Համարը 
N 116-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2009.03.09/08(118)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
24.02.2009
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
24.02.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
19.03.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն որոշման գործողությունը տարածվում է 2009 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«24» փետրվարի 2009թ.

N 116-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 27-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանի վարչակազմի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանի վարչակազմի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 188 որոշման 3-րդ կետի «բ» ենթակետով հաստատված թիվ 2 հավելվածի «կրթության և սպորտի բաժին» տողը փոխարինել «կրթության բաժին» տողով:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 27-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանի վարչակազմի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանի վարչակազմի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 189 որոշման 3-րդ կետի «բ» ենթակետով հաստատված թիվ 2 հավելվածի «կրթության և սպորտի բաժին» տողը փոխարինել «կրթության բաժին» տողով:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 27-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի վարչակազմի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի վարչակազմի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 190 որոշման 3-րդ կետի «բ» ենթակետով հաստատված թիվ 2 հավելվածի «կրթության և սպորտի բաժին» տողը փոխարինել «կրթության բաժին» տողով:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 27-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի վարչակազմի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի վարչակազմի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 191 որոշման 3-րդ կետի «բ» ենթակետով հաստատված թիվ 2 հավելվածի «կրթության և սպորտի բաժին» տողը փոխարինել «կրթության բաժին» տողով:

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 27-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի վարչակազմի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի վարչակազմի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 192 որոշման 3-րդ կետի «բ» ենթակետով հաստատված թիվ 2 հավելվածի «կրթության և սպորտի բաժին» տողը փոխարինել «կրթության բաժին» տողով:

6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 27-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի շրջանի վարչակազմի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի շրջանի վարչակազմի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 193 որոշման 3-րդ կետի «բ» ենթակետով հաստատված թիվ 2 հավելվածի «կրթության և սպորտի բաժին» տողը փոխարինել «կրթության բաժին» տողով:

7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի վարչակազմի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի վարչակազմի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 385 որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով հաստատված թիվ 2 հավելվածի «կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերով վարչություն» տողը փոխարինել «կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերով վարչություն» տողով:

8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 21-ի «Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Ստեփանակերտի քաղաքապետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 526 որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով հաստատված թիվ 2 հավելվածի «կրթության և սպորտի բաժին» տողը փոխարինել «կրթության բաժին» տողով:

9. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2009 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ