառավարություն՝ իր գործունեության և քաղաքի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի մասին, ընթացիկ հաշվետվություններ է ներկայացնում վարչապետին.

է) անհրաժեշտության դեպքում առաջարկություն է ներկայացնում համապատասխան հանրապետական գործադիր մարմիններին՝ նրանց տարածքային ծառայությունների և վերջիններիս ղեկավարների աշխատանքի վերաբերյալ.

ը) պարտադիր քննության է առնում հանրապետական գործադիր մարմինների կողմից քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և դրանց ղեկավարների աշխատանքի վերաբերյալ առաջարկությունները և սահմանված ժամկետում այդ մարմիններին տեղեկացնում է ձեռնարկված միջոցների մասին.

թ) ընդհանրացնում է օրենսդրության կիրառման գործափորձը, օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում կառավարություն.

ժ) իր իրավասության սահմաններում միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների իրավունքներն ու ազատություններն ապահովելու համար.

ժա) օրենսդրությամբ սահմանված կարգով վերացնում կամ կասեցնում է քաղաքային ենթակայության կազմակերպությունների ղեկավարների՝ օրենսդրությանը հակասող իրավական ակտերը.

ժբ) օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում միջոցներ է ձեռնարկում քաղաքի տարածքում պետական և համայնքային սեփականության, բնական ռեսուրսների, պատմության և մշակույթի հուշարձանների, հատուկ պահպանվող այլ օբյեկտների պահպանության և արդյունավետ օգտագործման ուղղությամբ.

ժգ) օրենսդրությամբ սահմանված կարգով լուծում է քաղաքի տարածքում հանրահավաքներ, երթեր, ցույցեր և զանգվածային այլ միջոցառումներ անցկացնելու համար թույլտվություն տալու հարցը.

ժդ) սահմանված կարգով տեղեկություններ է տալիս համապատասխան հանրապետական գործադիր մարմնին իր կողմից տվյալ բնագավառում կառավարության տարածքային քաղաքականության իրականացման վերաբերյալ.

ժե) քաղաքապետարանի աշխատակազմում օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակում և պաշտոնից ազատում է քաղաքացիական ծառայության պաշտոններում ընդգրկված անձանց.

ժզ) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

Քաղաքապետն իր իրավասության սահմաններում, ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ, ընդունում է որոշումներ, արձակում կարգադրություններ:

Քաղաքապետի՝ օրենսդրությանը հակասող որոշումները և կարգադրությունները ուժը կորցրած են ճանաչվում վարչապետի կամ դատարանի որոշմամբ:

Քաղաքապետը չի կարող լինել համայնքի ավագանու անդամ, զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք՝ բացի մանկավարժական, գիտական և ստեղծագործական աշխատանքից, և զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

17. Քաղաքապետը ունի տեղակալ, որը`

ա/ համակարգում է քաղաքապետարանի աշխատանքները` քաղաքապետի կողմից իրականացվող քաղաքականության` իրեն հանձնարարված բնագավառներում.

բ/ իր լիազորությունների սահմաններում համակարգում է քաղաքապետին վերապահված բնագավառում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով, տալով ցուցումներ և հանձնարարականներ.

գ/ աշխատակազմի նպատակներին և խնդիրներին համապատասխան իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառի աշխատակազմի ստորաբաժանումներին կոնկրետ հանձնարարականների առաջադրանքների սահմանում, դրանց կատարման վերահսկողություն.

դ/ քաղաքապետի հանձնարարությամբ իրականացնում է քաղաքապետի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

ե/ համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում աշխատակազմի ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.

զ/ իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

է/ իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակումը և իրականացումը.

ը/ պարբերաբար քաղաքապետին է ներկայացնում տեղեկատվություն իր կողմից համակարգվող բնագավառներում տիրող իրավիճակի մասին.

թ/ ապահովում է իր կողմից համակարգվող բնագավառներում քաղաքապետի կարգադրությունների և որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունն ու արդյունքների մասին տեղեկացնում քաղաքապետին.

ժ/ քաղաքապետին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություներ նրանց իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ.

ժա/ քաղաքապետի բացակայության ժամանակ փոխարինում է նրան.

ժբ/ քաղաքապետի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

18. Քաղաքապետը կարող է ունենալ խորհրդական, օգնական և մամուլի քարտուղար, որոնց միջև պարտականություների բաշխումը, պաշտոնի նշանակումը և պաշտոնից ազատումը կատարում է քաղաքապետը:

19. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝

ա) վերակազմակերպում և դադարեցնում է աշխատակազմի գործունեությունը.

բ) հաստատում է աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.

գ) որոշում է աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

դ) հաստատում է աշխատակազմի կառուցվածքը.

ե) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը վերապահված այլ լիազորություններ:

20. Աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, քաղաքապետի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, ԼՂՀ կառավարության և քաղաքապետի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

21. Աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը կամ համայնքին պատճառված գույքային վնասի համար: Աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառած նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

22. Աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, քաղաքապետի՝ ԼՂՀ օրենսդրությանը հակասող որոշումները և կարգադրությունները:

23. Աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է այլ պաշտոնատար անձ` քաղաքապետի որոշմամբ:

24. Աշխատակազմի ղեկավարը`

ա/ իր իրավասության սահմաններում, առանց լիազորագրի, հանդես է գալիս ԼՂՀ և համայնքի անունից և ներկայացնում է նրա շահերը, իր լիազորությունների սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.

բ/ օրենքով, այլ իրավական ակտերով հիմնադրի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է աշխատակազմին ամրացված պետական և համայնքային գույքը, այդ թվում՝ ‎ֆինանսական միջոցները.

գ/ իր իրավասության սահմաններում տալիս է ԼՂՀ և համայնքի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր:

դ/ օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

ե/ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.

զ/ քաղաքապետի հաստատման է ներկայացնում աշխատակազմի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, այդ թվում ապահովում է աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ‎ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, ինչպես նաև աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումների արդյունքում հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

է/ քաղաքապետին ներկայացնում է առաջարկություններ աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

ը/ կազմակերպում է բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը

թ/ կազմակերպում է քաղաքապետարանում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

ժ/ վերահսկում է աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

ժա/ քաղաքապետի ստորագրությանն է ներկայացնում քաղաքապետի որոշումների և կարգադրությունների նախագծերը.

ժբ/ ապահովում է համագործակցությունը ԼՂՀ պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.

ժգ/ կազմակերպում է քաղաքապետարանում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

ժդ/ իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

 

IV. Հաշվապահական հաշվառումը և հաշվետվությունները

 

25. Աշխատակազմը ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում, համապատասխան մարմիններ է ներկայացնում ‎ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների մասին, ինչպես նաև վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

26. Աշխատակազմի գլխավոր հաշվապահը կազմակերպում է աշխատակազմի ‎ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» ԼՂՀ օրենքով իր վրա դրված լիազորությունները:

27. Աշխատակազմի գլխավոր հաշվապահը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, աշխատակազմի ‎ֆինանսական /բյուջետային/, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների մասին հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:

28. Աշխատակազմի գործունեության տարեկան ‎ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի /վերստուգման/ ԼՂՀ կառավարության սահմանված կարգով:

 

V . Աշխատակազմի գույքը

 

29. Աշխատակազմի գույքը ձևավորվում է օրենքով սահմանված կարգով` ԼՂՀ կառավարության կողմից, ինչպես նաև աշխատակազմի կնքած գործարքների միջոցով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինման ու օգտագործմանը հանձնված /ամրացված/ գույքից /ներառյալ գույքային իրավունքները/, որը հաշվառվում է նրա հաշվեկշռում:

30. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ աշխատակազմին կարող է վերապահել նաև պետական բաժնետոմսեր կամ բաժնեմասերի տիրապետման իրավասությունը:

31. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու աշխատակազմի գույքը:

32. Աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով և իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու իրեն հանձնված գույքը:

 

VI. Աշխատակազմի կառուցվածքը

 

33. Աշխատակազմի կառուցվածքը ներառում է նրա կառուցվածքային ստորաբաժանումները և առանձնացված ստորաբաժանումները:

(33-րդ կետը լրաց. 25.01.2010 N 10-Ն)

34. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատվում են քաղաքապետի կողմից:

35. Աշխատակազմի հաստիքային ցուցակը հաստատում է քաղաքապետը:

351. Աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը` քաղաքապետի ներկայացմամբ:

(351-ին կետը լրաց. 25.01.2010 N 10-Ն)

352. Աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծառայությունների մատուցման, վերահսկողության գործառույթներ և պատասխանատվության միջոցներ կիրառող մարմին է:

(352-րդ կետը լրաց. 25.01.2010 N 10-Ն)

353. Աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է նաև աշխատակազմի առանձին գործառույթները կամ դրանց մի մասը կամ հանդես է գալիս Ստեփանակերտի քաղաքային համայնքի անունից:

(353-րդ կետը լրաց. 25.01.2010 N 10-Ն)

354. Առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի Ստեփանակերտի քաղաքային համայնքի անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

(354-րդ կետը լրաց. 25.01.2010 N 10-Ն)

355. Աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

(355-րդ կետը լրաց. 25.01.2010 N 10-Ն)

 

VII. Աշխատակազմի գործունեությունը ինքնակառավարման իրականացման առանձին բնագավառներում

 

36. Աշխատակազմի գործունեությունը ինքնակառավարման իրականացման առանձին բնագավառներում կազմակերպվում է «Տեղական ինքնակառավարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համապատասխան հոդվածների դրույթների համաձայն:

 

VIII. Աշխատակազմի վերակազմակերպումը և գործունեության դադարումը

 

37. Աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված 2

ԼՂՀ կառավարության

«21» դեկտեմբերի 2004թ.

թիվ 526 որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

1. Ֆինանսա-բյուջետային բաժին

2. Իրավաբանական բաժին

3. Բնակարանային, կոմունալ տնտեսության և բնապահպանության բաժին

4. Ճարտարապետության և քաղաքաշինության բաժին

5. Հողաշինարարական բաժին

6. Կրթության և սպորտի բաժին

7. Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժին

8. (կետն ուժը կորցրել է 03.05.2018 N 326-Ն)

9. Շինարարության և բարեկարգման բաժին

10. Համայնքային գույքի կառավարման բաժին

11. Արտադրական ենթակառուցվածքների բաժին

(11-րդ կետը խմբ. 03.05.2018 N 326-Ն)

12. Հաշվապահական հաշվառման բաժին

13. Համակարգչային և տեղեկատվական ծառայությունների բաժին

14. Քաղաքացիների ընդունելության և դիմումների բաժին

15. Քարտուղարություն

16. (16-րդ կետն ուժը կորցրել է 27.02.20 N 113-Ն)

17. Վարչատնտեսական մաս

 

II. Առանձնացված ստորաբաժանում

 

Ստեփանակերտի քաղաքային տեսչություն

(Հավելված 2-ը խմբ. 25.12.2007 N 684, խմբ. 12.11.2008 N 752, փոփ. 24.02.2009 N 116-Ն, խմբ. 21.12.2009 N 813-Ն, խմբ. 20.10.2011 N 772-Ն, փոփ., խմբ.  03.05.2018 N 326-Ն, փոփ. 27.02.20 N 113-Ն)

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար 

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված 3

ԼՂՀ կառավարություն

«21» դեկտեմբերի 2004թ.

թիվ 526 որոշման

 

ՑԱՆԿ

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմի և չափի

 

հաշվի

համարը

հ/հ

Գույքի անվանումը

Քանակը

Գումարը

1

2

3

4

5

013

1.

Համակարգիչ

11

9458875

 

2.

Տպիչ

9

1649041

 

3.

Նկարահանող սարք

3

260000

 

4.

Էլեկտրականություն պահպանող սարք - UPS

6

541474

 

5.

Պատճենահանող սարք

UP-6216,6317

2

2147800

 

6.

Ֆաքս Ranacon ը 910

1

322092

 

7.

Հեռախոս «Panasonik» 61610

1

372600

 

8.

Ռադիոհեռախոս «Կոմպակս»

1

312600

 

9.

Տեսախցիկ

1

100000

 

10.

Տպագրող մեքենա

15

675100

 

11.

Հաշվիչ մեքենա

25

159700

 

12.

Հաշվիչ մեքենա «Իսկրա»

2

632500

 

13.

Սառնարան «Ապշերոն»,

«Սարատով», «Սուպերգեներալ»

4

799800

   

Ընդամենը

81

17431582

014

14.

Ծածկոց

1

22000

 

15.

Գորգ

1

60800

 

16.

Ուղեգորգ

88.5գ/մ

442500

 

17.

Վարագույր

80.5

182100

 

18.

Սրբիչ

4

5400

   

Ընդամենը

 

712800

015

19. 

Ավտոմեքենաներ

4

11140064

   

Ընդամենը

 

11140064

016

20.

Կոմպլեքս «Վալդիս» 27

1

1023040

 

21.

Կոմպլեքս Մ/Մ 4 առարկա

1

79014

 

22.

Հեռուստացույց ,,PANASONIC,,

1

225500

 

23.

-,,- ,,ELEKTA 2-KA,,

1

275000

 

24.

-,,- ,,SHIVAKI,,

2

358800

 

25.

-,,- ,,DEO,,

3

450000

 

26.

-,,- ,,PRIMA,,

1

90000

 

27.

-,,- ,,SUPER-GETRON,,

2

90000

 

28.

- ,, - ,,DVC,,

2

415000

 

29.

-,, - ,,FILIPS,,

1

260000

 

30.

Բջջային հեռախոս

1

237300

 

31.

Ձայնարկիչ

1

49500

 

32.

-,,- ,,PANASONIC,,

1

121200

 

33.

Սեղան կոմբինացված

22

1248370

 

34.

Սեղան երկփեղկ

30

1464100

 

35.

Սեղան միափեղկ

42

323146

 

36.

Պահարան կոմբինացված

22

635025

 

37.

Գրքային պահարան

17

503100

 

38.

Սեղան նիստերի համար

7

260300

 

39.

Բազմոց բազկաթոռների հետ- 3 լրակազմ

1

150000

 

40.

Սեղան կոմբինացված 3 առարկա

2

448700

 

41.

Ամբիոն

1

3200

 

42.

Համակարգչային սեղան-3տեղանոց

1

383000

 

43.

Չհրկիզվող պահարան

10

151840

 

44.

Երկաթյա պահարան

6

97410

   

Ընդամենը

179

9342545

070-071

45.

Փափուկ աթոռ

155

545400

 

46.

Աթոռ

70

71580

 

47.

Բազկաթոռ

8

200587

 

48.

Գրասեղան

1

45000

 

49.

Գրասեղան

10

9300

 

50.

Վարագույրների քիվ

21

1435500

 

51.

Հեռախոս «Panasonik»

1

69600

 

52.

Տաքացուցիչ

15

483700

 

53.

Հեռուստացույցի տակդիր

3

80200

 

54.

Դրոշակի ամրացման արկղով

1

10400

 

55.

Եռհատոր բառարան

3

15000

 

56.

Գծագրական տախտակ

3

21300

 

57.

Գրադարակ

1

400

 

58.

Ջահ

27

410500

 

59.

Լուսամփոփ

34

-

 

60.

Լվացասենյակի հավաքածու

1

-

 

61.

Օդամաքրիչ

1

-

 

62.

«Արիստոն» ջրատաքացուցիչ

1

-

 

63.

Փայտյա թախտ

1

-

 

64.

Թուղթ ոչնչացնելու սարք

1

-

 

65.

Սեղանի լուսամփոփ

5

19600

 

66.

Էլեկտրասալիկ

16

36900

 

67.

Էլեկտրատաքացուցիչ

14

104400

 

68.

Պատի ժամացույց

18

70000

 

69.

Կիսանդրու հիմք

1

24200

 

70.

ՔՔաղաքային կապի հեռախոսաապարատ

48

240385

 

71.

Ներքին կապի հեռախոսաապարատ

12

67500

 

72.

Ռադիո

23

14600

 

73.

Փայտե կախիչ

3

44900

 

74.

Երկաթե կախիչ

6

2700

 

75.

Սեղանի հավաքածու

6

34000

 

76.

Օրացույց

35

-

 

77.

Դարակներ քարտերի համար

3

-

 

78.

Գրասենյակային հաշվիչ

 

79.

Մոխրաման-աղբաման

8

100000

 

80.

Դարակներ գրքերի համար

8

-

 

81.

Պահարան քարտերի համար

4

-

 

82.

Թեյի սպասք

2

12000

 

83.

Սրճի սպասք

2

6000

 

84.

Թեյնիկ «Տե‎‎ֆալ»

6

48000

 

85.

Սկուտեղ 3 հատ

3

10500

 

86.

Ափսեներ մեծ

6

1200

 

87.

Ափսեներ միջին

6

1200

 

88.

Մեծ ըմպանակ

6

3000

 

89.

Փոքր ըմպանակ

6

2000

 

90.

Հայելի

3

35000

 

91.

Ջրի համար դույլ

6

7200

 

92.

Կոն‎ֆետի աման

3

3000

 

93.

Մոխրաման

6

2400

 

94.

Կառնիզ/քիվ/

37

70070

 

95.

Աղբարկղ

42

4100

 

96.

Դակիչ

9

6200

 

97.

Երկարամետրաժ էլեկտրահաղորդիչ

4

4000

 

98.

Իրավաբանական գրականություն

7

23700

 

99.

Հախճապակյա սկահակ

3

19000

 

100.

Օդամաքրիչ

2

14000

 

101.

Փոշեծծիչ ,, Rawentu,,

1

60000

 

102.

Տոնական պաստառ

25

125000

 

103.

Գունավոր լամպեր

500

100000

 

104.

Ամանորի կառք

1

290000

   

Ընդամենը

 

5005222

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար¬նախարար 

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ